Այսօր՝ 22 սեպտեմբերի 2018թ., 00:00

Վովա Գասպարյանին մի քանի ժամ պահել են ԱԱԾ-ում. Ինչ է կատարվել


Հրապարակը գրում է.

 

«Իրավապահները ծանրաբեռնված աշխատում են՝ սկանդալային բացահայտումներ, ձերբակալություններ։

Երեկ Մարտի 1-ի գործով մեղադրանք առաջադրվեց 2008-ին պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանին, հետախուզում հայտարարվեց եւ խափանման միջոց ընտրվեց կալանքը։

Մեր տեղեկություններով, «սեւ-մութ ամպեր» են կուտակվում նաեւ նախկին ռեժիմի մեկ այլ կարկառուն ներկայացուցչի՝ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գլխին։

Երեկ նրան հրավիրել են ԱԱԾ եւ մի քանի ժամ պահել այնտեղ։ Հնարավոր է նրա նկատմամբ եւս քրեական գործ հարուցվի։ Այն կարող է առնչվել գողական աշխարհում հայտնի Արտյոմ Կանեւսկոյի՝ Արմեն Կանեւսկոյի եղբորը։

Հիշեցնենք, որ նա եղբոր մահից հետո տեղափոխվեց Հայաստան եւ վերջին տարիներին դուրս չի մեկնել, քանի որ նրա նկատմամբ քրեական գործեր կան հարուցված։

Մասնավորապես, ասում են, որ Ռուսաստանում նրա նկատմամբ հետախուզում են հայտարարել սպանության մեղադրանքով եւ դիմել են ՀՀ իշխանություններին՝ նրա արտահանձնման խնդրով, սակայն մերժվել են։

Օրեր առաջ նրան ԱԱԾ-ն ձերբակալեց, եւ տան խուզարկությամբ, մեր տեղեկություններով, հայտնաբերվել է կեղծ անձնագիր՝ տրամադրված Էջմիածնի անձնագրային բաժնի կողմից։ Այսինքն՝ Կանեւսկոյին այլ անձի տվյալներով փաստաթուղթ են տվել։

Դրա հետքերով կատարված քննության արդյունքում պարզվել է, որ մեծ թվով անձինք են մասնակցել այս կեղծիքին՝ կեղծ տեղեկանք տրամադրած գյուղապետը, կեղծ տվյալներ լրացրած բաժինը, անձնագրային ծառայության պետ Մնացական Բիչախչյանը եւ, վերջապես՝ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ով տեղյակ է եղել այս գործարքից եւ, ըստ ամենայնի, հրահանգը ստացել Սերժ Սարգսյանից։

Մեր տեղեկություններով, ԱԱԾ-ն հիմնովին զբաղվում է այս գործով, եւ չի բացառվում, որ մեղադրանք առաջադրվի նաեւ Վովա Գասպարյանին»։

Загрузка...
loading...
Comedy Club-ը կրկնօրինակում է Փաշինյանին. (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանը՝ հազիվ հիշեց «Կենտրոնի Պետրոսին»․ (տեսանյութ) Երգիչը կատարել է Մայքլ Ջեքսոնի երգը և ժյուրիին դահլիճի հետ միասին հասցրել էքստազի Այսօր գնում էի ավտոբուսով և ժամանակս շատ ձանձրալի էր անցնում․ որոշեցի մոտենալ մի աղջկա և փորձել կատակել․ ահա թե ինչ ստացվեց արդյունքում Պաշտոնանկ չէ, գնդակահարվելու է... Կալանքից ազատվելուց հետո Սաշիկ Սարգսյանի որդին «քեֆ» է անում Արմեն Սարգսյանի հետ․ (Video) Նոր սկանդալ. Նարեկը դավաճանեց Ռիտային Այս պահին Արարատ լեռան փեշերը վառվում են, հրդեհը կիլոմետրերով տարածված է. ՏԵՍԱՆՅՈՒԹ Սաշիկ Սարգսյանի անսպասելի քայլը․ Ինչ է կատարվել Նոր զարգացումներ՝ Էջմիածնի քաղաքապետի շուրջ սկանդալի մասին Այդ գումարները բյուջեից չեն եւ ենթակա չեն վերադարձման. Սաշիկ Սարգսյանի պատասխանը՝ վարչապետին Այ, սա արդեն իրական Քոչարյանն է Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ գրառում է կատարել Սերժ Սարգսյանի և Ռոբեր Քոչարյանի վերաբերյալ Նալբանդյանը յուղ է լցնում կրակին. վտանգավոր փորձ, պետք է կանգ առնել Անսահման ցինիզմի «մաստեր կլաս», լկտիության «վիշի պիլոտաժ». «Հայկական ժամանակ» Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել. Mercedes-ի վարորդը վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի. մայրը տեղում, երեխան՝ հիվանդանոցում մահացել են «Եթե Հայկ Մարությանը դա բացատրի, ես ընտրարշավից դուրս կգամ». Պետրոս Ղազարյան Ռոբերտ Քոչարյանը բացեց խաղաքարտերը. իրական նպատակը Դատավոր Վաչե Մարգարյանի հայտարարությունը Ոստիկանները զինաթափել եւ բերման են ենթարկել Սամվել Ալեքսանյանի թիկնազորին. (տեսանյութ) Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացառիկ հարցազրույցը՝ Yerevan.Today-ին Սերժ Սարգսյանը հրապարակել է փաստաթուղթը. ՀՀԿ-ի վրեժ․ «Հեռախոսազրույցը որսացել-ձայնագրել են Ռուսաստանից» Պուտինի «նյարդային շարժումները»` Փաշինյանի խոսքի ընթացքում. (Տեսանութ) Քրեական հեղինակություն «Քանաքեռցի Տույը»՝ Փաշինյանի հետ հանդիպմանը. (Photo) Երկու ժամն անցավ. ԱԱԾ և Ոստիկանությունը տեղեկություն չեն հայտնում գործողությունների մասին Հեռախոսազրույցի գաղտնալսումը բացատրում է, թե ինչու է Հայաստանի իշխանությունների մոտեցումն այդպիսին եղել. Коммерсантъ-ի անդրադարձը ԱԱԾ պետ Վանեցյանը՝ Քոչարյանի և Սաշիկի միլիոնների մասին Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի հայտարարությունը՝ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի առնչությամբ ՀՐԱՏԱՊ. Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ պետին ու ոստիկանապետին երկու ժամ տվեց՝ պառկեցնելու օլիգարխների զորքերին

Яндекс.Метрика
website by Sargssyan