Այսօր՝ 18 հունվարի 2019թ., 00:00

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի հայտարարությունը՝ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի առնչությամբ


 

ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. Ինչպես հայտնի է, այսօր, սեպտեմբերի 11-ին համացանցում հայտնվեց մի տեսագրություն, որը ներկայացնում էր ՀՀ ԱԱԾ տնօրենի և ՀՀ ՀՔԾ պետի հեռախոսազրույցները`

“Մարտի 1-ի” գործին վերաբերող հարցերի, մասնավորա­պես` ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանին և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին կալանավորելու վերաբերյալ:

Այս զրույցների մանրամասները հայտնի են բոլորին և կարիք չկա վերաշարադրել դրանք: Հեռախոսազրույցների բովանդակությունը գալիս է փաստելու մի քանի կարևոր հանգամանք, որի մասին մեկ անգամ չէ, որ հայտարարել ենք:

Դրանք են. Նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ իրականցվում է քաղաքական հետապնդում, որն ուղղորդվում է անմիջականորեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից:

ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի խոսակցությունը սրանում կասկածի տեղ չի թողնում: Դատելով ձայնագրությունից, ի սկզբանե խնդիր է դրվել ոչ թե բացահայտել “Մարտի 1-ի” գործը և գտնել մեղավորներին, այլ պարզապես կալանավորել /զրուցակիցների բառապաշարով` “փակել”/ նախագահ Քոչարյանին, ինչը քաղաքական վենդետայի դասական օրինակ է:

Առաջին ատյանի դատավորը, որը կալանքի որոշում է կայացրել, գտնվել է իշխանական բիրտ ճնշման ներքո և իրեն վերևից թելադրված “դուխով” ապօրինի որոշում է կայացրել: ՀՀ երկրորդ նախագահի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի խափանման միջոցն ընտրվել է ուղիղ Նիկոլ Փաշինյանի համաձայնությամբ. նախ` ՀՔԾ պետն է համաձայնեցրել /կալանք/, իսկ այնուհետ` ԱԱԾ պետը /գրավ/:

Կատարվածը հանցագործություն է` բարձարաստիճան պաշտոնյաների մասնակ­ցու­­թյամբ: Հեռախոսազրույցների հրապարակմանը հետևած ՀՀ վարչապետի, ինչպես նաև ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հայտնի ասուլիսում արված հայտարարություն­ները, մեծապես ոչ այլ ինչ են, քան անհաջող արդարացումներ:

Հեռախոսազրույցների խայտառակ բովանդակու­թյու­նը մեկնաբանությունների կարիք չունի, ու զրույցներն այն մասին, թե “չար ուժերը” փորձում են նման ձայնագրություններ տարածելով խոչընդոտել “բարի ուժերի” հերոսական պայքարը կոռուպցիայի և հանցավորու­թյան դեմ, տվյալ համատեքստում պարզապես զավեշտալի են:

Կարևոր է ընդգծել, որ այս հեռախոսազրույցները բացահայտում են ոչ միայն ինչ-որ մի կոնկրետ գործին առնչվող դրվագ, այլև գործող ռեժիմի բուն էությունը, օրվա իշխանության իրական դեմքը:

Մարդիկ, որոնք առավոտից երեկո գոռում-գոչում են սիրո և հանդուրժողա­կանության ու արդարադատության մեջ չմիջամտելու մասին, անում են ճիշտ հակառակը` մոլորեցնելով ու խաբելով հասարակությանը:

Մարդիկ, որոնք առավո­տից երեկո խոսում են ժողովրդավարու­թյան մասին ամենակոպիտ ձևով ճնշում են ժողովրդավարական ազատություններն ու մարդու իրավունքները: Հարկ ենք համարում ընդգծել նաև հետևյալը:

Վարչապետի, ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի ելույթներից պարզ է դառնում. տեսնելով, որ շինծու գործի միջոցով հնարավոր չէ կալանվորել և հետապնդման ենթարկել նախագահ Քոչարյանին` հեռացնելով նրան քաղաքական դաշտից, ինչպես նաև համոզվելով,

որ ապօրինի հարստացման և առասպելական ունեցվածքի մասին խոսակցությունները իրականությանը չեն համապատասխանում, իշխանությունները նոր միջոցի են դիմում` հայտարարելով, թե Քոչարյանների ընտանիքը փողերի լվացմամբ է զբաղվել:

Թե ինչ արժեն այս հայտարարությունները, որ արված են հայտնի հեռախոսազրույցների մասնակիցների կողմից` առաջարկում ենք որոշի հանրությունը:

Սակայն ակնհայտ է, որ Նախագահ Քոչարյանի դեմ քաղաքական հետապնդումները շարունակվում են և նոր շրջան են մտնում: Մենք կոչ ենք անում բոլոր մեր հայրենակիցներին ու բարեկամներին սթափ կեր­պով գնահատել ստեղծված իրավիճակը, իշխանությունների գործելակերպը, պատռել քարոզչա­կան շղարշը և թույլ չտալ,

որպեսզի Հայաստանը ժողովրդավարական երկրից վերած­վի ամբոխավարական ձախողված պետության, որը կառավարվում է դիլետանտների կողմից` բոլշևիզմի սկզբունքներով և ուր խրախուսվում են քաղաքա­կան ռեպրեսիա­ները:

Загрузка...
loading...
Հայկ Սարգսյանը խոսել է Պրահայում պահվող եղբոր՝ Նարեկ Սարգսյանի հետ Սասուն Խաչատրյանը հրաժեշտ կտա՞ պաշտոնին Սևակ Միքայելյանի «սկանդալային» հայտարարության հետքերով Կռիվ՝ Ազգային Ժողովում, Ծառուկյանի խնամու պատճառով. (տեսանյութ) Ռուզաննա Խաչատրյանի արձագանքը՝ Սեյրան Օհանյանին մեղադրանք առաջադրելու մասին Արփինե Հովհաննիսյանի նոր գրառումը 25-ամյա ծննդկան է մահացել․ հարազատները մանրամասներ են հայտնում Օսիպյանն աշխատանքից ազատել է կաշառք վերցրած մտերիմին ԿԳՆ-ն մշակել է ուսուցչի վարքի կանոններ. Ի՞նչ կարող է անել և ի՞նչ չի կարող անել մանկավարժը Սրճարանում մատուցողուհի եմ աշխատել. Մարիամ Փաշինյանի հարցազրույցը Armenian Report-ին «Հրապարակում եմ պսիխոպաթ Մհեր Ենոքյանի կողմից գրված և ուղարկված ձեռագիր նամակ-սպառնալիք». Նարեկ Մալյան Տեսեք, ինչպես է Մանվել Գրիգորյանը խոստովանում է, որ ձևեր է թափել իբր վատ է. (Տեսանյութ) Նարեկ Մալյանը ուշագրավ տեսանյութ է հրապարակել՝ Զարուհի Մեջլումյանի հետ կապված «Ինչի՞ եք նկարում»․․․ «Ես առողջապահության նախարարն եմ». «Արմավիր» ԲԿ-ում չճանաչեցին Արսեն Թորոսյանին․ (տեսանյութ) Խայտառակ դեպք` Հայաստանի դիահերձարաններից մեկում. առնետները հոշոտել են հանգուցյալի դեմքը Մհեր Ենոքյանը հանդես է եկել նոր հայտարարությամբ Արտակարգ դեպք. հայրը դիմել է Ոստիկանություն, որ աղջիկն անհայտ կորել է, օրեր անց էլ հայտնել է, որ նա ավտոտնակի չհրկիզվող պահարանից հափշտակել է 11 հազար դոլար և 12 մլն դրամ Հայկ Սարգսյանի զորացրումը բանակից․ (տեսանյութ) Լուիզա Ներսիսյանի շնորհավորանքն ու տեսանյութը` Հրանտ Թոխատյանի 61-ամյակի առթիվ -24 աստիճան ցուրտ. Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել Հրապարակվել է 1996-ին արված տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են գտնում Իոսիֆ Աղաջանովի դին, ում սպանության համար Մհեր Ենոքյանը ցմահ է դատապարտվել Ով է ամենաերիտասարդ պատգամավորի ամուսինը․ (Լուսանկարներ) Ով է նոր խորհրդարանի ամենաերիտասարդ պատգամավորը․ (Բացառիկ լուսանկարներ) Նիկոլ Փաշինյանի դժբախտությունը... Պուտինի ճակատագրական սայթաքումը Հայաստանի հարցում Մարդիկ էնքան էն հաբռգել ՊՆ-ի զինվոր տեղափոխող ավտոբուսի դռներն են քացով ջարդում Խոզի գրիպը հասավ Հայաստան. «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում H1N1-ի 7-8 դեպք է գրանցվել Նրանց սրտի սուլթանը. Հակահայկական ակցիա՝ ռուսական առաջին ալիքով 5-ամյա հրաշքը հանդես է գալիս Նիկոլի դերում․ (տեսանյութ) Մեծ հարված Ռուսաստանին. Թուրքական հերթական ապտակը

Яндекс.Метрика
website by Sargssyan