Այսօր՝ 14 դեկտեմբերի 2018թ., 00:00

Սարգսյանը մնաց մենակ, անպաշտպան, լքված եւ մնաս բարյավ ասաց


Գարեգին Նժդեհն ասել է. «Վայ այն զորքին ու զինվորին, որ իր ղեկավարի աչքերի մեջ բոց, շարժումների մեջ վճռականություն, սրի ծայրին շանթ չի տեսնում, դատապարտված է նա»:

 

Այս խոսքերը կարծես գրված են Հայաստանի հանրապետական կուսակցության համար: Կուսակցություն, որ շուրջ 25 տարի ակտիվ գործունեություն է ծավալել անկախ Հայաստանի քաղաքական բազմավեկտոր դաշտում, ավելին` 20 տարի շարունակ նժդեհյան գաղափարակիր այս կուսակցությունը ղեկավարել է Հայաստան երկիրը:

ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը 2018թ. ապրիլի 23-ին, առանց իր զորքի ու զինվորների հետ խորհրդակցելու, հրաժարվեց ՀՀ վարչապետի պաշտոնից՝ շատերին թողնելով անորոշության մեջ:

Նման գործելաոճն Ազատիչի դեպքում նորություն չէ, դա նրա պարագայում կարելի է բնավորության գիծ համարել: Ամենատարբեր ժամանակներում` պայմանավորված պահի թելադրանքով, առաջնորդվելով անձնական ես-ով, ճանապարհի կեսից «քցել» կամ ուրացել է իր թիմակիցներին:

Այժմ՝ ըստ էության։

Սերժ Ազատիչն առաջինը ուրացավ Գարեգին Նժդեհին, որի գաղափարների ու կարգախոսների հենքի վրա էր ստեղծվել ՀՀԿ-ն։ Որպես առանցքային ուղղություն՝ կարմիր թելով անցնում էր ազգային պետականության գաղափարախոսությունը։

Սակայն Եվրոպային եւ Ռուսաստանին հաճոյանալու համար Սերժ Սարգսյանը, մի կողմ թողնելով նժդեհյան ազգային գաղափարախոսությունն ու սկզբունքները, նախ անդամագրվեց ՌԴ առաջարկած ԵԱՏՄ-ին` մոռանալով, որ Ռուսաստանի տեսանկյունից Գարեգին Նժդեհն ընկալվում է իբրեւ «ֆաշիստ»։

Այնուհետեւ անդամագրվեց եվրոպական ընտանիքին, որտեղ, մեր պատկերացմամբ, ավանդական ընտանիքը դրված է այլ ռելսերի վրա:

Բոլոր այն նվիրյալ անհատները, ովքեր ճանապարհ են անցել Սերժի հետ, հանուն կուսակցական գաղափարի ու վերելքի անտեսելով իրենց անձը, մի կողմ թողնելով նյութապաշտությունը, հնարավոր ամեն բան արել են, որ ՀՀԿ-ն միշտ մնա իր բարձունքի վրա, փոխարենը շատ դեպքում հասարակությունը նրանց որակել է «քծնողներ», նրանց եւս «քցել» են:

Հիմա՝ փաստերով։

Երբ Սերժ Սարգսյանին վտարեցին Արցախից, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը նրան ապաստան տվեց մեր երկրում, ավելին` պաշտոնների նշանակեց:

1997թ., չնայած լինելով ՀՀ ազգային անվտանգության նախարար, այնուամենայնիվ, ակտիվորեն մասնակցեց Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ կազմակերպված եւ իրականացված արշավին, արդյունքում Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց:

Սերժ Սարգսյանին շատ ու շատ հարցերում ընդառաջած ու աջակցած Վազգեն Սարգսյանի սպանության օրը` 1999թ. հոկտեմբերի 27-ին, ազգային անվտանգության նախարարը, չգիտես ինչու, Երեւանում չէր, այդ ժամանակ ԱԺ-ում Ազգային անվտանգությանն սպառնացող «գործարք» իրականացվեց:

Ամենաանբացատրելին, սակայն, Հանրապետական կուսակցության հիմնադիրներից Անդրանիկ Մարգարյանի առեղծվածային մահն էր․ նա հանկարծամահ եղավ 2007թ., երբ Սերժ Սարգսյանն արդեն ՀՀԿ խորհրդի նախագահ էր ընտրվել: 2008թ. Ազատիչին իշխանության բերած եւ նախագահ կարգած Ռոբերտ Քոչարյանը, ում, ըստ նախնական պայմանավորվածության, պետք է 10 տարի հետո վերադարձվեր երկրի իշխանությունը, Սերժ Սարգսյանի՝ Հայաստանը ղեկավարելու տարիներին քաղաքականապես մեկուսացվեց՝ դուրս մղվելով քաղաքական բոլոր պրոցեսներից:

Հաջորդ «զոհը» Հովիկ Աբրահամյանն էր, ով բոլոր ընտրություններում ղեկավարել է ՀՀԿ համապետական ընտրությունների շտաբը: Տեսնելով նրա օր օրի աճող հեղինակությունը՝ Սերժ Սարգսյանը նրան ոչ միայն պաշտոնանկ արեց, այլեւ մեկուսացրեց քաղաքականությունից ու տնտեսությունից:

Կարեն Կարապետյանին ՀՀԿ-ն որպես միջոց օգտագործեց ԱԺ ընտրություններում՝ պայմանով, որ հետո պետք է զբաղեցնի ՀՀ վարչապետի պաշտոնը, սակայն նրան եւս զրկեց ինքնուրույն գործելու հնարավորությունից, ինչպես նաեւ խախտեց պայմանավորվածությունը:

Քաղաքական գործընթացներում բոլոր ժամանակներում Սերժի նվիրյալ՝ Արցախի հերոս, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին էլ խայտառակ կերպով վարկաբեկեցին, որից հետո պաշտոնանկ արեցին:

Նույն ճակատագրին արժանացավ նաեւ ՀՀԿ հիմնադիրներից Գալուստ Սահակյանը, ով երկար ժամանակ ծառայել է ե՛ւ կուսակցությանը, ե՛ւ Սերժ Սարգսյանին: Ու հենց պահը հասավ, նրան եւս պետության երկրորդ դեմքից դարձրեց շարքային երեսփոխան:

Բացառություն չէին նաեւ քաղաքականության մեջ երկար տարիների վաստակ, նվիրում, ներդրում ունեցած Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, թաղային հեղինակություն եւ քաղաքական գործիչ Մհեր Սեդրակյանը, որոնց եւս տարբեր ժամանակներում «քցեց» Սերժը:

Սա ձեռագիր է՝ անփոփոխ ու խզմզոց հիշեցնող ձեռագիր, չհանդուրժող «առաջնորդի» ձեռագիր, ինչը նաեւ շարունակությունն ունեցավ տնտեսական ոլորտում, որտեղ եւս Սերժ Սարգսյանը նույն ոգեւորությամբ եւ ջանասիրությամբ իր «քցելու» քաղաքականությունն է բանեցրել:

Իր երբեմնի ընկեր, անկախության տարիներին վառելիքի թիվ 1 ներկրող Միշա Բաղդասարովի ունեցվածքը բաժան-բաժան արեցին՝ սնանկացնելով վերջինիս:

Շիրակի մարզում եւ Գյումրի քաղաքում գործունեություն ծավալած Վարդանիկին՝ քաղաքապետ Վարդան Ղուկասյանին էլ սնանկացման եզրին հասցրին ու դեն շպրտեցին, եւ պատահական չէր, որ նա «Մերժիր Սերժին» քայլարշավի ժամանակ ցուցարարների առջեւից էր քայլում:

Սյունիքի մարզում երբեմնի հզոր եւ հարգված, ֆինանսական ռեսուրսների տիրապետող Մաքսիմ Հակոբյանին ու նրա որդուն՝ Վահե Հակոբյանին եւս Ազատիչն ունեզրկեց եւ աքսորեց մարզից: Նույն ճակատագրին արժանացավ նաեւ Սյունիքի երկարամյա մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, ով իր մի շարք ապօրինի գործերը կոծկելու դիմաց զրկվեց ունեցվածքի մի զգալի մասից ու պաշտոնից եւ դուրս մղվեց մարզից:

Հայաստանի ամենահզոր տնտեսական լծակներն ունեցող Գագիկ Խաչատրյանի բիզնեսի կեսը եւս խլվեց, նա ստիպված տեղափոխվեց արտերկիր: Սերժիկը «քցեց» նույնիսկ Հրանուշ Հակոբյանին, որն ամբողջ կյանքում աշխատել, մի հնարով գումար էր հավաքել՝ բնակարան գնելու նպատակով, բայց ազատվեց աշխատանքից, եւ մուրազը թերի մնաց:

Իսկ ապրիլյան իրադարձությունները ցույց տվեցին, որ Սերժը դավաճանում է անգամ Պուտինին՝ Հայաստանի վեկտորն ուղղելով դեպի Արեւմուտք:

Ամենակարեւորը՝ նա «քցեց» ՀՀԿ-ին, ԱԺ խմբակցության պատգամավորներին՝ «գյադեք, էս կողմ, գյադեք, էն կողմ» հանձնարարականներով ու տարիներ շարունակ օգտագործելով, այնպես, որ նրանք այսօր հասարակության կողմից այնքան անընդունելի են, որ մեկ տարի առաջ մեծամասնություն դարձած ուժն ԱԺ-ի անցողիկ շեմը հաղթահարելու պրոբլեմներ ունի արդեն:

Այս ամենից հետո ամենազոր ու հավերժ թվացող Սերժ Սարգսյանն այսօր մնացել է մենակ, անպաշտպան ու լքված…

Загрузка...
loading...
Արշավիր Ղահրամանյանը գրառում է արել՝ Լևոն Մնացականյանի մասին Սա ուղղակի խայտառակություն է․ Ինչին կարող է այն հանգեցնել Նիկոլ Փաշինյանի ամենամեծ սխալը, որը նա ստիպված է անում Որոշեցի վերջապես գրել 7 տարի առաջ կայացած մեր հանդիպումից… Ժիրինովսկու ուշագրավ ելույթը խորհրդարանում․ «Հայերն օրինակ ցույց տվեցին ողջ մոլորակի համար» Հայաստանում այս պահին առատ ձյուն է տեղում Լսել եմ գիրք ա գրում, թողեք իրա համար նստի. միջադեպ` Քոչարյանի պաշտպանության ակցիայի ժամանակ. (Տեսանյութ) Արփինե Հովհաննիսյանի պարտությունը․․․ Որ ուժը որքան պատգամավորական մանդատ կունենա. խորհրդարանում կլինի 129 պատգամավոր «ԱԺ արտահերթ ընտրությունների «ամենամեծ ողբերգությունը․․․» ԱԺ ընտրությունների արդյունքը հայտնի է... Արտակարգ իրավիճակ Արաբկիրում․ Աշոտյանը ահազանգում է․ (տեսանյութ) ՀՀԿ-ի տոկոսները գնալով ավելանում են․ Կտրուկ շրջադարձ․․․ Աննա Հակոբյանը քիչ առաջ լուսանկար է հրապարակել և ուշագրավ գրառում արել Սաշիկ Սարգսյանը՝ ընտրության ժամանակ Սերժ, այսօր իմացա, թե որքան ես ուրախացել հորս կալանավորմամբ. Լևոն Քոչարյան Նախնական արդյունքներ՝ 711 ընտրատեղամասերից Հայտնի է 436 ընտրատեղամասի անսպասելի արդյունքները․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ Նիկոլ Փաշինյանի ապտակը՝ Սամվել Կարապետյանին Ինչ է սպասվում կենդանակերպի նշանների տղամարդկանց 2019թ. ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը նշում է ծննդյան 39-ամյակը. ՖՈՏՈՇԱՐՔ Իրինա Քոչարյանը՝ հորեղբոր կալանավորման մասին... Սերժ Սարգսյանի եղբորորդուն՝ Նարեկ Սարգսյանին հայտնաբերել են Արթուր Վանեցյանի ընտանեկան նոր ու գեղեցիկ լուսանկարները Ուղիղ եթերի ժամանակ սեղանի տակ ինչ-որ բան էր կատարվում․ Հաղորդավարուհու արձագանքը ուղղակի տեսնել է պետք Մենք Էդմոնի հետ 2000 թվականից ընկերություն ենք արել , մեր հարաբերությունների մեջ ոչինչ ըտենց չի փոխվել․ երեկվա բանավեճից հայտնի դարձած Գևորգ Ծառուկյանը հանդիմանե՞լ է Մարուքյանին․ Այն ինչ մնաց կադրից դուրս Սերժ Սարգսյանը զայրացել և եթերից հետո զանգահարել է Վիգենի՞ն․․․ Բանավեճի ամենահիշարժան և ծիծաղելի դրվագը․ (տեսանյութ) Վիգեն Սարգսյանն ասաց «ամենագլխավորը» ու փոշմանեց․․․

Яндекс.Метрика
website by Sargssyan