Сегодня: 25 Сентябрь 2018г., 00:00

Բախում՝ նախագահի ու վարչապետի միջև


Norlur.am-ը գրում է․

 

Ինչպես հայտնի է, այս օրերին նախագահ Արմեն Սարգսյանը գտնվում է արտասահմանում՝ կարևոր հանդիպումներ ունենալով մասնավորապես ԱՄՆ-ի ու Միացյալ Թագավորության պաշտոնական շրջանակները ներկայացնող անձանց հետ:

Ինչպես տեղեկանում ենք Hraparak.am-ից, Արմեն Սագսյանի այս «ինքնիշխան» քայլը ոչ միանշանակ արձագանք է ստացել ինչպես Կառավարության, այնպես էլ նախագահականի կողմից.

Կառավարության մամուլի խոսնակի՝ պետական լրատվական գործակալությանը տված հարցազրույցից հակասական տպավորություն էր ստեղծվել, քանի որ խոսելով այն հարցի վերաբերյալ, թե արդյոք Արմեն Սարգսյանի արտերկրյա այցերը համաձայնեցվա՞ծ են եղել Կառավարության հետ, թե՞ ոչ, խոսնակն ակնարկել էր այն մասին, որ որևիցե ինքնագլխություն նմանօրինակ կարևոր հարցերում որևիցե պետական մարմին կամ պետության հետ նույնականացվող անհատ իրավունք չունի դրսևորել, իրավունք չունի գերազանցել սեփական լիազորոթյունները:

Իսկ երբ «Հրապարակ»-ը փորձել էր ճշտել այս հարցի վերաբերյալ նախագահ Սարգսյանի խորհրդական Հասմիկ Պետրոսյանի դիրքորոշումը, ստացել էր հետևյալ պատասխանը.

«Հայաստանի Հանրապետության նախագահն իր գործառույթներն իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված լիազորությունների շրջանակում: Հանրապետության նախագահի արտերկրյա այցերը տեղի են ունենում համակարգված եւ փոխհամաձայնեցված կերպով»։

Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո ոչ միայն ներքաղաքական, այլև ներիշխանական համակարգում բավական ուշագրավ իրավիճակ է ստեղվել. մի կողմից վարչապետ է դարձել ժողովրդի կողմից իշխանության բերված Նիկոլ Փաշինյանը, մյուս կողմից՝ ՀՀ-ում իշխանության մաս շարունակում է մնալ նախորդ իշխանությունների ջանքերով Հայաստան բերված ու նախագահ կարգված Արմեն Սարգսյանը:

Ասել կուզի՝ անկախ ամեն ինչից՝ հակասություն է կարծես առկա Փաշինյանի ու Արմեն Սարգսյանի միջև՝ չնայած այն հանգամանքին, որ Արմեն Սարգսյանն երկրում տեղի ունեցած հեղափոխության առաջին իսկ օրվանից բավական լոյալ վերաբերմունք է դրսևորում Փաշինյանի ու նրա կառավարության հանդեպ՝ փորձելով ամեն գնով ադապտացվել նոր իրականությանը:

Հարց է առաջանում՝ ի՞նչն է Կառավարությանը վրդովեցրել Արմեն Սարգսյանի՝ արտերկիր կատարած այցի ընթացքում, ինքնին այդ ա՞յցն է խնդիրը, թե՞ այն, որ այդ այցն, ըստ էության, տեղի է ունեցել առանց որոշակի նախնական «ընթացակագերի»:

Եվ կամ ի՞նչ խորքային շերտեր կարղ են առկա լինել նախագահական-Կառվարություն այս հեռակա բանավեճի հիմքերում:

Ըստ ամենայնի՝ այս հարցն ունի երկու հիմնական շերտ՝ արտաքին ու ներքին: Նախ ինչ վերաբերում է ներքինին, ապա այստեղ միանշանակ է, որ հեղափոխական իշխանություններն այսօր խնդիր ունեն՝ Արմեն Սարգսյանին այսպես ասած սեփական ենթակայության տակ պահելու՝ պայմանավորված որոշակի հանգամանքներով. իշխանությունն, ինչպես հայտնի է, Սարգսյանը ստացել է հին իշխանություններց, որոնք, հայտնի պատճառներով, նախագահին չնչին գործառույթներ էին վերապահել:

Հիմա, փաստորեն, Կառավարությունն, իսկ ավելի կոնկրետ՝ Փաշինյանը խնդիր է տեսնում Սարգսյանի պահվածքում, որն, ըստ էության, Կառավարությունում գնահատել են որպես փոքրիկ ապստամբություն այն իրականութան դեմ, որի առաջ Արմեն Սարսյանին կանգնեցրել են թե՛ նապխորդ, թե՛ ներկա իշխանությունները:

Ակնհայտ է, որ հեղափոխական իշխանություններն այն էլ այս գերզգայուն իրավիճակում մտադիր չեն սեփական վերահսկողությունից դուրս թողնել նախագահականը ու ուշիուշով հետևում են երեխաների հետ պաղպաղակ վայելել սիրող Արեմն Սարգսյանի ամեն մի քայլին՝ նախընտրելով նախապես տեղեկցված լինել նրա պլանների մասին:

Սա՝ հարցի ներքին ասպեկտը: Հարց է առաջանում, թե որն է խնդրի արտաքին կողմը:

Ուզած-չուզած Արմեն Սարգսյանը, պայմանավորված հայտնի պատճառներով, մեզանում ու նաև աշխարհում առավելապես ասոցացվում է Արևմուտքի հետ: Արքայազն Չարլզի հետ քավոր-սանիկական հարաբերությունների մեջ գտնվող ՀՀ նախագահը մեծագույն ցանկության դեպքում անգամ չի կարող դիտարկվել արևմտյան ազդեցությունից դուրս ֆիգուր:

Իսկ սա նշանակում է, որ Արնդկովկասում ստեղված գերնուրբ իրավիճակի պարագայում, երբ Փաշինյանի կառավարությունը խնդիր ունի՝ Մոսկվային սեփական հավատարմությունն ապացուցելու, նախագահի ամեն մի շարժում՝ Արևմուտքի ուղղությամբ, կարող է տհաճ անակնկալի բերել Կառավարությանն, ու Մոսկվայում սկսեն կասկածել:

Իսկ հայտնի է, թե Հայաստանին ինչ կարող են արժենալ այդ կասկածանքները մի պարագայում,երբ Ալիևը չի թաքցնում պատերազմ սկսելու իր անհագ ցանկությունը:

Հետևաբար՝ բոլորովին չի բացառվում, որ Կառավարության խոսնակի կողմից փորձ է արվում նաև որոշակի ազդանշան ուղարկել Կրեմլի ուղղությամբ՝ հավաստիացնելու, որ Փաշինյանը լիովին տիրապետում է իրավիճակին ու որևիցե պարագայում թույլ չի տա որևիցե մեկին անհարկի շարժումներ անել.

Սարգսանի այցը՝ Արևմոտք չի կարող որևիցե բացասական ազդեցություն ունենալ հայ-ռուսական հարաբերությունների վրա, որի առաջին երաշխավորները Պուտինն ու Փաշինյանն են:

Անկախ ամեն ինչից՝ միանշանակ է, որ վարչապետի ու նախագահի միջև որոշակի հակասություններ վաղ թե ուշ առաջանալու են, ու Սարգսյանն այսպես թե այնպես փորձելու է դուրս գալ «անգլիական թագուհու» իր ներկա կարգավիճակից:

Հարցն այս պարագայում կայանում է նրանում, թե ի՞նչ կարող է Փաշինյանը հակադրել Սարգսյանի այդ բնական ցանկությանը. կգնա՞ նրա հետ ակնհայտ բախման, թե՞ խնդիրները կհարթվեն փոխադարձ վստահության ու հարգանքի մթնոլորում:

Загрузка...
loading...
В Грузии 15 человек жестоко зарезали молодого армянина - (Видео) Александр Ревва вывел в свет свою красавицу жену армянку и дочерей. (Photo) Фигуристка Медведева (Бабасян) прокомментировала вопрос о смене гражданства Армянская принцесса Анна родила первых русских святых - Бориса и Глеба Андреа Бочелли попросил Зару спеть армянскую песню «Дле яман» в Тоскане. (Видео) Анекдот про Армян взорвал интернет... (Видео) В Сети появился снимок Цымбалюк-Романовской в постели с известным фотографом. (Photo) Сильная речь Константина Затулина про Армению. (Видео) Джон Керри принял Алиева за члена охраны Сержа Саргсяна. (Видео) Кадыров оплатил операцию армянского мальчика в Израиле «Пол Москвы армяне. Все те, кто не живет в Армении - они предатели». Жириновский. (Видео) Из-за "Шоу мудаков" в Армении не останется ни одного симпатизирующего России человека: скандальное письмо Рафаэла Оганесяна Если Армения уйдет от России, армян будут резать османы или персы — они чуть лучше: скандальные заявления Кургиняна. (Видео) Как благодаря Месропу Маштоцу был создан грузинский алфавит Это должны слышать все азербайджанцы Потеря Армении-страшный сон для России: Владимир Соловьев. (Video) Армянский алфавит-одно из чудес света: протоиерей Русской церкви Александр Ревва вывел в свет свою красавицу жену армянку и дочерей. (Photo) Жене Джигарханяна грозит жуткая расправа. (видео) Народный артист СССР Армен Джигарханян арестован... Шарль Азнавур задал президенту Израиля неудобный вопрос Армяне покоряют шоу талантов по всему миру. (Видео) "​Открытое письмо генеральному директору Первого канала Эрнсту К.Л." Джигарханян сообщил о побеге молодой супруги на Украину «Прощай, путинская Россия»: армянские гастарбайтеры пакуют чемоданы Девочка порвала зал на сольном концерте певицы Наргиз. (Видео) Нарек Гевондян потряс зрителей шоу "Удивительные люди" на канале Россия 1 Топ 6 Лучших выступлений на проекте голос России ЗА ВСЕ ВРЕМЯ! Вундеркинд из России знает, как Армении стать "владычицей морскою" «Пол Москвы армяне. Все те, кто не живет в Армении - они предатели». Жириновский. (Видео)

Яндекс.Метрика
website by Sargssyan