Բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին
Այսօր՝ 20 օգոստոսի 2018թ., 00:00

Բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին


 

ՌԴ քաղաքացի Մուրադ Մուրադյանս արդեն 20 տարի է` հետախուզման մեջ եմ այն պատճառով, որ 1996-1997թթ. $550.000 եմ ներդրել ՀՀ-ում:

Հարգելի’ պարոն վարչապետ

Չեմ կարծում, որ Սերժ Սարգսյանի հովանավորության տակ գտնվող Աշոտ Արսենյանը (Ջերմուկի Աշոտը) ԱԺ-ում Ձեզ տված իր 1 ձայնով, այս անգամ էլ կարող է հովանավորություն ձեռք բերել Ձեր կառավարությունից: Այդ իսկ պատճառով ցանկանում եմ ներկայացնել 1996-98թթ. կատարված անօրինականությունները, որը շարունակվում է մինչ օրս:

1996 թ. ես, Աշոտ Արսենյանը և Կորյուն Հակոբյանը հիմնել ենք «ՄԱԿ» ՓԲԸ-ն` 33-ական տոկոս բաժնեմասերով, ևս 1% բաժնեմաս ստացել է Կ. Սարգսյանը, որտեղ խորհրդի նախագահ և գործադիր տնօրեն է ընտրվել Կ. Հակոբյանը: «ՄԱԿ» ընկերությունն ավստրիական «Կուսմե Պլաստ» ընկերության հետ պայմանագիր է կնքել և Հայաստան ներկրել շուրջ 1,5 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ ջրալցման հոսքագիծ ու հումք, որը մոնտաժվել է «Ջերմուկի մայր գործարանում»:

Կ. Հակոբյանը, մասնակցելով աճուրդների, «ՄԱԿ» ՓԲԸ-ով գնել է «Բոլիտ» գործարանի 73,4% բաժնեմասը (100% բաժնեմասը կազմում էր 120 միլիոն դրամ) և «Ջերմուկ Շին» տրեստի 80,6%-ը: Այդ ժամանակահատվածում ես ձեռք եմ բերել նաև իմ հայրենի գյուղի` Գետափի գինու գործարանը (վկայական №037889)՝ 75 միլիոն դրամով:

1996 թ. դեկտեմբերին ես և Կորյուն Հակոբյանը Սանկտ Պետերբուրգում վթարի ենք ենթարկվել և շուրջ 1 ամիս անցկացրել հիվանդանոցում:

Հետո Կորյունը, վերադառնալով Հայաստան, հաջորդ օրը զանգահարել է ինձ և ասել, որ Աշոտ Արսենյանն ապամոնտաժել է «ՄԱԿ» ՓԲԸ-ին պատկանող ջրի հոսքագիծը և ապօրինաբար վաճառել այն, ինչպես նաև վաճառել է «Ջերմուկ Շին» տրեստին պատկանող 25 հատ «ԿամԱԶ»-ներն ու ծանր տեխնիկան իր կնոջը. այդ ամբողջն ընդամենը 5000 ԱՄՆ դոլարով (այնինչ 1 «ԿամԱԶ»-ն այդ ժամանակ արժեր $10000 -ից ավել): Ես անմիջապես վերադարձա Հայաստան և շուրջ 4,5 ամիս՝ ես և Կորյունը փորձեցինք մեր գույքը վերադարձնել:

Չստացվեց, որից հետո Կ. Հակոբյանը «ՄԱԿ» ընկերության անունից 05.05.1997թ. դիմում ներկայացրեց Ներքին գործերի նախարար Սերժ Սարգսյանին` ներկայացնելով կատարված ամբողջ հանցանքների մասին:

13.06.1997թ. 6-րդ վարչության քննիչ Քյաբաբյանը զանգահարեց մեզ և կանչեց 6-րդ վարչություն: Ներկայանալով այնտեղ` մեզ ձերբակալեցին` ցույց տալով հենց այդ նույն օրը`13.06.1997թ., Արսենյանի գրած դիմումը 6-րդ վարչությանը (որը նույնիսկ չի մուտքագրվել), իբրև ես սպառնացել և Աշոտից ստացել եմ 150.000 ԱՄՆ դոլար:

Երեք օր անընդմեջ մեզ ծեծի ենթարկելով՝ ստիպում էին, որ մենք ընդունենք նշված անհեթեթ մեղադրանքը: Երրորդ օրը տեսան, որ իրենք հաջողության չեն հասնում, ցուցմունք վերցրին մեզնից և բաց թողեցին: Այսքանից հետո գործին միացավ դատախազության կարևորագույն գործերով քննիչ Աբաջյանը, մեր դեմ մեղադրանք հարուցեց և շուրջ 2 ամսվա ընթացքում Հանրապետության տարբեր տեղերից բերվեցին կեղծ վկաներ ու իբր տուժածներ, առերեսումներ արեցին, խուզարկեցին մեր բնակարանները, կազմեցին իրականությանն ընդհանրապես չհամապատասխանող շուրջ 5 հատորանոց նյութեր:

Հոկտեմբերի 7-ին ինձ շատ հարազատ Միշա Վախթանգի Գրիգորյանը, իմանալով ամբողջ գործի իսկության մասին, ինձ ասաց. «Հայաստանից գնացեք, թե չէ վաղը ձեզ ձերբակալելու են»: Ես Կորյունին ասացի այդ մասին և խնդրեցի, որ ընտանիքը շուտ վերցնի, և գնանք Հայաստանից:

Загрузка...

Բայց Կորյունը, հավատալով ՀՀ արդարադատությանը, ասաց. «Աշոտն իմ՝ շուրջ 500.000 դոլարի ունեցվածքս գողացել է, ե՞ս ինչ եմ արել, որ փախնեմ, ի՞նձ պիտի կալանավորեն, ինչի՞ համար» ու նա չեկավ:

Հաջորդ օրը Կ. Հակոբյանին կալանավորեցին, իմ նկատմամբ հայտարարվեց միջազգային հետախուզում, իսկ 1 տարուց ավել տևած բացառապես անօրինական քննություններից ու դատավարություններից հետո, Կ. Հակոբյանին դատապարտեցին 8 տարի ազատազրկման՝ բռնագանձելով նրա ամբողջ ունեցվածքը:

Ընդ որում՝ Կորյուն Հակոբյանն այդ ժամանակ շատ հաջողված բիզնեսմեն էր, ով, այդքանից բացի, նաև Կանադայից Հայաստան էր բերել ադամանդի բիզնեսի մեջ ճանաչված Հրայր Շեհմեսյանին և Լիբանանից հայտնի ոսկերիչ Վարուժան Բերբերյանին՝ իրենց գործարանների ամբողջ սարքավորումների հետ միասին, ու նրանց հետ հիմնել «ՔԱՆԱՐ» հայ-կանադական համատեղ ձեռնարկությունը՝ բացելով շուրջ 250 աշխատատեղ ոսկերչական, ևս 50-ը՝ ադամանդամշակման գործարանում: Նա նաև բաժնետեր էր «Արարատ Լադայում», ինչպես նաև «Զանգեզուր Միավորման» տնօրենն էր:

Ցույց տալու համար Աշոտ Արսենյանի պետական հովանավորչության աստիճանը` մեջբերեմ Կորյունի խայտառակ դատավճռից մեկ հատված ( դատավճիռ գործ ՀԱ 1-172, 1998թ: Վճիռ. Կորյուն Արարատի Հակոբյանից, հօգուտ գործով տուժող Աշոտ Եղիշեի Արսենյանի, բռնագանձել 150.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, որպես պատճառված նյութական վնասի փոխհատուցում:

Բռնագանձումը տարածել Եղեգնաձորի տարածաշրջանի Գետափ գյուղի Մուրադ Մուրադյանի անվամբ գնված գինու գործարանի վրա, Վայքի «Բոլիտ» և «Ջերմուկ Շին» տրեստ ձեռնարկություններում «ՄԱԿ» ընկերության անվան գրանցված բաժնեմասերը բռնագանձել հօգուտ տուժող Ա. Արսենյանի, ճանաչել որպես նրա սեփականություն՝ որպես պատճառված նյութական վնասի փոխհատուցում):

Պետական հովանավորչությունը հնարավորություն է տվել Աշոտ Արսենյանին ապօրինաբար հարստանալու իմ, Կ. Հակոբյանի, Կայծակ Զեյթիլյանի (ԱՄՆ) և մի շարք ներդրողների հաշվին: Հայաստանից Աշոտ Արսենյանի պատճառով այդ ժամանակահատվածում հեռացել են մի շարք ներդրողներ` ես` Մուրադ Մուրադյանս (ՌԴ), Կայծակ Զեյթիլյանը (ԱՄՆ), Հրայր Շեհմեսյանը (Կանադա), Վարուժան Բերբերյանը (Լիբանան) և այլն:

Ավելացնեմ, որ այս 20 տարվա ընթացքում մի շարք երկրներում «Ինտերպոլ»-ն ինձ բռնել է որպես հետախուզվող: Բերեմ մի օրինակ. երբ Գերմանիայում ինձ բերման ենթարկեցին և ուզում էին ինձ հանձնել Հայաստանին, ես ասացի, որ ինձ անհիմն մեղադրանք է առաջադրված, քաղաքական հետապնդում է և խնդրեցի, որպեսզի Հայաստանից պահանջեն քրեական գործը: Հայաստանից Գերմանիա թղթերը չուղարկեցին, որովհետև քրեական գործն ուղղակի անհեթեթություն էր, և ինձ 40 օր պահելուց հետո բաց թողեցին:

Մեծարգո՛ Վարչապետ,

Խնդրում եմ հանձնարարել՝ ստուգել իմ գրածների իսկությունը, ինչի շնորհիվ կհանվի իմ հետախուզումը և խնդրում եմ՝ լինել հետևողական, որպեսզի վերականգնվի արդարությունը: Արդյունքում ես և ինձ նման շատ գործարարներ կվերադառնան հայրենիք՝ իրենց ներդրումներն ուղղելու նոր Հայաստանի զարգացմանը:

Հարգանքներով` Մ. Մուրադյան / 5.05.2018թ. 093436093

Загрузка...
loading...
Դավիթ Պետրոսյանը ակցիա է անցկացնում՝ ի պաշտպանություն Քոչարյանի. ՏԵՍԱՆՅՈՒԹ Համարեք, որ վերադարձել եմ քաղաքականություն․ Ռոբերտ Քոչարյան․ (տեսանյութ) Սիրուշոյի հայրը Ֆեյսբուքում պաշտպանում է խնամուն․ (տեսանյութ) Քոչարյանի գրասենյակը փորձել է գնել Telegram-ի «Բաղրամյան 26» ալիքը. (ՖՈՏՈ) Ես նման անգրագետ արձագանք չէի սպասում ՀՔԾ-ից. Քոչարյանի ազատման որոշումը կայացրած դատավոր Մանվել Գրիգորյանի միակ ցանկություն... ԱՐՏԱԿԱՐԳ ԴԵՊՔ. Համասեռամոլների խումբը ներխուժել է ոստիկանության բաժին. երկու ոստիկաններ մարմնական վնասվածքներ են ստացել. ՏԵՍԱՆՅՈՒԹ Ինչպես է Ռոբերտ Քոչարյանը հեռանում հյուրանոցից․ (տեսանյութ) Ցուցարաները ներխուժեցին Էրեբուի հյուրանոց․ տեսանյութ Վլադիմիր Գասպարյանը 200 հազար դոլարով դարձել է 3 մլն դոլարանոց առանձնատան տեր Փաշինյանի արած 12 ակնհայտ դրական փոփոխությունները՝ կետ առ կետ Սամվել Ալեքսանյանի դուստրը հրապարակել է առաջնեկի լուսանկարը. ԲԱՑԱՌԻԿ ՖՈՏՈ Քոչարյանին բաց թողեցին. Ո՞վ զանգեց դատավորին Ինչ կատարվեց Քոչարյանի գործում. պլան Բ-ն Ռոբերտ Քոչարյանի եղբոր դուստր Իրինա Քոչարյանի ֆեյսբուքյան գրառումը՝ հորեղբոր ազատ արձակվելուց հետո «Այս կես ժամում մի տասն հոգի հասցրին զանգել ու բողոքվել դատարանից, մեկը լալիս էր, շատերը մտահոգ էին, թե՝ վե՞րջ, ե՞տ են գալիս դրանք» «Վախ է մտել մեջս, ահավոր մի վախ. վախենում եմ հիասթափեցնել». Նիկոլ Փաշինյանի նամակը Նիկոլ Փաշինյանի որդու առաջին լուսանկարները բանակից Կենդանակերպի 5 ամենապատասխանատու նշանները, ովքեր առողջ որոշումներ են կայացնում ու աշխարհին ռեալ են նայում Այս միջոցը կիրառելուց հետո ձեր տան միջատներն ու մրջյունները կվերանան և այլևս նման խնդիրներ չեք ունենա Մինչ այս նման բան չի եղել. Սոնա Շահգելդյան. (Տեսանյութ) Նաիրի Հունանյանը՝ Ռոբերտ Քոչարյանին. Ինչ ցանես, այն կհնձես Գումարեք ծննդյան օրը, ամիսը, տարին. կյանքի թիվը կպատմի՝ արդյոք ճի՞շտ ուղի եք ընտրել, թե՞ ոչ 14-ամյա կորած Հայկի մայրը սենսացիոն հայտարարություն է արել Հրապարակվել են Քոչարյանի համար ստատուս գրելու գները Ֆրանսահայ երիտասարդի զգուշացումը Նիկոլ Փաշինյանի տիկնոջը՝ Փարիզ այցից առաջ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը հանդես է եկել սկանդալային հայտարարությամբ Նոր մանրամասներ․ ինչու՞ է քաղաքացին մեխել ոտքերը կառավարության շենքի առաջ ԱԱԾ-ն քիչ առաջ նոր տեսանյութ է հրապարակել. ինչպե՞ս է ձերբակալվում Հովիկ Աբրահամյանի եղբայրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ Գլխավոր դատախազությունը մերժել է Ռոբերտ Քոչարյանի համար երաշխավորած 45 պատգամավորներին

Яндекс.Метрика
website by Sargssyan