Այսօր՝ 18 հունվարի 2019թ., 00:00

Տարոն Մարգարյանի անակնկալը սուպերմարկետներին


Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանի հետ այցելել է Երեւանի Կասյան փողոցում գործող գյուղատնտեսական շուկա, որը հանգստյան օրերին ձեւավորվում է արդեն ավանդաբար:

 

Այս այցը սակայն առանձնահատուկ բնույթ է ստանում Հայաստանում ստեղծված իրավիճակի ֆոնին, երբ տեղի է ունենում խոշոր առեւտրային ցանցերի սեփականատերերի «ապստամբություն» կամ «անհնազանդություն»:

Ի պատասխան հարկային զարտուղի մեխանիզմներց հրաժարվելու ու ԱԱՀ լիարժեք դաշտում գործելու կառավարության հորդորի, նրանք հայտարարել են գյուղատնտեսական ապրանքների գները բարձրացնելու մասին՝ միս եւ պտուղ-բանջարեղեն:

Միաժամանակ, խոշոր առեւտրային ցանցերը դե ֆակտո սպառնում են նաեւ իրենց աշխատանքի խնդիրներով, որ կարող են ազդել տասը հազարից ավելի աշխատակիցների վրա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ անօրինական գործելաոճից հրաժարվել չցանկացող խոշոր ցանցերը շատ շուտով իրենց վրա կզգան օրինականության հզոր ուժը: Նա կոչ է արել քաղաքացիներին «բոյկոտել թալանչիներին»:

Այդ կոչը միարժեք չի ընդունվում, որովհետեւ խոշոր առեւտրային ցանցերի եւ վարչապետի միջեւ պատերազմը լավ չէ թե տնտեսության, թե պետության համար ընդհանրապես: Մյուս կողմից, չի կարող անցնել խոշոր առեւտրային ցանցերի սեփականատերերի, համատեղության կարգով ընդհանրապես խոշոր օլիգարխների շանտաժը, որովհետեւ դրա «հաղթանակը» պետության ու տնտեսության համար ավելի վտանգավոր է:

Առավել եւս, որ կառավարությունը չի գրոհել նրանց, այլ պարզապես հորդորել է անցնել խաղի նոր, օրինական կանոններով աշխատանքի: Ակնառու է, որ խոշոր ցանցերն այս տարիների ընթացքում մանրածախ եւ նույնիսկ մանրամեծածախ առեւտրի ոլորտում ստացել են այնպիսի գերիշխող կամ մենատեր դիրքեր ու դրանից բխող շահույթ, որ ներկայում կարող են իրենց թույլ տալ առանց գնաճի անցնել գործունեության օրինական դաշտ:

Ինչ խոսք, իրենց վաճառած ապրանքի գինը բարձրացնելը նրանց իրավունքն է, եւ եթե չունեն մենաշնորհ, ապա որեւէ մեկը նրանց չի կարող այսպես ասած իրավականորեն մեղադրել ավելի մեծ հարկ վճարելու պարագայում ավելի բարձր գին սահմանել ապրանքի համար: Կան մանրածախ առեւտրի այլ կետեր, եւ քաղաքացիները կարող են օգտվել դրանցից, իսկ կառավարությունը պետք է կատարի քայլեր այդ կետերում անհիմն գնաճ թույլ չտալու համար:

Խնդիրը տվյալ պարագայում սակայն ոչ միայն զուտ տնտեսական, այլ քաղաքական հարթության մեջ է: Եվ անհիմն է ասել, թե քաղաքականություն չպետք է լինի, որովհետեւ խոսքը բիզնեսի մասին է:

Բանն այն է, որ այդ բիզնեսն ինքը եղել է քաղաքականության մեջ ու հենց այդ քաղաքական համաձայնության արդյունքում է մտել անօրինական կամ զարտուղի, կոռուպցիոն մեխանիզմների դաշտ:

Ըստ այդմ, լավ պատկերացնելով դա, նոր կառավարությունը նրանց անում է նույն կերպ քաղաքական համաձայնությամբ դրանից դուրս գալու ու նաեւ սեփականության անձեռնամխելիության ու հանրային լեգիտիմության արդեն երկարաժամկետ իրողություններ ձեւավորելու լայն առաջարկ, որը ներառում է մի կողմից գործունեություն օրինական դաշտում, մյուս կողմից էլ գնաճի բացառում, եթե անգամ լինի դրա զուտ տնտեսագիտական հիմքը:

Չէ՞ որ այդ նույն բիզնեսը մի քաղաքական համաձայնությամբ շեղվել է զուտ տնտեսագիտական, շուկայական հիմքից: Ընդ որում, շեղվել է իր համար վտանգավոր, այսինքն օրենքից դուրս ուղղությամբ, այդպիսով նաեւ դառնալով փաստորեն հանրության աչքի փուշ, դիտարկվելով իբրեւ համընդհանուր ռեսուրսների հաշվին հարստացած:

Այժմ նրանց կատարվում է քաղաքական այլ տրամաբանությամբ համաձայնության առաջարկ՝ օրենքի դաշտ վերադառնալու, եւ նաեւ հանրության հետ համերաշխության մեխանիզմ ձեւավորելու առաջարկ, երբ հասարակական ռեսուրսի որոշակի վերադարձի դիմաց այդ բիզնեսը կարող է ստանալ հանրային լեգիտիմություն թե իր սեփականության, թե նաեւ հետագա գործունեության համար, արդեն վերադառնալով թե օրենքի, թե հետագայում էլ մաքուր տնտեսական գործունեության դաշտ:

Խոշոր առեւտրային ցանցերի սեփականատերերը փաստորեն պատերազմում են դրա դեմ, փորձելով պաշտպանել իրենց յուրաքանչյուր կոպեկը: Այլ կերպ ասած, հանցավոր հիմքով քաղաքական համաձայնությունից չեն խուսափել, բայց օրինական հիմքի վերադառնալու քաղաքական համաձայնության առաջարկին հայտարարում են պատերազմ:

Загрузка...

Դա վկայում է, որ այդ մարդկանց գործողությունների շարժառիթային հիմքը փողն է, հնարավորինս շատը, իսկ քաղաքական իրավիճակի ու հեռանկարների գնահատականը, վերլուծությունն ու պատկերացումը բացակայում է գրեթե իսպառ:

Թերեւս բացակայում են նաեւ մարդիկ, որոնք կարող էին այդ բանը հուշել նրանց, տրամադրել խորհրդատվություն: Փոխարենը գուցե շատ են անձինք, որոնք օգտագործելով այդ խոշոր սեփականատերերի խառնվածքն ու պատկերացումները, փորձում են դրանք օգտագործել թավշյա հեղափոխության հետ իրենց հաշիվները պարզելու համար:

Դա իհարկե հազիվ թե հաջողի, որովհետեւ այդուհանդերձ խոշոր սեփականատերերի դասում կան սուբյեկտներ, որոնք դրսեւորում են քաղաքական տրանսֆորմացիաներին եւ խորքային գործընթացին համարժեք մոտեցում, առնվազն դուրս չգալով դրանց դեմ:

Այդ իմաստով, բավական ուշագրավ է Տարոն Մարգարյանի հայտարարությունը Կասյան փողոցի գյուղմթերքների շուկայում, որ եթե հարկ լինի, ապա քաղաքապետարանը կաջակցի, որպեսզի Երեւանի այլ հատվածներում որքան հնարավոր է շատ լինեն այդպիսի շուկաներ, ուր գյուղացին անմիջապես ինքը կկարողանա իրացնել իր արտադրանքը, ավելի մատչելի գնով:

Ներկայիս իրավիճակում Տարոն Մարգարյանի հայտարարությունը կամա թե ակամա ստանում է քաղաքական նշանակություն, ընդ որում եզակի դեպք է, որ նրա կատարմամբ այդ հայտարարությունն ունի հանրային դրական եւ օգտակար երանգավորում:

Արդյոք Մարգարյանը գիտակցել է լայն վերափոխումների գործընթացի խորությունն ու ավելի հեռանակարային օրինական, ինստիտուցիոնալ երաշխիքների շուրջ քաղաքական փոխադարձ շահերի վրա հիմնված համաձայնության կարեւորությունն ու անհրաժեշտությունը, ըստ այդմ այդպիսով մեսիջ հղելով քաղաքական նոր ղեկավարությանն ու հանրությանը, որ պատրաստ է քննարկել այդ խնդիրները առանց որեւէ սաբոտաժի ու շանտաժի:

Խոշոր հաշվով, ստեղծված իրավիճակում ելքը ոչ թե խոշոր ցանցերի դեմ ճակատային ու ինքնանպատակ պատերազմն է, այլ մանր առեւտրային ցանցը զարգացնելուն ու նաեւ պաշտպանելուն, միաժամանակ դրանցում անհիմն գնաճը կանխարգելելուն ուղղված քայլերը: Երեւանում սեզոնային գյուղատնտեսական շուկաների ձեւավորումը կարող է լինել բաղադրիչներից մեկը:

Իհարկե պայմանով, որ հարկ եղած դեպքում ընդհուպ իրավապահների մակարդակով պետք է ապահովվի այդ շուկաների հանդեպ թաղային տարրերի կամ վերավաճառողների հնարավոր նկրտումները, որպեսզի դրանք լինեն իրապես գյուղացիների մասնակցությամբ շուկաներ:

Загрузка...
loading...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպիսին կլինի տարին Նիկոլ Փաշինյանի համար. աստղաբանը ներկայացնում է կանխատեսումները Հայկ Սարգսյանը խոսել է Պրահայում պահվող եղբոր՝ Նարեկ Սարգսյանի հետ Սասուն Խաչատրյանը հրաժեշտ կտա՞ պաշտոնին Սևակ Միքայելյանի «սկանդալային» հայտարարության հետքերով Կռիվ՝ Ազգային Ժողովում, Ծառուկյանի խնամու պատճառով. (տեսանյութ) Ռուզաննա Խաչատրյանի արձագանքը՝ Սեյրան Օհանյանին մեղադրանք առաջադրելու մասին Արփինե Հովհաննիսյանի նոր գրառումը 25-ամյա ծննդկան է մահացել․ հարազատները մանրամասներ են հայտնում Օսիպյանն աշխատանքից ազատել է կաշառք վերցրած մտերիմին ԿԳՆ-ն մշակել է ուսուցչի վարքի կանոններ. Ի՞նչ կարող է անել և ի՞նչ չի կարող անել մանկավարժը Սրճարանում մատուցողուհի եմ աշխատել. Մարիամ Փաշինյանի հարցազրույցը Armenian Report-ին «Հրապարակում եմ պսիխոպաթ Մհեր Ենոքյանի կողմից գրված և ուղարկված ձեռագիր նամակ-սպառնալիք». Նարեկ Մալյան Տեսեք, ինչպես է Մանվել Գրիգորյանը խոստովանում է, որ ձևեր է թափել իբր վատ է. (Տեսանյութ) Նարեկ Մալյանը ուշագրավ տեսանյութ է հրապարակել՝ Զարուհի Մեջլումյանի հետ կապված «Ինչի՞ եք նկարում»․․․ «Ես առողջապահության նախարարն եմ». «Արմավիր» ԲԿ-ում չճանաչեցին Արսեն Թորոսյանին․ (տեսանյութ) Խայտառակ դեպք` Հայաստանի դիահերձարաններից մեկում. առնետները հոշոտել են հանգուցյալի դեմքը Մհեր Ենոքյանը հանդես է եկել նոր հայտարարությամբ Արտակարգ դեպք. հայրը դիմել է Ոստիկանություն, որ աղջիկն անհայտ կորել է, օրեր անց էլ հայտնել է, որ նա ավտոտնակի չհրկիզվող պահարանից հափշտակել է 11 հազար դոլար և 12 մլն դրամ Հայկ Սարգսյանի զորացրումը բանակից․ (տեսանյութ) Լուիզա Ներսիսյանի շնորհավորանքն ու տեսանյութը` Հրանտ Թոխատյանի 61-ամյակի առթիվ -24 աստիճան ցուրտ. Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել Հրապարակվել է 1996-ին արված տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են գտնում Իոսիֆ Աղաջանովի դին, ում սպանության համար Մհեր Ենոքյանը ցմահ է դատապարտվել Ով է ամենաերիտասարդ պատգամավորի ամուսինը․ (Լուսանկարներ) Ով է նոր խորհրդարանի ամենաերիտասարդ պատգամավորը․ (Բացառիկ լուսանկարներ) Նիկոլ Փաշինյանի դժբախտությունը... Պուտինի ճակատագրական սայթաքումը Հայաստանի հարցում Մարդիկ էնքան էն հաբռգել ՊՆ-ի զինվոր տեղափոխող ավտոբուսի դռներն են քացով ջարդում Խոզի գրիպը հասավ Հայաստան. «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում H1N1-ի 7-8 դեպք է գրանցվել Նրանց սրտի սուլթանը. Հակահայկական ակցիա՝ ռուսական առաջին ալիքով 5-ամյա հրաշքը հանդես է գալիս Նիկոլի դերում․ (տեսանյութ)

Яндекс.Метрика
website by Sargssyan