Այսօր՝ 19 փետրվարի 2020թ., 00:00

Հող չենք տալու. Պատրաստվենք հակահարձակման


Արցախի նախագահի խորհրդական Արթուր Աղաբեկյանը գրառում է արել Facebook-ի իր էջում.

 

«1995թ. ամռանը Լեւոն Տեր-Պետրոսյանը այցելել էր Արցախ: Պաշտպանական բանակի հրամանատար Սամվել Բաբայանի աշխատասենյակում ցանկություն էր հայտնել հանդիպելու Պաշտպանական շրջանների 8 հրամանատարների եւ ՊԲ-ի հրամանատարի տեղակալների հետ:

Պաշտպանության կազմակերպման վերաբերյալ զեկույցով հանդես եկավ Սեյրան Օհանյանը: Լեւոն Տեր-Պետրոսյանը դիմեց Սեյրան Օհանյանին ՝ քարտեզի վրա ցույց տալ պաշտպանական գծից բանակային Մարտակերտ-Աղդամ-Մարտունի-Ֆիզուլի-Ջեբրայիլ մերձճակատային ճանապարհի հեռավորությունը:

Նա տվեց հանձնարարականներ, խոսեց հետագա ռազմական գործողությունների ժամանակ այդ մերձճակատային ճանապարհի կարեւորության մասին: Այնուհետեւ հանձնարարական տվեց, որ այդ ճանապարհը միշտ պետք է լինի վերանորոգված:

Վերջում արեց մի կարեւոր հայտարարություն, որ կլսեք հազար բան հող հանձնելու վերաբերյալ, զիջումների եւ փոխզիջումների մասին: Ես հող չեմ վերցրել եւ հող չեմ զիջելու: Ցանկացած բանակցության արդյունքի այո կամ ոչ ասողը դուք եք՝ պետք է պատրաստվել պատերազմի: Հետո ցանկություն հայտնեց լինել պաշտպանական գծի հարավ-արեւելյան հատվածում, որտեղ հրամանատարը ես էի:

Ես՝ Լեւոն Տեր-Պետրոսյանին, Սամվել Բաբայանին, Լեոնարդ Պետրոսյանին, եւ եթե հիշողությունս չի դավաճանում նրանց հետ էր նաեւ Հրանտ Մաթեւոսյանը, դիմավորեցի Կարախանբեյլիի պաշտպանական հատվածում: Մանրամասն զեկուցեցի առաջնագծի իրադրության վերաբերյալ եւ ցույց տվեցի առաջնագիծը:

Ապրիլյան պատերազմից հետո, Սերժ Սարգսյանի ցանկությամբ Ստեփանակերտում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հետ տեղի ունեցավ հանդիպում, որտեղ ներկա էր նաեւ ԼՂՀ նախկին նախագահ Ա. Ղուկասյանը: Ս. Սարգսյանը մանրամասն ներկայացրեց բանակցությունների ընթացքը եւ ցանկություն հայտնեց լսել բոլորի կարծիքը:

Անկեղծ խոստովանեմ՝ միասնական կարծիք չձեւավորվեց: Բայց կարող եմ հավաստել, որ դոմինանտ տեսակետը պատերազմի պատրաստվելն էր:

Այդ հանդիպման ընթացքում հրապարակվեց նաեւ տարածքային զիջումների վերաբերյալ Արցախում անցկացված սոցհարցումների արդյունքները՝ բնակչության 97 տոկոսը դեմ էր որեւէ զիջման:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, վերջերս տեղի ունեցած իր ասուլիսի ժամանակ հայտարարել է.

«Երբ ուղերձ կստանանք, որ Ադրբեջանը հակված է փոխզիջման, մենք կքննարկենք, ընդ որում, ոչ թե կառավարության մակարդակով այլ ազգովի, եւ վստահեցրեց, որ առանց Արցախի ժողովրդի մասնակցության Արցախի հարցի լուծում չի լինելու:

Էնպես որ, լինենք միասնական եւ պատրաստվենք հակահարձակման»:

Загрузка...
Քիմ Քարդաշյանը խոսել է նոր հանրահավաքի մասին Երևանում փորձել են 7-ամյա աղջկա առեւանգել. կասկածյալի ինքնությունը հայտնի է․ (տեսանյութ) ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ կյանքով է ապրում Դոն Պիպոն Մանվել Գրիգորյանի «գահընկեց» լինելուց հետո Արցախի «էլիտար» զորամասը․ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ Կնոջ նամակի իրական պատմությունը Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը ԱՅՍ ԹՌԻՉՔԻ ՀԱՄԱՐ ՀՀ 5 ՈՒՂԵՒՈՐ Է ԵՂԵԼ, ՈՐՈՆՑ ԵՒՍ ՉԵՆ ԹՈՂԵԼ. (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Ինչ է պատմում Արթուր ուսոցչուհին Սոնա Շահգելդյանը հոսպիտալացվել է Նիկոլ Փաշինյանի «պատասխանը»՝ Լևոն Քոչարյանին Փաշինյանը նույնիսկ ծաղկեպսակ չէր ուղարկել Սերժ Սարգսյանի խոսքը՝ Կուտոյանի հոգեհանգստին․ (տեսանյութ) Տարոն Մարգարյանը՝ Գեորգի Կուտոյանի մասին․ (տեսանյութ) Հրայր Թովմասյանը՝ Կուտոյանի հոգեհանգստին․ (տեսանյութ) Գեորգի Կուտոյանի հոգեհանգստի արարողությունը․ (տեսանյութ) Ով և ինչ պատճառով էր Կուտոյանին կանչել Լոնդոնից Գեորգի Կուտոյանի հարևանը նոր մանրամասներ է պատմել Երբ ծանոթ ձեռագրի կասկածները հանգիստ չեն տալիս․ Գոհար Աբաջյան Դեպքից առաջ Կուտոյանն ասել է, որ ցանկանում է երեք օր հանգստանալ. մնալով մենակ՝ ալկոհոլ է օգտագործել և․․․ «Մորքուրիս ամուսնուն էլ որ վերացրեցին, էլի նույն բաներն ասացին»․ Սոնա Շահգելդյան Վարչապետի աշխատակազմը՝ Կուտոյանի մահվան մասին Հրայր Թովմասյանն ու Գեորգի Կուտոյանը մտերիմ ընկերներ են եղել․ (Լուսանկարներ) Ի՞նչ էր ասում Գեորգի Կուտոյանը․ լսեք նրան Սերժ Սարգսյանը՝ Կուտոյանի մահվան մասին Ստյոպա Սաֆարյանն ինչ–որ բան գիտի՞ Հրայր Թովմասյանը լաց է լինում Կուտոյանի տան շենքի բակում. (Տեսանյութ) Ինչպես է Տաթևիկ Ռևազյանը մատուցող աշխատում Երևանի սրճարաններից մեկում․ (Video) Էս երեխայի ծնունդը լիքը բան է ասում․․․Աչաջուր համայնքում հսկա Տիգրան է ծնվել․ (Video) Ինչ է սպասվում Նունե Եսայանին Բարի լուր. Սամվել Կարապետյանը պապիկ է դարձել. (Լուսանկարներ)

Яндекс.Метрика
website by Sargssyan