Նիկոլ Փաշինյանի «անսպասելի պատասխանը՝ Վարդանյանի կշտամբանքին»

Ինչպես արդեն հայտնի է, ռուսաստանաբնակ հայ գործարար Ռուբեն Վարդանյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի հայ գործարարների հետ հանդիպման ժամանակ դիմել է վարչապետին`
նշելով, որ դա գործարար հանդիպում է, ոչ թե հանրահավաք, ուստի կարելի է խոսել թվերից:
«Մենք կարող ենք շատ բան խոսել, բայց բիզնեսը սիրում է կայունություն, կանխատեսելիություն:
Ի՞նչ կարող եք անել, որ մեր երկրում, որի ապագայի համար բոլորս ենք անհանգստանում, լինի կանխատեսելիություն»,-ասաց Վարդանյանը։
Փաշինյանը պատասխանեց.
«Տեղի է ունեցել հեղափոխություն, այդ ընթացքում Հայաստանի կայունությունը ոչ մի րոպե չի խաթարվել:
Հիմա անընդհատ տարբեր մարդիկ խոսում են անկայունության, քաղաքացիական պատերազմի մասին. այդ ինչի՞ մասին է խոսքը, որևէ մեկը կարո՞ղ է բացատրել:
Այսօր ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ժողովրդին ու միշտ է պատկանելու, ուզում եք՝ ինձ ցմահ միապե՞տ հայտարարեմ, որ ասեք` կայունություն կա»։
Փաշինյանը նաև նշեց, որ կայունության գործոնը լինելու է այն, որ ժողովուրդն է որոշելու՝ ով լինի իշխանության, իսկ եթե լինեն ուժեր, որ ցանկանան անկայունություն մտցնել, այդ ուժերն իրենց պատասխանը կստանան միարժեք և աներկբա.
«Թող որևէ մեկը դրանում չկասկածի: Հետո լաց կլինեն, կասեն՝ քաղբանտարկյալ ենք և այլն, բայց մեզ իրենց լացը չի հետաքրքրում:
Որևէ մեկը չի կարող Հայաստանում անկայունություն մտցնել, ես դա ձեզ երաշխավորում եմ:
Ընդ որում` անկայունություն ասելով նկատի ունեմ ապօրինի որևէ գործունեություն:
Բոլորը ազատ են օրենքով սահմանված քաղաքական գործունեություն իրականացնել, մենք այդ հնարավորությունը տալիս ենք, բայց կոկորդիլոսի արցունքներ պետք չէ թափել, ասել` մենք Ռուսաստանի բարեկամն ենք, մեզ բան են ասում:
Ռուսաստանի բարեկամը հայ ժողովուրդն է ու Հայաստանը, թող որևէ մեկը իրեն չհամարի Ռուսաստանի էքսկլյուզիվ բարեկամը Հայաստանի Հանրապետությունում»։
Ռուբեն Վարդանյանի արտահայտություններն ուղղված ՀՀ վարչապետին, անկասկած, ավելի քան չսպասված էր թե Փաշինյանի և թե ներկաների համար։
Որոշ չափով անսպասելի էր նաև Փաշինյանի արձագանքը։ Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչ կարծիք ունի նա՝ Ռուբեն Վարդանյանի հնչեցրած արտահայտությունների վերաբերյալ, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ինքը շատ է հարգում Ռուբեն Վարդանյնին և պատրաստ է լսել ցանկացած քննադատություն։
Նախկին իշխանությունների օրոք ոչմի գործարար չէր կարող թույլ տար իրեն որևէ կծու խոսք ուղղել կառավարությանը, քնի որ վստահ էին, որ այդպիսով վերջ կդրվեր իրենց բիզնեսի գոյությանը։
Սակայն այսօր ունենք մի իրավաիճակ, երբ նույն այդ գործարարներն համարձակ ասում են այն ինչ մտածում են՝ վստահ լինելով, որ հետևանքները այլ կլինեն, իսկ Փաշինյանն ի հեճուկս շտերի ենթադրության՝ մեծ հարգանքով խոսեց իրեն քննադատող գործարարի մասին, ցույց տալով, թերևս, որ իր համար առաջնայինը ոչ թե իր անձնական, այլ պետության շահի հետապնդումն է։