ԱԱԾ-ն սկսում է. դիմադրությունն անիմաստ է
Այսօր՝ 19 օգոստոսի 2018թ., 00:00

ԱԱԾ-ն սկսում է. դիմադրությունն անիմաստ է


 

ԱԱԾ նոր պետ Արթուր Վանեցյանը հայտարարել է, որ մայիսի 23-ից ԱԱԾ-ն ձեռնամուխ է լինում պետությունից գողացված փողի վերադարձի գործընթացին: Նա հայտարարել է, որ Հայաստանում կա 350 անունից բաղկացած ցուցակ, որում մարդիկ են, ում անունով բացված են բիզնեսներ, սակայն վճարված չեն հարկեր:

Պետությունից գողացվածը պետք է վերադարձվի, հայտարարել է ԱԱԾ նոր պետը:

Դա աննախադեպ հայտարարություն է ոչ միայն ԱԱԾ մակարդակով, այլ ընդհանրապես: Հայաստանում կոռուպցիայի եւ գանձագողության դեմ պայքարի մասին հայտարարվում է արդեն տարիներ շարունակ, բայց այդ պայքարը դրսեւորվել է ընդամենը մի քանի հազար դոլար կաշառք վերցնող դատավորների, միջին կամ ստորին օղակի պաշտոնյաների ձերբակալության տեսքով, իսկ խոշոր կոռուպցիոն բացահայտումներ չեն եղել:


Եղել են օֆշորային խոշոր սկանդալներ, կապված արդեն հնչեղ անունների հետ, որոնք էլ սակայն ոչ թե բացահայտվել են, այլ պարտակվել եւ քողարկվել:
Այժմ ԱԱԾ պետը հայտարարում է, որ մայիսի 23-ից սկսում է գործընթաց:

Թե ինչու՞ հենց մայիսի 23-ից, եւ հատկապես ինչ քայլեր է եենթադրելու գործընթացը, պետությունից գողացվածի վերադարձի ինչ մեխանիզմներ, առայժմ չի մանրամասնվում, համենայն դեպս այն հրապարակումներում, որտեղ մեջբերվում է ԱԱԾ պետի հայտարարությունը:

Նրան ներկայացնելով կառույցին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը դրել էր կոռուպցիայի դեմ առարկայական պայքարի խնդիր: Դրանից հետո եղան հանրային տեսակետներ, թե կոռուպցիայի դեմ պայքարը ԱԱԾ գործառույթը չէ:

Իհարկե, ԱԱԾ գործառույթը ազգային անվտանգության ապահովումն է, բայց բոլոր այն ուղղություններով, որտեղ կա դրա սպառնալիք: Իսկ դա ենթադրում է ոչ միայն հետախուզություն, հակահետախուզություն, այլ նաեւ անհրաժեշտության դեպքում պայքար կոռուպցիոն սխեմաների դեմ, եթե դրանք ունեն այնպիսի մասշտաբ, որը սպառնում են ազգային անվտանգությանն ու ինքնիշխանությանը:

Իսկ Հայաստանում կոռուպցիան այդ սպառնալիքի է վերածվել վաղուց, ընդ որում այդ մասին հայտարարել են նույնիսկ Հայաստանի հեռացած կամ հեռացող իշխանության առաջին դեմքերը, նաեւ Հայաստանի կարեւոր միջազգային գործընկերները:

Այդ տեսանկյունից խիստ ուշագրավ է ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզի հայտարարությունը Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում, ասելով, որ կոռուպցիան սպառնում է Հայաստանի անվտանգությանն ու ինքնիշխանությանը:


Ըստ այդմ, կոռուպցիան Հայաստանում վաղուց ունի ազգային անվտանգության սպառնալիքի մասշտաբ եւ խորություն, եւ այն վաղուց պետք է լիներ ԱԱԾ ուշադրության կենտրոնում:


ԱԱԾ պետ Վանեցյանի հայտարարությունն էլ վկայում է, որ այն ԱԱԾ ուշադրության կենտրոնում եղել է վաղուց, որովհետեւ 350 հոգանոց ցուցակը հազիվ թե կազմվել է անցնող մի քանի օրերին, երբ նշանակվել է ԱԱԾ նոր պետ կամ ձեւավորվել է նոր կառավարություն:

Խնդիրն այն է, որ այդ ցուցակը գործադիր նոր իշխանության եւ նոր իրավիճակի պայմաններում է դրվում գործողության մեջ, որովհետեւ փոխվում է քաղաքական խնդիրը, ու նաեւ իրավիճակի խորքային անհրաժեշտությունը:

Загрузка...

Եթե նախորդ իշխող համակարգում, կամ հեռացող համակարգում այդ ցուցակը կամ ցուցակները ընդամենն ամբողջատիրական վերահսկողությունն ու կառավարելիությունն ապահովելու համար էին, այսպես ասած «կոմպրոմատի» ուժով՝ ըստ այդմ քաղաքական ղեկավարությունն ուներ բոլոր սուբյեկտներին կառավարելի պահելու համար կոռուպցիայի մասին մանրամասն տեղեկացված լինելու, բայց ոչ բացահայտելու անհրաժեշտություն, ապա նոր իրավիճակում անհրաժեշտությունն այլ է:


Նոր քաղաքական ղեկավարության խնդիրը մի կողմից պետական կառավարումն ու հասարակական համակեցության համակարգը հնարավորինս արագ կոռուպցիոն սխեմաներից դուրս բերելն է, մյուս կողմից այդ ամենը ոչ թե հաշվեհարդարի, վենդետայի, այլ համերաշխության մթնոլորտի ձեւավորման զուգահեռ գործընթացով ուղեկցելը, ցնցումներ թույլ չտալու համար:

Դրա հետ մեկտեղ էլ, կարեւոր խնդիր է ֆինանսատնտեսական կոլապս կամ վակուում թույլ չտալը:

Իսկ դրա վտանգը կարող է առաջանալ, եթե չեզոքացվում է կոռուպցիոն սխեման՝ դրանում առկա ֆինանսական հատվածով հանդերձ, որն ըստ տարբեր գնահատականների տնտեսության գրեթե կեսի չափ է, բայց համարժեք արագությամբ չի ապահովվում տնտեսության աճի դինամիկան, ինչը բավական բարդ եւ ժամանակատար գործ է:

Ահա այդ խնդիրը հնարավոր է լուծել մեխանիզմով, որը ԱԱԾ ղեկավարի հայտարարության տողատակում է՝ պետությունը պատրաստ է ֆինանսատնտեսական համաներման, եթե վերադարձվում է տարիների ընթացքում թաքցված հարկերի եւ այլ մեքենայությունների միջոցով պետությունից ու հանրությունից խլվածը:


Ընդ որում, դա կարող է լինել համաշխարհային ուշադրության կենտրոնում իր օրինակելիությամբ հայտնված հայկական թավշյա հեղափոխության ոչ պակաս օրինակելի շարունակություն, որից կշահեն բոլորը, անգամ գանձագողերը, որոնք նոր իշխանության առաջարկն ընդունելու դեպքում կստանան սեփականության լեգիտիմացման եւ ինստիտուցիոնալ անձեռնմխելիության հնարավորություն:


Հակառակ պարագայում արդեն նոր իշխանությունն է ստանում դիմադրության դեպքում արդեն կոշտ մեթոդների կիրառման լեգիտիմ հնարավորություն:

Բանն այն է, որ Հայաստանի գործընկեր պետությունները, ուժային կենտրոնները տարիներ շարունակ Հայաստանի քաղաքական իշխանությանը, փոփոխվող վարչապետներին ընդհուպ կոնկրետ անուններով ու ներկայացվող ցուցակներով հորդորել են պայքարել կոռուպցիայի եւ գանձագողության դեմ, որը լրջորեն հարվածում է Հայաստանի պետական որակներին եւ այդպիսով նաեւ համաշխարհային վերափոխման լայն գործընթացներում Հայաստանի պետական ներուժի օգտագործմանը, որն ունի կարեւոր թե ռեգիոնալ, թե համաշխարհային նշանակություն:


Այդ հորդորները տարիներ շարունակ մնացել են անպատասխան, իսկ նախկին առաջին դեմքերը փորձել են ընդամենը տարբեր պատճառաբանություններով քողարկել կոռուպցիայի դեմ պայքարում իրական անգործությունը:


Կասկած չկա, որ կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի պարագայում Հայաստանը կստանա նաեւ միջազգային բավական լայն աջակցություն, թե քաղաքական, թե ֆինանսա-տնտեսական: Միաժամանակ կասկած չկա, որ միջազգային հիասթափությունը կլինի շատ ավելի մեծ, քան նախորդ իշխանությունից, եթե նոր իշխանությունը իր ահռելի հանրային աջակցության պայքարը շատ արագ չվերածի այդ արատի դեմ պայքարի արդյունքի:

ԱԱԾ-ն հայտարարեց, որ սկսում է:

Загрузка...
loading...
Դավիթ Պետրոսյանը ակցիա է անցկացնում՝ ի պաշտպանություն Քոչարյանի. ՏԵՍԱՆՅՈՒԹ Համարեք, որ վերադարձել եմ քաղաքականություն․ Ռոբերտ Քոչարյան․ (տեսանյութ) Սիրուշոյի հայրը Ֆեյսբուքում պաշտպանում է խնամուն․ (տեսանյութ) Քոչարյանի գրասենյակը փորձել է գնել Telegram-ի «Բաղրամյան 26» ալիքը. (ՖՈՏՈ) Ես նման անգրագետ արձագանք չէի սպասում ՀՔԾ-ից. Քոչարյանի ազատման որոշումը կայացրած դատավոր Մանվել Գրիգորյանի միակ ցանկություն... ԱՐՏԱԿԱՐԳ ԴԵՊՔ. Համասեռամոլների խումբը ներխուժել է ոստիկանության բաժին. երկու ոստիկաններ մարմնական վնասվածքներ են ստացել. ՏԵՍԱՆՅՈՒԹ Ինչպես է Ռոբերտ Քոչարյանը հեռանում հյուրանոցից․ (տեսանյութ) Ցուցարաները ներխուժեցին Էրեբուի հյուրանոց․ տեսանյութ Վլադիմիր Գասպարյանը 200 հազար դոլարով դարձել է 3 մլն դոլարանոց առանձնատան տեր Փաշինյանի արած 12 ակնհայտ դրական փոփոխությունները՝ կետ առ կետ Սամվել Ալեքսանյանի դուստրը հրապարակել է առաջնեկի լուսանկարը. ԲԱՑԱՌԻԿ ՖՈՏՈ Քոչարյանին բաց թողեցին. Ո՞վ զանգեց դատավորին Ինչ կատարվեց Քոչարյանի գործում. պլան Բ-ն Ռոբերտ Քոչարյանի եղբոր դուստր Իրինա Քոչարյանի ֆեյսբուքյան գրառումը՝ հորեղբոր ազատ արձակվելուց հետո «Այս կես ժամում մի տասն հոգի հասցրին զանգել ու բողոքվել դատարանից, մեկը լալիս էր, շատերը մտահոգ էին, թե՝ վե՞րջ, ե՞տ են գալիս դրանք» «Վախ է մտել մեջս, ահավոր մի վախ. վախենում եմ հիասթափեցնել». Նիկոլ Փաշինյանի նամակը Նիկոլ Փաշինյանի որդու առաջին լուսանկարները բանակից Կենդանակերպի 5 ամենապատասխանատու նշանները, ովքեր առողջ որոշումներ են կայացնում ու աշխարհին ռեալ են նայում Այս միջոցը կիրառելուց հետո ձեր տան միջատներն ու մրջյունները կվերանան և այլևս նման խնդիրներ չեք ունենա Մինչ այս նման բան չի եղել. Սոնա Շահգելդյան. (Տեսանյութ) Նաիրի Հունանյանը՝ Ռոբերտ Քոչարյանին. Ինչ ցանես, այն կհնձես Գումարեք ծննդյան օրը, ամիսը, տարին. կյանքի թիվը կպատմի՝ արդյոք ճի՞շտ ուղի եք ընտրել, թե՞ ոչ 14-ամյա կորած Հայկի մայրը սենսացիոն հայտարարություն է արել Հրապարակվել են Քոչարյանի համար ստատուս գրելու գները Ֆրանսահայ երիտասարդի զգուշացումը Նիկոլ Փաշինյանի տիկնոջը՝ Փարիզ այցից առաջ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը հանդես է եկել սկանդալային հայտարարությամբ Նոր մանրամասներ․ ինչու՞ է քաղաքացին մեխել ոտքերը կառավարության շենքի առաջ ԱԱԾ-ն քիչ առաջ նոր տեսանյութ է հրապարակել. ինչպե՞ս է ձերբակալվում Հովիկ Աբրահամյանի եղբայրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ Գլխավոր դատախազությունը մերժել է Ռոբերտ Քոչարյանի համար երաշխավորած 45 պատգամավորներին

Яндекс.Метрика
website by Sargssyan