Այսօր՝ 15 հունիսի 2019թ., 00:00

«Այս կես ժամում մի տասն հոգի հասցրին զանգել ու բողոքվել դատարանից, մեկը լալիս էր, շատերը մտահոգ էին, թե՝ վե՞րջ, ե՞տ են գալիս դրանք»


Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ռշտունին ու իր ենթական ավարտում են իրենց կարիերան. Կուտոյանի մերձավոր Ռշտունին իր դատավորի հետ որոշեց, որ Քոչարյանը, ազատության մեջ լինելով, չի կարողանա խոչընդոտել քննությանը: Դատարանը բեկանեց առաջին ատյանի որոշումը՝ կալանավորելու մասին:

 

Հիմա մեզ վրա բանակ բերած մարդն ազատ է առանց որեւէ խափանման միջոցի, կուզի՝ կմնա երկրում, կուզի՝ կմեկնի Տանզանիա: Ռոբկականները հուսամ արդեն համարում են, որ քաղաքական հետապնդում չկա ու դատարանն անկախ է Հայաստանում:

Իսկ մնացած հարցերի պատասխանները տալը արդեն անհամեմատ լուրջ է: Քրեական գորչծը չի կարճված եւ չի կարճվելու: Այս ֆոնին հետաքրքիր է, թե ովքեր են Ռոբիկի գործակիցներից կամենալու, որ նա այլեւս չխոսի, ինչպես են անելու, որ չխոսի, ովքեր են, որ երբեք չեն հավատացել արդարադատությանը, ու հիմա սկսելու են մտածել, թե ինչպես արդարություն անեն:

Վերաքննիչ քրեականի որոշումը լուրջ հարված էր մեզ բոլորիս ու Հայաստանի ապագային: Տեղի ունեցածը լրջորեն խոչնըդոտելու Մարտի 1-ի գործի քննությունը, սա թեպետ լուրջ մարտահրավեր է Հայաստանին, բայց հաղթահարելի է, վստահ եմ:

Սա լրացուցիչ ապացույց է այն բանի, որ հեղափոխությունը դեռ չի ավարտվել, դատավորները, ինչպես ասում էինք, դեռ նախորդների արժեքային համակարգի կրողներն են՝ վրեքն էլ ահռելի կոմպրոմատային բեռ, խուճուճ Գագոն նույն Գանոն է, բնականաբար, ու այս համակարգը ինքնամաքրման ռեսուրս չունի:

Դատավորն ակամա արագացրեց հեղափոխության մյուս ալիքը: Դժվար չէ պատկերացնել, թե օգոստոսի 17-ի հանրահավաքին ինչ է լինելու Երեւանում:

Ասել, թե հանրությունը կատաղած է դատարանի այս որոշմամբ, նշանակում է՝ ոչինչ չասել:

Մի քանի օր առաջ, երբ պարզ եղավ, թե ով է քննելու վերքննիչում, գրեցի՝ թե պատմեք ինձ Ալեքսանդր Ազարյանի մասին, չգիտեի ով էր: Հիմա արդեն գիտեմ:

Իր մասնագիտական գործում այնպիսի բան թույլ տվեց այդ իմաստունը, որ էս մի պատմությամբ կարելի է ամեն ինչ պատմած ունենալ իր մասին եւ ավարտել:

Այս կես ժամում մի տասն հոգի հասցրին զանգել ու բողոքվել դատարանից, մեկը լալիս էր, շատերը մտահոգ էին, թե՝ վե՞րջ, ե՞տ են գալիս դրանք: Բացատրեցի, որ գլուխները պատով կտան:

Ռոբիկն, իհարկե, մի քանի հարցազրույց կտա իրար ետեւից, կշարունակի չքմեղանալ ու փաստորեն ապացուցել, որ չի հասկացել՝ ինչ է արել 10 տարի առաջ:

Բայց չմոռանանք, որ Մարտի 1-ը Քոչարյանի վնասակար կենսագրության մի դրվագնէ միայն, ահագին հարցնելու եւ հարցաքննելու եւ մեղադրելու բան ունենք: ՀՔԾ-ն, հասկանալի է, դիմելու է Վճռաբեկ դատարան:

Ես տարակույս չունեմ, որ Քոչայանն ու նրանք, ովքեր մասնակցել են Մարտի մեկին մեզ վրա բանակ բերելուն, մարդկանց գնդակահարելուն եւ հրեշավոր այլ հանցագործություներին պատասխանատվություն են կրելու:

Դուք էլ չկասկածեք: Պաչում եմ:)»:

Загрузка...

loading...
Կենդանակերպի այս նշանի կնոջը տղամարդը երբեք չի դավաճանի Դաշտանադադարի ընթացքում ճարպից ազատվելու 3 եղանակ Մերոնց հզոր պատասխանն ու Բաքվի վայնասունը Նոր լուսանկարներ՝ վարչապետ Փաշինյանի ծննդյան տոնակատարությունից Ռեկորդային ջերմաստիճան՝ Երևանում Հասանելի կնոջ երեք նշան, որը միշտ կլինի սիրուհու և ոչ թե կնոջ դերում Լիլի Մորտոն մարզասրահում սիրելիի հետ է մարզվում․ (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Սպանության նախաձեռնողն անձամբ՝ Վանո Սիրադեղյանն էր «Էլի լակել ե՞ս». Երևանում 17-ամյա տղան սպանել է մոր անկողնում գտնվող տղամարդուն «Ժողովուրդ, ես հողին եմ հանձնում իմ վերջին զավակին, բայց վայը եկել ու ձեզ տարել է, եթե դուք գյուղը հանձնեք» Աղը կօգնի ազատվել անհաջողություններից, խնդիրներից, նեգատիվից. Աղը կարող է փոխել մեր կյանքը դեպի լավը Հորոսկոպի 3 նշան, ում բախտը 2019-ին լիովին կբերի Հորոսկոպի 3 նշան, ում բախտը 2019-ին լիովին կբերի «Tete A Tete» օնլայն հաղորդմանը Անժելա Սարգսյանը խոսում է սեքս սկանդալի ու «Կյանքի խոսք»-ի մասին. (Video) Դատավոր Դավիթ Բալայանը փորձեց պատուհանից մտնել դատարան. ցուցարարները խոչընդոտեցին, դատավորը վայր ընկավ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քիչ առաջ Վիտալի Բալասանյանի ավտոմեքենան կանգնեցրել են զենք-զինամթերքի պատճառով Սիրուշոյի արձագանքը՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու մասին դատարանի որոշումից հետո Որոնք են այն կանայք, որոնց տղամարդիկ չեն լքում Միսը լվանալ չի կարելի. մի քանի խորհուրդ՝ մասնագետից. «Փաստ» Խոշոր ՃՏՊ Սարալանջում, մեքենան 20 մետրից գահավիժել է. (Video) Խայտառակ կադրեր. Ինչպես են օդնաավակայանի աշխատակիցները ծիծաղում այրվող ինքնաթիռի վրա. (Տեսանյութ) «Եթե պիտի տանից դուրս սեքս ունենաս, հաշմանդամություն ունեցող մարդու համար շատ դժվար ա մատչելի տեղ գտնել». Զարուհի Բաթոյան․ (Տեսանյութ) «Շերեմետևո» օդանավակայանում այրված ինքնաթիռի ուղևորը տեսանկարել է օդանավում տիրող խուճապը. (Video) Արթուր Բաղդասարյանի դստեր՝ Էլինա Բաղդասարյանի շքեղ հարսանիքը․ (տեսանյութեր) Բացառիկ տեսանյութ այսօր Մոսկվայում այրվող ինքնաթիռի ներսից․ (թույլ նյարդեր ունեցողներին՝ չդիտել) Ահասարսուռ կադրեր` «Շերեմետևո» օդանավակայանից․ ուղևորները ցատկում են այրվող ինքնաթիռի աստիճաններից. (Տեսանյութեր) Արթուր Բաղդասարյանի դուստրն ամուսնացել է. (Ֆոտոշարք) Բաքուն աշխուժացել է։ Երևանի չոր պատասխանը․ (տեսանյութ) Հաղարծինում տեղի ունեցավ խաչաղբյուրի օծում` Իքս գրուպ կոնցերնի նախագահ Խաչիկ Խաչատրյանի բարերարությամբ Կենդանակերպի նշանների դավաճանությունների պատճառները. աստղաբանների 12 բացատրությունները

Яндекс.Метрика
website by Sargssyan