Այսօր՝ 25 հունիսի 2019թ., 00:00

Լուկաշենկոյի հարվածը Հայաստանին ու Գագիկ Ծառուկյանին


Այսօր Բաքվում մեծ հանդիսավորությամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին են ներկայացրել բելառուսական արտադրության թվով 10 «Պոլոնեզ» համազարկային համակարգերը, որոնք Ադրբեջանը գնել էր նախորդ տարվա վերջին։

 

«Պոլոնեզ» համակարգերը իրենց նշանառության հեռավորության առումով շատ ավելի վտանգավոր համակարգեր են, քան ռուսական «Սմերչ»-ը, որոնցից, ի դեպ, Ադրբեջանը նույնպես ձեռք է բերել Ռուսաստանից ստացված բազմամիլիարդանոց սպառազինության շրջանակներում։

Բաքվում հատկապես այսօր այդ համակարգերի «շնորհանդեսը» մի քանի նշանակություն ու հասցեատեր ունի։ Նախ՝ այսօր Ալմաթիում տեղի է ունենում Հավաքական անվտանգության պայմանագրի՝ ՀԱՊԿ-ի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպումը, որին մասնակցում է նաև Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Զոհրաբ Մնացականյանը։

«Պոլոնեզ»-ի այսօրվա ներկայացմամբ Ադրբեջանի իշխանությունները ցույց են տալիս, որ որևէ ռազմաքաղաքական դաշինքին անդամակցություն իրենց համար խոչընդոտ չէ սպառազինության ձեռք բերման համար։

Հայաստանն ու Բելառուսը, ինչպես և Հայաստանն ու Ռուսաստանը ՀԱՊԿ անդամներ են, սակայն ռազմաքաղաքական դաշնակցությունը փաստորեն շարունակում է որևէ արգելք չհանդիսանալ մեր հակառակորդին մեր դաշնակիցների կողմից զենքի վաճառքի հարցում։

«Պոլոնեզ» համակարգերի այսօրվա ցուցադրությունը ունի նաև այլ նպատակ։ Արդբեջանը վերջին շաբաթներին բավական ինտենսիվացրել է գործողությունները հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան գծում։

Այդ ուղղությամբ ադրբեջանական կողմը բավական առաջ է բերել դիրքերը, քարոզչական դաշտում շարունակում է ապատեղեկատվություն տարածել՝ Հայաստանից տարածքներ գրավելու մասին, երեկ սպանվել է հերթական հայ զինծառայողը։

Այսինքն՝ Ադրբեջանը ցանկանում է ցույց տալ, որ ՀԱՊԿ-ը, Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին իր համար զսպաշապիկ չէ անգամ Հայաստանի Հանրապետության ուղղությամբ ռազմական գործողություններ սկսելու համար։

Նախիջևանյան ուղղությամբ Ադրբեջանը փորձում է ՀԱՊԿ-ին և առայժմ այդ փորձերը հաջողությամբ են պսակվում. ՀԱՊԿ-ն անգամ հայտարարության մակարդակում լռում է, իսկ ՀԱՊԿ-ի կարկառուն անդամներից մեկը զենք է մատակարարում Արդբեջանին։

Սա Հայաստանի արտաքին քաղաքականության ամենակնճռոտ, ու մինչև այս պահը չլուծված հարցերից մեկն է, եթե ոչ ամենակնճռոտը։ Դեռևս նախկին իշխանության շրջանում, ընհուպ Սերժ Սարգսյանի մակարդակով մտահոգություններ հնչեցվել են առաջին հերթին Ադրբեջանին ռուսական սպառազինության վաճառքի մասին։

Սակայն այդ հնչեցումները որևէ կիրառական նշանակություն չեն ունեցել, որովհետև զենք վաճառողները շարունակել են նույնն անել՝ լավագույն դեպքում խորհրդարանական դիվանագիտության կամ փորձագետների մակարդակում ափսոսանքի խոսքեր արտահայտելով։

Հիմա նույնը տեղի է ունենում Եվրասիական տնտեսական միության և ՀԱՊԿ գծով մեր դաշնակից Բելառուսի դեպքում։ Ու կրկին պաշտոնական Երևանի մտահոգությունները, որոնք մեծ հավանականությամբ կհնչեն Զոհրաբ Մնացականյանի կողմից նաև Ալմաթիում, որևէ դերակատարում չեն ունենում։

Հայկական դիվանագիտությունը այս հարցում հանդես է գալիս արձագանքողի դերում. տեղի է ունենում սպառազինության հերթական խմբաքանակի վաճառքը, ինչից հետո հայկական դիվանագիտությունը բողոքի նոտայի կամ որևէ այլ ձևաչափով մտահոգություն է հայտնում, բայց դրանից պոստֆակտում զենքի վաճառքը չեղյալ չի հայտարարվում, Ադրբեջանին ուղարկված խմբաքանակները հետ չեն կանչվում։

Ակնհայտ է, որ մեզ համար կենսական նշանակություն ունեցող այս հարցում հայկական դիվանագիտությունը պետք է հանդես գա նոր, պրևենտիվ ռազմավարությամբ, ոչ թե զենքի արդեն իսկ կայացած վաճառքները դատապարտելու, այլ դրանց հետագա վաճառքը կանխարգելելու նպատակով։

Դա, իհարկե, բավական բարդ խնդիր է՝ հաշվի առնելով հատկապես մեր եվրասիական գործընկերների երկդիմի ու անսկզբունք քաղաքականությունը, հատկապես Ռուսաստանի դեպքում․երկու կողմերին սպառազինություն վաճառելու ճանապարհով Ռուսաստանը շարունակում է կառավարելի կոնֆլիկտը պահպանելու մարտավարությունը, Բելառուսի պարագայում՝ նրա առաջնորդի՝ Ալիևի հետ ունեցած անձնական հարաբերությունները և այլն։

Բայց դա աշխատանք է, որը պետք է կատարվի Հայաստանի ու Ադրբեջանի միջև ռազմական հավասարակշռության հետագա խախտումները թույլ չտալու համար։

Արտաքին քաղաքականության արդյունքները քանակապես չափելը գրեթե անհնար է, որակական չափումը՝ բավական բարդ։ Բայց ոչ անհնար։

Օրինակ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարող է արտաքին գործերի նախարարության աշխատանքի գնահատման չափանիշ սահմանել մեր՝ առնվազն գործընկեր երկրների կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի կանխումը, ինչպես, ասենք՝ իրավապահ մարմինների պարագայում գործունեության գնահատման չափանիշ սահմանեց Մարտի 1-ի գործի բացահայտումը։

Քանի պոտենցյալ զինավաճառ երկրի կողմից կանխվեց զենքի վաճառքը, այնքան արդյունավետ կարելի է համարել ԱԳՆ-ի աշխատանքը։

Դա, բնականաբար, ԱԳՆ-ի գործունեության գնահատման միակ ցուցանիշը չէ, սակայն վերաբերում է մեզ համար ռազմավարական նշանակություն ունեցող այնպիսի հարցի, որ կարելի է համարել կարևորագույններից մեկը։

Ի վերջո, միջոցների սղություն ունեցող Հայաստանի համար կարևոր է ոչ միայն սեփական սպառազինության համալրումը, այլ հակառակորդին սպառազինության վաճառքը՝ հնարավարության սահմաններում կանխելը։

Ադրբեջանի կողմից չգնված ամեն մի հարձակողական համակարգ մեզ համար գրեթե հավասար է դրան հակազդող պաշտպանական համակարգի գնմանը։ Այնպես որ, Ադրբեջանին զենքի վաճառքի կանխարգելումը պետք է դառնա ԱԳՆ-ի առաջնահերթություններից մեկը։

Ինչ վերաբերում է կոնկրետ բելառուսական «Պոլոնեզ» համակարգերին, ապա Ադրբեջանին դրանց վաճառքի հարցում կա նաև որոշակի ներքաղաքական շերտ կամ բաղադրիչ։ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ինչպես հայտնի է, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մտերիմ ընկերն է։

Համենայնդեպս, այդպես է ներկայացվել տարիներ շարունակ, և, օրինակ, Հայաստանում Բելառուսի դեսպանատունը՝ ի նշան այդ ընկերության, գտնվում է Ծառուկյանի առանձնատան հարևանությամբ՝ Ավան-Առինջում։

Ադրբեջանին զենք վաճառելով, Լուկաշենկոն խախտում է ոչ միայն դաշնակցային հարաբերությունները Հայաստանի հետ՝ ՀԱՊԿ-ի գծով, այլև Գագիկ Ծառուկյանի հետ ունեցած ընկերությունը, քանի որ ստացվում է, որ Ծառուկյանի ընկերը զինում է Ծառուկյանի ու Հայաստանի թշնամուն։

Загрузка...
Քիմ Քարդաշյանը՝ Հենրիխ Մխիթարյանի ամուսնության մասին Տեսեք, թե ինչպես է կալանավորը մոր թաղման ժամանակ սգո սրահից փախուստի փորձ արել․ (Տեսանյութ) Մոսկվայի բնակարաններից մեկում մահացած են հայտնաբերել 7-ամյա մի տղայի. բացելով բնակարանի դուռը՝ ոստիկանները շոկի մեջ ընկան. (Video) Արսենալի տարօրինակ պահվածքը՝ Մխիթարյանի հանդեպ Սամվել Կարապետյանի նվերը Ոստիկանության նոր տեսանյութը՝ Գայանե Մանուկյանի ձերբակալությունից․ (Video) Մխիթարյանի և նրա մայրիկի գեղեցիկ պարը․ (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Գագիկ Ծառուկյանի նվերը Հենրիխի և Բեթիի պսակադրության առթիվ Միքայել Վարդանյանի անակնկալը՝ «Գրանդ Հոլդինգ»-ի աշխատակիցներին Սամվել Ալեքսանյանի շքեղ նվերն ու անակնկալը՝ նորապսակներին 24-ամյա Բեթի Վարդանյանի հարսի պարը. (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Հենրիխի և քրոջ՝ Մոնիկայի գեղեցիկ պարը, հարսանեկան արարողության ժամանակ․ (տեսանյութ) Հենոյի և Բեթիի առաջին ՏԱՆԳՈՆ և առաջին միասնական երգը. (ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ) Ով է Հենրիխ Մխիթարյաի և Բեթիի պսակադրության կնքահայրը Ահա և սպասված տեսանյութը՝ Հենրիխի և Բեթթիի հարսանիքից Սադրանք՝ Մարիամ Փաշինյանի հանդեմ Որոնք են կանանց գաղտնիքները, որոնց մասին տղամարդիկ պատկերացում անգամ չունեն Տղամարդիկ իրենց կարծիքն են հայտնել կանանց մարմնի վրա մազերի մասին Կենդանակերպի այս նշանի կնոջը տղամարդը երբեք չի դավաճանի Դաշտանադադարի ընթացքում ճարպից ազատվելու 3 եղանակ Մերոնց հզոր պատասխանն ու Բաքվի վայնասունը Նոր լուսանկարներ՝ վարչապետ Փաշինյանի ծննդյան տոնակատարությունից Ռեկորդային ջերմաստիճան՝ Երևանում Հասանելի կնոջ երեք նշան, որը միշտ կլինի սիրուհու և ոչ թե կնոջ դերում Լիլի Մորտոն մարզասրահում սիրելիի հետ է մարզվում․ (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Սպանության նախաձեռնողն անձամբ՝ Վանո Սիրադեղյանն էր «Էլի լակել ե՞ս». Երևանում 17-ամյա տղան սպանել է մոր անկողնում գտնվող տղամարդուն «Ժողովուրդ, ես հողին եմ հանձնում իմ վերջին զավակին, բայց վայը եկել ու ձեզ տարել է, եթե դուք գյուղը հանձնեք» Աղը կօգնի ազատվել անհաջողություններից, խնդիրներից, նեգատիվից. Աղը կարող է փոխել մեր կյանքը դեպի լավը Հորոսկոպի 3 նշան, ում բախտը 2019-ին լիովին կբերի

Яндекс.Метрика
website by Sargssyan