Ծառուկյանի կադրային քաղաքականության կործանարար հետևանքները
Այսօր՝ 20 օգոստոսի 2018թ., 00:00

Ծառուկյանի կադրային քաղաքականության կործանարար հետևանքները


ԲՀԿ խմբակցության պատգամավոր Մերուժան Սիմոնյանը օրերս հայտարարություն է տարածել ԲՀԿ-ից դուրս գալու և պատգամավորի մանդատը վայր դնելու մասին:

 

Սիմոնյանն իր տարածած հայտարարության մեջ բացատրել է, որ հրաժարականը որևէ կապ չունի Սյունիքի մարզպետի նշանակման հետ, սակայն նա հրաժարական է տվել Սյունիքի մարզպետի նշանակման օրը: Հիշեցնենք, որ Սյունիքի մարզպետ նշանակվեց Սիսիանի նախկին քաղաքապետ Աղասի Հակոբջանյանի փեսան՝ Կարեն Համբարձումյանը:

«Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր տարիների ընթացքում անշահախնդիր և անդավաճան եղել են իմ կողքին: Շնորհակալ եմ սյունեցիներին: Շնորհակալ եմ թասիբով կապանցիներին»,- հրաժարականի իր դիմումը եզրափակել է Մերուժան Սիմոնյանը:

Նա ևս վարվել է որպես թասիբով կապանցի, որը չի կարողացել հանդուրժել իր և կապանցիների նկատմամբ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի դրսևորած անարդարությունը:

Սիմոնյանն իր մերձավոր շրջապատի ներկայացուցիչներին պատմել է, որ երեկ եղել է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի մոտ, և նրանից բացատրություն պահանջել նման ընտրության համար: Սիմոնյանը անարդար է համարել, որ Սյունիքի մարզը պետք է ղեկավարի մեկը, որը մեծ հաշվով ոչ մի կապ չունի կուսակցության հետ: Մերուժան Սիմոնյանը 2017թ. խորհրդարանական ընտրություններում ԲՀԿ-ի համար ապահովել է 8168 ձայն, այն դեքպում, երբ Աղասի Հակոբջանյանը դրա կեսը`4373:

Ծառուկյանը փորձել է առնել Սիմոնյանի խաթրը, ասել որ մարզպետը ժամանակավոր է, մինչև ընտրություններ, որ Կապանի հետ կապված բոլոր հարցերում մարզպետը հաշվի կառնի Սիմոնյանի տեսակետը, բայց Սիմոնյանը ասել է, որ որևէ մեկին թույլ չի տա անցնել իր ինքնասիրության վրայով, ու Ծառուկյանի մոտից դուրս գալուց և ընկերների հետ խորհրդակցելուց հետո հրաժարականի դիմում է ներկայացրել:

Այսպիսով, հանձինս Մերուժան Սիմոնյանի, Ծառուկյանը Կապանում ձեռք բերել մի շատ լուրջ հակառակորդ, և արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում մենք կտեսնենք, որ Ծառուկյանը Կապանից շատ քիչ ձայն կստանա:

Բայց անարդար ընտրությունը միայն Կապանի խնդիրը չէ: Արմավիրի մարզպետի հավակնություններ ուներ «Ծառուկյան» խմբակցության անդամ Արայիկ Աղաբաբյանը, բայց մարզպետ նշանակվեց Արմավիրի հետ ոչ մի ընդհանրություն չունեցող առողջապահության ոլորտի կազմակերպիչ Գագիկ Միրիջանյանը:

Միրիջանյանը ոչ միայն Արմավիրի մարզի հետ, նա նույնիսկ «Ծառուկյան» դաշինքի և ԲՀԿ-ի հետ ոչ մի կապ չունի, նա 2017թ. խորհրդարանական ընտրություններում եղել է ՀՅԴ թիվ 2 ընտրատարածքի ռեյտինգային թեկնածու և ստացել 589քվե:

Այն դեպքում, երբ Աղաբաբյանը, որպես «Ծառուկյան» դաշինքի թեկնածու, ստացել է 9535 քվե: Արայիկ Աղաբաբյանը պատգամավորական մանդատը վայր դնելու և ԲՀԿ-ից դուրս գալու մասին հայտարարություն չարեց, բայց նա ևս կարող է մինչև հոգու խորքը վիրավորված լինել Ծառուկյանի նման անարդար վերաբերմունքից:

Երբ Ծառուկյանը նշանակում էր կառավարության անդամներին, նա ընդհանրապես հաշվի չառավ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների կարծիքը՝ համարելով, որ այդ մարդիկ ընդհանրապես կարծիք հայտնելու իրավունք չունեն:

Բայց խմբակցության անդամներից շատերը դեմ չէին լինի աշխատել կառավարությունում` ներկայացնել ԲՀԿ-ն և «Ծառուկյան» դաշինքը, ինչպես դա արեցին «Ելք» խմբակցության չորս պատգամավորներ, այդ թվում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Բայց Ծառուկյանը իր կադրային քաղաքականության մեջ չի առաջնորդվում որպես ԲՀԿ նախագահ, կամ որպես քաղաքական գործիչ, նրան ավելի շատ հետաքրքրում են իր անձնական ամբիցիաները, իր անձնական շահերը: Շատերը տեսնում և հասկանում են դրա կործանարար լինելը, բայց ոչ ոք չի համարձակվում նրան դրա մասին ասել, որովհետև կամ վախենում են, կամ համարում են, որ անօգուտ է, միևնույն է, դրանից ոչինչ չի փոխվելու:

Կա մի այլ բացատրություն ևս. Ծառուկյանը իր կադրային նշանակումների մի մասը փորձում է բացատրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ թեկնածությունները համաձայնեցնելու անհրաժեշտությամբ:

Իբրև թե Ծառուկյանի առաջարկած ոչ բոլոր թեկնածուներին է Փաշինյանը համաձայնվում նշանակել այն պաշտոններին, որոնք, ըստ պայմանավորվածության, տրվել են «Ծառուկյան» դաշինքին:

Բայց եթե դրանք «Ծառուկյան» դաշինքի տեղերն են, և այդ պաշտոնյաների գործունեության քաղաքական պատասխանատվությունը ստանձնում է «Ծառուկյան» դաշինքը, ապա տրամաբանական չէ, որ վարչապետ Փաշինյանը լրացուցիչ արգելքներ սահմանի:

Իսկ եթե իսկապես սահմանում է, ապա այդպիսով Փաշինյանին հաջողվում է սեպ խրել «Ծառուկյան» դաշինքում և Ծառուկյանի մերձավոր շրջապատում՝ օտարացնելով քաղաքական թիմը Ծառուկյանից:

Ծառուկյանը մտնելով քաղաքական կոալիցիայի մեջ, նպատակ ուներ դրա միջոցով ամրապնդել իր և իր ղեկավարած կուսակցության հեղինակությունը և ավելի ուժեղ դիրքերից մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին:

Ծառուկյանի կադրային նշանակումները, և դրանց հետևող ու դեռ առջևում տեղի ունենալիք իրադարձությունները, ընդհակառակը, ավելի են թուլացնելու ԲՀԿ-ն ու Ծառուկյանին, և նա ընտրություններին մասնակցելու է չափազանց թուլացած ու պառակտված, կամ ընդհանրապես չի մասնակցելու:

Загрузка...
loading...
Դավիթ Պետրոսյանը ակցիա է անցկացնում՝ ի պաշտպանություն Քոչարյանի. ՏԵՍԱՆՅՈՒԹ Համարեք, որ վերադարձել եմ քաղաքականություն․ Ռոբերտ Քոչարյան․ (տեսանյութ) Սիրուշոյի հայրը Ֆեյսբուքում պաշտպանում է խնամուն․ (տեսանյութ) Քոչարյանի գրասենյակը փորձել է գնել Telegram-ի «Բաղրամյան 26» ալիքը. (ՖՈՏՈ) Ես նման անգրագետ արձագանք չէի սպասում ՀՔԾ-ից. Քոչարյանի ազատման որոշումը կայացրած դատավոր Մանվել Գրիգորյանի միակ ցանկություն... ԱՐՏԱԿԱՐԳ ԴԵՊՔ. Համասեռամոլների խումբը ներխուժել է ոստիկանության բաժին. երկու ոստիկաններ մարմնական վնասվածքներ են ստացել. ՏԵՍԱՆՅՈՒԹ Ինչպես է Ռոբերտ Քոչարյանը հեռանում հյուրանոցից․ (տեսանյութ) Ցուցարաները ներխուժեցին Էրեբուի հյուրանոց․ տեսանյութ Վլադիմիր Գասպարյանը 200 հազար դոլարով դարձել է 3 մլն դոլարանոց առանձնատան տեր Փաշինյանի արած 12 ակնհայտ դրական փոփոխությունները՝ կետ առ կետ Սամվել Ալեքսանյանի դուստրը հրապարակել է առաջնեկի լուսանկարը. ԲԱՑԱՌԻԿ ՖՈՏՈ Քոչարյանին բաց թողեցին. Ո՞վ զանգեց դատավորին Ինչ կատարվեց Քոչարյանի գործում. պլան Բ-ն Ռոբերտ Քոչարյանի եղբոր դուստր Իրինա Քոչարյանի ֆեյսբուքյան գրառումը՝ հորեղբոր ազատ արձակվելուց հետո «Այս կես ժամում մի տասն հոգի հասցրին զանգել ու բողոքվել դատարանից, մեկը լալիս էր, շատերը մտահոգ էին, թե՝ վե՞րջ, ե՞տ են գալիս դրանք» «Վախ է մտել մեջս, ահավոր մի վախ. վախենում եմ հիասթափեցնել». Նիկոլ Փաշինյանի նամակը Նիկոլ Փաշինյանի որդու առաջին լուսանկարները բանակից Կենդանակերպի 5 ամենապատասխանատու նշանները, ովքեր առողջ որոշումներ են կայացնում ու աշխարհին ռեալ են նայում Այս միջոցը կիրառելուց հետո ձեր տան միջատներն ու մրջյունները կվերանան և այլևս նման խնդիրներ չեք ունենա Մինչ այս նման բան չի եղել. Սոնա Շահգելդյան. (Տեսանյութ) Նաիրի Հունանյանը՝ Ռոբերտ Քոչարյանին. Ինչ ցանես, այն կհնձես Գումարեք ծննդյան օրը, ամիսը, տարին. կյանքի թիվը կպատմի՝ արդյոք ճի՞շտ ուղի եք ընտրել, թե՞ ոչ 14-ամյա կորած Հայկի մայրը սենսացիոն հայտարարություն է արել Հրապարակվել են Քոչարյանի համար ստատուս գրելու գները Ֆրանսահայ երիտասարդի զգուշացումը Նիկոլ Փաշինյանի տիկնոջը՝ Փարիզ այցից առաջ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը հանդես է եկել սկանդալային հայտարարությամբ Նոր մանրամասներ․ ինչու՞ է քաղաքացին մեխել ոտքերը կառավարության շենքի առաջ ԱԱԾ-ն քիչ առաջ նոր տեսանյութ է հրապարակել. ինչպե՞ս է ձերբակալվում Հովիկ Աբրահամյանի եղբայրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ Գլխավոր դատախազությունը մերժել է Ռոբերտ Քոչարյանի համար երաշխավորած 45 պատգամավորներին

Яндекс.Метрика
website by Sargssyan