Այսօր՝ 20 ապրիլի 2019թ., 00:00

Անսահման ցինիզմի «մաստեր կլաս», լկտիության «վիշի պիլոտաժ». «Հայկական ժամանակ»


«Հայկական ժամանակ»-ը գրում է՝

 

Հայաստանում տիրող վիճակը որոշակի խմբավորումների կարծիքով աբսուրդային է: Սակայն իրականում աբսուրդն այնտեղ չէ, որտեղ նկատի ունեն այդ խմբավորումները: Տասնամյակների ընթացքում առաջին անգամ ՀՀ քաղաքացին ունի մի կառավարություն, որը առնվազն առաջին դեմքերի մակարդակով կոռուպցիայի հետ որեւէ կապ չունի, չի սերտաճում բիզնեսի հետ, չի հովանավորվում օտարերկրյա որեւէ կենտրոնից…

Ե՛վ ՀՀ քաղաքացիների, ե՛ւ աշխարհասփյուռ հայերի բացարձակ մեծամասնությունը աջակցում, հավատում է իր վարչապետին ու կառավարությանը եւ հպարտանում: Այստեղ ոչ մի աբսուրդ չկա:

Իրականում աբսուրդ կա, բայց բոլորովին այլ տեղ: Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի նախաձեռնությամբ ԵԽԽՎ քաղաքական հարցերի եւ ժողովրդավարության հանձնաժողովի նիստում քննարկվել է ՀՀ-ում տիրող ներքաղաքական իրավիճակը: Այդ մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում:

«Երեկ ԵԽԽՎ քաղաքական հարցերի եւ ժողովրդավարության հանձնաժողովի նիստին քննարկվել է ՀՀ-ում տիրող ներքաղաքական իրավիճակը եւ վերջին շրջանում տեղի ունեցած զարգացումները, մասնավորապես՝ խոսքի ազատության դեմ ուղղված բռնաճնշումները, ատելության խոսքի աննախադեպ բռնկումը եւ տարածումը, երկրորդ նախագահի, բազմաթիվ նախկին պաշտոնյաների եւ նրանց ընտանիքի անդամների դեմ հարուցված քրեական գործերը, հնարավոր սահմանադրական փոփոխությունները` որպես վարչապետի պաշտոնավարումը երաշխավորող լծակ, օրենսդիր եւ դատական իշխանությունների վրա ճնշումները։

Ներկայացրել եմ փաստեր, տեսանյութեր, հրապարակումներ։ Քննարկվել է նաեւ ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի միջեւ տեղի ունեցած ձայնագրության բովանդակությունը: Հանձնաժողովը հարցի քննարկման արդյունքում որոշում կայացրեց Քաղաքական հարցերի եւ ժողովրդավարության հանձնաժողովի անունից նամակ ուղղել Մոնիտորինգային հարցերի հանձնաժողովին` առաջարկելով մոնիտորինգ իրականացնել Հայաստանում իրավունքի գերակայության ապահովման, օրենսդիր եւ դատական իշխանությունների անկախության ապահովման, ինչպես նաեւ քաղաքական հետապնդումների կապակցությամբ»,- գրել է Հովհաննիսյանը:

Այստեղ միանգամից երկու աբսուրդ կա: Առնվազն: Առաջինն այն է, որ Արփինե Հովհաննիսյանը դեռ զբաղեցնում է ՀՀ ԱԺ փոխնախագահի պաշտոնը: Սա պարզապես հակասում է քաղաքական տրամաբանությանը: Նախ, ՀՀԿ խմբակցությունը ԱԺ-ում այլեւս չունի մեծամասնություն եւ այն չպետք է ունենար ոչ ԱԺ նախագահ, ոչ էլ միանգամից երկու փոխնախագահ: Ահա սա աբսուրդ է:

Աբսուրդ է նաեւ, որ ընդհանրապես, ՀՀԿ-ն ԱԺ-ում այդքան մեծ խմբակցություն ունի: Այլեւս ակնհայտ է, որ ՀՀԿ-ի ունեցած մանդատների թիվը, մեղմ ասած, շա՜տ մեղմ ասած, բոլորովին չի արտահայտում ՀՀ ներքաղաքական դասավորվածությունը: ՀՀԿ-ն էլի մեղմ, չափազանց մեղմ ասած, այնքան ցածր վարկանիշ ունի, որ նույնիսկ չհամարձակվեց, նույնիսկ մտքներով չանցավ մասնակցել Երեւանի ավագանու ընտրություններին: Եվ այն, որ հիմա Արփինե Հովհաննիսյանը կամ որեւէ այլ ՀՀԿ-ական օգտվում է ՀՀ Սահմանադրությամբ եւ օրենքներով ԱԺ-ի մեծամասնությանը տրված լիազորություններից, դա է իրական աբսուրդը:

Կարելի էր չանդրադառնալ Արփինե Հովհաննիսյանի գրառմանը, որը նույնպես աբսուրդ է: Առնվազն: Ասում է ՝ «խոսքի ազատության դեմ ուղղված բռնաճշումներ»: Ու այդ մասին մտահոգություններ է հայտնում ՀՀԿ-ական պատգամավորը:

Որքան հայտնի է, հեղափոխությունից հետո ոչ մի ՀՀԿ-ական, ոչ մի լրագրող, սոցցանցերի ոչ մի օգտատեր ու անգամ ֆեյք չի ենթարկվել բռնաճնշումների: Եվ հակառակը:

Հեղափոխությունից առաջ տասնյակ, հարյուրավոր, հազարավոր մարդիկ բառացիորեն ենթարկվել են բռնաճնշումների միայն ազատ խոսք ունենալու իրավունքից օգտվելու համար:

Այդ թվում՝ նաեւ Արփինե Հովհաննիսյանի գործընկերներից մեկը՝ ԱԺ պատգամավորը, որը համարձակվել էր ԱԺ ամբիոնից քննադատել ՀՀԿ-ի առաջնորդին: Նրան շենքի մուտքում ծեծեցին, որից հետո ԱԺ-ում նաեւ կշտամբեցին, թե ինչու է քննադատել իրենց առաջնորդին:

Արփինե Հովհաննիսյանին նաեւ դուր չի գալիս, որ նախկին պաշտոնյաների եւ նրանց ընտանիքի անդամների դեմ քրեական գործեր են հարուցվել: Նրան ակնհայտորեն դուր է գալիս, որ այդ նախկին պաշտոնյաներն ու նրանց ընտանիքի անդամները մի քանի հարյուր հազար դրամ աշխատավարձ ստանալով՝ դիզել են մի քանի հարյուր հազար, մի քանի հարյուր միլիոն դոլարների ունեցվածք:

Ու ՀՀԿ-ական պատգամավորի կարծիքով, այդ մարդկանց դեմ քրեական գործ հարուցելը, նրանց գործերը քննելը, այսպես ասենք, հակաժողովրդավարական է:

Բա եթե սա աբսուրդ չէ, բա աբսուրդը ո՞րն է: Դրանից ավելի ընդգծված աբսուրդ է թերեւս այն, որ այդ «նախկին պաշտոնյաները» դեռ վայելում են իրենց ունեցվածքը, եւ իրավապահները ու դատարանները օրենքի տառին եւ ոգուն համապատասխան նրանցից դեռ չեն բռնագրավել այդ ունեցվածքը եւ հանել աճուրդի…:

Բայց աբսուրդի գագաթնակետը, անխոս, Ռոբերտ Քոչարյանի հայտնած մտքերն էին երեկ տված հարցազրույցում: Նա որոշել էր ժողովրդավարության ու պարկեշտության դասեր տալ:

Ասում էր՝ գաղտնալսման սկանդալից հետո «յուրաքանչյուր երկրում, ոչ միայն զարգացած ժողովրդավարական երկրում նման սկանդալից հետո այդ մարդիկ պետք է հրաժարական տային, ներողություն խնդրեին հասարակությունից…»:

Քոչարյանը, բնականաբար, չասաց, թե ինչ պետք է աներ այն մարդը, որի թիկնապահները սրճարանի զուգարանում դաժանորեն ծեծելով մարդ են սպանում միայն այն բանի համար, որ նա հանդգնել է ասել «պրիվետ Ռոբ»:

Նա չասաց, թե ինչ պետք է անի այն մարդը, որի թիկնապահները մարդ սպանելուց հետո նույնիսկ մեկ ժամ չեն անցկացրել անազատության մեջ:

Չասաց, թե ինչ պետք է անի այն մարդը, որը նույնիսկ կեղծ ցավակցություն կամ ափսոսանք չի հայտնում սպանության կապակցությամբ, այլ չափազանց «նրբանկատորեն» ասում է ափսոս, սպանած չլինեին՝ ես իրեն մի երկու բան կասեի:

Մայրաքաղաքում իր ու իր թիմի դեմ դուրս եկած խաղաղ ցուցարարներին գնդակահարելու կապակցությամբ մինչեւ օրս նույնիսկ ափսոսանք չհայտնած անձը հանդգնում է պարկեշտության մասին խոսել:

Մի խոսքով, ասել սա աբսուրդ է՝ կնշանակի ոչինչ չասել: Աբսուրդը չափազանց դիվանագիտական բնորոշում է: Սա անսահման ցինիզմի «մաստեր կլաս» է, սա լկտիության «վիշի պիլոտաժ» է:

Загрузка...
loading...
Տեսանյութ. Ծեծկռտուք ու քաշքշոցներ` Սպիտակցի Հայկոյի մասնակցությամբ Լիլիթ Հովհաննիսյանի ինքնազգացողությունը վատացել է համերգի ժամանակ․ (Video) Ռազբորկա ԱԺ նիստից հետո․ ի՞նչ է կատարվել Մարուքյանի աշխատասենյակում Հռոմի պապը համբուրում է Սուդանի իշխանության և ընդդիմության առաջնորդների ոտքերը՝ խնդրելով դադարեցնել պատերազմը. (Video) Նախկինում ինչպիսի՞ տեսք է ունեցել ԱԺ-ում ելույթ ունեցած տրանսգենդերը Այդ սենյակում մի մարդ չմնա, աշխատանքից ազատել բոլորին. Նիկոլ Փաշինյան Լիլիթ Հովհաննիսյանն առաջին անգամ ցույց է տվել իր գեղեցկուհի մայրիկին, ում երգչուհին անչափ նման է. (Photo) Աշոտ Ղազարյանի թոռները` Անահիտը և Բորիսը, «Лучше всех» նախագծի ընթացքում հիացրել են հաղորդավար Մաքսիմ Գալկինին Նատալիա Օրեյրոյի համերգը Երևանում․ (տեսանյութ) Կարճ շորտերի սիրահար Անատի Սաքանյանը նման տեսքո՞վ է մարզվում մարզասրահում. (Տեսանյութ) Փաշինյանի խիստ հրահանգը՝ Արթուր վանեցյանին Լուիզային ստիպե՞լ են նման անճաշակ հագուստ կրել Womens club-ի բեմում. ՖՈՏՈ Արձակուրդից հետո դասերը մեկնարկեցին առանց սիրելի դասընկերոջ. (Տեսանյութ) Նոր մանրամասներ Գյումրիում 10-ամյա երեխայի մահվան դեպքից Փաշինյանի քաղաքական հզոր պատասխանը՝ Ալիևին․ (տեսանյութ) Ահասարսուռ դեպք Գյումրիում։ Մայրը 10-ամյա որդուն գտել է մահացած ՀՀ վարչապետի խոսուն ժեստը՝ Ալիևի հետ հանդիպման ժամանակ. (Ֆոտո) Փաշինյանի և Ալիևի պահվածն՝ առաջին պաշտոնական հանդիպման ժամանակ․ (տեսանյութ) Սերժ Սարգսյանի ուղերձը. ժամանակը մոտենում է Նոր սկանդալ հայ-ռուսական հարաբերություններում․ Ռուսական պետական հեռուստաընկերությունը Փաշինյանի քայլերը որակում է հակաօրինական․ (Տեսանյութ) Ալիևի հետ հանդիպման մասին խոսելիս Փաշինյանը հեռախոսով նամակ ստացավ, որից հետո սկսեց կմկմալ. (Տեսանյութ) Սիրուշոն տատիկի հետ դուրս էր եկել զբոսանքի, երբ բակի երեխաները նկատեցին նրան. վերջիններիս արձագանքը տեսնել է պետք. (Տեսանյութ) Ինչի է պատրաստվում Ադրբեջանը. Բաքուն փոխում է կերպարը Սամվել Բաբայանի նամակը Սերժ Սարգսյանին․ (2013 թվական) Աննա Հարությունյանը Անի Երանյանի հետ լուսանկար է հրապարակել. ՖՈՏՈ 6-րդ վարչության աշխատակիցները զինված մտել են Արմաշի ալյուրի գործարան Գագիկ Ծառուկյանի կարևոր հայտարարությունը. քաղաքացիների բոլոր վարկերը կհամաներվե՞ն․ (Տեսանյութ) Ինչ շքեղ տեսքով է Մարինկա Խաչատրյանը ներկա գտնվել ու երգել քույրիկի նշանադրության օրը. (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ) Քիչ առաջ ծեծկռտուք է տեղի ունեցել երևանյան երթուղայիններից մեկի մեջ․ «Ձենդ, կոկորդդ կկտրեմ, հերդ դագաղդ դնի». (Տեսանյութ) Փոքրիկ Միշան՝ իր հզոր ելույթով, իրար է խառնել ամբողջ Ադրբեջանը

Яндекс.Метрика
website by Sargssyan