Այսօր՝ 24 սեպտեմբերի 2018թ., 00:00

Ռոբերտ Քոչարյանը բացեց խաղաքարտերը. իրական նպատակը


Lragir.am-ը գրում է․

 

Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել, որտեղ խոսել է հայտնի գաղտնալսման, դրան իշխանության արձագանքի, մասնավորապես այդ արձագանքում իր հասցեին հնչեցված մեղադրանքների մասին, նաեւ ավելի ուշ հանրահավաքի ընթացքում Նիկոլ Փաշինյանի գնահատականների, հրահանգների եւ հայտարարությունների մասին:

Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը ակնառու դրսեւորում էր անելանելի վիճակը, որում հայտնվել է նա եւ ինչը շարունակում է խորանալ, որպես հրապարակային քաղաքական դիրքավորման հետեւանք:

Այդ հետեւանքը գործնականում անխուսափելի էր, հաշվի առնելով այն, որ այդ դիրքավորումը Ռոբերտ Քոչարյանի համար ամենաանհարմարավետ դաշտն է թե բնույթի, մտածողության, պատկերացումների, թե նրա շուրջ նախագահության շրջանից մինչ այժմ ձեւավորված անբարենպաստ մի շարք հանգամանքների բերումով:

Երկրորդ նախագահն էլ անկասկած զգում է դա, պարզապես նա այլեւս ի վիճակի չէ կանգ առնել, իսկ նոր հարցազրույցն էլ ցույց է տալիս, որ նա աստիճանաբար սկսում է մտածել, որ ավելի ու ավելի անզոր է Նիկոլ Փաշինյանին կանգնեցնելու հարցում:

«Ի՞նչ ասեմ, զարմանալի բան է, բայց սա փաստ է և ամենից զարմանալին գիտե՞ք ինչն էր ինձ համար՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն էր, որ ինքը պատասխանատու է քաղաքական հնչեղություն ունեցող բոլոր ձերբակալումների համար:

ա հնչեցրեց հանրահավաքի ընթացքում: Մենք Եվրախորհրդի անդամ երկիր ենք, սա չի կարող անհետևանք անցնել Հայաստանի Հանրապետության համար:

Սա մի հայտարարություն է, որ նույնիսկ բռնապետները չեն անում այսպիսի ուղիղ ձևով:

Հիմա ես պետք է շնորհավորեմ Հայաստանի ժողովրդին, որ մենք ստացանք նոր բռնապետ», հայտարարում է Ռոբերտ Քոչարյանը:

Իհարկե հարց է առաջանում, այդ դեպքում ո՞վ էր հին բռնապետը: Ու՞մ է ակնարկում Ռոբերտ Քոչարյանը: Արդյոք Սերժ Սարգսյանին: Մեծ հավանականությամբ, եւ դա մատնում է Քոչարյանի հաջորդ նախադասությունը.

«Արդյո՞ք սա էր այդ հեղափոխության նպատակը»: Երկրորդ նախագահն ինչ որ իմաստով գուցե մատնում է նաեւ, որ հեղափոխության գործընթացում այդուհանդերձ փորձել է ունենալ իր այսպես ասած «ներդրումը», գուցե որոշ ուժերի միջոցով, որոնք ներգրավվել են պրոցեսում, փորձելով այն օգտագործել Սերժ Սարգսյանի դեմ եւ հետ վերցնել իշխանության «ճամպրուկը»:

Թերեւս պատահական չէ, որ Ռոբերտ Քոչարյանը պրոցեսին միջամտեց ապրիլի 25-ից հետո, երբ տեսավ, որ 23-ից՝ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո այդուհանդերձ չի հաջողվում իրավիճակը շրջել «հեղափոխության նպատակի» շուրջ:

Հենց այդ համատեքստում է խիստ ուշագրավ Սերժ Սարգսյանի հրաժարականի տեքստը՝ Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի «կոդով», որի շարունակությունն էր սակայն ամենաէականը թերեւս՝ փողոցի շարժումը իմ պաշտոնավարման դեմ էր:

Սերժ Սարգսյանն ըստ երեւույթին ակնարկում էր, որ կա զարգացման երկու սցենար՝ Նիկոլինը, որը նա թերեւս համարում էր ճիշտը՝ դիտարկելով, որ եթե հրաժարական, ապա ամբողջական իշխանափոխություն, եւ նրանցը, ովքեր միայն իր դեմ էին, ոչ թե ամբողջական իշխանության:

Ի դեպ, այդ համատեքստում էլ ներկայում խիստ ուշագրավ է այն, որ Նիկոլ Փաշինյանը այս փուլում բացում է այդ շերտը, հայտարարելով, որ կան ուժեր, որոնք ներկայանալով հեղափոխության գործընկեր եւ ընկեր, իրականում բանակցում են եւ գործարք են շոշափում նախորդ իշխանության հետ:

Մյուս կողմից, այս հանգամանքը բավական պատասխանատու փաստի առաջ է դնում այդ ուժերին, ստիպելով հստակեցնել դիրքորոշումը:

Ու թերեւս դա զգալով, նրանց աջակցության ուշանալով է, որ Ռոբերտ Քոչարյանը նոր հարցազրույցում հարցնում է՝ «սա՞ էր հեղափոխության նպատակը», կամ այլ կերպ ասած փորձում է հեղափոխության մեջ «ներդրած» ուժերին հիշեցնել պայմանավորվածությունը:

Իսկ նրանք մինչեւ այժմ հրաժարվում էին դրանից, եւ առավել եւս դա շատ բարդ է այժմ: Հավանաբար դա է պատճառը, որ երկրորդ նախագահը փորձում է գտնել նոր դաշնակիցներ, բայց շանտաժի տրամաբանությամբ, խոսելով այն մասին, թե իր դեմ անօրինականությանը ներգրավում են նաեւ իրավապահ համակարգի աշխատակիցների:

Քոչարյանը նրանց կոչ է անում չենթարկվել, քանի որ հեռու չէ այն օրը, երբ անօրինականության հեղինակները պատասխան են տալու:

Ռոբերտ Քոչարյանը փաստորեն բաց տեքստով կոչ է անում իրավապահ համակարգի աշխատողներին չենթարկվել ղեկավարությանը:

Հատկապես ԱԱԾ պետի գաղտնալսման փաստից հետո այդօրինակ հայտարարությունն այլ բան չէ, քան համատեքստի իմաստով ցուցմունք ինքն իր դեմ, որովհետեւ գործնականում հիմնական վարկածներից մեկն էլ այն է, որ ձայնագրությունն արվել է համակարգի ներսից:

Իհարկե, այդ իմաստով առավել քան հրամայական է դառնում քննության իրականացումը եւ բացահայտումը, սակայն այս ֆոնին էլ առավել հատկանշական է դառնում, որ Ռոբերտ Քոչարյանը տալիս է ավելի բաց խաղ պատկերող հարցազրույց:

Բաց խաղը նրան բնորոշ չի եղել անգամ ուժեղ իշխանության ղեկին եղած տարիներին, արդյոք նրա համար հնարավոր է ուժեղ բաց խաղ իշխանության դեմ:

Загрузка...
loading...
Փաշինյանի «50 հազար դոլարանոց Franck Muller ժամացույցը». ի՞նչ արժե այն իրականում Արտակ Զեյնալյանը այցելել է ՔՊ շտաբ և շնորհավորել Հայկ Մարությանին. (Տեսանյութ) Ում օգտին է քվեարկել Մկրտիչ Արզումանյանը ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. ԿԸՀ-ն հրապարակել է նախնական արդյունքները. «Իմ քայլը» դաշինքը ջախջախիչ հաղթանակ է տոնում Ինչ վիճակ է այս պահին «Իմ քայլը» դաշինքի կենտրոնական շտաբում. (Video) Ինչ է կատարվում Հայկ Մարությանի շտաբում. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Ռուբեն Հայրապետյանի վերջին հարվածը․ Վանեցյանի համար անսպասելի էր, բայց․․․ Լավ նորություն ՀՖՖ-ից Comedy Club-ը կրկնօրինակում է Փաշինյանին. (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանը՝ հազիվ հիշեց «Կենտրոնի Պետրոսին»․ (տեսանյութ) Երգիչը կատարել է Մայքլ Ջեքսոնի երգը և ժյուրիին դահլիճի հետ միասին հասցրել էքստազի Այսօր գնում էի ավտոբուսով և ժամանակս շատ ձանձրալի էր անցնում․ որոշեցի մոտենալ մի աղջկա և փորձել կատակել․ ահա թե ինչ ստացվեց արդյունքում Պաշտոնանկ չէ, գնդակահարվելու է... Կալանքից ազատվելուց հետո Սաշիկ Սարգսյանի որդին «քեֆ» է անում Արմեն Սարգսյանի հետ․ (Video) Նոր սկանդալ. Նարեկը դավաճանեց Ռիտային Այս պահին Արարատ լեռան փեշերը վառվում են, հրդեհը կիլոմետրերով տարածված է. ՏԵՍԱՆՅՈՒԹ Սաշիկ Սարգսյանի անսպասելի քայլը․ Ինչ է կատարվել Նոր զարգացումներ՝ Էջմիածնի քաղաքապետի շուրջ սկանդալի մասին Այդ գումարները բյուջեից չեն եւ ենթակա չեն վերադարձման. Սաշիկ Սարգսյանի պատասխանը՝ վարչապետին Այ, սա արդեն իրական Քոչարյանն է Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ գրառում է կատարել Սերժ Սարգսյանի և Ռոբեր Քոչարյանի վերաբերյալ Նալբանդյանը յուղ է լցնում կրակին. վտանգավոր փորձ, պետք է կանգ առնել Անսահման ցինիզմի «մաստեր կլաս», լկտիության «վիշի պիլոտաժ». «Հայկական ժամանակ» Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել. Mercedes-ի վարորդը վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի. մայրը տեղում, երեխան՝ հիվանդանոցում մահացել են «Եթե Հայկ Մարությանը դա բացատրի, ես ընտրարշավից դուրս կգամ». Պետրոս Ղազարյան Ռոբերտ Քոչարյանը բացեց խաղաքարտերը. իրական նպատակը Դատավոր Վաչե Մարգարյանի հայտարարությունը Ոստիկանները զինաթափել եւ բերման են ենթարկել Սամվել Ալեքսանյանի թիկնազորին. (տեսանյութ) Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացառիկ հարցազրույցը՝ Yerevan.Today-ին Սերժ Սարգսյանը հրապարակել է փաստաթուղթը. ՀՀԿ-ի վրեժ․

Яндекс.Метрика
website by Sargssyan