Այսօր՝ 18 հունվարի 2019թ., 00:00

Տեմպով Նիկոլի փչացման պրոցես է գնում


Արա Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝

1- Նիկոլը խարիզմատիկ, խելոք, հանդուգն, գասկոնացու “կոմպլեքսներով”, ընդունակ, հավակնոտ, նպատակասլաց, լավ ընտանիքով, անցած ուղով իր սկզբունքայնությունը հաստատած, մի խոսքով լիքը-լիքը դրականներով մարդ է։ Բացասականներ էլ ունի, բայց էդ մասին չէ խոսքը։

 

2- Իր շնորհքով, իր ներդրումներով, իր համառությամբ ու կամքով հասել է սեռժի հրաժարականին։ Պառլամենտին էլ ստիպել է ենթարկվել ու ընդունել իր ուլտիմատումները։

Գերխելոքներ կան, որ այդպես չեն կարծում, այս ամենում կոնսպիրացիա են տեսնում, բայց դա այլ հարց է։

3- Բրյուսել այցելությունը ցույց տվեց, որ Նիկոլն իրոք հանդուգն, մեծ պոտենցիալներով, բայց գյուղական զամաշկեքով տղա է։ Ու նաև պարզ դարձավ, որ Նիկոլին երկրի լուրջ ղեկավար դառնալու երկար ճանապարհ կա անցնելու։

Բայց մյուս կողմից էլ, էդ իր անփորձություն- անտեղյակություն- հանդուգնությունը ավելի շահեկան է, քան նախորդների փալասությունն ու ներսում բորենի, դրսում՝ կատու, խեղճությունն էր։

4- Նիկոլի իշխանավարումը ցույց տվեց նաև, որ ինքը գիտակ-մասնագետների թիմը չունի՝ կողքերում երեխեք են՝ անկարգներ, աղանդավորներ, պադատվատի համար ուշքը գնացածներ, մասնագիտորեն անհամապատասխաններ, իսկ որոշ դեպքերում էլ, այդ ամենը միախառնված։

5- Մի խոսքով այս պահին մենք ունենք մի Նիկոլ, քարուքանդ եղած երկիր, հազարավոր հին հանցագործ պաշտոնյաներ, ողբալի եղունգային- փալանային հանրային արժեքային, անառաստաղ մեծամտություն ջահելների մոտ, ոչ ադեկվատություն՝ ահելների մոտ, համատարած անհամեստ ինքնագնահատական։ /Իմ մասին էլ չասած՝ ես վափշե ամենավերջին տականքն եմ։ Ընենց որ, վրա չտաք։/ Անցնենք առաջ։

6- Եղածը ոչ թե Նիկոլի մեղքն է, այլ մեր ազգային -հանրային գաճաճության արդյունքն է։ էդպես է ստացվել՝ Խորենացուց սկսած ԲԾ-երի դիկտատ է եղել, ուղեղավորների ջարդոցի, հետո գենոցիդ, հետո ստալին, հետո լեվոն, հետո ռոբ, հետո սեռժ։ Նման դժբախտությունների ու նման ճիվաղների շարան ոչ մի ազգ չի ունեցել։ Սա հաշվի առնենքն ու փորձենք էս կետից առաջ շարժվել։

7- Եթե գործը շարունակվի, ոնց ընթացել է մինչև հիմա, ապա վարի է գնալու և Նիկոլը և երկիրը, և մենք։ Մենք ներկա պահին Նիկոլից լավը չունենք, բայց Նիկոլին նաև օգնել է պետք ու հասկացնել, որ հարգելիս, դու դրսերում չես եղել, աշխարհ չգիտես, միջազգային քաղաքականության նրբություններին ծանոթ չես, քեզ դեռ վարչապետ սարքել է պետք։ Ներսում էլ լռվել ես բռնոցի- բաց-թողնոցիի տաֆտալոգիայի մեջ, առանց պատկերացնելու անելիքները տարբեր ոլորտներում և վարչապետականում էլ։

Ինչ է հնարավոր անել։ Իմ կարծիքը ներկայացնեմ։

Ա- Պետք է մեր մտավոր ու մասնագիտական ներուժի անհապաղ ինվենտարիզացիա արվի ու առնվազն 50 ուղեղակիրներ վեր հանվեն։ Պետության հաշվին դրանք պետք է ուղարկվեն ծաղկաձոր՝ բրեյն ստորմինգի։

Մի 5 օր թող իրար գլուխ- գլխի տան կառավարական ու երկրի ճգնաժամի հաղթահարման օրակարգով, գան եզրակացությունների ու Նիկոլին ներկայացնեն իրենց առաջարկները։

Նաև, այդ 50-ից, իրենց իսկ զտմամբ, պետք է ձևավորվի 10 հոգանոց ավագների խորհուրդ, /ուր “ավագը” կարող է 30 տարեկան էլ լինել, եթե ուղեղ ու լուծումներ գեներացնելու ունակություն ունի/, որը կվարձատրվի ու առանց պադավատի կսկսի գործել վարչապետին կից։

Ես որ հիշողությանս զոռ տամ, մի 10 նման ունակների գիտեմ, բայց անունները չեմ հրապարակի, որովհետև Հայաստանում նման բան անելը հավասարազոր է այդ մարդուն կործանելուն։

Բ- Վարչապետին կից ներկա ոչ տեխնիկական խորհրդականների, օգնականների, մանկլավիկների ու պատեհապաշատների կոդլերը պետք է ցրվեն։

Գ- Փոխվարչապետների, արտգործնախարարի ու պաշտպանության նախարարի գործունեության արդյունքները պետք է գնահատվեն Նիկոլի 100 օրվանը։ Առաջինը նրանք պետք է հանդես գան հաշվետվությամբ ու իրենց պատկերացումներով հետագա անելիքների մասով։

Ապա նոր Նիկոլը պետք է իր արդյունքները ներկայացնի։ Ընդ որում ոչ թե հեքիաթային-միտինգային՝ աչքերը գողականով աջ ու ձախ ֆռացնելով, այլ գործնական ֆորմատով՝ ինչ, ոնց, ինչու, որքան, երբ։ Նիկոլի թիմից ով չի համապատասխանում իր պաշտոնի պահանջներին, պետք է հրաժեշտ տա։

Դ- Նիկոլի, իր կնոջ ու նաև դրսերում մարդկանց հետ շփվող պաշտոնյաների համար վարքի ուսուցիչներ ու իմիջմեյքերներ են պետք, որ միջազգային հանդիպումներում անկապ ու դուռակ հայացքներով չզվռնեն Նիկոլի կողքերում։

Ե- Կառավարությանը կից պետք է անհապաղ քաղաքագիտականի դասընթացներ բացվեն գոնե աֆրիկայից հրավիրված քաղաքագետներով, որ մերոնց բացատրեն դրա այբուբենը։

Առաջներում այդպիսիք չեն եղել, որովհետև ստռատեգի ժամանակ իրեն դրսերից ասում էին, թե մեր հերը ոնց անիծի, իսկ ռոբն ու սեռժն էլ պուտինի մի տեղում էին՝ դրա կարիքը չկար։ Հիմա գիտելիքի կարիքը կա

Մասնավոր որևէ հարցի անդրադառնալն անիմաստ է, որովհետև արդեն իսկ նկատելի են կոնցեպտուալ մեծ բացեր արվողում ու կադրերի հարցերում։ Նիկոլին թվում է, թե ժողովրդվարություն սարքելն է իր գործը։ Իրականում իր անելիքը պետություն կառուցելն է։ Իսկ դրանք գրեթե տրամագծորեն հակառակ բաներ են։

Հայաստանը ջերմոցային չափսերի է՝ աննշան ներքին շուկայով ու յուրահատուկ պայմաններով՝ ներառյալ թուրքական “հարևանությունն” ու ռեգիոնալ գեոքաղաքականը։ Նման երկրներում ոչ թե ժողովրդավարություն են կերտում, այլ տեխնոկրատիզմի հիման վրա սեփական արժե և կառավարման՝ ժողովրդավարությունից շատ ավելի հասուն համակարգեր։

Վկա Շվեյցարիան, Իսրայելը, Սինգապուրը, վկա նույնիսկ Իսլանդիան, ուր ոչ թե դոգմատիկ ժողովրդավարություն է, այլ վիկինգային հանրային կամք ու արժանապատվություն։

Ասելիքը շատ է, բայց մեկ է, էսքանն էլ չի կարդացվելու

Загрузка...
loading...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպիսին կլինի տարին Նիկոլ Փաշինյանի համար. աստղաբանը ներկայացնում է կանխատեսումները Հայկ Սարգսյանը խոսել է Պրահայում պահվող եղբոր՝ Նարեկ Սարգսյանի հետ Սասուն Խաչատրյանը հրաժեշտ կտա՞ պաշտոնին Սևակ Միքայելյանի «սկանդալային» հայտարարության հետքերով Կռիվ՝ Ազգային Ժողովում, Ծառուկյանի խնամու պատճառով. (տեսանյութ) Ռուզաննա Խաչատրյանի արձագանքը՝ Սեյրան Օհանյանին մեղադրանք առաջադրելու մասին Արփինե Հովհաննիսյանի նոր գրառումը 25-ամյա ծննդկան է մահացել․ հարազատները մանրամասներ են հայտնում Օսիպյանն աշխատանքից ազատել է կաշառք վերցրած մտերիմին ԿԳՆ-ն մշակել է ուսուցչի վարքի կանոններ. Ի՞նչ կարող է անել և ի՞նչ չի կարող անել մանկավարժը Սրճարանում մատուցողուհի եմ աշխատել. Մարիամ Փաշինյանի հարցազրույցը Armenian Report-ին «Հրապարակում եմ պսիխոպաթ Մհեր Ենոքյանի կողմից գրված և ուղարկված ձեռագիր նամակ-սպառնալիք». Նարեկ Մալյան Տեսեք, ինչպես է Մանվել Գրիգորյանը խոստովանում է, որ ձևեր է թափել իբր վատ է. (Տեսանյութ) Նարեկ Մալյանը ուշագրավ տեսանյութ է հրապարակել՝ Զարուհի Մեջլումյանի հետ կապված «Ինչի՞ եք նկարում»․․․ «Ես առողջապահության նախարարն եմ». «Արմավիր» ԲԿ-ում չճանաչեցին Արսեն Թորոսյանին․ (տեսանյութ) Խայտառակ դեպք` Հայաստանի դիահերձարաններից մեկում. առնետները հոշոտել են հանգուցյալի դեմքը Մհեր Ենոքյանը հանդես է եկել նոր հայտարարությամբ Արտակարգ դեպք. հայրը դիմել է Ոստիկանություն, որ աղջիկն անհայտ կորել է, օրեր անց էլ հայտնել է, որ նա ավտոտնակի չհրկիզվող պահարանից հափշտակել է 11 հազար դոլար և 12 մլն դրամ Հայկ Սարգսյանի զորացրումը բանակից․ (տեսանյութ) Լուիզա Ներսիսյանի շնորհավորանքն ու տեսանյութը` Հրանտ Թոխատյանի 61-ամյակի առթիվ -24 աստիճան ցուրտ. Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել Հրապարակվել է 1996-ին արված տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են գտնում Իոսիֆ Աղաջանովի դին, ում սպանության համար Մհեր Ենոքյանը ցմահ է դատապարտվել Ով է ամենաերիտասարդ պատգամավորի ամուսինը․ (Լուսանկարներ) Ով է նոր խորհրդարանի ամենաերիտասարդ պատգամավորը․ (Բացառիկ լուսանկարներ) Նիկոլ Փաշինյանի դժբախտությունը... Պուտինի ճակատագրական սայթաքումը Հայաստանի հարցում Մարդիկ էնքան էն հաբռգել ՊՆ-ի զինվոր տեղափոխող ավտոբուսի դռներն են քացով ջարդում Խոզի գրիպը հասավ Հայաստան. «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում H1N1-ի 7-8 դեպք է գրանցվել Նրանց սրտի սուլթանը. Հակահայկական ակցիա՝ ռուսական առաջին ալիքով 5-ամյա հրաշքը հանդես է գալիս Նիկոլի դերում․ (տեսանյութ)

Яндекс.Метрика
website by Sargssyan