Այսօր՝ 18 սեպտեմբերի 2018թ., 00:00

Նաիրի Հունանյանը՝ Ռոբերտ Քոչարյանին. Ինչ ցանես, այն կհնձես


Lurer.com-ը գրում է․

1999 թվականի հոկտեմբերին ԱԺ-ն սկսեց իր հերթական քառօրյան: Քառօրյայի 3-րդ օրը, ըստ կանոնակարգի, կառավարության հետ հարց ու պատասխանի օրն էր:

 

Հենց այդ օրը՝ հոկտեմբերի 27-ին, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ՀՀ բոլոր ժամանակներում գրանցված ամենադաժան ոճիրը, այդ օրը գլխատվեց ՀՀ քաղաքական էլիտան:

6 ոճրագործի հաջողվեց ներթափանցել Ազգային ժողովի շենք. նրանց գլխավորում էր Նաիրի Հունանյանը: ԱԺ-ում ակնհայտորեն, բացի ոճրագործներից, ներկա էին նաև հանցագործներին աջակցող ուժեր, որոնց անմիջական մասնակցությամբ էլ տեղի ունեցավ ոճիրը:

Հոկտեմբերի 27-ին ԱԺ նիստերի դահլիճում սպանվեցին ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանը, Ռուբեն Միրոյանը, պատգամավորներ Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը, Արմենակ Արմենակյանը, նախարար Լեոնարդ Պետրոսյանը: Վիրավորվեցին պատգամավորներ և նախարարներ:

Այդ տարիներին երկրի ղեկավարը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն էր, Ազգային անվտանգության նախարարը ներկայիս գործող նախագահ Սերժ Սարգսյանն էր, ով նախագահի աշխատակազմի ղեկավարի և անվտանգության նախարարի պաշտոնից ազատվում է հոկտեմբերի 27-ի դեպքերից հետո:

Մեկ տարի անց Սերժ Սարգսյանը նշանակվում է ՀՀ պաշտպանության նախարար, երբ դեռ նույնիսկ ավարտին էլ չէր հասցվել հոկտեմբերի 27-ի գործով դատավարությունը:

Հոկտեմբերի 27-ին՝ ոճրագործությունից հետո, Նաիրի Հունանյանը բարձրաձայնում էր իր պայմանները՝ ասելով. «Քոչարյան Ռոբերտը թող գա, նախագահը, էս ազգի ճակատագիրը որոշենք։ Գալիս ա ստեղ, ոչ մեկ իրա անձին վտանգ չի սպառնում, գա ստեղ, միասնաբար որոշենք երկրի ապագան։ Կամ թեկուզ թող սկզբից Ալիկը գա»։

Դեպքի մասին խոսելով՝ այդ ժամանակ գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասում է. «Մի բան է, որ պարզվի, սա այլ պետությունների հետախուզական հատուկ ծառայությունների գործն էր.

իհարկե, պատասխանատվությունը պետք է կրի մեր անվտանգության նախարարությունը, որը պետք է կանխեր, իր գործիքներով պետք է իրազեկ լիներ նման հնարավոր քայլերի վերաբերյալ։

Եթե պարզվի, որ դա Հայաստանում ձևավորված ինչ-որ կազմակերպված ուժ էր, ապա և՛ ազգային անվանգությունը, և՛ ներքին գործերը պետք է պատասխանատվություն կրեն։

Եթե պարզվի, որ սա ընդամենը մի խումբ մարդիկ են՝ իրար հետ կապված ընտանեկան կապերով, մանկական ընկերությամբ, որոնց հրահրել է ինչ-որ մեկը, ուրեմն սա մեկ ուրիշ իրավիճակ է։ Կարելի է ամեն ինչին կասկածով նայել։

Ես էլ ունեմ մի շարք հարցերի վերաբերյալ իմ կասկածները, բայց կան փաստեր. ահաբեկչությունը կոնկրետ կատարող անձինք ձերբակալված են, և կա մի շրջանակ, որոնք մասնակցել են, օգնել են, և չբացահայտել այս գործն ուղղակի հնարավոր չէ, ուղղակի ես չեմ տեսնում, թե ինչպես չպետք է բացահայտվի այդ գործը, քանի որ մարդիկ ձերբակալված են, քանի որ ապացույցները կան, ամեն ինչ բաց էր արված», - ասված էր Ռոբերտ Քոչարյանի խոսքում։

Դատավարությունն ավարտվեց 2003 թվականին. այն տևեց մոտ չորս տարի, սակայն այդպես էլ շատերի կողմից հնչեցված հարցերը պատասխաններ չստացան: Մինչ այժմ էլ շատերի համոզմամբ հոկտեմբերի 27-ի իրական մեղավորը կամ մեղավորներն ազատության մեջ են:

Վեցհոգանոց հանցախումբն ահաբեկչությունից հետո հանձնվել էր իրավապահ մարմիններին և հետագայում դատապարտվել ազատազրկման:

Դատավարության ընթացքում Նաիրի Հունանյանը հայտարարում էր, որ տարբեր պաշտոնատար անձանց, այդ թվում՝ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, հասցեագրված իր գրությունները տեղ չեն հասնում:

Սակայն դատերից մեկի ժամանակ հրապարակվում է Ռոբերտ Քոչարյանին ուղղված նամակը, որում Հունանյանը գրել էր.

«Սկսվել է ամենավտանգավոր փուլը, և ձեզ առաջարկում եմ մեղադրանք առաջադրելիս նկատի ունենալ, որ մեղադրանքի ծավալը չբխի այս կամ այն նյութերից և նախկինի նման ակնհայտ կեղծ չլինի: Ապա վերջում կարող է դուրս գալ, որ դուք ձեզ եք մեղադրանք առաջադրել:

Ձեր իշխանությունը հիմնվել է երկու բաղկացուցիչ մասերի վրա: Մի կողմից՝ դուք ժողովրդի առջև եղել եք իմ և մյուսների երաշխավորը, մյուս կողմից՝ ունեցել եք իմ պաշտպանությունն ու աջակցությունը։ Իմ առջև քայլը ձերն է, իմ քայլը կախված կլինի ձեզանից և, անշուշտ, համարժեք: Հիշե՛ք ժողովրդական խոսքը՝ ինչ որ ցանես, այն էլ կհնձես»:

Հունանյանը բազմաթիվ միջնորդություններ է ներկայացրել նաև Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին և Ալեքսան Հարությունյանին որպես վկա հարցաքննելու, կրկնակի փորձաքննություններ անցկացնելու մասին (մասնավորապես՝ Կարեն Դեմիրճյանի եւ Արմենակ Արմենակյանի սպանությունների առնչությամբ) միջնորդություններ:

Հոկտեմբերի 27-ի գործի քննության հսկողությունը հանձնարարված էր Գագիկ Ջհանգիրյանին, ով այդ ժամանակ զինվորական դատախազն էր:

Հունանյանի ու մյուսների գործից կար անջատված մաս, որը վերաբերում էր պատվիրատուներին, սակայն այդ մասը կարճվում է:

Դատավարությունից հետո խիստ կասկածելի հանգամանքներում մահանում են գործով մի շարք վկաներ։

2000թ. մեկուսարանում անհայտ պայմաններում մահանում է հանցախմբին զենք վաճառած Նորայր Եղիազարյանը:

2004-ին սավանով կախվելու միջոցով ինքնասպան է լինում Վռամ Գալստյանը, ով հանցախմբի պարագլուխ Նաիրի Հունանյանի քեռին էր, և ով դեռ դատավարությունների ընթացքում պարբերաբար հայտարարել էր, որ իրեն հոգեմետ դեղեր են ներարկում և «ամեն ինչ անում են, որ ինքնասպան լինի, որպեսզի ճշմարտությունը չբացահայտվի»:

Մայիսի 15-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում սրտի կաթվածից հանկարծամահ է լինում 1999թ. Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության գործով 14 տարվա ազատազրկման դատապարտված Համլետ Ստեփանյանը: Նրա պատժի ժամկետը լրանալու էր 2014-ին:
2002-ին իր տան շքամուտքում սպանվեց Հանրային հեռուստառադիոյի խորհրդի նախագահ, այս գործով առանցքային վկա 36-ամյա Տիգրան Նաղդալյանը: Չնայած նրա սպանության համար մեղադրվեց և դատապարտվեց սպանված վարչապետ Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արմեն Սարգսյանը, սակայն մինչ օրս շատերը պնդում են, որ Նաղդալյանը սպանվեց որպես Հոկտեմբերի 27-ի վկա:

2004-ին ավտովթարից մահացավ մեկ այլ առանցքային վկա՝ ԱԺ պատգամավոր 47-ամյա Մուշեղ Մովսիսյանը, նույն տարում ՀՀ Ազգային ժողովի շենքում կախվեց խորհրդարանի արձանագրային բաժնի աշխատակցուհի 45-ամյա Հասմիկ Աբրահամյանը, ով նույնպես այս գործով վկաների ցուցակում էր:

Իսկ Հոկտեմբերի 27-ից 2 ամիս անց Աժ-ում գտնված և վիրավորներին առաջին բուժօգնություն ցուցաբերած բուժքույր Ռոզա Հովհաննիսյանը և բժկուհի Նելլի Տոնոյանը մեկնում են Միացյալ Նահանգներ, այն դեպքում, երբ նրանք ամենակարևոր վկաներից են համարվում:

Ոճրից արդեն 13 տարի է անցել։ Սակայն նույնիսկ այսքան տարի անց Հոկտեմբերի 27-ի դեպքերը բացահայտված չեն:

Ակնհայտ է, որ այժմ բանտում իրենց պատիժը կրում են այն անձինք, ովքեր միայն պատվեր կատարողներ են, իսկ պատվիրատուների կազմն այդպես էլ մնում է անպատիժ, որոնց անունները կմնան չբացահայտված:

Դա է փաստում այն, որ դեպքերից 13 տարի հետո նույնիսկ բանտում գտնվողների կողմից որևէ անուն չի բարձրաձայնվում: / Ազատուհի Արասխանյան /

Загрузка...

loading...
Կալանքից ազատվելուց հետո Սաշիկ Սարգսյանի որդին «քեֆ» է անում Արմեն Սարգսյանի հետ․ (Video) Նոր սկանդալ. Նարեկը դավաճանեց Ռիտային Այս պահին Արարատ լեռան փեշերը վառվում են, հրդեհը կիլոմետրերով տարածված է. ՏԵՍԱՆՅՈՒԹ Սաշիկ Սարգսյանի անսպասելի քայլը․ Ինչ է կատարվել Նոր զարգացումներ՝ Էջմիածնի քաղաքապետի շուրջ սկանդալի մասին Այդ գումարները բյուջեից չեն եւ ենթակա չեն վերադարձման. Սաշիկ Սարգսյանի պատասխանը՝ վարչապետին Այ, սա արդեն իրական Քոչարյանն է Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ գրառում է կատարել Սերժ Սարգսյանի և Ռոբեր Քոչարյանի վերաբերյալ Նալբանդյանը յուղ է լցնում կրակին. վտանգավոր փորձ, պետք է կանգ առնել Անսահման ցինիզմի «մաստեր կլաս», լկտիության «վիշի պիլոտաժ». «Հայկական ժամանակ» Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել. Mercedes-ի վարորդը վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի. մայրը տեղում, երեխան՝ հիվանդանոցում մահացել են «Եթե Հայկ Մարությանը դա բացատրի, ես ընտրարշավից դուրս կգամ». Պետրոս Ղազարյան Ռոբերտ Քոչարյանը բացեց խաղաքարտերը. իրական նպատակը Դատավոր Վաչե Մարգարյանի հայտարարությունը Ոստիկանները զինաթափել եւ բերման են ենթարկել Սամվել Ալեքսանյանի թիկնազորին. (տեսանյութ) Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացառիկ հարցազրույցը՝ Yerevan.Today-ին Սերժ Սարգսյանը հրապարակել է փաստաթուղթը. ՀՀԿ-ի վրեժ․ «Հեռախոսազրույցը որսացել-ձայնագրել են Ռուսաստանից» Պուտինի «նյարդային շարժումները»` Փաշինյանի խոսքի ընթացքում. (Տեսանութ) Քրեական հեղինակություն «Քանաքեռցի Տույը»՝ Փաշինյանի հետ հանդիպմանը. (Photo) Երկու ժամն անցավ. ԱԱԾ և Ոստիկանությունը տեղեկություն չեն հայտնում գործողությունների մասին Հեռախոսազրույցի գաղտնալսումը բացատրում է, թե ինչու է Հայաստանի իշխանությունների մոտեցումն այդպիսին եղել. Коммерсантъ-ի անդրադարձը ԱԱԾ պետ Վանեցյանը՝ Քոչարյանի և Սաշիկի միլիոնների մասին Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի հայտարարությունը՝ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի առնչությամբ ՀՐԱՏԱՊ. Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ պետին ու ոստիկանապետին երկու ժամ տվեց՝ պառկեցնելու օլիգարխների զորքերին Աննա Հակոբյանի վարսավիրը՝ վարչապետի օգնական. (Photo) Ռուբեն Վարդանյանն իրավունք չունի խոսել տնտեսական հավասար պայմանների մասին. Սամվել Հովհաննիսյան Կորեայի ձորը վերածում են շինարարական աղբանոցի. Արշակ Զաքարյանն ահազանգում է և տեսանյութ ներկայացնում Թարմացնելով Քարդաշյանի շուրթերով նախկին պաշտոնյայի հիշողությունը Նիկոլ Փաշինյանի «անսպասելի պատասխանը՝ Վարդանյանի կշտամբանքին»

Яндекс.Метрика
website by Sargssyan