Այսօր՝ 16 փետրվարի 2019թ., 00:00

Հանդիպումից հետո Պուտինը խորհրդակցությու՞ն է հրավիրել


Ինչպես հայտնի է, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնություն աշխատանքային այցի շրջանակում Մոսկվայում հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

 

ՀՀ վարչապետը և ՌԴ նախագահը քննարկել են Հայաստանի և Ռուսաստանի ռազմավարական գործընկերությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ, անդրադարձել երկկողմ ու բազմակողմ ձևաչափերով համագործակցության օրակարգին և զարգացման հեռանկարներին՝ քաղաքական, ռազմատեխնիկական, տնտեսական, հումանիտար և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում:


«Հարգելի Նիկոլ Վովայի, շատ ուրախ եմ Ձեզ տեսնել:

Երևի թե կարիք չկա առանձնապես խորանալու մեր հարաբերությունների բնույթի մեջ. դրանք լրիվ առանձնահատուկ բնույթ են կրում: Եվ դա դրսևորվել է դարերի ընթացքում, այլ ոչ միայն մեր և ձեր համատեղ աշխատանքի ընթացքում:

Այսօրվա դրությամբ Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները կայուն զարգանում են բոլոր ուղղություններով:

Դա վերաբերում է քաղաքական հարաբերությունների ոլորտին, ռազմական ոլորտին, անվտանգության հարցերին, տնտեսական համագործակցությանը:

Ռուսաստանը վստահորեն առաջին տեղն է զբաղեցնում Հայաստանի Հանրապետության տնտեսական գործընկերների շարքում: Մենք ամենախոշոր ներդրողն ենք Հայաստանի տնտեսությունում, և կարող ենք ասել, որ այս իմաստով հարաբերությունները բավական դիվերսիֆիկացված են:

Դա էներգետիկայի ոլորտն է, այդ թվում` ածխաջրածնային էներգետիկան, գազի մատակարարումը, ընդ որում` ամենացածր գնով, որով «Գազպրոմն» աշխարհում գազ է վաճառում` 150 դոլար 1000 խմ դիմաց, ատոմային էներգետիկան, ջերմային էներգետիկան:

Մենք զարգացնում ենք հարաբերությունները և մետաղագործական արդյունաբերությունում, ընդ որում` տարբեր ուղղություններով, և մեքենաշինության ոլորտում: Մի խոսքով` մենք քննարկելու հարցեր ունենք:

Հատկապես ուրախալի է, որ նախորդ տարի ապրանքաշրջանառությունն աճել է գրեթե 30 տոկոսով, իսկ այս տարվա առաջին կիսամյակում աճն արդեն կազմել է 22.2 տոկոս, այսինքն` եթե այսպես շարունակվի, մենք կգերազանցենք նախորդ տարվա ցուցանիշները:

Մեր համագործակցության ծավալը մեծ է: Շատ ուրախ եմ Ձեզ տեսնել` քննարկելու մեր ընթացիկ փոխգործակցությունը և զարգացման միջնաժամկետ հեռանկարները»,- նշել է Վլադիմիր Պուտինը:

«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, նախ և առաջ թույլ տվեք շնորհավորել Ձեզ Մոսկվայի օրվա առթիվ: Ես արդեն զգացի, որ մեծ տոն է սպասվում, և ուրախ եմ, որ հենց այսպիսի մթնոլորտում եմ այցելել Մոսկվա:

Շատ ուրախ եմ մեր հերթական հանդիպման համար, ընդ որում` վերջին 4 ամսվա ընթացքում արդեն 3-րդ հանդիպման համար: Կարծում եմ, որ այսպիսի պարբերականությունն ընդգծում է մեր հարաբերությունների հատուկ բնույթը և, թույլ տվեք ասել, նաև մեր անձնական հարաբերությունների հատուկ բնույթը:

Ցանկանում եմ ընդգծել, որ ի հեճուկս որոշակի հոռետեսության, որ այսօր գոյություն ունի և՛ հայաստանյան, և՛ ռուսաստանյան լրատվական տիրույթում և սոցիալական ցանցերում, կարծում եմ, որ մեր հարաբերությունները զարգանում են շատ դինամիկ, շատ բնական, և գլխավոր խնդիրը, որը պետք է փորձենք լուծել, մեր հարաբերությունների զարգացման համար առկա ողջ ներուժի բացահայտումն է:

Բայց դա չի նշանակում, որ մեր հարաբերություններում չկան հարցեր. Աստված հեռու պահի այդպիսի իրավիճակից, երբ հարաբերություններում չկան հարցեր, քանի որ դա կնշանակեր, որ հարաբերություն ընդհանրապես գոյություն չունի:

Վստահորեն կարող եմ ասել, որ մեր հարաբերությունններում չկան անլուծելի հարցեր, և մենք այսօր կքննարկենք հարցերի շատ լայն շրջանակ:

Վստահ եմ, որ այդ հարցերը կլուծվեն` մեր դաշնակցային հարաբերությունների շահերի նկատմամբ հարգանքի, մեր երկրների շահերի նկատմամբ հարգանքի, մեր երկրների սուվերենության նկատմամբ հարգանքի և միմյանց ներքին գործերին չմիջամտելու սկզբունքի հիման վրա:

Շատ ուրախ եմ, որ ռուսաստանյան ներկայացուցիները, ամեն անգամ խոսելով մեր հարաբերությունների մասին, ընդգծում են նաև այս առանցքային հարցերը: Կարծում եմ` գլխավոր խնդիրն իսկապես մեր հարաբերություններում առկա ողջ ներուժի բացահայտումն է:

Մենք, իհարկե, ունենք փայլուն հարաբերություններ, բայց, կարծում եմ, պետք չէ դրա վրա կանգ առնել. հատկապես մեծ ներուժ ունենք քաղաքական, տնտեսական, ռազմատեխնիկական համագործակցության ոլորտներում և ընդհանրապես հումանիտար կապերի ամրապնդման առումով:

Իհարկե, մենք շահագրգռված ենք մեր հարաբերությունների հետագա զարգացմամբ և սերտացմամբ. նկատի ունեմ ոչ միայն երկկողմ հարաբերությունները, այլև համագործակցությունը և՛ Եվրասիական տնտեսական միության, և՛ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակում, և՛ ընդհանրապես մյուս ոլորտներում:

Դուք, իհարկե, իրավացի եք. մեր ապրանքաշրջանառության աճն այս տարի կազմել է ավելի քան 20 տոկոս, և դա շատ լավ նորություն է:

Կարծում եմ` մեր հարաբերություններում լավ նորություններ շատ կան. միայն պետք է ընդգծել և որոշումներ ընդունել որոշ ուղղություններով, և, իհարկե, պետք է մտածել` ի՞նչ անել, որպեսզի մեր հարաբերությունները հետագայում էլ ավելի դինամիկ զարգանան:

Եվս մեկ անգամ շատ ուրախ եմ այս հանդիպման համար: Վստահ եմ, որ կկարողանանք պահպանել այս պարբերականությունը, որովհետև ինձ համար հաճելի է շփվել Ձեզ հետ ոչ միայն միջպետական, այլև անձնական մակարդակում: Կարծում եմ` մեզ լավ զրույց է սպասվում»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

 Այս կարևոր հանդիպումից շատ բաներ, թերևս, հանրության համար գաղտնի ու չբացահայտված կմնան։

Սակայն հանդիպումից որոշ դրվագներ արդեն իսկ հայտնի են դարձել։ Այն, որ Փաշինյանն ավելի քան ինքնավստահ էր զգում Պուտինի մոտ, դա անզեն աչքով էլ երևում էր․․․

Հանդիպումից հետո ուշագրավ վիճակ է եղել ՌԴ նախագահ Պուտինի մոտ․..

Ըստ շրջանառվող լուրերի, հանդիպումից հետո, ՌԴ նախագահը փակ խորհրդատվություն է անցկացրել, որտեղ խոսել է Փաշինյանի անկոտրուն բնավորության մասին։

Պուտինին առավել անհանգստացրել է այն, որ ՀՀ առաջին դեմքն առաջին անգամ բաց տեքստով խոսել է երկրի սուվերունության և պետության ներքին հարցերին չխառնվելու վերաբերյալ։

Պուտինն ասել է, որ Փաշինյանիի հետ հարկավոր է խոսել զգուշավորությամբ, որպեսզի ՀՀ և ՌԴ հարաբերությունները չվատթարանան։

Загрузка...
loading...
«Եթե բանը հասնի դատարան, ապա Լիլիթ Մակունցը շատ պատասխաններ պետք է տա». Վիգեն Ստեփանյանը՝ իրեն դատի տալու մասին Սիրուշոն ռաբիզ է երգում. (տեսանյութ) Մերի Մակարյանը կրակի վրայով թռչելիս սայթաքել ու ընկել է․ (տեսանյութ) Երեխայի հիստերիայի նոպան կարելի է դադարեցնել վայրկյանների ընթացքում՝ ընդամենը մեկ հարց տալով. ահա, թե որ հարցն է դա ՎԻԴԵՈ. ՖՈՏՈ. Շուշան Երիցյանը հիմա էլ միայն ներքնազգեստո՞վ է փողոցում շրջում Հորդորում եմ բոլորիդ, չօգտվել mogo.am ընկերության ծառայություններից «Զարմացել էի, թե Սոսն ինչպես է ինքնուրույն խնամում մեր աղջկան». Մադոննան` Սոսի հետ ընտանեկան կյանքի մասին Փաշինյանը չկարողացավ զսպել ծիծաղը` պատգամավորի ելույթի ժամանակ. (ՎԻԴԵՈ) ԱՄՆ հիասթափեցրեց. Թրամփի աննախադեպ ավանսը Հայաստանին Սերժ Սարգսյանի վերադարձը՝ Կարեն Կարապետյանով Իննա Խոջամիրյանը հրաժարվե՞լ է նշանադրության մատանին կրելուց Խնդրում եմ ուշադիր եղեք՝ այժմվանից մինչև ամսի 14-ը․ Ահա թե ինչու Գագիկ Ծառուկյանը փող է առաջարկում վարչապետին. նրա պայմանը Արա՛ փափախով քրդի տեղ ե՞ք դրել․ Աշոտ Ասատրյանը՝ գազի գնի մասին Մինչ ընկերները բեմի վրա փորձ են անում, Լիլի Մորտոն տեսախցիկին գաղտնի կրծքերն է ցուցադրում․ (տեսանյութ) Միայն տեսեք, ինչ է ասել Պուտինը առանց անձրևանոցի կանգնելու վերաբերյալ. (Տեսանյութ) Վերարկուս` MassimoDutti է, Հայաստանում արժեքը 140.000 դրամ էր. Գոհար Աբաջյանը առաջին անգամ խոսում է սկանդալային լուսանկարի մասին. ՖՈՏՈ Նիկոլ Փաշինյանը կարդում է Ռոբերտ Քոչարյանի գիրքը՞ (ՖՈՏՈ) Գարիկ Պապոյանը Բալիում հանգստանալիս զվարճանում է ռուս կանանց վրա․ (տեսանյութ) Վերջապես Քրիստինա Եղոյանը շատ կարևոր գաղտնիք բացահայտեց իր անձնական կյանքի մասին. (Video) Քայլ արածները արտագաղթում են. ահազանգ Փաշինյանի համար Տեսեք, թե ինչ լուսանկարներ է հրապարակում Հրաչ Մուրադյանի սիրելին. ՖՈՏՈՇԱՐՔ Ինստագրամյան թրենդներից հետ չմնալով՝ Սիլվա Հակոբյանը որոշեց խայտառակել իրեն. (տեսանյութ) Կհեռանամ, կաշխատեմ որպես լրագրող, եթե իմ ժողովուրդը որոշի հեռացնել ինձ․ Փաշինյանը՝ RTS-ին. (տեսանյութ) Փաշինյանի ավտոշարասյունը կոպտորեն խախտում է ճանապարհային երթևեկության կանոնները. (Photo,Video) Արսեն Սաֆարյանի դուստրն իսկական գեղեցկուհի է դարձել. (Լուսանկարներ) Վանգայի 40 լավագույն բաղադրատոմսերը Դատարանում տղային հարցրեցին, թե բաժանվող ծնողներից ում հետ է ցանկանում մնալ. Երեխայի պատասխանը մարդու սիրտ է կտոր-կտոր անում… (Տեսանյութ) Ինչպես պարզել, թե արդյո՞ք Ձեր հեռախոսը գաղտնալսվում է. օգտակար խորհուրդներ Զարմանալի է, թե ինչպես է Լիլի Մորտոն կարողանում կրել և շնչահեղձ չլինել նման հագուստով. ՖՈՏՈ

Яндекс.Метрика
website by Sargssyan