Այսօր՝ 14 դեկտեմբերի 2018թ., 00:00

Ռոբերտ Քոչարյանն առաջիկայում կհարցաքննվի Մարտի 1-ի գործով


Armtimes.com-ը գրում է. Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանն առաջիկայում կհարցաքննվի Մարտի 1-ի գործով:

 

Հիշեցնենք, որ այս տարվա Մարտի 1-ին ԱԺ ԵԼՔ խմբակցության նախաձեռնությամբ հրավիրված խորհրդարանական լսումների հաջորդ օրը Նիկոլ Փաշինյանը դիմել էր ՀՀ գլխավոր դատախազին, որպեսզի գործին կցվի «Բանակի ներգրավվածությունը Մարտի 1, 2-ի իրադարձություններին» Փաստահավաք խմբի զեկույցը, ինչպես նաեւ քրեական գործի շրջանակներում հարցաքննվի ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Դատախազությունը, սակայն Փաշինյանի դիմումի միայն մի կետին էր ընթացք տվել, իսկ Ռոբերտ Քոչարյանին հարցաքննելու մասով նշել էր, թե դրա համար հիմքեր չկան:

Փաշինյանը ՀՀ գլխավոր դատախազությանն ուղղված իր դիմումում նշել էր այն կետերը, որոնց հիման վրա պետք է հարցաքննվեր Ռոբերտ Քոչարյանը: Նիկոլ Փաշինյանը իր դիմումում, մասնավորապես, նշել էր հետեւյալը.

«Լսումների ժամանակ պարզվեց, որ Մարտի 1-2-ի գործը քննող քննչական խումբը գործին չի կցել 2008 թվականի Մարտի 1-ի իրադարձությունները ուսումնասիրող փաստահավաք խմբի անդամներ Անդրանիկ Քոչարյանի եւ Սեդա Սաֆարյանի զեկույցը, որը վերնագրված է ՝ բանակի ներգրավվածությունը Մարտի 1, 2-ի իրադարձություններին:

Այսինքն՝ քրեական գործում այս փաստական գործը չի ուսումնասիրվել: Սա մեծ բացթողում է եւ այս փաստական նյութի ուսումնասիրության արդյունքում շատ լուրջ պատճառահետեւանքային կապեր կարող են բացահայտվել:

Ես գրել եմ, որ գլխավոր դատախազն ապահովի, որ այդ զեկույցը կցվի քրեական գործին եւ ուսումնասիրեն: Երկրորդ կարեւոր հանգամանքը, որ պարզվեց լսումների ընթացքում այն է, որ տասը տարի անց նախաքննական մարմինը չի պարզել, երբ Ռոբերտ Քոչարյանը հայտարարում էր, որ Մարտի 1, 2-ին քաղաքացիները դուրս են գալիս մեքենաների հետեւից եւ կրակում զինվորների վրա:

Այս հայտարարությունը ի՞նչ փաստերի վրա է հիմնված: Գլխավոր դատախազին գրավոր դիմել եմ եւ պահանջել եմ, որ Ռոբերտ Քոչարյանը հրավիրվի հարցաքննության եւ պարզաբանի՝ ինչի հիման վրա է արել այն հայտարարությունը Բաղրամյան 26-ում: Սա կարեւորագույն նրբություն է եւ հանրությունը պետք է իմանա, թե Ռոբերտ Քոչարյանին ով է փոխանցել այդ տեղեկությունը»:

Նիկոլ Փաշինյանի դիմումին արձագանքել էր նաեւ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը: Վերջինս հայտարարել էր, թե Մարտի 1-ի գործով գլխավոր սադրիչն ու կազմակերպիչը Նիկոլ Փաշինյանն է:

«Անկեղծ ասած, Փաշինյանի գործողությունները ինձ բացարձակապես չեն հետաքրքրում: Բայց, օգտվելով առիթից, ասեմ, որ իր «շնորհիվ» ականատես դարձա մեր նորագույն պատմության ամենացինիկ տեսարանի.

«Մարտի 1»-ի անկարգությունների գլխավոր սադրիչն ու կազմակերպիչը Ազգային ժողովում «Մարտի 1»-ի գործով լսումներ էր կազմակերպել ու նստած ԱԺ նախագահի աթոռին՝ վարում էր նիստը», - ասել էր Սողոմոնյանը:

ՀՀ վարչապետ ընտրվելուց հետո Նիկոլ Փաշինյանը, փաստորեն, պատրաստվում է ամբողջությամբ բացահայտել 10 տարի քնեցված աղմկոտ քաղաքական սպանությունների գործը եւ պատասխանատվության կանչել բարձրաստիճան նախկին պաշտոնյաներին:

Загрузка...
loading...
Փաշինյանի ֆանտսատիկ որոշումը․ Ով է նա. / Ջալալ Հարությունյան / Արշավիր Ղահրամանյանը գրառում է արել՝ Լևոն Մնացականյանի մասին Սա ուղղակի խայտառակություն է․ Ինչին կարող է այն հանգեցնել Նիկոլ Փաշինյանի ամենամեծ սխալը, որը նա ստիպված է անում Որոշեցի վերջապես գրել 7 տարի առաջ կայացած մեր հանդիպումից… Ժիրինովսկու ուշագրավ ելույթը խորհրդարանում․ «Հայերն օրինակ ցույց տվեցին ողջ մոլորակի համար» Հայաստանում այս պահին առատ ձյուն է տեղում Լսել եմ գիրք ա գրում, թողեք իրա համար նստի. միջադեպ` Քոչարյանի պաշտպանության ակցիայի ժամանակ. (Տեսանյութ) Արփինե Հովհաննիսյանի պարտությունը․․․ Որ ուժը որքան պատգամավորական մանդատ կունենա. խորհրդարանում կլինի 129 պատգամավոր «ԱԺ արտահերթ ընտրությունների «ամենամեծ ողբերգությունը․․․» ԱԺ ընտրությունների արդյունքը հայտնի է... Արտակարգ իրավիճակ Արաբկիրում․ Աշոտյանը ահազանգում է․ (տեսանյութ) ՀՀԿ-ի տոկոսները գնալով ավելանում են․ Կտրուկ շրջադարձ․․․ Աննա Հակոբյանը քիչ առաջ լուսանկար է հրապարակել և ուշագրավ գրառում արել Սաշիկ Սարգսյանը՝ ընտրության ժամանակ Սերժ, այսօր իմացա, թե որքան ես ուրախացել հորս կալանավորմամբ. Լևոն Քոչարյան Նախնական արդյունքներ՝ 711 ընտրատեղամասերից Հայտնի է 436 ընտրատեղամասի անսպասելի արդյունքները․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ Նիկոլ Փաշինյանի ապտակը՝ Սամվել Կարապետյանին Ինչ է սպասվում կենդանակերպի նշանների տղամարդկանց 2019թ. ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը նշում է ծննդյան 39-ամյակը. ՖՈՏՈՇԱՐՔ Իրինա Քոչարյանը՝ հորեղբոր կալանավորման մասին... Սերժ Սարգսյանի եղբորորդուն՝ Նարեկ Սարգսյանին հայտնաբերել են Արթուր Վանեցյանի ընտանեկան նոր ու գեղեցիկ լուսանկարները Ուղիղ եթերի ժամանակ սեղանի տակ ինչ-որ բան էր կատարվում․ Հաղորդավարուհու արձագանքը ուղղակի տեսնել է պետք Մենք Էդմոնի հետ 2000 թվականից ընկերություն ենք արել , մեր հարաբերությունների մեջ ոչինչ ըտենց չի փոխվել․ երեկվա բանավեճից հայտնի դարձած Գևորգ Ծառուկյանը հանդիմանե՞լ է Մարուքյանին․ Այն ինչ մնաց կադրից դուրս Սերժ Սարգսյանը զայրացել և եթերից հետո զանգահարել է Վիգենի՞ն․․․ Բանավեճի ամենահիշարժան և ծիծաղելի դրվագը․ (տեսանյութ)

Яндекс.Метрика
website by Sargssyan