Այսօր՝ 30 հունվարի 2023թ., 00:00

Նիկոլ Փաշինյանն օլիգարխիային ցույց է տվել անհավատալին


 

Հրապարակը հայտնում է, որ կիրակի տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի եւ մեկ տասնյակից ավելի խոշոր գործարարների կամ օլիգարխների հանդիպումը, որի ընթացքում խոսվել է խաղի նոր կանոնների մասին:

Նիկոլ Փաշինյանն ասել է, որ բոլորը պետք է աշխատեն հարկային դաշտում, եւ իրեն էլ պետք չէ, որ գործարարները խոնարհված լինեն իր առաջ, ու նաեւ չի լինելու կուլակաթափություն:

Ըստ թերթի, գործարարները թեթեւացած շունչ են քաշել այդօրինակ զրույցից եւ քննարկել են տնտեսվարման արդյունավետության համար անհրաժեշտ քայլերի խնդիրը: Գործարարների շարքում են եղել Սամվել Ալեքսանյանը, Բարսեղ Բեգլարյանը, ՍԱՍ-ի Արտակը, Արսեն Ղազարյանը, Սպայկա ընկերության ղեկավարը եւ այլք:

Խոշոր հաշվով, Փաշինյանն ասել է այն, ինչ հնչեցրել է թավշյա հեղափոխության ամբողջ ընթացքում:

Իհարկե, խոշոր գործարարների եւ օլիգարխների մոտ ըստ երեւույթին եղել է համոզում, որ դա ասվում էր իշխանության գալու համար, իսկ հետո արդեն Նիկոլ Փաշինյանն իրեն կպահի այնպես, ինչպես իշխանությունը:

Փաշինյանն իհարկե իրեն պահում է այնպես, ինչպես իշխանությունը՝ բայց ինչպես հանրային բացառիկ լեգիտիմություն ունեցող իշխանությունը:

Մի բան, որն անսովոր եւ գուցե անպատկերացնելի բան է խոշոր գործարարներից շատերի, օլիգարխներից շատերի համար, եւ նրանք չեն կարող պատկերացնել, որ իշխանությունն իրեն կարող է պահել այլ կերպ եւ խոսել այլ կերպ, այլ դիրքերից:

Նրանց գերակշռող մեծամասնության աշխարհընկալման, մտածողության մեջ առկա է իշխանության եւ դրա խոսելաոճի մեկ սկզբունք՝ խոսք ուժի, սպառնալիքի դիրքերից, խոշոր բիզնեսը ենթարկեցնելու, առավելագույնը իշխանության պահպանման շուրջ գործարք առաջարկելու դիրքերից:

Բայց իշխանությունը լինում է նաեւ այլ կերպ, եթե ունի ամենակարեւորը՝ հանրային լեգիտիմություն, եթե վայելում է հանրության վստահությունը: Այդ իշխանությունը չունի խոշոր բիզնեսը իրեն ենթարկեցնելու, կամ խոշոր բիզնեսին իշխանության պահպանման հակասահմանադրական գործարքի բերելու անհրաժեշտություն:

Դա թույլ իշխանության կարիքն է, ըստ այդմ դա իշխանության թուլության, ոչ թե ուժի գործելաոճն է: Այդ իմաստով, Փաշինյանի հետ հանդիպմանը խոշոր գործարարները, օլիգարխները կամ առնվազն նրանց մի զգալի մասը տեսել է աննախադեպ մի բան, ինչ չեն տեսել կամ գուցե պատկերացրել մինչ այժմ՝ նրանք տեսել են իշխանության ուժը եւ տեսել են, որ նախկինում գործ են ունեցել թույլ իշխանության հետ:

Միևնույն ժամանակ, տեսնելով դա, նրանք թերեւս դարձել են նաեւ աննախադեպ մեկ այլ բանի ականատես, որ իրականում իրենց համար խնդիր է թույլ, ոչ թե ուժեղ իշխանությունը:

Загрузка...

Նրանք տեսել են, որ հանրային ուժի վրա հենված իշխանությունը որեւէ խնդիր չունի նաեւ խոշոր բիզնեսի համար, չունի բիզնեսին «արտաբիզնեսային» որեւէ առաջարկ՝ բոլոր առաջարկները տեղավորվում են ընդհանուր առմամբ փոխադարձ շահի շրջանակում:

Այլ կերպ ասած, նրանց առաջարկվել է թերեւս ունենալ այն, ինչ ունի իշխանությունն ու իրեն զգում է ուժեղ՝ հասարակության վստահությունն ու լեգիտիմություն: Նիկոլ Փաշինյանը ցույց է տվել դրա ուժը եւ առաջարկել այդ ուժի ճանապարհը:

Կհավատա՞ն օլիգարխներն իրենց տեսածին, թե՞ կկարծեն, որ այդպես չի կարող պատահել եւ «ավանդույթի ուժով» կփորձեն կռահել, թե «իրենց որտեղ են ուզում գցած» լինել:
Բայց ընկնելը կլինի արդեն այդ կասկածի հետեւանքը:

Ընդ որում, կասկածն անտեղի կամ անհարկի, կամ սխալ խորհրդատու կարող է լինել ոչ այն պատճառով, որ Նիկոլ Փաշինյանը բյուրեղյա մաքրության ու ազնվության մարդ է եւ երբեք չի դրժի խոստումը կամ պայմանավորվածությունը:

Խոսքն անշուշտ թե կյանքում, թե քաղաքականության մեջ պահանջում է պատասխանատվություն, բայց միեւնույն ժամանակ քաղաքականությունը եւ առավել եւս իշխանությունը խիստ բազմաշերտ երեւույթ է:

Խնդիրը այն է, որը կասկածը դարձնում է անտեղի եւ նույնիսկ վտանգավոր, որ օլիգարխիան պետք է արձանագրի մի շատ ավելի պարզ բան՝ եղել է հանդիպում ոչ թե Նիկոլ Փաշինյանի, այլ իրենց ու հասարակության միջեւ:

Փաշինյան վարչապետը տվյալ դեպքում հանրության միջնորդն է, հանրության դեսպանը: Ըստ այդմ նա ինքն էլ չի կարող շեղվել, քանի որ հանրությունն այդ դեպքում նրան «կազատի» աշխատանքից:

Ահա այստեղ է թե Նիկոլ Փաշինյանի ուժը, թե օլիգարխիայի երաշխիքը նրա հետ խաղի նոր, սահմանադրական կանոնների շուրջ պայմանավորվելու հարցում:

Загрузка...
Սա չասել ուղղակի, չեմ կարող: Այս ամենում՝ ինձ համար ապշեցուցիչ էր հետևյալ փաստը Մաշ Կաբանները Թաքցնում Են ՍԱ․Այս Միջոցը Ընդամենը 2 Օրում Վերացնում Է Սն Կային Հի Վանդությունները, Ոտքերի Ճաքերը և Կրունկների Կոշ Տուկները Ահա թե ովքեր են ամենաբարի մարդիկ Անհավանшկան մեթոդ. պпրտի մեջ բшմբակ դրեք և վայրկյшններ անց ապշած կմնшք ադյпւնքից. ես шչքերիս չէի հшվատում ԹԵՍՏ. Ի՞նչ կենդանի տեսար առաջինը. այն շատ բան կպատմի քո մասին Բացառիկ ճշգրտության ԹԵՍՏ. Պահեք երազանք և ընտրեք ձեզ դուր եկած աստղը, այն կպատմի, թե երբ և ինչպես կկատարվի ձեր երազանքը ԹԵՍՏ․ Ընտրեք պատկերներից մեկը և իմացեք մոտակա օրերի համար վերին ուժերի կողմից ձեզ ուղղված հաղորդագրությունը Երբ հիշողությունս սկսեց վատանալ, խմեցի այս հրաշք հեղուկը. հիմա հիշում եմ նույնիսկ բոլոր հեռախոսահամարները Դժվար է, ոչ, հնարավոր չէ թվարկել այս հրաշալի սերմերի բոլոր օգտակար հատկությունները Բժիշկները գունատվել էին! 20 տարեկանի նման առողջ կլինեք, միայն թե մոռացեք ՍԱ Կոճապղպեղի ճարպը այրող ջուրը կօգնի կորցնել բոլոր ավելորդ կիլոգրամները Ընդամենը 21 օր, և ձեր ենթաստամոքսային գեղձը կլինի առողջ՝ շնորհիվ պարզ բաղադրատոմսի Ինչու է անհրաժեշտ ոսպ ուտել. 7 լուրջ պատճառ Նույնիսկ ամենահին ու անհույս վիճակում գտնվող թավաները կփայլեն նորի պես․ այս միջոցն ուղղակի փրկություն է Հրատապ դիետա․ փորի ճարպից ազատվելու էֆեկտիվ եղանակ՝ ընդամենը 1 օրում. 100% աշխատող միջոց Վանգայի 40 լավագույն բաղադրատոմսերը. Ինչպես հաղթահարել ալկոհոլային կախվածությունը, արգանդի միոման ու բարձր ճնշումը Վերջ բոլոր տեսակի դիետաներին․ ընդամենը մի քանի օր առավոտյան խմեք այս խառնուրդը և կազատվեք որովայնի հատվածում ավելորդ քաշից Ծանոթացեք այս արժեքավոր բույսի հետ` գնարբուկ գարնանային: Փրկում է ծանր թոքաբորբից, բրոնխիտից և ևս 20 հիվանդությունից Իսկ գիտե՞ք, թե ինչ կլինի ձեզ հետ, եթե օրական 200 գրամից ավել ընկույզ ուտեք. ա՜յ քեզ բան. սա ինձ համար նորություն էր 2 դեղնուցը կօգնի բուժել ծնկների ցավն ու կազատի ձեզ տհաճ զգացողություններից. բնական արդյունավետ միջոց Ազատվեք 7-10 կգ ավելորդ քաշից և մաքրեք աղիները՝ ընդամենը օգտագործելով այս հրաշք միջոցը Ամեն առավոտ մի գդալ կերեք այս խառնուրդից և հանգիստ ապրեք մինչև խոր ծերություն Այս խառնուրդը բուժում է անգամ ամենասարսափելի հազը, բրոնխիտը և ոչ միայն. տատիկիս բաղադրատոմսը, որ շատերին է օգնել Սա խմում եք երեկոյան ժամը 7-ին, իսկ առավոտյան ժամը 7-ին օրգանիզմից դուրս կգան նախորդ օրվա կուտակած բոլոր ճարպերն ու տոքսինները Կիվին երիկամների, շաքարային դիաբետի, խոլեստերինի և ողջ օրգանիզմի համար, անպայման կարդացեք, բժիկները խորհուրդ են տալիս Դիաբետ. 5 նշան, որոնց մասին գիտեն քչերը. անուշադրության մի մատնեք Ինչպես բուժել լյարդը տան պայմաններում. 100%-անոց արդյունք Հարգելի կանայք, Ձեզ համար շատ կարևոր. Ինչպես ընդմիշտ ազատվել շուրթերի վերևի անցանկալի մազերից… Աղը կօգնի ազատվել անհաջողություններից. Այն ի զորու է փոխել ցանկացածի կյանքը դեպի լավը. Ահա թե ինչպես… Ընդամենը 1 գաղտնի բաղադրիչի շնորհիվ իմ 30 տարվա գազօջախը դեռ նորի տեսք ունի

Яндекс.Метрика
website by Sargssyan