Այսօր՝ 20 հունիսի 2019թ., 00:00

Նոր սկանդալ. 1 միլիոն 550 հազար ԱՄՆ դոլար լրատվամիջոցներին՝ մշակույթի նախարարությունից


2002 թվականից մշակույթի նախարարությունը պետբյուջեից գերատեսչությանը հասած աղքատիկ բյուջեից աջ ու ձախ ֆինանսավորում է պետական ու մասնավոր լրատվամիջոցներին: Սա, ըստ մշակույթի նախարարության պարզաբանման, աջակցություն է մամուլին:

 

«Հայկական ժամանակ»-ի գրավոր հարցման ի պատասխան, կառույցի մշակութային ժառանգության եւ ժողովրդական արհեստների վարչությունից տեղեկացրել են, որ 2017 թվականին «Արմենպրես» ՓԲԸ-ին տրվել է 86 մլն դրամ՝ տեղեկատվության ձեռքբերման, պահպանման եւ արխիվացման ծառայությունների համար (միեւնույն ժամանակ նույն «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը բյուջեից 2018-ի համար ստացել է 80 միլիոն դրամ): «Միր» միջպետական ՀՌԸ-ի Հայաստանի մասնաճյուղին նախորդ տարի մշակույթի նախարարությունը տվել է 160 մլն դրամ՝ ԱՊՀ երկրներում հեռուստառադիոծրագրերի հեռարձակման համար: Բացի վերոնշյալը, նախարարությունը «Պետական մամուլի հրատարակում» եւ «Ոչ պետական մամուլի հրատարակում» ծրագրերի շրջանակներում էլ է լրատվամիջոցներին փող բաժանում: Նախարարությունը 2017 թվականին պետական մամուլին հատկացրել է 73 միլիոն 600 հազար դրամ, որից 47 մլնը բաժին է հասել «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, իսկ 26 մլն 200 հազարը՝ «Ռեսպուբլիկա Արմենիա»-ին: Նույն թվականին մշակույթի նախարարությունը 50 միլիոն դրամ է հատկացրել ոչ պետական մամուլին, որից 12 միլիոնը բաժին է հասել ազգային փոքրամասնությունների լեզուներով լույս տեսնող 14 թերթի: 25 միլիոն էլ տրվել է մշակութային ուղղվածություն ունեցող 23 էլեկտրոնային եւ տպագիր մամուլի: Դրանցից մի քանիսն են՝ «Գրական թերթը» (բացի այս, առանձին գումար է տրվել նաեւ այս թերթի հավելվածին), «Իրավունք» օրաթերթն ու «Ազգ» շաբաթաթերթը եւ այլք: 13 միլիոն էլ տրվել է 25 մարզային թերթի՝ յուրաքանչյուրին միջինը 500 հազար դրամ: Մշակույթի նախարարությունը ֆինանսավորում է նաեւ «Մարզաշխարհ» մարզական թերթին՝ հատկացնելով 300 հազար դրամ: Այսպիսով՝ 2017 թվականի ընթացքում մշակույթի նախարարությունը, գտնվելով առատաձեռն, իր բյուջեից 67 լրատվամիջոցի տրամադրել է 408 միլիոն դրամ կամ 840 հազար ԱՄՆ դոլար: Շարունակելով «անապահով» լրատվամիջոցներին տրված աջակցությունների ներկայացումը, նշենք, որ 2018 թվականին մշակույթի նախարարությունը «Արմենպրես»-ին տրամադրել է 80 մլն 700 հազար դրամ`տեղեկատվության ձեռքբերման, պահպանման եւ արխիվացման ծառայությունների համար: «Միր» միջազգային ՀՌԸ-ին էլ կրկին ԱՊՀ-ի տարածքում հեռարձակումներ ապահովելու նպատակով տրվել է 175 մլն 500 հազար:

Այս տարի մշակույթի նախարարությունը պետական ստատուս ունեցող մամուլին հատկացրել է 70 մլն դրամ, որից 44 մլնը՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, իսկ մոտ 25 մլնը՝ «Ռեսպուբլիկա Արմենիա»-ին:

Մասնավոր մամուլին էլ տրվել է 46 միլիոն դրամ, որից 7 մլն տարբեր լեզուներով լույս տեսնող ազգային փոքրամասնության 11 թերթի: 5 մլն 500 հազար դրամ հատկացվել է մշակութային ուղղվածություն կամ մշակույթի բաժին ունեցող հանրապետական տպագիր եւ էլեկտրոնային 5 լրատվամիջոցների, որից 1 մլն 200 հազար՝ «Հրապարակ» օրաթերթին, 800 հազար՝ «Ազգ» օրաթերթին, 1 մլն 500 հազար՝ «Գոլոս Արմենիա» թերթի մշակութային հավելվածին եւ այլն: Մոտ 20 միլիոն տրվել է Գրական տպագիր եւ էլեկտրոնային 9 պարբերականի, 2 մլն 300 հազար՝ Արվեստի քննադատություն պարունակող էլեկտրոնային երկու լրատվամիջոցների, իսկ մարզային 23 թերթի, որոնք լուսաբանում են մշակույթ, տրվել է 11 մլն 500 հազար դրամ, 1 միլիոն էլ տրվել է «tatron-drama.am» կայքին: Այսպիսով՝ Մշակույթի նախարարությունը իր բյուջեից 342 մլն ՀՀ դրամ կամ 705 հազար ԱՄՆ դոլար տրամադրել լրատվամիջոցներին: Իսկ այս երկու տարիներին այդ գումարը կազմել է 750 միլիոն ՀՀ դրամ կամ 1 միլիոն 550 հազար ԱՄՆ դոլար: Փաստենք մի ուշագրավ հանգամանք. կառավարության 2017 թվականի նոյեմբերի 9-ի որոշմամբ «Ռեսպուբլիկա Արմենիա» եւ «Հանրապետություն» թերթերը միացան «Արմենպրես» փակ բաժնետիրական ընկերությանը: Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ երեք ՓԲԸ-ների գործառույթները մասամբ համընկնում են, եւ վերակազմակերպելու արդյունքում հնարավոր կլինի կենտրոնացնել երեք կազմակերպությունների ռեսուրսները՝ աշխատանքի առավել արդյունավետ կազմակերպման նպատակով: «Բացի այդ, ՓԲԸ-ների միացումը հնարավորություն կտա տնտեսել պետական բյուջեի միջոցները, կհանգեցնի կրկնվող գործառույթների օպտիմալացմանն ու կրճատմանը, ինչպես նաեւ ոլորտի առավել արդյունավետ կազմակերպմանը»,- գրված է նախագծում։ Ստացվում է, որ այս երեք լրատվամիջոցին գումարներ տրամադրվում են առանձին-առանձին, բայց ի վերջո դա մեկտեղվում է մեկ բյուջեում: Սա էլ, հավանաբար արվում է այն պատճառով, որ գումարի խոշոր չափն աչքի չընկնի: «Արմենպրեսին», «Ռեսպուբլիկա Արմենիային» եւ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին մշակույթի նախարարության կողմից տրվելիք ընդհանուր գումարը 2018-ին կազմել է մոտ 150 մլն դրամ: Այս մասով «Արմենպրես»-ի տնօրեն Արամ Անանյանը ՀԺ-ին տեղեկացրեց, որ հատկացումները եղել են մինչեւ ԶԼՄ-ների միավորվելը, քանի որ կառավարության որոշումից մեկ ամիս անց է տեղի ունեցել միավորման գործընթացը:

 Սրան զուգահեռ էլ՝ մշակույթի նորանշանակ նախարար Լիլիթ Մակունցը նշում է, որ գերատեսչության եռամսյակի բյուջեն սպառված է եւ պարտքով են աշխատում:

Загрузка...
Ոստիկանության նոր տեսանյութը՝ Գայանե Մանուկյանի ձերբակալությունից․ (Video) Մխիթարյանի և նրա մայրիկի գեղեցիկ պարը․ (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Գագիկ Ծառուկյանի նվերը Հենրիխի և Բեթիի պսակադրության առթիվ Միքայել Վարդանյանի անակնկալը՝ «Գրանդ Հոլդինգ»-ի աշխատակիցներին Սամվել Ալեքսանյանի շքեղ նվերն ու անակնկալը՝ նորապսակներին 24-ամյա Բեթի Վարդանյանի հարսի պարը. (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Հենրիխի և քրոջ՝ Մոնիկայի գեղեցիկ պարը, հարսանեկան արարողության ժամանակ․ (տեսանյութ) Հենոյի և Բեթիի առաջին ՏԱՆԳՈՆ և առաջին միասնական երգը. (ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ) Ով է Հենրիխ Մխիթարյաի և Բեթիի պսակադրության կնքահայրը Ահա և սպասված տեսանյութը՝ Հենրիխի և Բեթթիի հարսանիքից Սադրանք՝ Մարիամ Փաշինյանի հանդեմ Որոնք են կանանց գաղտնիքները, որոնց մասին տղամարդիկ պատկերացում անգամ չունեն Տղամարդիկ իրենց կարծիքն են հայտնել կանանց մարմնի վրա մազերի մասին Կենդանակերպի այս նշանի կնոջը տղամարդը երբեք չի դավաճանի Դաշտանադադարի ընթացքում ճարպից ազատվելու 3 եղանակ Մերոնց հզոր պատասխանն ու Բաքվի վայնասունը Նոր լուսանկարներ՝ վարչապետ Փաշինյանի ծննդյան տոնակատարությունից Ռեկորդային ջերմաստիճան՝ Երևանում Հասանելի կնոջ երեք նշան, որը միշտ կլինի սիրուհու և ոչ թե կնոջ դերում Լիլի Մորտոն մարզասրահում սիրելիի հետ է մարզվում․ (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Սպանության նախաձեռնողն անձամբ՝ Վանո Սիրադեղյանն էր «Էլի լակել ե՞ս». Երևանում 17-ամյա տղան սպանել է մոր անկողնում գտնվող տղամարդուն «Ժողովուրդ, ես հողին եմ հանձնում իմ վերջին զավակին, բայց վայը եկել ու ձեզ տարել է, եթե դուք գյուղը հանձնեք» Աղը կօգնի ազատվել անհաջողություններից, խնդիրներից, նեգատիվից. Աղը կարող է փոխել մեր կյանքը դեպի լավը Հորոսկոպի 3 նշան, ում բախտը 2019-ին լիովին կբերի Հորոսկոպի 3 նշան, ում բախտը 2019-ին լիովին կբերի «Tete A Tete» օնլայն հաղորդմանը Անժելա Սարգսյանը խոսում է սեքս սկանդալի ու «Կյանքի խոսք»-ի մասին. (Video) Դատավոր Դավիթ Բալայանը փորձեց պատուհանից մտնել դատարան. ցուցարարները խոչընդոտեցին, դատավորը վայր ընկավ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քիչ առաջ Վիտալի Բալասանյանի ավտոմեքենան կանգնեցրել են զենք-զինամթերքի պատճառով Սիրուշոյի արձագանքը՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու մասին դատարանի որոշումից հետո

Яндекс.Метрика
website by Sargssyan