Անգելա Մերկելին Բաքվից «ճանապարհել են» հայկական դրոշներով. (տեսանյութ)

Armeniasputnik.am-ը գրում է․
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի` Բաքու կատարած այցն ավարտվեց։ Կանցլերի մամուլի ծառայությունն այդ մասին պատմող կարճ տեսանյութ է հրապարակել Facebook սոցիալական ցանցի իր էջում։
Մոտ մեկ րոպե տևող տեսանյութում երևում է, թե ինչպես են Մերկելին ընդունում Ադրբեջանում, ինչպես է կանցլերը զրուցում Իլհամ Ալիևի հետ, բանակցություններ անցկացնում և ելույթ ունենում։ Սրանից հետո Մերկելը ճամփա է ընկնում օդանավակայան։
Հենց այդ պահից (դիտել 1։03 վայրկյանից) սկսվում է ամենահետաքրքիրը։
Կադրերում երևում է Երևանի «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհը, որի մայթեզրին փողփողում է հայկական դրոշը։
Տեսանյութը ստորև՝
Загрузка...