Այսօր՝ 14 դեկտեմբերի 2018թ., 00:00

Ճանաչված երգչուհին, օգտագործելով իր կապերը, փորձում է սեփական տանից վտարել անգիտակից վիճակում գտնվող 90-ամյա բնակչին


SHAMSHYAN.com-ը ներկայացնում է փաստաբան Դավիթ Ասատրյանի նամակը՝ ուղղված պատկան մարմիններին.. Մարդ կա, ելել է շալակն աշխարհի, մարդ կա, աշխարհն է շալակած տանում։

 

Գործի նախապատմությունը հետևյալն է․ Ա. Անտոնյանը իր ընտանիքի անդամների հետ բնակվում է մինչ օրս ՀՀ Կոտայքի մարզ գ․ Ջրվեժ, 7-րդ փողոց 14 տուն հասցեումч սկսած 1970թ․-ից։ Հիշյալ տունը կառուցել է Ա. Անտոնյանի ընտանիքը։

Ա. Անտոնյանին մոլորության մեջ 2010թ․-ին շինծու գործարքների հիման վրա բնակարանը օտարել է իր թոռանը՝ Կ․ Կ-ին, իսկ այնուհետև այդ տունը անցել է Նունե Եսայանի սեփականությանը։ Այդ շինծու գործարքներին մասնակից է եղել նաև Ն. Եսայանը։

Ա. Անտոնյանի ներկայացուցիչը 05․05․2018թ․ հայցադիմում է ներկայացրել Կոտայքի դատարան ընդդեմ նաև Ն. Եսայանի՝ խնդրելով շինծու գործարքի հիման վրա իր տունը վերադարձնել իրեն։

Դատարանը հայցադիմումը ընդունել է վարույթ և որոշում է կայացրել կիրառել հայցի ապահովում՝ այն է, Ն. Եսայանին արգելել հիշյալ տան հետ կապված գործարք կատարել։

Ն. Եսայանին որոշակի գործողություններ արգելելու նպատակով ԴԱՀԿ ծառայությունում հարուցվել է կատարողական վարույթ, որտեղ Ն. Եսայանին արգելվել է տան հետ կապված որևէ գործարք կատարել, այնինչ կենթարկվի վարչական պատասխանատվության։

Ն. Եսայանը 03․05․2018թ․ դիմում է ներկայացրել Կոտայքի ոստիկանության բաժին, որտեղ խնդրել է ՀՀ Կառավարության 797-Ն որոշման համաձայն իրականացնել տան բնակիչների վտարում։

Կոտայքի բաժնի աշխատակիցները հայտնել են Ա. Անտոնյանի ընտանիքի անդամներին, որ ներխուժման վերացումը տեղի կունենա 11․06․2018թ․-ին։ Քանի որ ոստիկանությունը առանց լիազորագրի չի կարող իրականացնել վտարում, Ն. Եսայանը ոստիկանությանն է տրամադրել լիազորագիր գործարք, որը, հիշեցնենք, դատարանի կողմից արգելված էր։

Ա. Անտոնյանի ներկայացուցչի կողմից բազմաթիվ դիմումներ և բողոքներ է ներկայացրել ոստիկանություն, ինչպես նաև Ն. Եսայանին՝ հայտնելով, որ

1. Կոտայքի Դատարանի դատական ակտը պետք է կատարվի և Ոստիկանությունը իրավունք չունի արգելված գործարք լիազորագիր վերցնել Նունե Եսայանից, իսկ Նունե Եսայանը իրավունք չունի լիազորագիր գործարք տալ։

2. Կոտայքի ոստիկանության աշխատատակիցները լիազորված չեն կատարել որևէ գործողություն, քանի որ առկա է քաղաքացիաիրավական վեճ դատական կարգով։ Եթե ոստիկանությունը շարունակի իրականացնել վտարումը, ապա ոստիկանությունը կանցնի իր լիազորությունները պատճառելով ծանր հետևանքներ։

3. Արմիկ Անտոնյանի նկատմամբ որևէ գործողություն կատարելու դեպքում Արմիկ Անտոնյանին կարող է առաջացնել մահ, քանի որ Արմիկ Անտոնյանը անգիտակից է, մի շաբաթ է ոչինչ չի կերել և գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։

4. ԴԱՀԿ-ի որոշումը պարտադիր է նաև ոստիկանության համար այն առումով, որ ԴԱՀԿ որոշմամբ արգելանք է դրվել Նունե Եսայանի կողմից որևէ գործարք լիազորագիր կատարել իսկ ոստիկանությունը ստացվում է մասնակից է դառնում անօրինականությանը։

5. Ոստիկանությունը անտեսում է այն փաստը, որ տանը բնակվում են նաև այլ քաղաքացիներ ում չի ծանուցել և չի տրամադրել ողջամիտ ժամկետ, խախտելով ՀՀ Կառավարության 797-Ն որոշման 5-րդ կետը։

6. Անօրինական է ոստիկանության կողմից ծայրահեղ ծանր անգիտակից վիճակում գտնվող անձին շտապ օգնության մեքենայով տնից հեռացնելու մտադրությունը, որը անձին առևանգելու հատկանիշներ կարող է պարունակել։

7. Ոստիկանությանը տրամադրված լիազորագիրը առոչինչ է, քանի որ չի կատարվել նոտարական կարգով։
8. Առկա է բժշկի եզրակացություններ, որոնց համաձայն Արմիկ Անտոնյանի վիճակը ծայրահեղ ծանր է և տեղափոխումը կարող է կյանքին վտանգ պառնալ։

Այնինչ, Ն. Եսայանը և ոստիկանության Կոտայքի բաժնի աշխատակիցները անտեսում են վերոգրյալը և հաստատակամ ցանկանում են ոչ իրավաչափ գործողությունների հետևանքով հասնել իրենց նպատակին, այն է՝ Ա. Անտոնյանին և վերջինիս ընտանիքի անդամներին վտարել արդեն իրենց կառուցած և գրեթե 50 տարի բնակվեցված տանը։

Փաստերը վերլուծելով՝ կարելի է եզրակացնել, որ Ն. Եսայանը այսպիսի քայլերը կատարում է իր կապերը օգտագործելու միջոցով, որը վերջինս ունի։

Այն դեպքում, երբ ոստիկանությունը իրականացնի ներխուժումը վերացնելու գործողությունը տան նկատմամբ, ապա հնարավոր է պատճառահետևանքային կապով դա հիմք հանդիսանա Ա. Անտոնյանի մահվան, որի դեպքում ամբողջ մեղավորությունը կլինի ոստիկանության աշխատակիցների վրա։

Ավելին, կոնկրետ փաստերի հիման վրա Կոտայքի բաժնի կողմից 11․06․2018թ․ներխուժումը վերացնելու գործողության դեպքում ոստիկանությունը կանցնի իր լիազորությունները՝ իր բոլոր հետևանքներով հանդերձ։

Загрузка...
loading...
Արշավիր Ղահրամանյանը գրառում է արել՝ Լևոն Մնացականյանի մասին Սա ուղղակի խայտառակություն է․ Ինչին կարող է այն հանգեցնել Նիկոլ Փաշինյանի ամենամեծ սխալը, որը նա ստիպված է անում Որոշեցի վերջապես գրել 7 տարի առաջ կայացած մեր հանդիպումից… Ժիրինովսկու ուշագրավ ելույթը խորհրդարանում․ «Հայերն օրինակ ցույց տվեցին ողջ մոլորակի համար» Հայաստանում այս պահին առատ ձյուն է տեղում Լսել եմ գիրք ա գրում, թողեք իրա համար նստի. միջադեպ` Քոչարյանի պաշտպանության ակցիայի ժամանակ. (Տեսանյութ) Արփինե Հովհաննիսյանի պարտությունը․․․ Որ ուժը որքան պատգամավորական մանդատ կունենա. խորհրդարանում կլինի 129 պատգամավոր «ԱԺ արտահերթ ընտրությունների «ամենամեծ ողբերգությունը․․․» ԱԺ ընտրությունների արդյունքը հայտնի է... Արտակարգ իրավիճակ Արաբկիրում․ Աշոտյանը ահազանգում է․ (տեսանյութ) ՀՀԿ-ի տոկոսները գնալով ավելանում են․ Կտրուկ շրջադարձ․․․ Աննա Հակոբյանը քիչ առաջ լուսանկար է հրապարակել և ուշագրավ գրառում արել Սաշիկ Սարգսյանը՝ ընտրության ժամանակ Սերժ, այսօր իմացա, թե որքան ես ուրախացել հորս կալանավորմամբ. Լևոն Քոչարյան Նախնական արդյունքներ՝ 711 ընտրատեղամասերից Հայտնի է 436 ընտրատեղամասի անսպասելի արդյունքները․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ Նիկոլ Փաշինյանի ապտակը՝ Սամվել Կարապետյանին Ինչ է սպասվում կենդանակերպի նշանների տղամարդկանց 2019թ. ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը նշում է ծննդյան 39-ամյակը. ՖՈՏՈՇԱՐՔ Իրինա Քոչարյանը՝ հորեղբոր կալանավորման մասին... Սերժ Սարգսյանի եղբորորդուն՝ Նարեկ Սարգսյանին հայտնաբերել են Արթուր Վանեցյանի ընտանեկան նոր ու գեղեցիկ լուսանկարները Ուղիղ եթերի ժամանակ սեղանի տակ ինչ-որ բան էր կատարվում․ Հաղորդավարուհու արձագանքը ուղղակի տեսնել է պետք Մենք Էդմոնի հետ 2000 թվականից ընկերություն ենք արել , մեր հարաբերությունների մեջ ոչինչ ըտենց չի փոխվել․ երեկվա բանավեճից հայտնի դարձած Գևորգ Ծառուկյանը հանդիմանե՞լ է Մարուքյանին․ Այն ինչ մնաց կադրից դուրս Սերժ Սարգսյանը զայրացել և եթերից հետո զանգահարել է Վիգենի՞ն․․․ Բանավեճի ամենահիշարժան և ծիծաղելի դրվագը․ (տեսանյութ) Վիգեն Սարգսյանն ասաց «ամենագլխավորը» ու փոշմանեց․․․

Яндекс.Метрика
website by Sargssyan