Դիմում գրի, թե չէ վատ կլինի. բաց նամակ
Այսօր՝ 20 օգոստոսի 2018թ., 00:00

Դիմում գրի, թե չէ վատ կլինի. բաց նամակ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՊԱՐՈՆ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ

 

ՀՀ ԱՆ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՊՈԱԿ-ի

ՏՆՕՐԵՆԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

ՄԻՀՐԱՆ ՍԵՎՈՒՄՅԱՆԻՑ

ԲԱՑ ՆԱՄԱԿ

Մեծարգո պարոն վարչապետ

Դիմում եմ Ձեզ որպես մի մարդու, ով կարողացավ արդարության ծարավ մեր հայ ժողովրդին տալ հույս ու հավատ, որ մենք կարող ենք ապրել ազատ և արդար երկրում:

Ես ինքս կիսում եմ այդ հավատը, սակայն ստիպված եմ գրել Ձեզ այս նամակը՝ տեսնելով լուրջ վտանգներ ժողովրդավարության և արդարության սկզբունքների նկատմամբ: Խոսքս վերաբերվում է նորանշանակ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի կառավարման մեթոդներին և նրա կողմից որդեգրած սկզբունքներին: Վառ օրինակ է այն, ինչ կատարվում է ինձ հետ:

Ս.թ. մայիսի 31-ին ինձ իր մոտ հրավիրեց առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավարը և փոխանցեց, որ նախարարը “ուզում է”, որ ես աշխատանքից ազատվելու ինքնակամ դիմում գրեմ:

Բնական հարցիս, թէ ինչն է այդ “ուզելու” պատճառը և ինչում եմ թերացել կամ ինչ սխալ գործել, աշխատակազմի ղեկավարը պատասխանեց, որ ոչ մի թերացում կամ խախտում իմ աշխատանքում չկա, և ինքը պարզապես փոխանցում է նախարարի խոսքերը: Ես բնականաբար հրաժարվեցի դիմում գրելուց:

Նույնիսկ ասացի, որ երկու ամիս հետո կայանալու է ներկայիս զբաղեցրած պաշտոնի մրցույթը, և եթե նախարարն “ուզում է” ինձ փոխարինել “իր մարդով”՝ դա լավ առիթ է նրա համար: Հաջորդ օրը հեռախոսազանգի միջոցով աշխատակազմի ղեկավարն ասաց, որ փոխանցել է նախարարին իմ խոսքերը, սակայն նախարարը պնդում է, որ ես պետք է դիմում գրեմ: Կրկին հրաժարվեցի:

Հետո տեղեկացա, որ նույն օրը այդ առաջարկը արվել է ոչ միայն ինձ, այլ նաև առողջապահության նախարարության ենթակայության տակ գտնվող ՊՈԱԿ-ների և ՓԲԸ-ների մի քանի այլ տնօրեններին:

Ոմանք գրել են, ոմանք ինձ նման հակառակվել: Ազգային առողջապահության ինստիտուտում հունիսի 1-ին կայացած գիտաժողովի ժամանակ գիտաշխատողները նույնիսկ ակցիա անցկացրեցին ինստիտուտի տնօրենին դիմում գրելու նախարարի առաջարկության դեմ:

Նշեմ մի շատ կարևոր հանգամանք: Արսեն Թորոսյանը ինձ հետ առանձին երբեք չի հանդիպել և չի զրուցել: Նրա նախարար նշանակվելուց հետո ես մի քանի անգամ հանդիպման խնդրանքով դիմել եմ նախարարի քարտուղարություն իմ կողմից ղեկավարվող կենտրոնը ներկայացնելու, խնդիրները և զարգացման ուղիները քննարկելու նպատակով:

Բոլոր այդ խնդրանքները փոխանցվել են նախարարին և մերժվել են նախարարի “զբաղված” լինելու պարզաբանմամբ:

Այսպիսով մենք ունենք մի իրավիճակ, երբ նախարարը առանց պատճառ ներկայացնելու, առանց տնօրենի հետ հանդիպելու, առանց նրան ճանաչելու, առանց նրա հետ խոսելու “ուզում է”, որ այդ տնօրենը աշխատանքից ազատվելու դիմում գրի:

Ասեմ, որ բժիշկ եմ, առողջապահության համակարգում աշխատում եմ արդեն 20 տարի, ունեմ բազմամյա կառավարման փորձ, իմ անցած աշխատանքային ուղին համահունչ է ներկայիս զբաղեցրած պաշտոնին:

Իմ անունը ոչ մի անգամ չի շոշափվել չարաշահման, կոռուպցիոն կամ որևէ այլ ինձ զրպարտող համատեքստում (քանի տարի է նույնիսկ ֆեյսբուքյան էջ չունեմ): ՀՀ ԱՆ “Մարդասիրական Օգնության Հանրապետական Կենտրոն” ՊՈԱԿ-ը ղեկավարում եմ ընդամենը 2 ամիս, նախկինում աշխատել եմ նույն տեղը որպես տնօրենի տեղակալ: Պատրաստ եմ անցնել ցանկացած ստուգում և պատասխան տալ յուրաքանչյուր նույնիսկ աննշան թերացմանս համար:

Մեծարգո պարոն վարչապետ

Երբ նորանշանակ նախարարը “ուզում է” ինձ գործազուրկ դարձնել, ես՝ ուզում եմ ապրել արդար երկրում և ստիպված եմ դիմել երկրիս վարչապետին:

Խնդրում եմ ուշադրություն դարձնել Արսեն Թորոսյանի կողմից իրականացվող ռեպրեսիաների քաղաքականությանը և ընդհանրապես նրա որպես նախարար արված հայտարարություններին:

Նախարար, որը իր ֆեյսբուքյան էջում “վախացնում է”, որ մի օր կտա “ռազմավարական ծրագրեր տապալած և միլիոններ մսխած պաշտոնյաների” անունները (այսինքն չտալով դառնում է հանցակից)։

Նախարար, որը մի կողմից ասում է, որ տնօրենների մրցույթները լինելու են արդար, մյուս կողմից մրցույթից առաջ առանց որևէ հիմքի տնօրենին ստիպում աշխատանքից ազատվելու “ինքնակամ” դիմում գրել:

Խնդրում եմ չդիտարկել այս նամակը որպես անձնական խնդրի բարձրաձայնում, ընդամենը այս եզակի օրինակով փորձում եմ իմ ուժերի սահմաններում կանխարգելել վերադարձը նախկինին՝ առողջապահության ոլորտի քաղաքականացմանը, ծանոթ-բարեկամով պաշտոնների նշանակումների և “դիմում գրի, թէ չէ վատ կլինի” սկզբունքով աշխատանքից հեռացումների:

Գիտեմ, որ համամիտ եք՝ մեր երկրում բարեխիղճ և արդար աշխատող մարդը չպետք է վախենա կադրային ջարդից։ Չպետք է վախենա, որ կզրկվի գործից՝ ղեկավարության փոխվելուց։ Աշխատողներն են կառուցում երկիրը։

Դուխով՝ Միհրան Սևումյան

Загрузка...
loading...
Դավիթ Պետրոսյանը ակցիա է անցկացնում՝ ի պաշտպանություն Քոչարյանի. ՏԵՍԱՆՅՈՒԹ Համարեք, որ վերադարձել եմ քաղաքականություն․ Ռոբերտ Քոչարյան․ (տեսանյութ) Սիրուշոյի հայրը Ֆեյսբուքում պաշտպանում է խնամուն․ (տեսանյութ) Քոչարյանի գրասենյակը փորձել է գնել Telegram-ի «Բաղրամյան 26» ալիքը. (ՖՈՏՈ) Ես նման անգրագետ արձագանք չէի սպասում ՀՔԾ-ից. Քոչարյանի ազատման որոշումը կայացրած դատավոր Մանվել Գրիգորյանի միակ ցանկություն... ԱՐՏԱԿԱՐԳ ԴԵՊՔ. Համասեռամոլների խումբը ներխուժել է ոստիկանության բաժին. երկու ոստիկաններ մարմնական վնասվածքներ են ստացել. ՏԵՍԱՆՅՈՒԹ Ինչպես է Ռոբերտ Քոչարյանը հեռանում հյուրանոցից․ (տեսանյութ) Ցուցարաները ներխուժեցին Էրեբուի հյուրանոց․ տեսանյութ Վլադիմիր Գասպարյանը 200 հազար դոլարով դարձել է 3 մլն դոլարանոց առանձնատան տեր Փաշինյանի արած 12 ակնհայտ դրական փոփոխությունները՝ կետ առ կետ Սամվել Ալեքսանյանի դուստրը հրապարակել է առաջնեկի լուսանկարը. ԲԱՑԱՌԻԿ ՖՈՏՈ Քոչարյանին բաց թողեցին. Ո՞վ զանգեց դատավորին Ինչ կատարվեց Քոչարյանի գործում. պլան Բ-ն Ռոբերտ Քոչարյանի եղբոր դուստր Իրինա Քոչարյանի ֆեյսբուքյան գրառումը՝ հորեղբոր ազատ արձակվելուց հետո «Այս կես ժամում մի տասն հոգի հասցրին զանգել ու բողոքվել դատարանից, մեկը լալիս էր, շատերը մտահոգ էին, թե՝ վե՞րջ, ե՞տ են գալիս դրանք» «Վախ է մտել մեջս, ահավոր մի վախ. վախենում եմ հիասթափեցնել». Նիկոլ Փաշինյանի նամակը Նիկոլ Փաշինյանի որդու առաջին լուսանկարները բանակից Կենդանակերպի 5 ամենապատասխանատու նշանները, ովքեր առողջ որոշումներ են կայացնում ու աշխարհին ռեալ են նայում Այս միջոցը կիրառելուց հետո ձեր տան միջատներն ու մրջյունները կվերանան և այլևս նման խնդիրներ չեք ունենա Մինչ այս նման բան չի եղել. Սոնա Շահգելդյան. (Տեսանյութ) Նաիրի Հունանյանը՝ Ռոբերտ Քոչարյանին. Ինչ ցանես, այն կհնձես Գումարեք ծննդյան օրը, ամիսը, տարին. կյանքի թիվը կպատմի՝ արդյոք ճի՞շտ ուղի եք ընտրել, թե՞ ոչ 14-ամյա կորած Հայկի մայրը սենսացիոն հայտարարություն է արել Հրապարակվել են Քոչարյանի համար ստատուս գրելու գները Ֆրանսահայ երիտասարդի զգուշացումը Նիկոլ Փաշինյանի տիկնոջը՝ Փարիզ այցից առաջ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը հանդես է եկել սկանդալային հայտարարությամբ Նոր մանրամասներ․ ինչու՞ է քաղաքացին մեխել ոտքերը կառավարության շենքի առաջ ԱԱԾ-ն քիչ առաջ նոր տեսանյութ է հրապարակել. ինչպե՞ս է ձերբակալվում Հովիկ Աբրահամյանի եղբայրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ Գլխավոր դատախազությունը մերժել է Ռոբերտ Քոչարյանի համար երաշխավորած 45 պատգամավորներին

Яндекс.Метрика
website by Sargssyan