Այսօր՝ 18 հունվարի 2019թ., 00:00

Նիկոլ Փաշինյանի «հորդորով» հրաժարական տվողը


 

1in.am-ը գրում է. Երեկ լրագրողների հետ զրույցի ժամանակ խոսելով Տարոն Մարգարյանի հրաժարականի մասին՝ Նիկոլ Փաշինյանն ասել է. «Երբ ես նման հորդոր հնչեցնեմ, Տարոն Մարգարյանը կհետևի այդ հորդորին»:

Վարչապետի հայտարարությունը բավականին բազմաշերտ է և որոշակի հետևությունների տեղիք է տալիս, մանավանդ, որ Տարոն Մարգարյանը ՀՀԿ թերևս միակ պաշտոնյան է, որը իր հրաժարականը պահանջողների դեմ հակացույցեր կազմակերպեց:

Փաշինյանը երեկ, ըստ էության, հասկացրեց, որ ինքը կանգնած չէ Մարգարյանի հրաժարականն այս օրերին պահանջողների թիկունքում` անթաքույց ակնարկելով, որ եթե ինքը լիներ հրաժարական պահանջողը, Մարգարյանը վաղուց հեռացած կլիներ:

Մյուս կողմից` եթե Նիկոլ Փաշինյանն այս պահին հրաժարականի հորդոր չի ներկայացնում Տարոն Մարգարյանին, ուրեմն` այդ հարցն առնվազն հիմա ժամանակավրեպ է համարում:

Սակայն ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանն այդքան վստահ, որ իր հորդորով Տարոն Մարգարյանը հրաժարական է տալու:

Արդյո՞ք վարչապետը համարում է, թե իր հիմնական ռեսուրսը` հանրային վստահության մեծ պաշարը, այն հզոր ալիքն է, որի ուժին չի կարող դիմանալ որևէ պատնեշ, թե՞ կարծում է, որ Սերժ Սարգսյանի կապիտուլյացիայից հետո նույնիսկ անիմաստ է խոսել որևէ հանրապետականի անգամ դիմադրության մասին:

Իհարկե, գործ ունենք նաև իներցիայի մարող տրամաբանության հետ: Տարոն Մարգարյանին նույնիսկ հրաժարականի հորդոր պետք չէ, որովհետև մայիսի 8-ից հետո նրա պաշտոնավարումն իներցիոն է և յուրաքանչյուր րոպեի կարող է ընդհատվել:

Տարոն Մարգարյանը բոլորից լավ է հասկանում, որ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման օրոք նույնիսկ` քաղաքապետ է դարձել ոչ թե իր շնորհների, այլ քաղաքականության հետ չասոցացվող հանգամանքների շնորհիվ:

Загрузка...

Հետհեղափոխական Հայաստանում քաղաքականության տարածքն էապես ընդարձակվել է, ինչը գործնականում հնարավոր չի դարձնում Մարգարյանի պաշտոնավարումը նման պատասխանատու և լուրջ պաշտոնում, եթե նա նույնիսկ հավատարմության հրապարակային երդում տա նոր իշխանությանը:

Մյուս կողմից` շատ հնարավոր է, որ Նիկոլ Փաշինյանի երեկվա ինքնավստահությունը ոչ թե քաաղաքական ուժի ցուցադրություն է, այլ հիմնված է մեզ դեռևս անհայտ կոնկրետ փաստերի, հանգամանքների, իրողությունների վրա:

Օրինակ, շատ հնարավոր է` Տարոն Մարգարյանի իշխանավարումը «օպտիմալացվի», այլ խոսքով` Նիկոլ Փաշինյանի հորդորով նա հրաժարական տա, որովհետև հանդիսանում է, Ենթադրենք, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի խոստացած սկանդալային կոռուպցիոն բացահայտումների «հերոսներից» մեկը:

Մենք, իհարկե, հարգում ենք անմեղության կանխավարկածը, սակայն չենք մոռանում նաև, որ Երևանի գործող քաղաքապետը ամենաարագ հարստացած պաշտոնյաներից մեկն է:

Ամեն դեպքում` Տարոն Մարգարյանը հիմա աշխատելու է վարչապետի հորդորին սպասելով: Նա, կարծես թե, զրկված է այլընտրանքից և առավելագույնը կարող է մի փոքր հետաձգել հորդորի պահը:

Загрузка...
loading...
Հայկ Սարգսյանը խոսել է Պրահայում պահվող եղբոր՝ Նարեկ Սարգսյանի հետ Սասուն Խաչատրյանը հրաժեշտ կտա՞ պաշտոնին Սևակ Միքայելյանի «սկանդալային» հայտարարության հետքերով Կռիվ՝ Ազգային Ժողովում, Ծառուկյանի խնամու պատճառով. (տեսանյութ) Ռուզաննա Խաչատրյանի արձագանքը՝ Սեյրան Օհանյանին մեղադրանք առաջադրելու մասին Արփինե Հովհաննիսյանի նոր գրառումը 25-ամյա ծննդկան է մահացել․ հարազատները մանրամասներ են հայտնում Օսիպյանն աշխատանքից ազատել է կաշառք վերցրած մտերիմին ԿԳՆ-ն մշակել է ուսուցչի վարքի կանոններ. Ի՞նչ կարող է անել և ի՞նչ չի կարող անել մանկավարժը Սրճարանում մատուցողուհի եմ աշխատել. Մարիամ Փաշինյանի հարցազրույցը Armenian Report-ին «Հրապարակում եմ պսիխոպաթ Մհեր Ենոքյանի կողմից գրված և ուղարկված ձեռագիր նամակ-սպառնալիք». Նարեկ Մալյան Տեսեք, ինչպես է Մանվել Գրիգորյանը խոստովանում է, որ ձևեր է թափել իբր վատ է. (Տեսանյութ) Նարեկ Մալյանը ուշագրավ տեսանյութ է հրապարակել՝ Զարուհի Մեջլումյանի հետ կապված «Ինչի՞ եք նկարում»․․․ «Ես առողջապահության նախարարն եմ». «Արմավիր» ԲԿ-ում չճանաչեցին Արսեն Թորոսյանին․ (տեսանյութ) Խայտառակ դեպք` Հայաստանի դիահերձարաններից մեկում. առնետները հոշոտել են հանգուցյալի դեմքը Մհեր Ենոքյանը հանդես է եկել նոր հայտարարությամբ Արտակարգ դեպք. հայրը դիմել է Ոստիկանություն, որ աղջիկն անհայտ կորել է, օրեր անց էլ հայտնել է, որ նա ավտոտնակի չհրկիզվող պահարանից հափշտակել է 11 հազար դոլար և 12 մլն դրամ Հայկ Սարգսյանի զորացրումը բանակից․ (տեսանյութ) Լուիզա Ներսիսյանի շնորհավորանքն ու տեսանյութը` Հրանտ Թոխատյանի 61-ամյակի առթիվ -24 աստիճան ցուրտ. Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել Հրապարակվել է 1996-ին արված տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են գտնում Իոսիֆ Աղաջանովի դին, ում սպանության համար Մհեր Ենոքյանը ցմահ է դատապարտվել Ով է ամենաերիտասարդ պատգամավորի ամուսինը․ (Լուսանկարներ) Ով է նոր խորհրդարանի ամենաերիտասարդ պատգամավորը․ (Բացառիկ լուսանկարներ) Նիկոլ Փաշինյանի դժբախտությունը... Պուտինի ճակատագրական սայթաքումը Հայաստանի հարցում Մարդիկ էնքան էն հաբռգել ՊՆ-ի զինվոր տեղափոխող ավտոբուսի դռներն են քացով ջարդում Խոզի գրիպը հասավ Հայաստան. «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում H1N1-ի 7-8 դեպք է գրանցվել Նրանց սրտի սուլթանը. Հակահայկական ակցիա՝ ռուսական առաջին ալիքով 5-ամյա հրաշքը հանդես է գալիս Նիկոլի դերում․ (տեսանյութ) Մեծ հարված Ռուսաստանին. Թուրքական հերթական ապտակը

Яндекс.Метрика
website by Sargssyan