Այսօր՝ 14 դեկտեմբերի 2019թ., 00:00

«Ադրբեջանական դրոշը բարձրացվելու է Շուշայում». Ալիևը հոխորտացել է


 

«Հայ-ադրբեջանական հակամարտության հետ կապված մեր սկզբունքային դիրքորոշումը մնում է անփոփոխ»:Այդ մասին հինգշաբթի՝ համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի ծննդյան 95-ամյակին նվիրված հանդիսավոր արարողությանը իր ելույթում հայտարարել է՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Հայ-ադրբեջանական հակամարտությունը պետք է իր լուծումը գտնի միայն միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների հիման վրա, Ադրբեջանի "տարածքային ամբողջականությունը" պետք է լիովին վերականգնվի, ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի 4 բանաձևերը պետք է կատարվեն:

Այդ բանաձևերում պարզ ասվում է, որ օկուպացիոն ուժերը պետք է անվերապահորեն լքեն օկուպացված հողերը: Հակամարտության լուծման այլ ուղիներ չկան: Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չի հանդիսանում բանակցությունների թեմա, երբեք չի եղել ու չի լինի:

Ադրբեջանական ժողովուրդը և Ադրբեջանի պետությունը երբեք թույլ չեն տա, որպեսզի "ադրբեջանական հողում" ստեղծվի երկրորդ հայկական պետություն: Եթե որևէ մեկը մտածում է այլ կերպ, ես համարում եմ, որ նա իզուր է ապրում պատրանքներով:

Մենք կառուցել ենք ուժեղ բանակ: Բանակի հզորությունը որոշող առաջատար վարկանիշային գործակալությունները ադրբեջանական բանակը դիտարկում են 50 ուժեղ բանակների թվում: Մենք գիտենք դա և մեր ռազմական հզորությունը օրեցօր աճում է:

Երկու տարի առաջ ադրբեջանական բանակը "օկուպանտներից ազատագրել է" Աղդերեյի, Ֆիզուլիի, Ջեբրաիլի շրջանների տարածքների մի մասը և այդ հողերում, մեր հարազատ հողերում այսօր ծածանվում է Ադրբեջանի դրոշը:

Загрузка...

Վստահ եմ, որ կգա օրը և ադրբեջանական դրոշը կբարձրացվի՝ այսօր դեռ "օկուպացման տակ" գտնվող բոլոր տարածքներում, այդ թվում նաև Շուշայում և Ստեփանակերտը»,- ասել է Ալիևը:

Իսկ այսօր ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը թվիթերյան իր էջում արձագանքել է Հեյդար Ալիեւի 95-ամյակի արարողության ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հնչեցրած հայտարարություններին:

«Խորհրդանշական է, որ հայտարարությունն արվել է մի մարդու նվիրված միջոցառմանը , որը նույն կերպ էր մտածում, բայց պարտություն կրեց: Նույն ճակատագիրն է սպասվում նաև նրա որդուն:

Հայրը բավականաչափ խելամտություն է ունեցել դադար առնելու, հրադադար խնդրելու համար: Ադրբեջանի ժողովուրդը կարող է հույս ունենալ, որ խելամտությունը ժառանգականորեն է փոխանցվում»: Zham.am

Загрузка...
Չհագեցա, չկշտացա իմ երկրից. հարցազրույց Սոս Սարգսյանի կենսագրական գրքի հեղինակի հետ ՏԵՍԱՆՅՈՒԹ։ Ինչպես է Միհրանը՝ ամուսնոթյան առաջարկ անում, Արփիին Առաջիկա օրերի եղանակի մասին Մերկելը՝ Աննա հակոբյանի մասին «Հորեղբորս վերջին անգամ հոկտեմբերի 25-ին եմ տեսել». Գրետայի հուշերը՝ Վազգենի մասին մասին Կարեն Դեմիրճյանի թոռնուհու՝ Կարինե Դեմիրճյանի հարցազրույցը «Ովքեր են եղել Նիկոլի շիրմաքարը տեղադրողները» Քարդաշյանը գտել է՝ իր կյանքը փրկած գյումրեցի տղային և հանդիպում ունեցել Դեն Բիլզերյանի հաճելի անակնկալը՝ հայկական գուչիին Սամվել Ալեքսանյանի նվերը՝ Քարդաշյանին Արմեն Սարգսյանի նվերը՝ Քարդաշյանին Քիմ Քարդաշյանի նոր անակնկալը՝ երևանցիներին Իննա Խոջամիրյանը հանդիպում է Զիրոյանի հե՞տ․ հետևորդները շոկի մեջ են․ (Ֆոտո) Քարդաշյանն անվանական կոնյակի և գինու լուսանկարն է հրապարակել Թե ինչպես գյումրեցի տղան փրկեց Քիմ Քարդաշյանի կյանքը Քիմ Քարդաշյանի կնքահայրը ուշագրավ մանրամասներ է ներկայացրել Քիմ Քարդաշյանի և Արմեն Սարգսյանի հանդիպումը Սերժ Թանկյանն առաջ անցավ Քիմից․ Լավ նորություն Քիմ Քարդաշյանը բնակարան է գնել Երևանում․ (լուսանկարներ) Քիմ Քարդաշյանը ցանկություն է հայտնել՝ Քոչարյանին հանդիպելու՞ Նազենին անհաջող կերպով նմանակել է Քարդաշյանին` «առանց կրծկալ» զգեստ հագնելով. (Ֆոտո) Ա՜յ եթե հետույքը լիներ Քարդաշյանի պես, ես հաստատ կասեի՝ ովա դասալիք պաշտոնյան Քիմ Քարդաշյանը ժամանեց Երևան․ տեսանյութ Ինչու է ուշանում Քիմ Քարդաշյանը «Անհամբեր Նիկոլին եմ սպասում, որ տեսնեմ ու ասեմ․․․» Քիմ Քարդաշյանը անակնկալը՝ մեր գեղեցկադեմ մոդելին «Հայելի» մամուլի ակումբի ղեկավարի արձագանքը Լուկաշենկոյի սենսացիոն խոստովանությունը Ո՞վ է հայտնի դարձած գեղեցկուհի մոդելի՝ ընտրյալը․ (Ֆոտո) Ում զենքով է Հայկ Հարությունյանը խփել իրեն․ նոր մանրամասներ

Яндекс.Метрика
website by Sargssyan