Այսօր՝ 14 դեկտեմբերի 2018թ., 00:00

Ն․ Փաշինյան «Ռոբերտ Քոչարյանն իր համար չէր արյուն հեղում, Սերժ Սարգսյանի համար էր հեղում»


 

Հիշեցնենք, որ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, ամփոփելով խորհրդարանում հրավիրված 2008 թվականի Մարտի 1-2 իրադարձություների վերաբերյալ հանրային լսումները, հայտարարել էր, որ ամբողջ օրվա ընթացքում ցավակցության խոսքեր հնչեցին զոհերի հարազատներին, այդ թվում` իշխող ուժի ներկայացուցիչների կողմից։

«Ես այդ վերաբերմունքն անկեղծ չեմ համարում, քանի որ զոհերը, բացի Համլետ Թադևոսյանից և Տիգրան Աբգարյանից, ներկայացված են որպես զանգվածային անկարգությունների մասնակիցներ։

Եվ պատկերացնու՞մ եք` նախաքննությունից տասը տարի անց Գլխավոր դատախազության ներկայացուցչին ասում են՝ լավ, էդ տղերքը զինվա՞ծ են եղել, թե՞ չէ, ասում է՝ դա նախաքննության գաղտնիք է։ Ա´յ ձեր ցավը տանեմ, էս ի՞նչ ցավակցության խոսքեր են, Դուք, ներողություն արտահայտությանս, ձեռ եք առնում մեզ բոլորիս»,-ասաց նա։

Փաշինյանն անդրադարձավ նաև նախկին գլլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի այն հայտարարությանը, որ 2008 թվականի Մարտի 1-ին արտակարգ դրություն է հայտարարվել սահմանային լարվածության համար։

«Հրամանը ձեռքիս տակ է, այդ հրամանում ընդամենը մի բան է արվում՝ ստեղծվում է Երևան քաղաքի կայազորի պետի վարչակազմ, ամբողջ գործողությունները, որ այս հրամանով կարգավորվում է, Երևան քաղաքից այն կողմ չի անցնում, Դուք ինչի՞ մասին եք խոսում»,-ասաց Փաշինյանը։

Պատգամավորի համոզմամբ՝ փորձ է արվում պատասխանատվության բաժինն ավելի շատ գցել Ռոբերտ Քոչարյանի վրա․ «Ձեռքի հետ փորձ է արվում, որ Ռորբերտ Քոչարյանը քըխ ա, բոբո, Սերժ Սարգսյանը ոնց որ թե առանձնապես չէր ուզում։

Չհասկացանք, Սերժ Սարգսյանը կարո՞ղ ա ժէկի պետ էր, վարչապետն էր և իշխող ուժի ղեկավարը, Սերժ Սարգսյանն ուզում էր ինչ-որ բան կանգնեցնել, չէ՞ր կարողանում, ո´չ, Սերժ Սարգսյանն է թիվ մեկ պատասխանատուն։

Ռոբերտ Քոչարյանն իր համար չէր արյուն հեղում, Սերժ Սարգսյանի համար էր հեղում, և եթե այդ արյունը չէր ուզում, մինչև հիմա Բաղրամյանում 26-ում նստած այդ արյունը չվայելեր՝ Մարտի 1-ի զոհերի հարազատներին, քաղբանտարկյալներին ձեռ առնելով»։

Մանրամասները ստորև տեսանյութում՝

Загрузка...
loading...
Արշավիր Ղահրամանյանը գրառում է արել՝ Լևոն Մնացականյանի մասին Սա ուղղակի խայտառակություն է․ Ինչին կարող է այն հանգեցնել Նիկոլ Փաշինյանի ամենամեծ սխալը, որը նա ստիպված է անում Որոշեցի վերջապես գրել 7 տարի առաջ կայացած մեր հանդիպումից… Ժիրինովսկու ուշագրավ ելույթը խորհրդարանում․ «Հայերն օրինակ ցույց տվեցին ողջ մոլորակի համար» Հայաստանում այս պահին առատ ձյուն է տեղում Լսել եմ գիրք ա գրում, թողեք իրա համար նստի. միջադեպ` Քոչարյանի պաշտպանության ակցիայի ժամանակ. (Տեսանյութ) Արփինե Հովհաննիսյանի պարտությունը․․․ Որ ուժը որքան պատգամավորական մանդատ կունենա. խորհրդարանում կլինի 129 պատգամավոր «ԱԺ արտահերթ ընտրությունների «ամենամեծ ողբերգությունը․․․» ԱԺ ընտրությունների արդյունքը հայտնի է... Արտակարգ իրավիճակ Արաբկիրում․ Աշոտյանը ահազանգում է․ (տեսանյութ) ՀՀԿ-ի տոկոսները գնալով ավելանում են․ Կտրուկ շրջադարձ․․․ Աննա Հակոբյանը քիչ առաջ լուսանկար է հրապարակել և ուշագրավ գրառում արել Սաշիկ Սարգսյանը՝ ընտրության ժամանակ Սերժ, այսօր իմացա, թե որքան ես ուրախացել հորս կալանավորմամբ. Լևոն Քոչարյան Նախնական արդյունքներ՝ 711 ընտրատեղամասերից Հայտնի է 436 ընտրատեղամասի անսպասելի արդյունքները․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ Նիկոլ Փաշինյանի ապտակը՝ Սամվել Կարապետյանին Ինչ է սպասվում կենդանակերպի նշանների տղամարդկանց 2019թ. ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը նշում է ծննդյան 39-ամյակը. ՖՈՏՈՇԱՐՔ Իրինա Քոչարյանը՝ հորեղբոր կալանավորման մասին... Սերժ Սարգսյանի եղբորորդուն՝ Նարեկ Սարգսյանին հայտնաբերել են Արթուր Վանեցյանի ընտանեկան նոր ու գեղեցիկ լուսանկարները Ուղիղ եթերի ժամանակ սեղանի տակ ինչ-որ բան էր կատարվում․ Հաղորդավարուհու արձագանքը ուղղակի տեսնել է պետք Մենք Էդմոնի հետ 2000 թվականից ընկերություն ենք արել , մեր հարաբերությունների մեջ ոչինչ ըտենց չի փոխվել․ երեկվա բանավեճից հայտնի դարձած Գևորգ Ծառուկյանը հանդիմանե՞լ է Մարուքյանին․ Այն ինչ մնաց կադրից դուրս Սերժ Սարգսյանը զայրացել և եթերից հետո զանգահարել է Վիգենի՞ն․․․ Բանավեճի ամենահիշարժան և ծիծաղելի դրվագը․ (տեսանյութ) Վիգեն Սարգսյանն ասաց «ամենագլխավորը» ու փոշմանեց․․․

Яндекс.Метрика
website by Sargssyan