Այսօր՝ 24 սեպտեմբերի 2018թ., 00:00

Ծառուկյանը զանգահարել է Օսիպյանին


«Հրապարակ»-ը գրում է.

 

«Բավականին հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել Ծառուկյանի թիկնապահ Էդոյի՝ Էդուարդ Բաբայանի գործով, որի ձերբակալության 72 ժամը լրացավ հուլիսի 5-ի գիշերը՝ ժամը 4-ին, քննիչը մոտ 10 ժամ առաջ կալանքի միջնորդությունը տարել էր դատարան։ Նիստը նշանակված էր ժամը 21։00-ին։

Դատելով այն բանից, որ փաստաբանի միջնորդությունը՝ ձերբակալությունը վերացնելու մասին, մերժվել էր, կալանքի որոշում կկայացվի։

«Բայց իրադրությունն աբսուրդային է․ չկան ապացույցներ, չկան բավարար հիմքեր, ընդամենը մեկ անձի մեկ ցուցմունքի վրա ուզում են կալանավորել Բաբայանին։ Սակայն ցուցմունք տվողը հետ է վերցրել իր բողոքը, չկան վկաներ, առերեսում չի կատարվել, ոչինչ չի հաստատում բռնության վարկածը»,- ասաց փաստաբանը։

Դեպքից հետո իրավապահները ժամանել են «Շանգրիլա», բոլորին պառկեցրել գետնին, որոնել են Էդոյին, սակայն նա այնտեղ չի եղել։ Իմանալով այդ մասին՝ Գագիկ Ծառուկյանը զանգահարել է ոստիկանապետին, ասել, որ վաղն առավոտյան Էդոն կլինի «բաժնում»։ Օսիպյանը չի համաձայնել՝ «այսօր և՝ հիմա»։

Բաբայանը ներկայացել է։ Քանի որ նա Ծառուկյանի վաղեմի ընկերն է ու մերձավորը, իշխանությունը որոշել է Ծառուկյանին «զինաթափելու» գործը սկսել Էդոյից՝ օգտագործելով չեմպիոնի հոր ծեծի առիթը։

Դա է պատճառը, որ առերեսում չի կատարվել Բաբայանի ու տուժողի միջև։ Իսկ դեպքի վայրից առգրավված տեսաժապավենի չպահպանված լինելու մասով ուզում են լրացուցիչ մեղադրանք հարուցել՝ ապացույցները միտումնավոր ոչնչացնելու հոդվածով։

Կալանքի սանկցիան էլ հիմնավորում են նրանով, որ տուժողի վրա կողմնակի ճնշում է եղել, և դրա ապացույցը հեռախոսային վերծանումներն են, որոնց մեջ առկա է Բաբայանի պաշտպանի խոսակցությունը տուժողի հետ։

Թեեւ օրենքը չի արգելում փաստաբանին բացատրություն վերցնել տուժողից, որին փաստաբանները միջնորդել են դատարան բերել։

Մանրամասները՝ թերթի համարում;

Загрузка...
loading...
Փաշինյանի «50 հազար դոլարանոց Franck Muller ժամացույցը». ի՞նչ արժե այն իրականում Արտակ Զեյնալյանը այցելել է ՔՊ շտաբ և շնորհավորել Հայկ Մարությանին. (Տեսանյութ) Ում օգտին է քվեարկել Մկրտիչ Արզումանյանը ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. ԿԸՀ-ն հրապարակել է նախնական արդյունքները. «Իմ քայլը» դաշինքը ջախջախիչ հաղթանակ է տոնում Ինչ վիճակ է այս պահին «Իմ քայլը» դաշինքի կենտրոնական շտաբում. (Video) Ինչ է կատարվում Հայկ Մարությանի շտաբում. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Ռուբեն Հայրապետյանի վերջին հարվածը․ Վանեցյանի համար անսպասելի էր, բայց․․․ Լավ նորություն ՀՖՖ-ից Comedy Club-ը կրկնօրինակում է Փաշինյանին. (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանը՝ հազիվ հիշեց «Կենտրոնի Պետրոսին»․ (տեսանյութ) Երգիչը կատարել է Մայքլ Ջեքսոնի երգը և ժյուրիին դահլիճի հետ միասին հասցրել էքստազի Այսօր գնում էի ավտոբուսով և ժամանակս շատ ձանձրալի էր անցնում․ որոշեցի մոտենալ մի աղջկա և փորձել կատակել․ ահա թե ինչ ստացվեց արդյունքում Պաշտոնանկ չէ, գնդակահարվելու է... Կալանքից ազատվելուց հետո Սաշիկ Սարգսյանի որդին «քեֆ» է անում Արմեն Սարգսյանի հետ․ (Video) Նոր սկանդալ. Նարեկը դավաճանեց Ռիտային Այս պահին Արարատ լեռան փեշերը վառվում են, հրդեհը կիլոմետրերով տարածված է. ՏԵՍԱՆՅՈՒԹ Սաշիկ Սարգսյանի անսպասելի քայլը․ Ինչ է կատարվել Նոր զարգացումներ՝ Էջմիածնի քաղաքապետի շուրջ սկանդալի մասին Այդ գումարները բյուջեից չեն եւ ենթակա չեն վերադարձման. Սաշիկ Սարգսյանի պատասխանը՝ վարչապետին Այ, սա արդեն իրական Քոչարյանն է Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ գրառում է կատարել Սերժ Սարգսյանի և Ռոբեր Քոչարյանի վերաբերյալ Նալբանդյանը յուղ է լցնում կրակին. վտանգավոր փորձ, պետք է կանգ առնել Անսահման ցինիզմի «մաստեր կլաս», լկտիության «վիշի պիլոտաժ». «Հայկական ժամանակ» Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել. Mercedes-ի վարորդը վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի. մայրը տեղում, երեխան՝ հիվանդանոցում մահացել են «Եթե Հայկ Մարությանը դա բացատրի, ես ընտրարշավից դուրս կգամ». Պետրոս Ղազարյան Ռոբերտ Քոչարյանը բացեց խաղաքարտերը. իրական նպատակը Դատավոր Վաչե Մարգարյանի հայտարարությունը Ոստիկանները զինաթափել եւ բերման են ենթարկել Սամվել Ալեքսանյանի թիկնազորին. (տեսանյութ) Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացառիկ հարցազրույցը՝ Yerevan.Today-ին Սերժ Սարգսյանը հրապարակել է փաստաթուղթը. ՀՀԿ-ի վրեժ․

Яндекс.Метрика
website by Sargssyan