Այսօր՝ 14 դեկտեմբերի 2018թ., 00:00

Արտակարգ դեպք Արարատի մարզում. երիտասարդ զույգը իրենց հարսանիքից վերադառնալով՝ տները հայտնաբերել են թալանված․ (տեսանյութ)


Shamshyan.com-ը գրում է․Արդեն մի քանի օր է՝ Արարատի մարզի Արմաշ գյուղը մի խումբ ճիվաղների կողմից տեռորի է ենթարկվում: Գյուղացիները ամեն առավոտ միմյանց «Բարի լույսի» փոխարեն հարցնում են՝ «Հո տունդ մարդ չի՞ մտել, հո տուն-տեղ չե՞ն թալանել»:

 

Երեկ՝ հուլիս 10-ին, Արմաշ գյուղի բնակիչներ, 22-ամյա Մհերի և 20-ամյա Անահիտի հարսանեկան արարողությունն էր ու մինչ երիսասարդ զույգը իրենց հարազատների հետ նշում էին հարսանիքը, գիշերը անհայտ անձը կամ անձինք թալանել են նրանց տները:

Ինչպես գյուղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հարսանեկան արարողությունից հետո նորապսակների հարազատները վերադառնալով տուն, անակնալի են եկել, տեսնելով, որ տներն ամբողջությամբ տակնուվրա է արված:

Տականքը կամ տականքները Մհերենց տանից հափշտակել են խոշոր չափի գումար, ոսկյա, արծաթյա և ադամանդե զարդեր, իսկ նույն ձևով են վարվել նաև Մհերի կնոջ հայրական տանը՝ տակնուվրա անելով տան ներսը:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այնտեղից էլ են ինչ-որ բաներ գողացել: Կատարվածի մասին տեղեկացվել է ոստիկանության Արարատի մարզային վարչություն, ոստիկանության Վեդիի բաժին, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն:

Դեպքի վայր են ժամանել մարզի ոստիկանպետ Արմեն Գասպարյանը և քննչական բաժնի քննիչները: Փաստի առթիվ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժետշ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, ճիվաղին կամ ճիվաղներին և գողունը հայտնաբերելու ուղղությամբ:

Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղացիներն ասում էին. «Սա առաջին դեպքը չէ, որ գյուղում իրար հետևից գողություններ են կատարվում, սակայն չգիտես ինչու, գողերը համարվում են անորսալի ու երևի դա է պատճառը, որ նրանք մտածում են՝ էս ամգամ տարանք, չբռնվանք, հա էլ կարանք տանենք:

Գոնե էս դեպքում բացահայտվեն ու իմանանք, թե ով կամ ովքեր են էդ սրիկաները, որ էս խախանդ գյուղի բնակիչներին, ովքեր կենացմահու պայքար են տալիս հողի հետ, իրենց հանապազօրյա հացը վաստակելու համար, հանգիստ թողեն:

Գողը կամ գողերը հո երկնքից չիջան, կամ սահմանի այն կողմից չեկան, ինչքան էլ գյուղը սահմանամերձ լինի:

Մենք վստահ ենք, ցանկության դեպքում իրավապահները կբացահայտեն դեպքերը ու կատարողները օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության կենթարկվեն:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ գիշերը նաև մեկ այլ գյուղացու տուն էլ են «անկոչ հյուրերը» փորձել թալանել, սակայն նկատել են, որ տանը մարդ կա, դիմել են փախուստի, իսկ օրեր առաջ էլ թալանել են գյուղապետ Հակոբ Զեյնալյանի խանութը:

Այս դեպքերը նույնպես մինչև այժմ չեն բացահայտվել»: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այսօր գիշերը նույն գյուղում, նույն եղանակով թալանել են նաև 37-ամյա Կարեն Զոհրաբյանի տունը:

Տականքը կամ տականքները հյուրասենյակի պատուհանը բացել և ներս են մտել ու ննջասենյակի պահարանից գողացել ոսկյա ու արծաթյա զարդեր և մոտ 250 հազար դրամ...

Մանրամասները տեսանյութում՝

Загрузка...
loading...
Արշավիր Ղահրամանյանը գրառում է արել՝ Լևոն Մնացականյանի մասին Սա ուղղակի խայտառակություն է․ Ինչին կարող է այն հանգեցնել Նիկոլ Փաշինյանի ամենամեծ սխալը, որը նա ստիպված է անում Որոշեցի վերջապես գրել 7 տարի առաջ կայացած մեր հանդիպումից… Ժիրինովսկու ուշագրավ ելույթը խորհրդարանում․ «Հայերն օրինակ ցույց տվեցին ողջ մոլորակի համար» Հայաստանում այս պահին առատ ձյուն է տեղում Լսել եմ գիրք ա գրում, թողեք իրա համար նստի. միջադեպ` Քոչարյանի պաշտպանության ակցիայի ժամանակ. (Տեսանյութ) Արփինե Հովհաննիսյանի պարտությունը․․․ Որ ուժը որքան պատգամավորական մանդատ կունենա. խորհրդարանում կլինի 129 պատգամավոր «ԱԺ արտահերթ ընտրությունների «ամենամեծ ողբերգությունը․․․» ԱԺ ընտրությունների արդյունքը հայտնի է... Արտակարգ իրավիճակ Արաբկիրում․ Աշոտյանը ահազանգում է․ (տեսանյութ) ՀՀԿ-ի տոկոսները գնալով ավելանում են․ Կտրուկ շրջադարձ․․․ Աննա Հակոբյանը քիչ առաջ լուսանկար է հրապարակել և ուշագրավ գրառում արել Սաշիկ Սարգսյանը՝ ընտրության ժամանակ Սերժ, այսօր իմացա, թե որքան ես ուրախացել հորս կալանավորմամբ. Լևոն Քոչարյան Նախնական արդյունքներ՝ 711 ընտրատեղամասերից Հայտնի է 436 ընտրատեղամասի անսպասելի արդյունքները․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ Նիկոլ Փաշինյանի ապտակը՝ Սամվել Կարապետյանին Ինչ է սպասվում կենդանակերպի նշանների տղամարդկանց 2019թ. ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը նշում է ծննդյան 39-ամյակը. ՖՈՏՈՇԱՐՔ Իրինա Քոչարյանը՝ հորեղբոր կալանավորման մասին... Սերժ Սարգսյանի եղբորորդուն՝ Նարեկ Սարգսյանին հայտնաբերել են Արթուր Վանեցյանի ընտանեկան նոր ու գեղեցիկ լուսանկարները Ուղիղ եթերի ժամանակ սեղանի տակ ինչ-որ բան էր կատարվում․ Հաղորդավարուհու արձագանքը ուղղակի տեսնել է պետք Մենք Էդմոնի հետ 2000 թվականից ընկերություն ենք արել , մեր հարաբերությունների մեջ ոչինչ ըտենց չի փոխվել․ երեկվա բանավեճից հայտնի դարձած Գևորգ Ծառուկյանը հանդիմանե՞լ է Մարուքյանին․ Այն ինչ մնաց կադրից դուրս Սերժ Սարգսյանը զայրացել և եթերից հետո զանգահարել է Վիգենի՞ն․․․ Բանավեճի ամենահիշարժան և ծիծաղելի դրվագը․ (տեսանյութ) Վիգեն Սարգսյանն ասաց «ամենագլխավորը» ու փոշմանեց․․․

Яндекс.Метрика
website by Sargssyan