Գողապետության վախճանը. ԱԱԾ-ի նոր բացահայտումը
Այսօր՝ 20 օգոստոսի 2018թ., 00:00

Գողապետության վախճանը. ԱԱԾ-ի նոր բացահայտումը


Սակայն խնդիրն ավելի բազմաշերտ ու խորքային է, որովհետև, անկասկած, պետական բոլոր գերատեսչությունների, խոշոր բիզնեսների ստուգումների արդյունքում հասարակությունը կտեղեկանա թալանի նոր դրսևորումների, պետական միջոցների յուրացումների զանազան մեխանիզմների, հարկերից խուսափելու հնարամտությունների մասին:

«Երևան սիթի»-ն կամ որևէ այլ բիզնես չէին կարող օգտվել արտոնությունների համակարգից, չարամտորեն խուսափել հարկերի վճարումից, ստանալ մենաշնորհային դիրքեր, եթե չունենային պետության առաջին դեմքերի հովանավորությունը: Տվյալ պարագայում ՊԵԿ-ն ընդամենը եղել է գործիք, որի միջոցով կարգավորվել են հարաբերությունները քրեաօլիգարխիկ համակարգի ներսում, բաժանվել են «փայերը»:

Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի նախագահության քսանամյակում Հայաստանում գործել է գողապետության արատավոր ռեժիմը` քաղաքական և տնտեսական հարաբերություններում:

Խոշոր օլիգարխերը` իրենց քվոտաներով ու մենաշնորհներով, «նշանակվել» են կոռուպցիոն բուրգի գագաթին կանգնած Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի կողմից: Ինդուլգենցիայի դիմաց օլիգարխներն առատորեն «մուծվել» են իշխանության առաջին դեմքերին:

Պատահական չէ, որ «երկու վերնաշապիկով» Արցախից Հայաստան եկած Ռոբերտ Քոչարյանը տասնամյա նախագահության ավարտին դոլարային արտահայտությամբ միլիարդատեր էր, եթե հավատանք միջազգային հեղինակավոր պարբերականների հետաքննություններին:

Անկասկած, նույնը վերաբերվում է Սերժ Սարգսյանին, որի նախագահության շրջանում նրա հարազատներից մեկի անվան հետ էր ասոցացվում ուրիշի բիզնեսում փայ մտնելու «50/50»-ի արատավոր մեխանիզմը:

Գողապետությունը, քրեաօլիգարխիկ համակարգը խժռել են պետության ռեսուրսները, երկրից գրպանել ու օֆշորներում կուտակել են տաս միլիարդ դոլարը գերազանցող գումար:

Օլիգարխիկ համակարգի տարածքը օրըստօրե մեծացել է Հայաստանի, նրա քաղաքացու ազատության և բարեկեցության հաշվին:

Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի գողապետությունը «օծվել» է Հոկտեմբերի 27-ի և Մարտի 1-ի զոհերի արյունով:

Օլիգարխիկ համակարգի տարածքը օրըստօրե մեծացել է Հայաստանի, նրա քաղաքացու ազատության և բարեկեցության հաշվին:

Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի գողապետությունը «օծվել» է Հոկտեմբերի 27-ի և Մարտի 1-ի զոհերի արյունով:

Յուրաքանչյուր ընտրություն եղել է քրեաօլիգարխիայի նոր ոտնձգությունը ազատ քաղաքացու արժանապատվության դեմ. արյունոտ 10000 դրամները, որոնցով գնվել են ընտրողների ձայները, գոյացել են հասարակության թալանի, պետական միջոցների յուրացման և թաքցված հարկերի հաշվին:

Գողապետությունը բացառում էր քաղաքական և տնտեսական որևէ մրցակցություն, ինչի հետևանքով ձևախեղվել են հասարակության պատկերացումներն իշխանության ու պատասխանատվության, կայունության և լեգիտիմության մասին:

ԱԱԾ այսօրվա բացահայտումները հարվածում են գողապետության հիմքերին: Սամվել Ալեքսանյանն ու մյուսները հիմա էլ պատրաստ են «մուծվել»` թալանի իրավունքը, ապրանք ներկրելու և խեղճին նվաստացնելու մենաշնորհը պահպանելու համար:

Թերևս այդ թաքուն մտքով էր Սամվել Ալեքսանյանը մայիսի 8-ին քվեարկում Նիկոլ Փաշինյանի օգտին կամ օրերս առաջ, Բաշ-Ապարանի հերոսամարտի 100-ամյա միջոցառման ժամանակ ստվերի պես հետևում փոխվարչապետին:

Քրեաօլիգարխիան չի հասկացել թավշյա հեղափոխության խորքային նշանակությունը, չի գիտակցում նոր Հայաստանը` կիրառական, ինստիտուցիոնալ առումով: Նոր իրականությունը հուշում է կապիտուլացվել բացառապես օրենքի առջև, որովհետև այլևս չի գործում «պախանի» համակարգը, որին «մուծվելով» կարելի էր «գնել» թալանելու, անգամ սպանելու իրավունք, մանդատ, պաշտոն:

Ադեկվատության կորուստը միայն Սամվել Ալեքսանյանի «հիվանդությունը» չէ: Օրինակ` Գագիկ Ծառուկյանին, որը եղել է հայկական օլիգարխիայի անփոփոխ խորհրդանիշը, թվում է, թե լեգիտիմացրել է իր բիզնեսը թավշյա հեղափոխության ապահով ստվերում: Նիկոլ Փաշինյանն իր կոալիցիոն գործընկերորջը պետք է հստակ ուղերձ ուղարկի, որ 31 մանդատը համաներման գին չէ: Հակառակ պարագայում` Ծառուկյանին կարող է թվալ, թե Փաշինյանի կերպարի մեջ գտել է նոր «թագավոր ջան»-ի:

loading...
Դավիթ Պետրոսյանը ակցիա է անցկացնում՝ ի պաշտպանություն Քոչարյանի. ՏԵՍԱՆՅՈՒԹ Համարեք, որ վերադարձել եմ քաղաքականություն․ Ռոբերտ Քոչարյան․ (տեսանյութ) Սիրուշոյի հայրը Ֆեյսբուքում պաշտպանում է խնամուն․ (տեսանյութ) Քոչարյանի գրասենյակը փորձել է գնել Telegram-ի «Բաղրամյան 26» ալիքը. (ՖՈՏՈ) Ես նման անգրագետ արձագանք չէի սպասում ՀՔԾ-ից. Քոչարյանի ազատման որոշումը կայացրած դատավոր Մանվել Գրիգորյանի միակ ցանկություն... ԱՐՏԱԿԱՐԳ ԴԵՊՔ. Համասեռամոլների խումբը ներխուժել է ոստիկանության բաժին. երկու ոստիկաններ մարմնական վնասվածքներ են ստացել. ՏԵՍԱՆՅՈՒԹ Ինչպես է Ռոբերտ Քոչարյանը հեռանում հյուրանոցից․ (տեսանյութ) Ցուցարաները ներխուժեցին Էրեբուի հյուրանոց․ տեսանյութ Վլադիմիր Գասպարյանը 200 հազար դոլարով դարձել է 3 մլն դոլարանոց առանձնատան տեր Փաշինյանի արած 12 ակնհայտ դրական փոփոխությունները՝ կետ առ կետ Սամվել Ալեքսանյանի դուստրը հրապարակել է առաջնեկի լուսանկարը. ԲԱՑԱՌԻԿ ՖՈՏՈ Քոչարյանին բաց թողեցին. Ո՞վ զանգեց դատավորին Ինչ կատարվեց Քոչարյանի գործում. պլան Բ-ն Ռոբերտ Քոչարյանի եղբոր դուստր Իրինա Քոչարյանի ֆեյսբուքյան գրառումը՝ հորեղբոր ազատ արձակվելուց հետո «Այս կես ժամում մի տասն հոգի հասցրին զանգել ու բողոքվել դատարանից, մեկը լալիս էր, շատերը մտահոգ էին, թե՝ վե՞րջ, ե՞տ են գալիս դրանք» «Վախ է մտել մեջս, ահավոր մի վախ. վախենում եմ հիասթափեցնել». Նիկոլ Փաշինյանի նամակը Նիկոլ Փաշինյանի որդու առաջին լուսանկարները բանակից Կենդանակերպի 5 ամենապատասխանատու նշանները, ովքեր առողջ որոշումներ են կայացնում ու աշխարհին ռեալ են նայում Այս միջոցը կիրառելուց հետո ձեր տան միջատներն ու մրջյունները կվերանան և այլևս նման խնդիրներ չեք ունենա Մինչ այս նման բան չի եղել. Սոնա Շահգելդյան. (Տեսանյութ) Նաիրի Հունանյանը՝ Ռոբերտ Քոչարյանին. Ինչ ցանես, այն կհնձես Գումարեք ծննդյան օրը, ամիսը, տարին. կյանքի թիվը կպատմի՝ արդյոք ճի՞շտ ուղի եք ընտրել, թե՞ ոչ 14-ամյա կորած Հայկի մայրը սենսացիոն հայտարարություն է արել Հրապարակվել են Քոչարյանի համար ստատուս գրելու գները Ֆրանսահայ երիտասարդի զգուշացումը Նիկոլ Փաշինյանի տիկնոջը՝ Փարիզ այցից առաջ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը հանդես է եկել սկանդալային հայտարարությամբ Նոր մանրամասներ․ ինչու՞ է քաղաքացին մեխել ոտքերը կառավարության շենքի առաջ ԱԱԾ-ն քիչ առաջ նոր տեսանյութ է հրապարակել. ինչպե՞ս է ձերբակալվում Հովիկ Աբրահամյանի եղբայրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ Գլխավոր դատախազությունը մերժել է Ռոբերտ Քոչարյանի համար երաշխավորած 45 պատգամավորներին

Яндекс.Метрика
website by Sargssyan