Սպառնում էր սպանել բոլորիս. 3 դուստրերի կողմից դաժանաբար սպանված Միխայիլ Խաչատուրյանի նախկին կինն առաջին անգամ հարցազրույց է տվել
Այսօր՝ 21 օգոստոսի 2018թ., 00:00

Սպառնում էր սպանել բոլորիս. 3 դուստրերի կողմից դաժանաբար սպանված Միխայիլ Խաչատուրյանի նախկին կինն առաջին անգամ հարցազրույց է տվել


Tert.am-ը գրում է․

Արդեն մի քանի օր է, ինչ լրատվամիջոցներն ակտիվ լուսաբանում են Մոսկվայում Խաչատուրյան քույրերի կողմից իրենց հոր՝ 57-ամյա Միխայիլ Խաչատուրյանի դաժան սպանության դեպքը: Սպանվածի նախկին կինը՝ Աուրելիա Դունդուկը, տղամարդու հուղարկավորությունից հետո համաձայնել է հարցազրույց տալ «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթին:

 

Երեսունիննամյա կինը, որը ծագումով մոլդովացի է, պատմել է, որ Խաչատուրյանն իրեն արգելել էր հանդիպել դուստրերին:

«Ես նրանց որպիսության մասին տեղեկանում էի Միշայի քույրերից, աղջիկներիս ընկերուհիներից: Նա անընդհատ հետևում էր երեխաների ամեն քայլին:

Երբեմն, երբ Միշան տանը չէր լինում, նրանք շան հետ զբոսնելու պատրվակով տնից դուրս էին գալիս ու ինձ հետ հանդիպման գալիս: Բայց նրանք չէին պատմում, թե տանն իրականում ինչ է կատարվում: Եթե ամեն ինչ իմանայի, մի բան կմտածեի:

Բայց աղջիկներս խղճում էին ինձ ու ոչինչ չէին պատմում»,-նշել է կինը:

Նա մանրամասնել է, որ Խաչատուրյանի հետ ապրելու տարիներին մշտապես բռնության է ենթարկվել նրա կողմից: Կնոջ խոսքով՝ ամուսինը կարող էր կռիվ սարքել ամեն մի մանրուքից ու ծեծել իրեն:

Հայտնի է, որ նրանք միասին են ապրել 20 տարի: Խաչատուրյանը սկսել է կնոջը ծեծել առաջնեկի՝ Սերգեյ Խաչատուրյանի ծնվելուց հետո: Դրան ակնատես են եղել տղամարդու մայրն ու քույրերը: Ամուսնանալուց հետո նա 5 տարի կնոջը թույլ չի տվել բնակարանից դուրս գալ:

«Երեխաներիս զբոսնելու կամ մանկապարտեզ տանելու իրավունք ունեին միայն նրա քույրերը: Իսկ ես անգամ հեռախոսով չէի կարող խոսել առանց նրա թույլտվության»,-վերհիշել է Աուրելիան, որի պնդմամբ՝ ամուսինը ստիպում էր, որպեսզի նա ամեն տարի երեխա ունենար:

Նա նաև նշել է որ իրենց տանն իսկական զինանոց կար և որ Խաչատուրյանը կրակում էր տան մեջ, սպառնում սպանել նրանց բոլորին:

«Կտանեմ ձեզ անտառ, կսպանեմ ու ոչ ոք չի իմանա»,-նախկին ամուսնու սպառնալիքները վերհիշել է կինը՝ հավելելով, որ տղամարդը հանգստացնող հաբեր էր ընդունում, սակայն դրանք չէին օգնում:

Աուրելիան պատմել է, որ Խաչատուրյանն իրենց առաջնեկին՝ Սերգեյին, տնից դուրս էր վռնդել, երբ նա դեռևս 16 տարեկան էր, քանի որ կասկածում էր, որ տղան իրենը չէ, մշտապես դաժանաբար ծեծում էր նրան ու մի անգամ նույնիսկ ատրճանակով կրակել էր ոտքին:

Ինչ վերաբերում է դուստրերին, ապա մայրը պատմել է, որ Խաչատուրյանը թույլ չէր տալիս, որ նրանք դպրոց հաճախեին, քանի որ նրան դուր չէր գալիս, որ աղջիկներ այնտեղ ազատ են, ունեն ընկերներ, շփվում են շրջապատի հետ:

«Նա երեկոյան կարգադրում էր՝ առավոտյան ոչ մեկ դպրոց չի գնալու:

Իսկ ես արթնանում էի ու աղջիկներին թաքուն դպրոց ուղարկում: Միշան արթնանում էր, տեսնում, որ դուստրերը տանը չեն, սկսում էր ինձ ծեծել»,-պատմել է կինը:

Սպանությունը տեղի է ունեցել հուլիսի 27-ին՝ Մոսկվայում: 17, 18, 19 տարեկան հարազատ քույրերը, այլևս չդիմանալով հոր՝ իրենց նկատմամբ դաժան ու կոպիտ վերաբերմունքին, դանակով բազմաթիվ հարվածներ են հասցրել նրան:

Ձերբակալությունից հետո քույրերը խոստովանել են, որ հայրը տարիներ շարունակ տանջել է իրենց, ստորացրել ու սեռական բնույթի գործողությունների դրդել:

Մոսկվայի Օստանկինյան դատարանը որոշել է խստացնել Խաչատուրյան քույրերի դեմ մեղադրանքը: 

Загрузка...
loading...
Հնարավոր է՝ ՀՀ երկրորդ, երրորդ նախագահներին բերեն հրապարակ Տարոնիցս ու Արեգիցս բացի էլ տղա չունեմ, ամեն դեպքում չեմ հիշում. Դավիթ Սանասարյանը՝ ֆեյսբուքում «հայտնված իր ապօրինի» տղայի մասին․ (ՖՈՏՈ) «Հայերը դեռ կզղջան, որ իշխանության են բերել Փաշինյանին». Ժիրինովսկի Նիկոլ Փաշինյանի կինը՝ լրագրողների հարսանիքին. ՖՈՏՈՇԱՐՔ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի պատասխանը՝ Էդուարդ Շարմազանովի հարցադրումներին ՀՔԾ պարզաբանել է Ռոբերտ Քոչարյանի առանձնատան ու գրասենյակի խուզարկությունը ԲԱՑԱՌԻԿ ՖՈՏՈ. Գեներալ Մանվել Գրիգորյանը՝ ԱԱԾ մեկուսարանում Հանրահավաքից հետո վարչապետ Փաշինյանն ընտանիքի հետ նշում է դստեր 3-ամյակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ Դավիթ Պետրոսյանը ակցիա է անցկացնում՝ ի պաշտպանություն Քոչարյանի. ՏԵՍԱՆՅՈՒԹ Համարեք, որ վերադարձել եմ քաղաքականություն․ Ռոբերտ Քոչարյան․ (տեսանյութ) Սիրուշոյի հայրը Ֆեյսբուքում պաշտպանում է խնամուն․ (տեսանյութ) Քոչարյանի գրասենյակը փորձել է գնել Telegram-ի «Բաղրամյան 26» ալիքը. (ՖՈՏՈ) Ես նման անգրագետ արձագանք չէի սպասում ՀՔԾ-ից. Քոչարյանի ազատման որոշումը կայացրած դատավոր Մանվել Գրիգորյանի միակ ցանկություն... ԱՐՏԱԿԱՐԳ ԴԵՊՔ. Համասեռամոլների խումբը ներխուժել է ոստիկանության բաժին. երկու ոստիկաններ մարմնական վնասվածքներ են ստացել. ՏԵՍԱՆՅՈՒԹ Ինչպես է Ռոբերտ Քոչարյանը հեռանում հյուրանոցից․ (տեսանյութ) Ցուցարաները ներխուժեցին Էրեբուի հյուրանոց․ տեսանյութ Վլադիմիր Գասպարյանը 200 հազար դոլարով դարձել է 3 մլն դոլարանոց առանձնատան տեր Փաշինյանի արած 12 ակնհայտ դրական փոփոխությունները՝ կետ առ կետ Սամվել Ալեքսանյանի դուստրը հրապարակել է առաջնեկի լուսանկարը. ԲԱՑԱՌԻԿ ՖՈՏՈ Քոչարյանին բաց թողեցին. Ո՞վ զանգեց դատավորին Ինչ կատարվեց Քոչարյանի գործում. պլան Բ-ն Ռոբերտ Քոչարյանի եղբոր դուստր Իրինա Քոչարյանի ֆեյսբուքյան գրառումը՝ հորեղբոր ազատ արձակվելուց հետո «Այս կես ժամում մի տասն հոգի հասցրին զանգել ու բողոքվել դատարանից, մեկը լալիս էր, շատերը մտահոգ էին, թե՝ վե՞րջ, ե՞տ են գալիս դրանք» «Վախ է մտել մեջս, ահավոր մի վախ. վախենում եմ հիասթափեցնել». Նիկոլ Փաշինյանի նամակը Նիկոլ Փաշինյանի որդու առաջին լուսանկարները բանակից Կենդանակերպի 5 ամենապատասխանատու նշանները, ովքեր առողջ որոշումներ են կայացնում ու աշխարհին ռեալ են նայում Այս միջոցը կիրառելուց հետո ձեր տան միջատներն ու մրջյունները կվերանան և այլևս նման խնդիրներ չեք ունենա Մինչ այս նման բան չի եղել. Սոնա Շահգելդյան. (Տեսանյութ) Նաիրի Հունանյանը՝ Ռոբերտ Քոչարյանին. Ինչ ցանես, այն կհնձես

Яндекс.Метрика
website by Sargssyan