Այսօր՝ 22 մայիսի 2019թ., 00:00

Սերժ Սարգսյանը հրապարակել է փաստաթուղթը. ՀՀԿ-ի վրեժ․


Lragir.am-ը գրում է․

 

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում խորհրդարանի պատգամավոր, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հիշեցրել է օգոստոսի 17-ի հանրահավաքում նրա ելույթից հետո տված հարցը:

Խոսքը վերաբերում է Արցախի տարածքների հանձնման մասին հայտարարությանը:

Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով «հող հանձնելու» մասին իրեն վերագրվող մեղադրանքին, որ այդ օրերին աշխուժորեն փորձում էին շրջանառել Ռոբերտ Քոչարյանի թիմն ու նաեւ նրան աջակցող ՀՀԿ-ականներ, հանրահավաքում հայտարարել էր, թե այդ մեղադրանքը փորձում են տարածել մարդիկ, որոնք իրենք են բանակցել «հող հանձնելու» շուրջ:

Արմեն Աշոտյանն էլ Նիկոլ Փաշինյանին էր դիմել ներկայացնելու, թե ո՞րն է այդ հայտարարության հիմքը, քանի որ Նիկոլ Փաշինյանն ասել էր, թե ստանձնելով պետության Առաջին դեմքի պարտականությունն ու ծանոթանալով բանակցային գործընթացի ամբողջ փաթեթին, կարող է անել այդպիսի հայտարարություն:

Փաշինյանն Արմեն Աշոտյանին ասել էր, որ պետական շահից ելնելով չի կարող հրապարակել այդ փաստաթղթերը, բայց Աշոտյանը կարող է պարզել Սերժ Սարգսյանի հետ զրույցի միջոցով:

Արմեն Աշոտյանը խորհրդարանում սեպտեմբերի 12-ին հայտարարել է, որ Սարգսյանի հետ զրուցել է, նա էլ ասել է, որ բանակցային գործընթացի առանցքում եղել է Արցախի կարգավիճակի հարցը:

Արմեն Աշոտյանը դարձյալ դիմել է Նիկոլ Փաշինյանին, նույն հարցով: Փաշինյանը ասել է, որ վախենում է հրապարակել ամբողջ ճշմարտությունը գործընթացի նախկին բովանդակության մասին, որովհետեւ դրանից հետո Արմեն Աշոտյանը կարող է ունենալ հոգեբանական օգնության կարիք:

Նա կրկնել է, որ չի եղել Արցախի կարգավիճակի մասին որեւէ խոսք, այն փաստաթղթում, որ ինքը ստացել է ժառանգություն նախկինից:

Բայց Փաշինյանն ասել է նաեւ, թե կգա ժամանակը, եւ ինքը կհրապարակի այդ ճմշարտությունը, բայց ինքը կորոշի, թե երբ:

Մինչ Արմեն Աշոտյանն այդ թեմայով բանավիճում է Նիկոլ Փաշինյանի հետ, Սերժ Սարգսյանը հրապարակել է պետք եղածը, կամ համենայն դեպս շատ բան:

Նա այդ բանն արել է 2016 թվականի ապրիլի վերջին, Բլումերգ գործակալությանը քառօրյա պատերազմից շաբաթներ անց տված հարցազրույցում, խոսելով Կազանի պլանի մասին եւ ասելով, որ ինքը պատրաստ էր ստորագրել այն, սակայն վստահ էր, տեսնում էր, որ Ալիեւը պատրաստ չէ:

Սարգսյանը ասել է նաեւ, թե որն էր Կազանի բովանդակությունը. «Կազանի փաստաթուղթը մադրիդյան սկզբունքների վրա արված փաստաթուղթ էր` արդեն շատ ավելի ծավալուն:

Այն ենթադրում է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը` ազատ կամարտահայտության միջոցով, և ասված է, որ այդ ազատ կամարտահայտությունն անպայման պետք է ունենա իրավաբանական ուժ, և այսպես մանրամասներ որոշակի:

Բայց ժամկետ նշված չէ, թե երբ պետք է տեղի ունենա այդ ազատ կամարտահայտությունը:

Եվ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ստանում էր ժամանակավոր կարգավիճակ` ժամանակավոր այն հատվածի համար, որ պետք է լիներ, այսինքն այդ փաստաթուղթը ստորագրելուց, մինչև ազատ կամարտահայտություն անցկացնելու պահը:

Ինչքան էլ տևեր` 5 տարի, 50 տարի, 500 տարի: Այս փաստաթուղթը նաև նախատեսում էր, որ Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանության բանակը պետք է դուրս գար 5 տարածքներից և պետք է գային խաղաղապահ ուժեր, որպեսզի այլևս կոնֆլիկտ չլինի:

Բայց խաղաղապահ ուժերը պետք է տեղակայվեին ոչ թե այդ ազատագրված ողջ տարածքում, այլ կողմերի միջև: Իսկ ազատված տարածքներ պետք է վերադառնար ադրբեջանական բնակչությունը»:

Ահա այն, ինչ փաստորեն պատրաստ էր ստորագրել Սերժ Սարգսյանը, եւ կամ առնվազն բանակցել է դրա շուրջ եւ հասցրել ստորագրման:

Փաստացի ստացվում է, որ Սարգսյանը բանակցել է մի փաստաթղթի շուրջ, որտեղ Արցախը ստանում էր ընդամենը միջանկյալ կարգավիճակ՝ անհայտ, անորոշ է, թե ինչքան ժամկետով, իսկ ահա Ադրբեջանը ստանում էր 5 շրջան եւ բնակչության հետ վերադարձ, խաղաղապահների երաշխիքով:

Բանակցե՞լ է Սերժ Սարգսյանը դրանից հետո որեւէ այլ պլան:

Դրա մասին տեղեկություն չկա, բայց փոխարենը կա Սարգսյանի խոստովանությունը, որ նա բանակցել է մի գործընթացի շուրջ՝ ընդ որում ստորագրելու պատրաստակամությամբ, որը չի ենթադրել կարգավիճակի հստակեցում:

Загрузка...
loading...
«Ժողովուրդ, ես հողին եմ հանձնում իմ վերջին զավակին, բայց վայը եկել ու ձեզ տարել է, եթե դուք գյուղը հանձնեք» Աղը կօգնի ազատվել անհաջողություններից, խնդիրներից, նեգատիվից. Աղը կարող է փոխել մեր կյանքը դեպի լավը Հորոսկոպի 3 նշան, ում բախտը 2019-ին լիովին կբերի Հորոսկոպի 3 նշան, ում բախտը 2019-ին լիովին կբերի «Tete A Tete» օնլայն հաղորդմանը Անժելա Սարգսյանը խոսում է սեքս սկանդալի ու «Կյանքի խոսք»-ի մասին. (Video) Դատավոր Դավիթ Բալայանը փորձեց պատուհանից մտնել դատարան. ցուցարարները խոչընդոտեցին, դատավորը վայր ընկավ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քիչ առաջ Վիտալի Բալասանյանի ավտոմեքենան կանգնեցրել են զենք-զինամթերքի պատճառով Սիրուշոյի արձագանքը՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու մասին դատարանի որոշումից հետո Որոնք են այն կանայք, որոնց տղամարդիկ չեն լքում Միսը լվանալ չի կարելի. մի քանի խորհուրդ՝ մասնագետից. «Փաստ» Խոշոր ՃՏՊ Սարալանջում, մեքենան 20 մետրից գահավիժել է. (Video) Խայտառակ կադրեր. Ինչպես են օդնաավակայանի աշխատակիցները ծիծաղում այրվող ինքնաթիռի վրա. (Տեսանյութ) «Եթե պիտի տանից դուրս սեքս ունենաս, հաշմանդամություն ունեցող մարդու համար շատ դժվար ա մատչելի տեղ գտնել». Զարուհի Բաթոյան․ (Տեսանյութ) «Շերեմետևո» օդանավակայանում այրված ինքնաթիռի ուղևորը տեսանկարել է օդանավում տիրող խուճապը. (Video) Արթուր Բաղդասարյանի դստեր՝ Էլինա Բաղդասարյանի շքեղ հարսանիքը․ (տեսանյութեր) Բացառիկ տեսանյութ այսօր Մոսկվայում այրվող ինքնաթիռի ներսից․ (թույլ նյարդեր ունեցողներին՝ չդիտել) Ահասարսուռ կադրեր` «Շերեմետևո» օդանավակայանից․ ուղևորները ցատկում են այրվող ինքնաթիռի աստիճաններից. (Տեսանյութեր) Արթուր Բաղդասարյանի դուստրն ամուսնացել է. (Ֆոտոշարք) Բաքուն աշխուժացել է։ Երևանի չոր պատասխանը․ (տեսանյութ) Հաղարծինում տեղի ունեցավ խաչաղբյուրի օծում` Իքս գրուպ կոնցերնի նախագահ Խաչիկ Խաչատրյանի բարերարությամբ Կենդանակերպի նշանների դավաճանությունների պատճառները. աստղաբանների 12 բացատրությունները «Դարի հարսանիքը». Պզոյի դստեր հարսանյաց արարողության տեսագրությունը. (ՏԵՍԱՆՅՈՒԹ) 5 նշան, որ ձեր կինը սիրեկան ունի Պզոյի դստեր հարսանիքի տեսանյութերը հայտնվել են համացանցում Տեղի է ունեցել Պզոյի դստեր հարսանիքը. Քավորը Սամվել Ալեքսանյանն է «Ոնց որ փչացած ռադիո ըլնես, արա». ոստիկանը՝ Արարատ Միրզոյանի կնոջը․ (Տեսանյութ) Միայն նայեք այս անհավատալի փոխակերպմանը. կարծես բացարձակ տարբեր մարդիկ լինեն․ (Տեսանյութ) Շտապ․Կրկին խոշոր հրդեհ Ֆրանսիայում. Կարող է այրվել Վերսալի պալատը․ (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռոսիա 1 հեռուստաալիքի 60 минут հաղորդման եթերում ԱԱԾ-ն անսպասելի խուզարկություններ է կատարել «Զոն նայողի»-ի բանտախցում. (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Яндекс.Метрика
website by Sargssyan