«Մանկահասակ դեմքով անգիտակից երեխայի» իրական պատմությունը. նա 4 անգամ հնարավորություն ուներ փրկվելու
Այսօր՝ 21 օգոստոսի 2018թ., 00:00

«Մանկահասակ դեմքով անգիտակից երեխայի» իրական պատմությունը. նա 4 անգամ հնարավորություն ուներ փրկվելու


 

Ռեժիսոր Արշակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է Ռոբերտ Աբաջյանի՝ պատերազմում անցած գիտակցված հերոսական ուղին և նշել, որ նա մի քանի անգամ կյանքը փրկելու հնարավորություն է ունեցել: Զաքարյանը, մասնավորապես, գրել է.

««Ազգի հերոս (դեռևս պաշտոնապես չներկայացված, բայց հաստատ ազգի կողմից հերոսացված) կապիտան Ուրֆանյանի և նրա հերոս տղաների վերջին օրվա մասին ես, ինչպես հայտարարել էի, պատրաստվում էի ֆիլմ նկարել, որը, ինչպես և շատ այլ մտահղացումներ, այդպես էլ երևի ինձ հետ գերեզման կգնան, այսինքն՝ ես կլինեմ միակը, ով այդ ֆիլմը տեսել է...

Այդ առիթով ես, իհարկե, ձեռնամուխ էի եղել փաստերի հավաքագրման և առաջին իսկ օրերին հնարավորություն ունեցա զրուցելու ականատեսների հետ:

Հիմա անդրադառնամ Ազգի հերոս (Արցախը, թե ՀՀ-ն Հայերի երկիրն է, հայ ազգի երկիրն է և ինձ համար չկա Արցախի ազգային հերոս, նրանք Ազգային հերոսներ են, այսինքն՝ բոլորիս) Ռոբերտ Աբաջյանի «անգիտակից մահվան» մասին հավաքած փաստերիս հիման վրա:

Ռոբերտն առաջին անգամ հնարավորություն ստացավ իր երիտասարդ կյանքը փրկելու, երբ նրա հրամանատարը, տեսնելով ստեղծված ծանր իրավիճակը, բազմակի անգամ հարձակումը կասեցնելուց հետո, հրաման տվեց զինվորներին նահանջել:

Քյարամը հրաժարվեց թողնել «կամանդիրին» միայնակ զոհվելու, նրան միացան նաև ընկերները այդ թվում և Ռոբերտը: Սա առաջին անգամ էր, որ նա գիտակցաբար և ոչ թե միամիտ նախընտրեց իր դիրքի, իր հրամանատարի, իր ազգի համար զոհվելը փրկվելու ռեալ տարբերակից:

Երկրորդ անգամ Ռոբերտն ուներ հնարավորություն փրկվելու, երբ հրամանատարն ու Քյարամն արդեն զոհվել էին, իսկ իր ընկեր Անդրանիկը՝ մահացու վիրավորվել

Ռոբերտն ինքն էլ արդեն վիրավոր, կարող էր կրկին նահանջել և փրկվել, բայց նա նախընտրեց իր ընկերոջը կյանքի վերջին րոպեներին մենակ չթողնել և չնայած սպորտսմեն Անդրանիկը երկու անգամ իրենից ծանր էր, նրան մոտ 80 մետր քարշ տվեց դեպի թաքստոցը:

Այստեղ Ռոբերտն ուներ երրորդ հնարավորությունը փրկվելու: Անդրանիկին նա հասցրել էր թաքստոց և կարող էր նրան թողնել և ընդամենը մեկ մետրանոց պատի վրայով ցատկելով հայտնվեր «ռովի» այն կողմում և աննկատ հեռանալ օգնություն բերելու:

Ռոբերտը գիտակցաբար դա չարեց և մնաց ընկերոջ կողքը մինչև նրա վերջին շունչը: Անդրանիկը հոգին Աստծուն ավանդելուց հետո Ռոբերտը կրկին կարող էր օգտվել հեռանալու իր հնարավորությունից, բայց նա կրկին չկարողացավ նույնիսկ ընկերոջ մարմինը թողնել ոսոխին և մնաց նրա մոտ:

Երբ Ռոբերտի ընկերները ռովի հետևով հասան օգնության, ընձեռվեց ևս մեկ հնարավորություն նահանջելու, բայց թուրքերից երկուսը արդեն նկատել և մոտենում էին Ռոբերտին:

Ռոբերտը հասցրեց նույնիսկ իրեն օգնության եկածներին զգուշացնել, որ հեռանան՝ հասկանալով, որ եթե ինքը նրանց կողմն անցնի, մոտեցող թուրքերը կարող են նկատել նաև նրանց և կրկին գիտակցաբար նախընտրեց անձնազոհությունը հանուն ընկերների փրկության: Անմիջապես նրա հեռանալու հորդորներին հաջորդեց պայթյունի ձայնը:

Թուրքերն այնքան էին կատաղած այդ գիտակից հերոս հայորդիների վրա, որ նրանց մարմինները փորձել էին տանել իրենց հետ: Ռոբերտի և Անդրանիկի մարմինները իրենց զոհված վայրից մոտ 150 մետրի վրա են հայտնաբերել:

Ես ունեմ տեսանյութը: Հիմա ինքներդ հաշվեք, թե քանի անգամ է նա գիտակցաբար ընտրել հայրենիքի և ազգակիցների համար նահատակվելը և ինքներդ գնահատական տվեք ինչ-որ պաշտոնյայի «խոսափողիկին»:

Հիմա էլ ազգովի և շատ հարգված մարդիկ նույնպես ընկել համոզում ենք, որ վարչապետը աշխատանքից ազատի այդ լկտի արարածին: Արդյո՞ք այդպես պետք է լինի...»:

Загрузка...
loading...
Հնարավոր է՝ ՀՀ երկրորդ, երրորդ նախագահներին բերեն հրապարակ Տարոնիցս ու Արեգիցս բացի էլ տղա չունեմ, ամեն դեպքում չեմ հիշում. Դավիթ Սանասարյանը՝ ֆեյսբուքում «հայտնված իր ապօրինի» տղայի մասին․ (ՖՈՏՈ) «Հայերը դեռ կզղջան, որ իշխանության են բերել Փաշինյանին». Ժիրինովսկի Նիկոլ Փաշինյանի կինը՝ լրագրողների հարսանիքին. ՖՈՏՈՇԱՐՔ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի պատասխանը՝ Էդուարդ Շարմազանովի հարցադրումներին ՀՔԾ պարզաբանել է Ռոբերտ Քոչարյանի առանձնատան ու գրասենյակի խուզարկությունը ԲԱՑԱՌԻԿ ՖՈՏՈ. Գեներալ Մանվել Գրիգորյանը՝ ԱԱԾ մեկուսարանում Հանրահավաքից հետո վարչապետ Փաշինյանն ընտանիքի հետ նշում է դստեր 3-ամյակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ Դավիթ Պետրոսյանը ակցիա է անցկացնում՝ ի պաշտպանություն Քոչարյանի. ՏԵՍԱՆՅՈՒԹ Համարեք, որ վերադարձել եմ քաղաքականություն․ Ռոբերտ Քոչարյան․ (տեսանյութ) Սիրուշոյի հայրը Ֆեյսբուքում պաշտպանում է խնամուն․ (տեսանյութ) Քոչարյանի գրասենյակը փորձել է գնել Telegram-ի «Բաղրամյան 26» ալիքը. (ՖՈՏՈ) Ես նման անգրագետ արձագանք չէի սպասում ՀՔԾ-ից. Քոչարյանի ազատման որոշումը կայացրած դատավոր Մանվել Գրիգորյանի միակ ցանկություն... ԱՐՏԱԿԱՐԳ ԴԵՊՔ. Համասեռամոլների խումբը ներխուժել է ոստիկանության բաժին. երկու ոստիկաններ մարմնական վնասվածքներ են ստացել. ՏԵՍԱՆՅՈՒԹ Ինչպես է Ռոբերտ Քոչարյանը հեռանում հյուրանոցից․ (տեսանյութ) Ցուցարաները ներխուժեցին Էրեբուի հյուրանոց․ տեսանյութ Վլադիմիր Գասպարյանը 200 հազար դոլարով դարձել է 3 մլն դոլարանոց առանձնատան տեր Փաշինյանի արած 12 ակնհայտ դրական փոփոխությունները՝ կետ առ կետ Սամվել Ալեքսանյանի դուստրը հրապարակել է առաջնեկի լուսանկարը. ԲԱՑԱՌԻԿ ՖՈՏՈ Քոչարյանին բաց թողեցին. Ո՞վ զանգեց դատավորին Ինչ կատարվեց Քոչարյանի գործում. պլան Բ-ն Ռոբերտ Քոչարյանի եղբոր դուստր Իրինա Քոչարյանի ֆեյսբուքյան գրառումը՝ հորեղբոր ազատ արձակվելուց հետո «Այս կես ժամում մի տասն հոգի հասցրին զանգել ու բողոքվել դատարանից, մեկը լալիս էր, շատերը մտահոգ էին, թե՝ վե՞րջ, ե՞տ են գալիս դրանք» «Վախ է մտել մեջս, ահավոր մի վախ. վախենում եմ հիասթափեցնել». Նիկոլ Փաշինյանի նամակը Նիկոլ Փաշինյանի որդու առաջին լուսանկարները բանակից Կենդանակերպի 5 ամենապատասխանատու նշանները, ովքեր առողջ որոշումներ են կայացնում ու աշխարհին ռեալ են նայում Այս միջոցը կիրառելուց հետո ձեր տան միջատներն ու մրջյունները կվերանան և այլևս նման խնդիրներ չեք ունենա Մինչ այս նման բան չի եղել. Սոնա Շահգելդյան. (Տեսանյութ) Նաիրի Հունանյանը՝ Ռոբերտ Քոչարյանին. Ինչ ցանես, այն կհնձես

Яндекс.Метрика
website by Sargssyan