Ազգուտակով` պաշտոնյա. Ովքե՞ր են Գարեգին Բ կաթողիկոսի կինն ու դուստրը
Այսօր՝ 20 օգոստոսի 2018թ., 00:00

Ազգուտակով` պաշտոնյա. Ովքե՞ր են Գարեգին Բ կաթողիկոսի կինն ու դուստրը


 

Hraparak.am-ը գրում է. «Ազգուտակով՝ պաշտոնյա» շարքի շրջանակներում այս անգամ անդրադառնում ենք Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին։ Ավազանի անունը՝ Կտրիճ Գրիգորի Ներսիսյան, ծնվել է Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղում, ավարտել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան Հոգևոր Ճեմարանը։

Կրթությունը շարունակել է նաեւ Վիեննայի համալսարանի աստվածաբանության ֆակուլտետում, ապա տեղափոխվել է Ռուսաստան՝ իր ուսումը շարունակել Ռուս Ուղղափառ Եկեղեցու Մոսկվայի հոգևոր ակադեմիայի ասպիրանտուրայում։

1999թ հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած Ազգային-եկեղեցական ժողովի կողմից ընտրվել է Ամենայն Հայոց Կաթողիկոս և նոյեմբերի 4-ին արժանացել կաթողիկոսական ձեռնադրության և օծման։ Ճիշտ է, դասական առումով Գարեգին Բ-ն պաշտոնյա չէ, հոգեւոր առաջնորդ է, բայց ունի ոչ պակաս բարձրաստիճան պաշտոնյային հարիր դիրք, լծակներ, ուժ։

Գարեգին Բ կաթողիկոսի եկեղեցաշինական գործունեությունը հաճախ սուր քննադատության է ենթարկվում հայաստանյան հասարակության և հայկական սփյուռքի առանձին ներկայացուցիչների կողմից, որոնք պարբերաբար բաց նամակներով են հանդես գալիս, բացահայտումներ անում։

Դեռևս 2012 թվականին հայ եկեղեցու որոշ քահանաներ նամակով դիմել են Արամ 1-ին կաթողիկոսին, որպեսզի իր օգնությամբ պաշտոնանկ անեն Գարեգին Բ-ին: Նրանք որպես պաշտոնանկության պատճառ նշում էին այն, որ Գարեգին Բ-ն ունի ընտանիք' կին և աղջիկներ:

Ըստ այդ նամակի՝ Կաթողիկոսի աղջիկները չափահաս են և ամուսնացած են արդեն: Նամակում նաև ասվում է, որ Գարեգին Բ-ի փեսան, եթե խնդիրներ է ունենում՝ գործածում է աներոջ անունը, որպեսզի ավելի բարեհաճ աչքով նայեն իրեն:

Ովքե՞ր են Գարեգին Բ-ի հարազատները, բարեկամները

Անշուշտ, մենք վստահ չենք, որ կուսակրոնությունը՝ չամուսնանալու պարտադրանքը, մեր եկեղեցում արդար է, եւ կողմնակից էլ չենք, որ այն պահպանվի: Բայց եթե եկեղեցին մի կառույց է, որը գործում է իր իսկ սահմանած կանոններով, ուրեմն պետք է դրանք պահպանի:

Իսկ դրանց խախտումը մեղք է, ապօրինություն եւ հոգեւոր ու բարոյական նորմերի խախտում: Հայ առաքելական եկեղեցու եւ ընդհանրապես հանրության շրջանակներում մշտապես խոսում են այն մասին, որ մեր կաթողիկոսները խախտում են այս կանոնը եւ երկրային հաճույքներից զերծ չեն մնում:

Ավելին՝ նրանք նաեւ զավակներ են ունեցել եւ ունեն, որոնց շրջապատում ճանաչում են որպես «կաթողիկոսի որդի», «կաթողիկոսի դուստր»: Բայց այդ ամենը մենք վերագրել ենք ասեկոսեների՝ մի մասին հավատացել ենք, մյուսները լեգենդ ենք համարել:

Загрузка...

Մինչ այն պահը, երբ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսին մոտ կանգնած անձը մեզ տեղեկացրեց, որ կաթողիկոսը աղջիկ ունի՝ Խաթուն, վերջինս էլ Սարյան փողոցի վրա դեղատուն ունի: Գարեգին Բ-ն ընդհատակյա դստերը կոչել է իր մոր անունով:

28-32 տարեկան կին է։ «Curatio LTD» դեղատանը հայտնաբերել էինք Խաթունիկ Կտրիճովնային: Ինչպես վերեւում էինք նշել արդեն, Կտրիճը Գարեգին Բ-ի ավազանի՝ աշխարհիկ անունն է:

Փաստորեն, այն ժամանակ կուսակրոն եպիսկոպոսն իր աղջկան տվել է մոր անունը եւ հայրանվան հարցում էլ չի կեղծել: Հայտնաբերեցինք Խաթուն Կտրիճովնայի մասին ինտերնետում՝ Գրիգորյան Խաթուն Կտրիճի, մասնագիտությամբ՝ գինեկոլոգ, աշխատում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի ծննդատանը։ Անուն-հայրանունն այնքան եզակի է, որ գրեթե բացառված է սխալվելու հավանականությունը:

Իսկ ով է Խաթունի մայրը՝ Գարեգին Բ-ի կինը, այդ մասին եւս մամուլը գրել է, Լուիզ Սիմոն Մանուկյանն ամերիկահայ բարերար է, ծնվել է Դեթրոյթում։

Նրա հայրը հայտնի գործարար և հասարակական գործիչ, Հայաստանի Հանրապետության ազգային հերոս, բարերար Ալեք Մանուկյանն է, որը եղել է Հայկական բարեգործական ընդհանուր միության 5-րդ նախագահը։ Լուիզ Սիմոն Մանուկյանն ամուսնացել է Արման Սիմոնի հետ և ապրել Մանհեթենում։

1989 թվականին դարձել է ՀԲԸՄ նախագահ իր հոր նախագահությունից հետո։ Դեռ 1962 թվականին նրա ծնողները հիմնադրել են իր անվամբ հիմնադրամը, որը հետագայում վերանվանվեց Մանուկյան Սիմոն հիմնադրամ:

1979 թվականին Լուիզ Սիմոնը ծառայության է անցել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության արևմտյան թեմում, եղել է առաջին կին ծառայողը։

Լուիզ Սիմոնն ունի մեկ աղջիկ՝ Քրիստինեն, և երկու որդի՝ Դավիթը և Մարկը։ 2012 թվականի նոյեմբերի 26-ին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ Ներսիսյանի հրամանագրով Լուիզ Սիմոն Մանուկյանը պարգևատրվել է Ասպետ Սուրբ Էջմիածնի շքանշանով։ Սրանք պաշտոնական տվյալներն են:

Լուիզ Սիմոնը տարիքով մեծ է կաթողիկոսից, սակայն Հայ Առաքելական եկեղեցու մեր աղբյուրները պնդում են, որ տարիքային զգալի տարբերությունը չի խանգարել, և նրանք երկար ժամանակ միասին են ապրել Գերմանիայում, որտեղ երկուսով ծառայել են հանուն Հայ եկեղեցու:

Նույն աղբյուրների պնդմամբ, զույգի միասնության արդյունքում՝ 1981թ. դեկտեմբերի 6-ին ծնված երեխան անվանակոչվեց Գարեգինի մոր՝ Խաթունի անվամբ: Երիտասարդ կուսակրոն Գարեգինը, իր կարծիքով, ճիշտ էր հաշվարկել ՝ Լուիզ Սիմոնի հետ կապի արդյունքում նա մեծ ունեցվածքի տեր դարձավ։

Այսքանը հայտնի է ընտանիքի մասին։ Գարեգին Բ-ն նաեւ եղբայրներ ու քույրեր ունի։ Ոսկեհատ համայնքը 2002թ.-ից ղեկավարում է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսի եղբայրը՝ Գևորգ Ներսիսյանը:

Загрузка...
loading...
Դավիթ Պետրոսյանը ակցիա է անցկացնում՝ ի պաշտպանություն Քոչարյանի. ՏԵՍԱՆՅՈՒԹ Համարեք, որ վերադարձել եմ քաղաքականություն․ Ռոբերտ Քոչարյան․ (տեսանյութ) Սիրուշոյի հայրը Ֆեյսբուքում պաշտպանում է խնամուն․ (տեսանյութ) Քոչարյանի գրասենյակը փորձել է գնել Telegram-ի «Բաղրամյան 26» ալիքը. (ՖՈՏՈ) Ես նման անգրագետ արձագանք չէի սպասում ՀՔԾ-ից. Քոչարյանի ազատման որոշումը կայացրած դատավոր Մանվել Գրիգորյանի միակ ցանկություն... ԱՐՏԱԿԱՐԳ ԴԵՊՔ. Համասեռամոլների խումբը ներխուժել է ոստիկանության բաժին. երկու ոստիկաններ մարմնական վնասվածքներ են ստացել. ՏԵՍԱՆՅՈՒԹ Ինչպես է Ռոբերտ Քոչարյանը հեռանում հյուրանոցից․ (տեսանյութ) Ցուցարաները ներխուժեցին Էրեբուի հյուրանոց․ տեսանյութ Վլադիմիր Գասպարյանը 200 հազար դոլարով դարձել է 3 մլն դոլարանոց առանձնատան տեր Փաշինյանի արած 12 ակնհայտ դրական փոփոխությունները՝ կետ առ կետ Սամվել Ալեքսանյանի դուստրը հրապարակել է առաջնեկի լուսանկարը. ԲԱՑԱՌԻԿ ՖՈՏՈ Քոչարյանին բաց թողեցին. Ո՞վ զանգեց դատավորին Ինչ կատարվեց Քոչարյանի գործում. պլան Բ-ն Ռոբերտ Քոչարյանի եղբոր դուստր Իրինա Քոչարյանի ֆեյսբուքյան գրառումը՝ հորեղբոր ազատ արձակվելուց հետո «Այս կես ժամում մի տասն հոգի հասցրին զանգել ու բողոքվել դատարանից, մեկը լալիս էր, շատերը մտահոգ էին, թե՝ վե՞րջ, ե՞տ են գալիս դրանք» «Վախ է մտել մեջս, ահավոր մի վախ. վախենում եմ հիասթափեցնել». Նիկոլ Փաշինյանի նամակը Նիկոլ Փաշինյանի որդու առաջին լուսանկարները բանակից Կենդանակերպի 5 ամենապատասխանատու նշանները, ովքեր առողջ որոշումներ են կայացնում ու աշխարհին ռեալ են նայում Այս միջոցը կիրառելուց հետո ձեր տան միջատներն ու մրջյունները կվերանան և այլևս նման խնդիրներ չեք ունենա Մինչ այս նման բան չի եղել. Սոնա Շահգելդյան. (Տեսանյութ) Նաիրի Հունանյանը՝ Ռոբերտ Քոչարյանին. Ինչ ցանես, այն կհնձես Գումարեք ծննդյան օրը, ամիսը, տարին. կյանքի թիվը կպատմի՝ արդյոք ճի՞շտ ուղի եք ընտրել, թե՞ ոչ 14-ամյա կորած Հայկի մայրը սենսացիոն հայտարարություն է արել Հրապարակվել են Քոչարյանի համար ստատուս գրելու գները Ֆրանսահայ երիտասարդի զգուշացումը Նիկոլ Փաշինյանի տիկնոջը՝ Փարիզ այցից առաջ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը հանդես է եկել սկանդալային հայտարարությամբ Նոր մանրամասներ․ ինչու՞ է քաղաքացին մեխել ոտքերը կառավարության շենքի առաջ ԱԱԾ-ն քիչ առաջ նոր տեսանյութ է հրապարակել. ինչպե՞ս է ձերբակալվում Հովիկ Աբրահամյանի եղբայրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ Գլխավոր դատախազությունը մերժել է Ռոբերտ Քոչարյանի համար երաշխավորած 45 պատգամավորներին

Яндекс.Метрика
website by Sargssyan