Այսօր՝ 26 օգոստոսի 2019թ., 00:00

Փաշինյանի կինը հուզվեց Գյումրիում ու չկարողացավ խոստումը կատարել


Aravot.am-ը գրում է.

 

Գյումրու դրամատիկական թատրոնում ապրիլյան քառօրյա պատերազմի մասին պատմող «Հարսանիք թիկունքում» ներկայացումն դիտելու էին եկել ինչպես մշակութային հանրաճանաչ դեմքեր, այնպես էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկինն՝ Աննա Հակոբյանը, նրանց որդին, մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, գեներալներ Ֆելիս Ցոլակյանը, Սեյրան Օհանյանը, Միքայել Սրբազանը։

Այսօր ևս դահլիճում ո՛չ նստելու, ո՛չ էլ նույնիսկ կանգնելու տեղ չկար, թատրոնի անձնակազմը ստիպված էր եղել աթոռներ ավելացնել, սակայն դա էլ կարծես փրկություն չէր։

Աննա Հակոբյանի մուտքը դահլիճ ընդունվեց բուռն ծափահարություններով, այնուհետ ներս մտավ Կարգին Հայկոն, դահլիճը դարձյալ դղրդաց ծափահարություններից։ Ներկայացումը հուզեց վարչապետի կնոջն ու մշակույթի նախարարին․ այն անհնար է դիտել առանց արցունքների, հանդիսատեսը՝ տղամարդ, թե կին, ռազմական, թե մշակութային գործիչ, արտասվում է։

Աննա Հակոբյանը, որը լրագրողների հետ պայմանավորվեց զրուցել ներկայացման ավարտից հետո, ասաց․

«Ես ճիշտ է՝ խոստացա ընդմիջմանը կամ ներկայացման վերջում այդ թեմայով խոսել, բայց կներեք, չեմ կարող խոսել»։ Հարցին՝ հուզվա՞ծ եք, Աննա Հակոբյանն ասաց․ «Ոչ թե հուզված եմ, այլ չեմ կարող ոչ մի բան ասել ու սա կարող եք համարել գնահատականն այդ ներկայացման»։

Լիլիթ Մակունցի աչքերը թաց էին։ Նա ասաց․ «Ցնցված եմ, շատ տպավորված եմ, հուզիչ էր, ամբողջ ընթացքում չկարողացա զսպել էմոցիաներս, արտասվել եմ, նույնիսկ մի քանի րոպե չէի կարողանում խոսել։ Ու դա նորմալ է, որովհետև թե՛ խաղն էր տպավորիչ, թե՛ բովանդակությունը, վերապրեցինք նորից այդ չորս օրերը»։

Նախարարն ասաց, որ առաջին անգամն էր Գյումրու թատրոնում և զարմացել էր դահլիճի լեցուն լինելուց։ Ներկայացման մեջ բարձրաձայնված էին նաև իշխանությունների բացթողումները, որի պատճառով ապրիլյան պատերազմին այդքան զոհեր ունեցանք, խոսվում էր նաև օլիգարխների որդիների արտոնյալ լինելու, բանակում չծառայելու մասին։

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանից հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս ընդունեց այդ քննադատությունը թատրոնի բեմից․ չէ՞ որ խոսքը իր Պաշտպանության նախարար եղած ժամանակաշրջանին էր վերաբերում։

Նա ասաց․ «Երկար ժամանակ չեմ եղել այսպիսի ներկայացումների՝ որպես դիտորդ, բայց այսօր տեսնում են այն միասնությունը, որը գոյություն ունի․ ժողովուրդների պատմությունը կերտում են ուժով և մշակույթով։

Եվ այսօր այս մշակույթի մեջ է ուժը, որը հավերժացնում է հերոսների սխրագործությունները, ինչպես նաև պարտավորեցնող է, որ ապագային մենք պետք է նայենք լիահույս և հավատքով, որ կյանքը շարունակվում է։

Իհարկե, յուրաքանչյուր այսպիսի միջոցառումից մենք հետևություններ ենք անում»։ Հիշեցնենք, որ երկու գործողությամբ դրամայում փեսան՝ Արմենը ու հարսանիքին մասնակցող մյուս երիտասարդները, հեռախոսազանգով պատահաբար լսելով պատերազմի գույժը, կիսատ են թողնում քեֆ-ուրախությունն ու վազում են ռազմաճակատ։

Իհարկե, այն պայմանով, որ պիտի հետ գան ու շարունակեն հարսանիքը։ Նրանցից ոչ բոլորն են կենդանի մնում, սակայն փեսան, վերադառնալով ռազմաճակատից, ստիպում է հարազատներին պարել, շարունակել հարսանիքը, քանի որ այդպես է ուզել իր զոհված ընկերը, իր կյանքն է տվել, որպեսզի իր ազգը բազմանա, հարատևի։

Загрузка...
«Սաղդ ղուրբան լինեք Պզոյին»․ «Օրենքով գող» Պզոյի թինապահը հայհոյում է ոստիկաններին.(Video) Երեխայի մկրտությունն ավարտվել է իսկական սկանդալով. քահանայի դեմ քրեական գործ է հարուցվել (Video) Աղջիկը դուրս է եկել ընթացքի մեջ գտնվող ավտոբուսից և տեսեք թե ինչ է եղել հետո. (տեսանյութ) «Փաշինյան մի ասի, այլ թուրք ասա, թուրք ա ինքը». իջևանցի ցուցարար. (Video) Տեսահոլովակ՝ նվիրված Սեյրան Օհանյանին և նրա կնոջը Սերժ Սարգսյանը Բադեն-Բադենում՝ դեղին լողազգեստով Մի անգամ էլ ձեզ էստեղ տեսա էս փնթիանոցը սարքած, տեսեք ինչպես ենք վարվելու ձեզ հետ․ Կենտրոնի թաղապետ. (Տեսանյութ) «Չեք հավատա, բայց սա Սևանն է». օգտատերերն ահազանգում են. (տեսանյութ) Ինչպե՞ս է Կամո Սեյրանյանն ընկել Սենա գետն ու հազիվ փրկվել խեղդվելուց Աննախադեպ սկանդալ․ Փաշինյանի «ախրաննիկ», այժմ պատգամավոր Հայկ Սարգսյանը կրքոտ պարում է աղջիկների հետ, ապա նրանց ուղեկցում նախագահի նստավայր. (Տեսանյութեր) Ահա, թե ինչպես է տեղի ունեցել Զոդի կամրջի սարսափելի ավտովթարը. նախնական վարկած․ (Տեսանյութ) Հաշմանդամություն ունեցող երեխան գրկեց իր սիրելի Իչային. (տեսանյութ) Նարեկ Սարգսյանի ցոփ ու շվայտ կյանքը․ (Լուսանկարներ) Ով և ինչպես է սպանում՝ «օրենքով գող» Անդիկին․ (տեսանյութ) Ով է՝ Ռուբոշի գեղեցկուհի նշանածը․ (Լուսանկարներ) Ինչու Սիրուշոն չերգեց Ձախ Հարութի մենահամերգին․ Մանրամասներ Ինքնասպանություն Երևանում. բնակարանում հայտնաբերվել է կնոջ դի և նամակ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սիրուշոն տեսանյութ է հրապարակել Վարդուհի Վարդանյանին որդու նշանադրության արարողությունից Եթե ուզում եք, որ ձեզ հետ ինչ-որ լավ բան կատարվի, սկզբի համար չպետք է անեք այս բաները Ինչպես են տրանսգենդերները հայհոյում ոստիկաններին․ (Տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը թեթևակի հոսանքահարվեց ելույթի ժամանակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ «Հեսա տեսեք՝ մայրիկն ինչպես եմ լացացնելու» Ռուսաստանի նոր ապտակը․ OРТ-ի անդրադարձը Քոչարյանի կալանավորման․ (ՏԵսանյութ) Պարզվել է՝ ովքեր են ոստիկաններին հայհոյած եւ հարվածած տրանսվեստիտ մարմնավաճառները. (Տեսանյութ) Տեսեք, թե ինչ է անում հարբած վարորդը Ստեփանակերտի կենտրոնում Ինչ է պատահել Ալլա Լևոնյանին, երկրպագուներն անհանգստացած են. հուսանք, որ լուրերը կեղծ են Քիմ Քարդաշյանը՝ Հենրիխ Մխիթարյանի ամուսնության մասին Տեսեք, թե ինչպես է կալանավորը մոր թաղման ժամանակ սգո սրահից փախուստի փորձ արել․ (Տեսանյութ) Մոսկվայի բնակարաններից մեկում մահացած են հայտնաբերել 7-ամյա մի տղայի. բացելով բնակարանի դուռը՝ ոստիկանները շոկի մեջ ընկան. (Video) Արսենալի տարօրինակ պահվածքը՝ Մխիթարյանի հանդեպ

Яндекс.Метрика
website by Sargssyan