Այսօր՝ 16 փետրվարի 2019թ., 00:00

Աղմկոտ ձերբակալություններին ընդառաջ. ո՞վ է պատասխան տալու քսանամյա լռության համար


 

1in.am-ը գրում է. ԱԱԾ նորանշանակ տնօրեն Արթուր Վանեցյանը շաբաթ օրը հանդես է եկել սկանդալային հայտարարություններով, որոնք վերաբերում են կոռուպցիոն սխեմաներին: Մենք հանգամանալից անդրադարձել ենք այդ հայտարարություններին` ընդսմին արձանագրելով, որ ամսվա վերջին սպասվում են աղմկոտ բացահայտումներ:

Ազգային անվտանգության ծառայության նորանշանակ տնօրենը լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ մեկ այլ` բավական ուշագրավ հայտարարություն էլ է արել՝ ասելով, որ իր ունեցած տեղեկություններով՝ վարչապետ Փաշինյանի ընտրվելուց հետո ավանդական կոռումպացված հիմնարկներն ամբողջությամբ դադարեցրել են իրենց հակաօրինական գործունեությունը։

Ակնհայտ է, որ Արթուր Վանեցյանի հայտարարություններին պետք է հաջորդեն ձերբակալությունները։ Եթե ԱԱԾ-ին հայտնի է, որ ինչ-որ կառույցներում եղել է կոռուպցիա, ուրեմն կոռուպցիայով զբաղվողները պետք է միանշանակ պատժվեն։ Սա ոչ թե վենդետա է, այլ օրինական երկիր դառնալու ճանապարհ:

Երկրից թալանված միլիարդավոր գումարները պետք է վերադարձվեն, խոշոր կոռուպցիոներները պետք է հայտնվեն ճաղերի հետևում: Սա օրենքի իմպերատիվ պահանջն է, թավշյա հեղափոխության գլխավոր նպատակը: Միայն դատապարտող հայտարարություններով ու քաղաքական գնահատականներով քրեաօլիգարխիկ համակարգը չի կազմաքանդվի, մանավանդ, որ գործին արդեն միջամտել է ԱԱԾ-ն` անկասկած, անհերքելի ու հիմնավոր փաստերով, որոնք ենթադրում են քրեական պատասխանատվություն:

Մյուս կողմից` օրակարգ է գալիս մեկ այլ հարց, որը բխում է Վանեցյանի այլ հայտարարությունից, թե ԱԱԾ-ում կադրային փոփոխություններ չեն լինելու: Կասկածից վեր է, որ անվտանգության մարմինները քրեաօլիգարխիայի կոռուպցիոն սխեմաները բացահայտել են ոչ թե վերջին մեկ շաբաթվա, տաս օրվա, այլ հաստատապես տարիների ընթացքում: Եթե ԱԱԾ-ն տարիներ առաջ հանդես չի եկել կոռուպցիոն բացահայտումներով, չի իրականացրել ձերբակալություններ, ապա իրականում ԱԱԾ-ում նախկինում ոչ թե օրենքով են գործել, այլ հրահանգով: Այն ժամանակ հրահանգ է եղել թալանչիներին, գողերին չբռնել` չեն բռնել, հիմա հրահանգ կա բռնել` բռնում են:

Загрузка...

Շատ գովելի է, որ թավշյա հեղափոխությունից հետո, նոր կառավարության պարագայում ԱԱԾ-ն գործում է օրինականության դաշտում, և դարձել է կոռուպցիայի դեմ պայքարի առաջամարտիկը, սակայն ԱԱԾ համապատասխան ծառայողները պատասխանատվության չեն ենթարկվելո՞ւ տարիների անգործության կամ այն բանի համար, որ ուղղակիորեն կոծկել են ծանր հանցագործությունները: Քրեաօլիգարխիայի ներկայացուցիչները պետք է պատժվեն, սակայն արդյո՞ք գոնե աշխատանքից չեն ազատվելու ԱԱԾ այն աշխատակիցները, որոնց լռությունն ու անգործությունը հանգեցրել է կոռուպցիայի աննախադեպ աճին: Եթե ԱԱԾ-ում կամ իրավապահ մարմիններում չգործի պատասխանատվության ինստիտուտը, ապա չկա որևէ երաշխիք, որ քաղաքական այլ իրավիճակում այս կառույցներում չի վերականգնվի, այսպես կոչված, հրահանգով կառավարման արատավոր ինստիտուտը:

ԱԱԾ-ում և իրավապահ այլ մարմիններում պետք է կատարվեն ինստիտուցիոնալ բարեփոխումներ, որոնք կբացառեն այս կառույցների ազդեցությունը քաղաքական կոնյուկտուրային, իշխանության քմահաճույքներին: Դրա համար կադրային փոփոխություններն անհրաժեշտություն են, որպեսզի բոլորը համոզված լինեն, որ ԱԱԾ-ն գործում է ոչ թե փոխվող նախագահների կամ վարչապետների հրահանգներով, այլ միայն օրենքի պահանջով:

Загрузка...
loading...
«Եթե բանը հասնի դատարան, ապա Լիլիթ Մակունցը շատ պատասխաններ պետք է տա». Վիգեն Ստեփանյանը՝ իրեն դատի տալու մասին Սիրուշոն ռաբիզ է երգում. (տեսանյութ) Մերի Մակարյանը կրակի վրայով թռչելիս սայթաքել ու ընկել է․ (տեսանյութ) Երեխայի հիստերիայի նոպան կարելի է դադարեցնել վայրկյանների ընթացքում՝ ընդամենը մեկ հարց տալով. ահա, թե որ հարցն է դա ՎԻԴԵՈ. ՖՈՏՈ. Շուշան Երիցյանը հիմա էլ միայն ներքնազգեստո՞վ է փողոցում շրջում Հորդորում եմ բոլորիդ, չօգտվել mogo.am ընկերության ծառայություններից «Զարմացել էի, թե Սոսն ինչպես է ինքնուրույն խնամում մեր աղջկան». Մադոննան` Սոսի հետ ընտանեկան կյանքի մասին Փաշինյանը չկարողացավ զսպել ծիծաղը` պատգամավորի ելույթի ժամանակ. (ՎԻԴԵՈ) ԱՄՆ հիասթափեցրեց. Թրամփի աննախադեպ ավանսը Հայաստանին Սերժ Սարգսյանի վերադարձը՝ Կարեն Կարապետյանով Իննա Խոջամիրյանը հրաժարվե՞լ է նշանադրության մատանին կրելուց Խնդրում եմ ուշադիր եղեք՝ այժմվանից մինչև ամսի 14-ը․ Ահա թե ինչու Գագիկ Ծառուկյանը փող է առաջարկում վարչապետին. նրա պայմանը Արա՛ փափախով քրդի տեղ ե՞ք դրել․ Աշոտ Ասատրյանը՝ գազի գնի մասին Մինչ ընկերները բեմի վրա փորձ են անում, Լիլի Մորտոն տեսախցիկին գաղտնի կրծքերն է ցուցադրում․ (տեսանյութ) Միայն տեսեք, ինչ է ասել Պուտինը առանց անձրևանոցի կանգնելու վերաբերյալ. (Տեսանյութ) Վերարկուս` MassimoDutti է, Հայաստանում արժեքը 140.000 դրամ էր. Գոհար Աբաջյանը առաջին անգամ խոսում է սկանդալային լուսանկարի մասին. ՖՈՏՈ Նիկոլ Փաշինյանը կարդում է Ռոբերտ Քոչարյանի գիրքը՞ (ՖՈՏՈ) Գարիկ Պապոյանը Բալիում հանգստանալիս զվարճանում է ռուս կանանց վրա․ (տեսանյութ) Վերջապես Քրիստինա Եղոյանը շատ կարևոր գաղտնիք բացահայտեց իր անձնական կյանքի մասին. (Video) Քայլ արածները արտագաղթում են. ահազանգ Փաշինյանի համար Տեսեք, թե ինչ լուսանկարներ է հրապարակում Հրաչ Մուրադյանի սիրելին. ՖՈՏՈՇԱՐՔ Ինստագրամյան թրենդներից հետ չմնալով՝ Սիլվա Հակոբյանը որոշեց խայտառակել իրեն. (տեսանյութ) Կհեռանամ, կաշխատեմ որպես լրագրող, եթե իմ ժողովուրդը որոշի հեռացնել ինձ․ Փաշինյանը՝ RTS-ին. (տեսանյութ) Փաշինյանի ավտոշարասյունը կոպտորեն խախտում է ճանապարհային երթևեկության կանոնները. (Photo,Video) Արսեն Սաֆարյանի դուստրն իսկական գեղեցկուհի է դարձել. (Լուսանկարներ) Վանգայի 40 լավագույն բաղադրատոմսերը Դատարանում տղային հարցրեցին, թե բաժանվող ծնողներից ում հետ է ցանկանում մնալ. Երեխայի պատասխանը մարդու սիրտ է կտոր-կտոր անում… (Տեսանյութ) Ինչպես պարզել, թե արդյո՞ք Ձեր հեռախոսը գաղտնալսվում է. օգտակար խորհուրդներ Զարմանալի է, թե ինչպես է Լիլի Մորտոն կարողանում կրել և շնչահեղձ չլինել նման հագուստով. ՖՈՏՈ

Яндекс.Метрика
website by Sargssyan