Այսօր՝ 14 դեկտեմբերի 2018թ., 00:00

Դոն Պիպոյի պատճառով իմ երեխան դեռևս չի տեսել իր հորը. Անաիս Սարդարյան


Դերասանուհի Անաիս Սարդարյանն այսօր իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ամուսնու՝ Զոհրաբ Ղումաշյանի՝ անազատության մեջ գտնվելու հանգամանքներին:

Անաիսը մասնավորապես գրել է.

 

«Վերջին շրջանում լրատվամիջոցներում բավական ակտիվորեն քննարկվում է Արթուր Ասատրյանի (հետագայում դոն Պիպ) դեմ կազմակերպված սպանության փորձի նախապատրաստման գործը:


Քանի որ հանդիսանում եմ գործով ամբաստանյալ Զոհրաբ Ղումաշյանի կինը եւ բազմաթիվ լրատվամիջոցներից տարբեր զանգեր եմ ստանում՝ գործի հանգամանքների պարզաբանման վերաբերյալ, հետեւաբար յուրաքանչյուր լրագրողի անհատական չպատասխանելու համար, ներկայացնում եմ գործի վերաբերյալ հետեւյալ տեղեկությունը:

Այս նյութով կիսվելուս նպատակն է հանդիսանում նաեւ ցրելու դոն Պիպոյի անձի շուրջ ստեղծված այն պատրանքային միֆը, համաձայն որի՝ նա իր կողմից սպասարկվող լրատվամիջոցներով ներկայանում է որպես բարեգործ, բարերար, Էջմիածնի փրկիչ, իսկ իրականում այն անձն է, որի ապօրինի գործողությունների հետեւանքով իմ մանկահասակ երեխան առ այսօր դեռեւս չի տեսել իր հորը:

Միաժամանակ նշեմ, որ բավական երկար ժամանակ չեմ խախտել լռությունը, չեմ ներկայացրել իրականությունը՝ չխոչընդոտելու համար իրականացվող քննությունը եւ հոգուս խորքում հավատալով, որ ճշմարտությունը կբացահայտվի ու հանիրավի կալանքի տակ գտնվող ամուսինս ազատ կարձակվի:

Սակայն այն ինչին ականատես եղա իրականացվող նախաքննության ընթացքում ցրեցին իմ այդ ենթադրությունները եւ հիմա հավատացած եմ, որ դոն Պիպոն իր ենթադրյալ ազդեցությունը կարողանալու է գործադրել նաեւ դատարանի վրա եւ ես չեմ ակնկալելու արդարացի ու օբյեկտիվ դատավճիռ:

Ոչ ես, ոչ ամուսինս երբեւիցե չենք ճանաչել այդ անձնավորությանը, երբեւիցե որեւէ տեսակի ուղղակի կամ միջնորդավորված շփում կամ առնչություն չենք ունեցել նրա հետ եւ անձնական որեւէ խնդիր նրա դեմ չունենք, պարզապես տեղի է ունեցել սխալ դերաբաշխում եւ անձը ով առաջինը պետք է գտնվեր անազատության մեջ՝ ամբաստանյալի կարգավիճակում, ներկայումս գործով տուժող է:

Իրականությունը կայանում է նրանում, որ 2017թ մայիսի 20-ին, դոն Պիպոյի զինված անձինք ավտոմեքենայով առեւանգել են գործով մյուս երեք ամբաստանյալներին, երեք օր շարունակ պահել անազատության պայմաններում: Այդ ընթացքում նրանց նկատմամբ կիրառվել են անօրինակ հոգեկան ու ֆիզիկական բռնություններ:

Դրա վկայությունն է նրանց վերաբերյալ ստացված դատաբժշկական փորձաքննությունների եզրակացություններն, ըստ որոնց նրանց մարմինների վրա առկա են բազմաթիվ մարմնական վնասվածքներ՝ հասցված բութ եւ սուր կտրող-ծակող գործիքների գործադրմամբ:

Այդ երեք օրերի ընթացքում գործով մյուս երեք ամբաստանյալներն այնպիսի ճնշումների են ենթարկվել, որոնք իրենց բնույթով աննախադեպ են:

Նրանցից ստանալու համար իրենց անհրաժեշտ ու ցանկալի տեղեկությունները, դոն Պիպոն ու նրա զինված բանդան ամբաստանյալներին սպառնացել են ոչ միայն ֆիզիկական ոչնչացմամբ, այլեւ խոստացել, որ օրինակ՝ անմիջապես, նույն օրը կառեւանգեն նրանցից մեկի դստերը եւ իրենց աչքի առաջ սեռական հարաբերություն կունենան նրա հետ: Նշված օրինակը հոգեկան կտտանքների եզակի դեպքը չէ, այլ այդպիսիք բազմաթիվ են եղել:

Ի վերջո չդիմանալով իրենց նկատմամբ իրականացվող անտանելի բռնություններին՝ ամբաստանյալները պատմել են, որ իբր իրենք նախապատրաստել են սպանություն դոն Պիպոյի նկատմամբ, որը պետք է կազմակերպեր Զոհրաբ Ղումաշյանը, իսկ նրան այդ պատվերը տվել է քրեական հեղինակություն հանդիսացող անձ: Այդ անձի անունը շեշտել են դոն Պիպոն ու նրա բանդան եւ պնդել, որ ամբաստանյալները կրկնեն հենց այդ անձի անունը:

Տանջանքների արդյունքում ստացված ողջ խոսակցությունը դոն Պիպոն տեսանկարահանել է իր հեռախոսով եւ տեսագրությունը փոխանցել իրավապահ մարմիններին, որը սակայն մեզ չի տրամադրվել:

Դոն Պիպոյի ու նրա մարդականց կատարած գործողությունների արդյունքում գործից մաս է անջատվել, սակայն դոն Պիպոյին մինչ այժմ որեւէ դատավարական կարգավիճակ չի տրվել, նրա նկատմամբ խափանման միջոց չի ընտրվել եւ նա ոչ միայն ազատության մեջ է, այլեւ ներկայանում է որպես ազգի փրկիչ եւ հավականում ինչ ինչ պաշտոնների:

Այդ կտտանքների արդյունքում ստացված ցուցմունքներով է, որ ամուսնուս մեղադրանք է առաջադրվել եւ թեպետ նախաքննության ընթացքում հետագայում հերքվել է քրեական հեղինակության կողմից ամուսնուս պատվեր տալու հանգամանքը, այնուամենայնիվ առ այսօր էլ Զոհրաբ Ղումաշյանի մեղադրանքում առկա է այն կետը, որ իբր նա պատվեր ստացել է անհայտ անձից:

Ներկայումս միայն Պիպոյի կազմակերպած ու սարքած գործի արդյունքներով է, որ ամուսինս կալանքի տակ է»,- գրել է Անաիս Սարդարյանը:

Загрузка...
loading...
Արշավիր Ղահրամանյանը գրառում է արել՝ Լևոն Մնացականյանի մասին Սա ուղղակի խայտառակություն է․ Ինչին կարող է այն հանգեցնել Նիկոլ Փաշինյանի ամենամեծ սխալը, որը նա ստիպված է անում Որոշեցի վերջապես գրել 7 տարի առաջ կայացած մեր հանդիպումից… Ժիրինովսկու ուշագրավ ելույթը խորհրդարանում․ «Հայերն օրինակ ցույց տվեցին ողջ մոլորակի համար» Հայաստանում այս պահին առատ ձյուն է տեղում Լսել եմ գիրք ա գրում, թողեք իրա համար նստի. միջադեպ` Քոչարյանի պաշտպանության ակցիայի ժամանակ. (Տեսանյութ) Արփինե Հովհաննիսյանի պարտությունը․․․ Որ ուժը որքան պատգամավորական մանդատ կունենա. խորհրդարանում կլինի 129 պատգամավոր «ԱԺ արտահերթ ընտրությունների «ամենամեծ ողբերգությունը․․․» ԱԺ ընտրությունների արդյունքը հայտնի է... Արտակարգ իրավիճակ Արաբկիրում․ Աշոտյանը ահազանգում է․ (տեսանյութ) ՀՀԿ-ի տոկոսները գնալով ավելանում են․ Կտրուկ շրջադարձ․․․ Աննա Հակոբյանը քիչ առաջ լուսանկար է հրապարակել և ուշագրավ գրառում արել Սաշիկ Սարգսյանը՝ ընտրության ժամանակ Սերժ, այսօր իմացա, թե որքան ես ուրախացել հորս կալանավորմամբ. Լևոն Քոչարյան Նախնական արդյունքներ՝ 711 ընտրատեղամասերից Հայտնի է 436 ընտրատեղամասի անսպասելի արդյունքները․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ Նիկոլ Փաշինյանի ապտակը՝ Սամվել Կարապետյանին Ինչ է սպասվում կենդանակերպի նշանների տղամարդկանց 2019թ. ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը նշում է ծննդյան 39-ամյակը. ՖՈՏՈՇԱՐՔ Իրինա Քոչարյանը՝ հորեղբոր կալանավորման մասին... Սերժ Սարգսյանի եղբորորդուն՝ Նարեկ Սարգսյանին հայտնաբերել են Արթուր Վանեցյանի ընտանեկան նոր ու գեղեցիկ լուսանկարները Ուղիղ եթերի ժամանակ սեղանի տակ ինչ-որ բան էր կատարվում․ Հաղորդավարուհու արձագանքը ուղղակի տեսնել է պետք Մենք Էդմոնի հետ 2000 թվականից ընկերություն ենք արել , մեր հարաբերությունների մեջ ոչինչ ըտենց չի փոխվել․ երեկվա բանավեճից հայտնի դարձած Գևորգ Ծառուկյանը հանդիմանե՞լ է Մարուքյանին․ Այն ինչ մնաց կադրից դուրս Սերժ Սարգսյանը զայրացել և եթերից հետո զանգահարել է Վիգենի՞ն․․․ Բանավեճի ամենահիշարժան և ծիծաղելի դրվագը․ (տեսանյութ) Վիգեն Սարգսյանն ասաց «ամենագլխավորը» ու փոշմանեց․․․

Яндекс.Метрика
website by Sargssyan