Այսօր՝ 15 հունիսի 2019թ., 00:00

Ինչ կատարվեց Քոչարյանի գործում. պլան Բ-ն


1in.am-ը գրում է․

Վերաքննիչ դատարանը որոշել է բավարարել երկրորդ նախագահ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու նրա փաստաբանների դիմումը:

Քոչարյանը կհայտնվի ազատության մեջ: Որոշումն անկասկած ունի իրավական և քաղաքական ասպեկտներ, նաև գուցե այդ ամենի միահյուսվածություն:

 

Նախ՝ Վերաքննիչի որոշումը վկայեց, որ քաղաքական հետապնդումների, «վենդետայի» և «վակխանալիայի» վերաբերյալ Քոչարյանի համակիրների բարձրացրած աղմուկը բացարձակ կապ չունի իրականության հետ, քանի որ այդ դեպքում Վերաքննիչ դատարանն ուղղակի քաղաքական պատվերի ազդեցության տակ կկայացներ կալանավորումը շարունակելու որոշում՝ մերժելով փաստաբանների բողոքը:

Այդպիսով, հենց փաստաբանների քաղաքական բնույթի հայտարարություններն ու գնահատականները, այսպես ասած, պայթեցին, և պարզվեց, որ իրականում Քոչարյանի գործը արդարադատության, ոչ թե հաշվեհարդարի տիրույթում է:

Սա իհարկե Ռոբերտ Քոչարյանի և նախկին իշխանության ներկայացուցիչների համար, որոնք ձեռնամուխ էին եղել նրա պաշտպանությանը, խորթ երևույթ է: Ավելորդ է պատկերացնել, թե, օրինակ, այդպիսի դեպքերում ինչպես կվարվեր դատարանը քոչարյանական իշխանության տարիներին:

Պատկերացնելն ավելորդ է, որովհետև կան բազմաթիվ նախադեպեր թե՛ Մարտի 1-ի, թե՛ այլ աղմկոտ գործերի կապակցությամբ: Եվ ոչ միայն քոչարյանական իշխանության դատարանը, այլև դատարանը մինչև 2018 թվականի մայիս:

Սրան զուգահեռ՝ կա նաև խնդրի հակառակ կողմը: Դատարանի վրա չկա ճնշում նոր իշխանությունից, իսկ հնի՞ց:

Ի վերջո, արդյո՞ք դատարանը կայացրել է իսկապես անաչառ որոշում, թե՞ դատավորները, որոնք գալիս են դեռևս հենց Քոչարյանի նախագահության տարիներից և գործեր են քննել ու որոշումներ կայացրել նույն Մարտի 1-ի գործով, չեն գտնվում հենց այդ իշխանության ազդեցության տակ:

Իհարկե, խոսքը, այսպես ասած, ռեպրեսիվ ազդեցության տակ լինելու մասին չէ, թեև իհարկե հնարավոր է ամեն ինչ:

Այստեղ հարցն իհարկե բաց է, որովհետև նաև շատ բարդ է ասել՝ եթե լինեն կաշառելու կամ ահաբեկելու փորձեր, զուտ հիպոթետիկ, որովհետև չկա որևէ փաստ, որ եղել է այդպիսի բան, սակայն այդուամենայնիվ՝ եթե ենթադրենք այդպիսի բան, կարո՞ղ են դատավորները դիմել իրավապահներին, կդիմեի՞ն:

Այս հարցերը այսպես թե այնպես առկա էին լինելու, եթե կայացվեր այն որոշումը, որ կայացվեց: Եվ սրանք իհարկե գալիս են նաև ընդհանրապես այն անվստահությունից, որ դեռևս կա դատական համակարգի հանդեպ:

Եթե գործադիր իշխանության հանդեպ կա բացառիկ լեգիտիմություն, վստահություն, ապա նույնը, մեղմ ասած, հնարավոր չէ ասել դատական իշխանության հանդեպ: Եվ սա, իհարկե, բավական բարդ ու տևական գործընթաց է:

Այդպիսով՝ Ռոբերտ Քոչարյանի գործը թերևս վեր է հանում թավշյա հեղափոխությունից հետո դատական համակարգում ստեղծված հակասական և հարաբերական վիճակը:

Սրան զուգահեռ՝ բավական ուշագրավ է դառնում խնդրի քաղաքական կողմը, այդ թվում՝ արտաքին քաղաքական: Արդյո՞ք դատարանի վճռում ազդեցություն ունեցավ Ռուսաստանից հայտնի արձագանքը, արդյո՞ք սա փոխզիջում էր, թե՞ Ռուսաստանի արձագանքն ու զիջումները կլինեն շարունակվող:

Մյուս կողմից՝ հստակ էր, որ Հայաստանի իշխանությունը Ռուսաստանի արձագանքի հանդեպ իրեն պահեց բավականին արժանապատիվ, և այստեղ, իհարկե, երկիմաստության տեղիք չկար:

Միևնույն ժամանակ խնդիրը պայմանավորել զուտ ռուսական արձագանքով՝ թերևս կլինի բավականին միակողմանի:

Բանն այն է, որ իրավիճակը ուշագրավ է դառնում նաև ներքաղաքական դաշտում:

Քոչարյանի ազատ արձակումը ստեղծում է քաղաքական նոր իրավիճակ, որը ևս հարաբերական է թավշյա հեղափոխության խնդիրների և հեռանկարների տեսանկյունից:

Մի կողմից՝ թվում է, որ երկրորդ նախագահը տոնում է իր, այսպես ասած, առաջին հաղթանակը հեղափոխության նկատմամբ, մյուս կողմից՝ նա դուրս է գալիս հալածյալի դերից, և ըստ այդմ՝ առաջանում է հարց,

թե որն է լինելու երկրորդ քայլը, իսկ այստեղ կարծես թե նա հայտնվում է բավականին երկիմաստ վիճակում՝ այդ վիճակում դնելով նաև բոլոր նրանց, որոնք այս օրերին ձեռնամուխ եղան նրա պաշտպանությանը՝ դրանում տեսնելով հին դիրքերի վերականգնման հույս:

Ակնհայտ էր, որ այդ մարտավարությունը կառուցված էր Քոչարյանի «նահատակության» սկզբունքի վրա, սակայն ներկայումս պարզվում է, որ դա այդքան էլ այդպես չէ, և հետևաբար նրա առաջ կանգնում է պլան Բ-ի խնդիրը:

Իսկ 2015 թվականի փետրվարից դեռևս պարզ դարձավ, որ Քոչարյանը պլան Բ չուներ, և ինքն էլ այն ժամանակ իր պլանները կառուցել էր Գագիկ Ծառուկյանի «նահատակության» տրամաբանությամբ,

ինչից, սակայն, Ծառուկյանը խուսափեց՝ վերջին պահին պայմանավորվելով Սերժ Սարգսյանի հետ:

Загрузка...

loading...
Կենդանակերպի այս նշանի կնոջը տղամարդը երբեք չի դավաճանի Դաշտանադադարի ընթացքում ճարպից ազատվելու 3 եղանակ Մերոնց հզոր պատասխանն ու Բաքվի վայնասունը Նոր լուսանկարներ՝ վարչապետ Փաշինյանի ծննդյան տոնակատարությունից Ռեկորդային ջերմաստիճան՝ Երևանում Հասանելի կնոջ երեք նշան, որը միշտ կլինի սիրուհու և ոչ թե կնոջ դերում Լիլի Մորտոն մարզասրահում սիրելիի հետ է մարզվում․ (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Սպանության նախաձեռնողն անձամբ՝ Վանո Սիրադեղյանն էր «Էլի լակել ե՞ս». Երևանում 17-ամյա տղան սպանել է մոր անկողնում գտնվող տղամարդուն «Ժողովուրդ, ես հողին եմ հանձնում իմ վերջին զավակին, բայց վայը եկել ու ձեզ տարել է, եթե դուք գյուղը հանձնեք» Աղը կօգնի ազատվել անհաջողություններից, խնդիրներից, նեգատիվից. Աղը կարող է փոխել մեր կյանքը դեպի լավը Հորոսկոպի 3 նշան, ում բախտը 2019-ին լիովին կբերի Հորոսկոպի 3 նշան, ում բախտը 2019-ին լիովին կբերի «Tete A Tete» օնլայն հաղորդմանը Անժելա Սարգսյանը խոսում է սեքս սկանդալի ու «Կյանքի խոսք»-ի մասին. (Video) Դատավոր Դավիթ Բալայանը փորձեց պատուհանից մտնել դատարան. ցուցարարները խոչընդոտեցին, դատավորը վայր ընկավ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քիչ առաջ Վիտալի Բալասանյանի ավտոմեքենան կանգնեցրել են զենք-զինամթերքի պատճառով Սիրուշոյի արձագանքը՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու մասին դատարանի որոշումից հետո Որոնք են այն կանայք, որոնց տղամարդիկ չեն լքում Միսը լվանալ չի կարելի. մի քանի խորհուրդ՝ մասնագետից. «Փաստ» Խոշոր ՃՏՊ Սարալանջում, մեքենան 20 մետրից գահավիժել է. (Video) Խայտառակ կադրեր. Ինչպես են օդնաավակայանի աշխատակիցները ծիծաղում այրվող ինքնաթիռի վրա. (Տեսանյութ) «Եթե պիտի տանից դուրս սեքս ունենաս, հաշմանդամություն ունեցող մարդու համար շատ դժվար ա մատչելի տեղ գտնել». Զարուհի Բաթոյան․ (Տեսանյութ) «Շերեմետևո» օդանավակայանում այրված ինքնաթիռի ուղևորը տեսանկարել է օդանավում տիրող խուճապը. (Video) Արթուր Բաղդասարյանի դստեր՝ Էլինա Բաղդասարյանի շքեղ հարսանիքը․ (տեսանյութեր) Բացառիկ տեսանյութ այսօր Մոսկվայում այրվող ինքնաթիռի ներսից․ (թույլ նյարդեր ունեցողներին՝ չդիտել) Ահասարսուռ կադրեր` «Շերեմետևո» օդանավակայանից․ ուղևորները ցատկում են այրվող ինքնաթիռի աստիճաններից. (Տեսանյութեր) Արթուր Բաղդասարյանի դուստրն ամուսնացել է. (Ֆոտոշարք) Բաքուն աշխուժացել է։ Երևանի չոր պատասխանը․ (տեսանյութ) Հաղարծինում տեղի ունեցավ խաչաղբյուրի օծում` Իքս գրուպ կոնցերնի նախագահ Խաչիկ Խաչատրյանի բարերարությամբ Կենդանակերպի նշանների դավաճանությունների պատճառները. աստղաբանների 12 բացատրությունները

Яндекс.Метрика
website by Sargssyan