Այսօր՝ 17 հոկտեմբերի 2018թ., 00:00

Քոչարյանի ցուցակը


Lragir.am-ը գրում է․

 

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը տեղեկացրել է, որ երկրորդ նախագահին երաշխավորությամբ ազատ արձակելու տակ ստորագրել է Ազգային ժողովի 45 պատգամավոր: Ստորագրողների ճնշող մեծամասնությունը ՀՀԿ խմբակցության պատգամավորներ են: Ստորագրողներ կան նաեւ ՀՅԴ խմբակցությունից:

ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համարում են, որ Քոչարյանի կալանավորումը սելեկտիվ արդարադատության դրսեւորում է, քաղաքական հաշվեհարդարի տարրերով: Այս երկու կուսակցություններն արժանացել են հանրային սուր քննադատության ու պախարակման:

Նույնը վերաբերվում է նաեւ Քոչարյանի փաստաբաններին: Եվ ընդհանրապես բոլոր նրանց, ովքեր հանդես են գալիս Քոչարյանի կալանավորման դեմ:

Հանրային այս վերաբերմունքը հասկանալի է: Միեւնույն ժամանակ, դա բարդացնում է նոր կառավարության, իրավապահների խնդիրը՝ գործընթացը զուտ իրավական հունում պահելու եւ մարտի 1-ը լիարժեք բացահայտելու առումով:

Բանն այն է, որ այստեղ կա երկու խնդիր՝ զուտ մարտի 1-ի գործը եւ Սահմանադրական կարգի խնդիրը: Այսինքն, մարտի 1-ի լիարժեք բացահայտումը պետք է կատարի համակարգային դեր՝ Հայաստանում իշխանության ձեւավորման սահմանադրական մեխանիզմների արմատավորման անշրջելիությունը:

Այս առումով, հասկանալի է քաղաքական հիմնական «շահագրգիռ» ուժերի մոտիվացիան: Սահմանադրական կարգի տապալման մեղադրանքն ուղիղ առնչվում է ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի կոալիցիոն իշխանությանը, դրա լիգիտիմությանը եւ առնվազն քաղաքական պատասխանատվությանը:

Իր հերթին, հասկանալի է ՀԱԿ-ի անթաքույց հրճվանքը: Տեր-Պետրոսյանի քաղաքական խումբն այսպիսով հնարավորություն ունի «ապացուցել», որ 2008-ին իրենց զրկել են իշխանությունից, ինչպես նաեւ որոշակիորեն «մաքրվել» քաղաքական պատասխանատվությունից:

Բանն այն է, որ ՀԱԿ-ն ունի խնդիր՝ կապված 1995 թ. խորհրդարանական եւ հատկապես 1996 թ. նախագահական ընտրությունների հետ: Այդ ժամանակ դրվեց Հայաստանում Սահմանադրական կարգի տապալման, մասնավորապես իշխանության յուրացման «ավանդույթը», բանակը միջամտեց ներքաղաքական գործընթացներին, մտցվեց արտակարգ դրություն, բռնություններ կիրառվեցին ընդդիմության հանդեպ:

Իհարկե, մարտի 1-2-ի իրադարձությունների մասշտաբն այլ էր, սակայն հիմքում գործ ունենք նույն երեւույթի հետ:

Այս առումով, կարեւոր նշանակություն ունի առնվազն քաղաքական հիմնարար գնահատականը Հայաստանում Սահմանադրական կարգի տապալման երեւույթին, հետագայում դա բացառելու համար:

Իսկ մինչ այդ, Քոչարյանի «ցուցակը», անկախ մոտիվացիայից, ներկայում ճակատագրի հեգնանքով դարձել է մարտի 1-ի քրեական գործի իրավականության «ժամապահը»:

Загрузка...
loading...
Շտապ. Երգիչ Արա Մարտիրոսյանը սրտի ծանր վիրահատության է ենթարկվել. (Տեսանյութ) Չարբախում «դերասան» «Ռազը» վեճի ժամանակ սպանել է բանգլադեշցի Գոռին, տեսախցիկը ֆիքսել է սպանությունը «Սերժ Սարգսյանի ստվերի տակ «պադավատներով» ման էին գալիս». Շարմազանովը՝ որոշ ՀՀԿ-ականներին Նիկոլ Փաշինյանի կոշտ պատասխանը ԱՄՆ դեսպանի՝ Արցախի մասին արած հայտարարությանը Փաշինյանի մտերիմ ընկերը Մոսկվայից եկել ու չի ցանկացել հանդիպել նրա հետ. բոլորն ապշած են. Նոր լուսանկարներ Շուշաննա Թովմասյանի և Վահե Սայանի հարսանիքից Գոնե մանկավարժները սա տեսնեն ու առնվազն մեկ օր առաջ դասը սովորած գնան դաս տալու. Անահիտ Բախշյան Բախում մարզադաշտում` Հայաստանի պարտությունից հետո. (Video) Ինձ մի պահ թվաց, թե հայը Մակրոնն է Ֆրանսիական նավերն ու Ադրբեջանը. ի՞նչ պատահեց Մակրոնի այցի հետ Երբ փոքր էի, հայրս մի դեպք պատմեց Հայաստանի մասին, որ աչքերս լցվեց Տիկին Աննա, իսկ Դուք գիտե՞ք թե ամբողջ Եվրոպան ինչ է խոսում Ձեր մասին ՀՀԿ նոր առաջարկը Նիկոլ Փաշինյանին Կանադայի վարչապետի նոր անեկդոտը՝ հայերի մասին․․․ Բացառիկ կադրեր. «Միայնակ Գայլ» Արայիկ Խանդոյանի կյանքի վերջին երեկոն. (Տեսանյութ) Զավեշտալի դեպք Վերնիսաժում․ Կինը Մակրոնի փոխարեն համբուրեց թիկնապահին. (Տեսանյութ) ԱԱԾ նոր սենսացիոն հաղորդագրությունը. (Տեսանյութ) «Արայիկիս այնպես էին ծեծում»․ «Միայնակ Գայլի» մայրը ապավինում է Աստծո դատաստանին Ինչ կպայթեցնի Պավլիկ Մանուկյանը վարչապետի հետ հանդիպմանը Հայկ Մարությանը նստեց քաղաքապետի աթոռին․ (տեսանյութ) Անսպասելի իրավիճակ ՀՀԿ-ում. Ինչ էր եղել կիրակի գիշերը Նիկոլ Փաշինյանի աներձագի գրած մի նախադասությունը Խորհրդավոր զանգ անհետ կորած 14-ամյա Հայկ Հարությունյանի մորը․ ինչ է հայտնում դատախազությունը Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել Bloomberg մեդիա ընկերության լրագրողին «Հայ Ժողովրդին Քաղցկեղով վերացնելու ծրագիր». Հարություն Մինասյան 6 տարեկան Ալեքսանդր Բեյլերյանը ցնցել է բոլորին` երգելով Ազնավուրի հիթը ԱԱԾ սենսացիոն բացահայտումը. Տեսանյութ Ձերբակալվել է Սամվել Մայրապետյանը․ արդյո՞ք ՀՔԾ-ն դուրս է եկել գաղտնալսման հետքի վրա Շառլ Ազնավուրն առաջարկել էր փոխել ՀՀ օրհներգն իր այս երգով Քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնում Կարամելի Հարութի ինքնասպանությունից

Яндекс.Метрика
website by Sargssyan