Այսօր՝ 14 դեկտեմբերի 2018թ., 00:00

Արցախից ապտակ Քոչարյանի ցուցակին. Փաշինյանի ուղերձը


Lragir.am-ը գրում է․

Արցախի խորհրդարանի մի խումբ պատգամավորներ օգոստոսի 7-ին միջնորդություն-խնդրագիր են ներկայացրել Հայաստանի Գլխավոր դատախազին, Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու մասին:

 

Նրանք դա հիմնավորում են Արցախի եւ Հայաստանի պետականաշինության գործում Քոչարյանի ունեցած ներդրումով:

Քոչարյանի ներդրման մասին պատկերացումն ու գնահատականը անշուշտ խիստ հարաբերական է, բայց հարցը ամենեւին դա չէ: Հարցն այն է, թե Արցախի հանրապետության խորհրդարանի մի խումբ պատգամավորները ինչ ներդրում են ունենում Արցախի պետականաշինության գործում: Իսկ նրանց «ներդրումը» մեղմ ասած տարօրինակ է ստացվում:

Նախ, որովհետեւ ստացվում է, որ Արցախի խորհրդարանի պատգամավորները ապտակ են հասցնում Հայաստանի խորհրդարանի այն 46 պատգամավորին, որոնք ստորագրել են Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու երաշխավորագիրը:

Արդեն մի քանի օր է, ինչ 46 պատգամավոր ստորագրել է այն: Նրանք ՀՀ ԱԺ պատգամավոր են, ու եթե նրանց 46 ստորագրությունը առոչինչ է Քոչարյանի կալանքի հարցը որոշողների համար, ապա ի՞նչ պետք է լինի Արցախի խորհրդարանի մի խումբ պատգամավորների ստորագրությունը:

Եթե Քոչարյանի խափանման միջոցը փոխելու են, ապա կփոխեն 46-ի ստորագրությամբ էլ, եւ գուցե նույնիսկ առանց նրանց էլ:

Եթե չեն փոխելու, ապա մեղմ ասած հազիվ թե Արցախի խորհրդարանի մի խումբ պատգամավորների միջնորդագիր նամակը ունենա որեւէ նշանակություն:

Կամ էլ հենց ստացվում է, որ նրանք մտածում են, թե Հայաստանի խորհրդարանի 46 պատգամավորի ստորագրությունն այն չէ, իսկ իրենցը կփրկի Քոչարյանին:

Թեեւ, ավելի հավանական է, որ Արցախի հանրապետության խորհրդարանի պատգամավորները ոչ թե Քոչարյանին, այլ իրենց փրկելու մասին են մտածում, շտապելով իրենց «լուման» ներդնել երկրորդ նախագահի պաշտպանության գործում:

Թե՞ Արցախի պատգամավորներին ոտքի է հանել Արցախի նախագահ Բակո Սահակյանը, որի համար կարծես թե մարտավարություն է դարձել ուղղակի Նիկոլ Փաշինյանին անվերապահ աջակցություն հայտնելը՝ իր ստացած անվերապահ աջակցության դիմաց, իսկ անուղղակի կերպով Փաշինյանին «ոտք դնելը»:

Համենայն դեպս նկատվում են այլ բնույթի այդօրինակ դրսեւորումներ, եւ պետք չէ բացառել, որ Արցախի պատգամավորներն այդ տրամաբանության կամ մարտավարության մի օղակ են:

Այլապես անհասկանալի է, թե Արցախի հանրապետության պատգամավորներն ինչու՞ են որոշել միջնորդամտել Ռոբերտ Քոչարյանի շուրջ Հայաստանի հանրապետությունում տեղի ունեցող իրավական գործընթացին:

Նրանք ունեն կասկած, որ դա քաղաքակա՞ն հետապնդում է: Այդ դեպքում թող դրա մասին հայտարարեն բաց եւ ուղիղ տեքստով: Եթե չունեն այդպիսի հայտարարության հիմք կամ համարձակություն, ապա ո՞րն է իրավական գործընթացին միջամտելու իմաստը:

Եվ բանն ամենեւին այն չէ, որ Արցախը ֆորմալ առումով այլ պետություն է, թեեւ այստեղ կա նաեւ սկզբունքային խնդիր, որովհետեւ այդ պատգամավորները բավականին պասիվ են, երբ խոսքը կարող է վերաբերել արցախյան խնդրում Ստեփանակերտի սուբյեկտության համար անհրաժեշտ քաղաքական վարքին, պահվածքին:

Բայց, տվյալ պարագայում բանը ֆորմալ անկախությունն էլ չէ, այլ իրավական գործընթացը: Եվ եթե որեւէ մեկը կասկածի տակ չի դնում իրավականությունը, ապա չպետք է նաեւ միջամտի ընթացքին, որովհետեւ խափանման միջոցի հարցը այլեւս դառնում է բացարձակ իրավական կոմպետենտության հարց:

Ըստ այդմ, օրինակ Հայաստանի խորհրդարանի պատգամավորների ստորագրությունը տեղավորվում է իրավական գործընթացի տրամաբանության մեջ: Ի՞նչ տրամաբանության մեջ է տեղավորվում Արցախի պատգամավորների ստորագրությունը, եւ այն դեպքում, երբ նրանք Արցախի հաղթանակներում եւ պետականաշինության գործում ոչ պակաս դեր ունեցած այլ գործիչների հարցում պահպանել են քար լռություն:

Загрузка...

Բայց, նույնիսկ լռությունն էլ չէ խնդիրը, որովհետեւ ճիշտը գուցե լռությունն է, այդպիսի դեպքերում Արցախից խոսելն է սխալ, որովհետեւ Արցախի առանձնահատկությունը պահանջում է կանգնել այդ ամենից վեր, Արցախի ճակատագիրը ուղղակի, թե անուղղակի չնույնացնել որեւէ մարդու ճակատագրի հետ, անկախ նրանից, թե նա ինչ դեր է ունեցել Արցախում կամ Հայաստանում:

Խոշոր հաշվով, հենց այդ ուղերձն էր մայիսի 9-ին Ստեփանակերտում նաեւ փոխանցում Նիկոլ Փաշինյանը, որը կամ չեն հասկացել, կամ չեն ուզել հասկանալ, վարժված լինելով Արցախի ճակատագիրը Հայաստանի ներքաղաքական անցուդարձի հանձնած լինելու իրողությանը:

Ըստ երեւույթին, կա եւս մեկ անգամ դա անելու անհրաժեշտություն, ու դարձյալ Ստեփանակերտից, եւ թերեւս օգոստոսի 17-ին Երեւանում հրավիրած հանրահավաքից կամ անմիջապես առաջ, կամ անմիջապես հետո:

Загрузка...
loading...
Արշավիր Ղահրամանյանը գրառում է արել՝ Լևոն Մնացականյանի մասին Սա ուղղակի խայտառակություն է․ Ինչին կարող է այն հանգեցնել Նիկոլ Փաշինյանի ամենամեծ սխալը, որը նա ստիպված է անում Որոշեցի վերջապես գրել 7 տարի առաջ կայացած մեր հանդիպումից… Ժիրինովսկու ուշագրավ ելույթը խորհրդարանում․ «Հայերն օրինակ ցույց տվեցին ողջ մոլորակի համար» Հայաստանում այս պահին առատ ձյուն է տեղում Լսել եմ գիրք ա գրում, թողեք իրա համար նստի. միջադեպ` Քոչարյանի պաշտպանության ակցիայի ժամանակ. (Տեսանյութ) Արփինե Հովհաննիսյանի պարտությունը․․․ Որ ուժը որքան պատգամավորական մանդատ կունենա. խորհրդարանում կլինի 129 պատգամավոր «ԱԺ արտահերթ ընտրությունների «ամենամեծ ողբերգությունը․․․» ԱԺ ընտրությունների արդյունքը հայտնի է... Արտակարգ իրավիճակ Արաբկիրում․ Աշոտյանը ահազանգում է․ (տեսանյութ) ՀՀԿ-ի տոկոսները գնալով ավելանում են․ Կտրուկ շրջադարձ․․․ Աննա Հակոբյանը քիչ առաջ լուսանկար է հրապարակել և ուշագրավ գրառում արել Սաշիկ Սարգսյանը՝ ընտրության ժամանակ Սերժ, այսօր իմացա, թե որքան ես ուրախացել հորս կալանավորմամբ. Լևոն Քոչարյան Նախնական արդյունքներ՝ 711 ընտրատեղամասերից Հայտնի է 436 ընտրատեղամասի անսպասելի արդյունքները․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ Նիկոլ Փաշինյանի ապտակը՝ Սամվել Կարապետյանին Ինչ է սպասվում կենդանակերպի նշանների տղամարդկանց 2019թ. ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը նշում է ծննդյան 39-ամյակը. ՖՈՏՈՇԱՐՔ Իրինա Քոչարյանը՝ հորեղբոր կալանավորման մասին... Սերժ Սարգսյանի եղբորորդուն՝ Նարեկ Սարգսյանին հայտնաբերել են Արթուր Վանեցյանի ընտանեկան նոր ու գեղեցիկ լուսանկարները Ուղիղ եթերի ժամանակ սեղանի տակ ինչ-որ բան էր կատարվում․ Հաղորդավարուհու արձագանքը ուղղակի տեսնել է պետք Մենք Էդմոնի հետ 2000 թվականից ընկերություն ենք արել , մեր հարաբերությունների մեջ ոչինչ ըտենց չի փոխվել․ երեկվա բանավեճից հայտնի դարձած Գևորգ Ծառուկյանը հանդիմանե՞լ է Մարուքյանին․ Այն ինչ մնաց կադրից դուրս Սերժ Սարգսյանը զայրացել և եթերից հետո զանգահարել է Վիգենի՞ն․․․ Բանավեճի ամենահիշարժան և ծիծաղելի դրվագը․ (տեսանյութ) Վիգեն Սարգսյանն ասաց «ամենագլխավորը» ու փոշմանեց․․․

Яндекс.Метрика
website by Sargssyan