Сегодня: 17 Ноябрь 2019г., 00:00

Ռուբեն Հայրապետյանի վերջին հարվածը․ Վանեցյանի համար անսպասելի էր, բայց․․․


1in.am-ը գրում է․

 

Ռուբեն Հայրապետյանն այլևս Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը չէ: 17-րդ արտահերթ համաժողովի ժամանակ ֆեդերացիայի նախագահի պաշտոնին ընտրվեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:

Ընտրություններից մեկ օր առաջ հրաժարականի դիմում էր ներկայացրել մեր ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը:

Վերջինիս նման քայլը բավական ծանր դրության մեջ է գցել Հայաստանի գլխավոր թիմին: Ռուբեն Հայրապետյանը համաժողովին չէր ներկայացել, ինչը կարելի է բոյկոտ համարել:

Նշենք, որ Մինասյանի հրաժարականն երեկ ընդունվել էր հենց Հայրապետյանի կողմից:

«Հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի հրաժարականն անսպասելի էր: Միմյանց հետ չենք զրուցել:

Մեկ անգամ հանդիպել ենք, և չէի սպասում, որ նա պետք է հրաժարական տա: Հաշվի առնելով այն, որ հրաժարականը եղավ անսպասելի` մենք հիմա շատ ակտիվ կերպով զբաղված ենք նոր գլխավոր մարզչի փնտրտուքներով:

Արդեն գիշերվանից աշխատանքներն ակտիվորեն տարվում են: Ունենք մի քանի թեկնածու, որոնց անունները չեմ տա, բայց կասեմ, որ քննարկվում են տարբերակներ տեղից, և` արտերկրից:

Առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում կներկայացվի Հայաստանի հավաքականի նոր գլխավոր մարզչի թեկնածուն», -լրագողների հետ հանդիպմանն ասաց Վանեցյանը:

Փաստորեն, Մինասյանի հրաժարականն ընդունելով և համաժողովին չներկայանալով Ռուբեն Հայրապետյանը կրկին անգամ ցույց տվեց իր վերաբերմունքը հայկական ֆուտբոլի հանդեպ:

Այո, հնարավոր է Մինասյանը չի ցանկացել աշխատել ՀՖՖ-ի նոր ղեկավարության հետ բայց, հայկական ֆուտբոլով մտահոգ յուրաքանչյուր ղեկավար պետք է գոնե փորձեր կանխեր ճգնաժամային իրավիճակը: Հայրապետյանը կարող էր չընդունել Մինասյանի հրաժարական, կամ գոնե խնդրի վերջնական լուծման վերաբերյալ որոշումը թույլ տար կայացնել ՀՖՖ-ի նոր նախագահին: Հայաստանի հավաքականը ծանր իրավիճակում է և հաջորդ հանդիպումն անց է կացնելու արդեն հոկտեմբերի 13-ին:

3 շաբաթվա ընթացքում նորմալ գլխավոր մարզիչ գտնելն իսկապես բարդ խնդիր է:

Հավաքականն անտեր թողնելու այս քայլը կարծես թե հաստատում է այն կարծիքը, որ Ազգերի լիգայի խաղարկության Մակեդոնիա-Հայաստան խաղում տեղի է ունեցել սաբոտաժ: Տարօրինակ՝ անփառունակ ելույթ, մարզչի հրաժարական․․․:

Վստահ ենք, որ Մինասյանը Հայաստանի ազգային հավաքականից հեռանալու որոշում կայացրել էր արդեն իսկ Մակեդոնիայի հավաքականի հանդիպումից հետո: Ինչո՞ւ այդ մասին հայտարարվեց ՀՖՖ-ի նախագահի ընտրություններից ընդամենը մեկ օր առաջ: Չարաբաստիկ հանդիպումը տեղի էր ունեցել սեպտեմբերի 9-ին:

Խաղից հետո հրաժարականի մասին հայտարելով Մինասյանը ՀՖՖ-ի նոր ղեկավարներին հնարավորություն կտար ավելի վաղ սկսել ոչ ֆորմալ բանակացությունները գլխավոր մարզչի թեկնածուների հետ: «Նախ ասեմ, որ Մակեդոնիան մեզ ոչնչով չզարմացրեց:

Առաջին խաղակեսում գոլ ընդունեցինք, որը տրամաբանական չէր, քանի որ մեր դարպասին ոչ մի վտանգ չկար: Ուղղակի նվեր տվեցինք:

Բացի այդ, մենք մտածված գնդակը հանձնել էինք Մակեդոնիային և առաջին խաղակեսի համար մշակված մարտավարությունն աշխատում էր: Երկրորդ խաղակեսում մենք փոխեցինք մարտավարությունը, պետք է գոլ խփեինք, բայց չստացվեց:

Իսկ արդյունքը որոշվում է գոլերով, պետք է գրավել մրցակցի դարպասը: Մակեդոնիան երկուս ու կես պահ ուներ, որից երկուսն օգտագործեց: Բոլոր դեպքերում, շնորհավորում եմ Մակեդոնիայի հավաքականին:Ես երեկ ասեցի, որ Լիխտենշտեյնի հետ խաղում ութ 100%-ոց պահ ենք ստեղծել:

Այս խաղում էլ, ինչպես տեսաք, կրկին չօգտագործեցինք մեր պահերը:

Բայց, ես ասել էի, որ հուսով եմ, որ խմբի բոլոր չորս թիմերը միմյանց համար դժվարություններ կստեղծեն:

Ամեն ինչ դեռ առջևում է»,- Մակեդոնիայի հետ հանդիպումից հետո ասել էր Վարդան Մինասյանը: Վերջինիս խոսքերից դժվար է ենթադրել, որ մոտակա օրերին հաջորդելու է հրաժարականի դիմումը:

Դրա մասին վկայում է նաև Վանեցյանի այսօրվա հայտարարությունը: Նշենք նաև, որ Մինասյանը իր հրաժարականի մասին հայտարարությունում չի մատնանշել պատճառները:

Ինչևէ, հեռանալով ՀՖՖ-ի նախագահի պաշտոնից Ռուբեն Հայարպետյանը վերջին հարվածը հասցրեց հայկական ֆուտբոլին:

Շնորհավորելով Արթուր Վանեցյանին մնում է միայն հուսալ, որ նա ծանր իրավիճակում այնուամենայնիվ կկարողանա ճիշտ որոշում կայացնել և կարճ ժամանակահատվածում վերակենդանացել թե Հայաստանի ազգային հավաքականը և թե մեր ֆուտբոլը:

Загрузка...
В Грузии 15 человек жестоко зарезали молодого армянина - (Видео) Александр Ревва вывел в свет свою красавицу жену армянку и дочерей. (Photo) Фигуристка Медведева (Бабасян) прокомментировала вопрос о смене гражданства Армянская принцесса Анна родила первых русских святых - Бориса и Глеба Андреа Бочелли попросил Зару спеть армянскую песню «Дле яман» в Тоскане. (Видео) Анекдот про Армян взорвал интернет... (Видео) В Сети появился снимок Цымбалюк-Романовской в постели с известным фотографом. (Photo) Сильная речь Константина Затулина про Армению. (Видео) Джон Керри принял Алиева за члена охраны Сержа Саргсяна. (Видео) Кадыров оплатил операцию армянского мальчика в Израиле «Пол Москвы армяне. Все те, кто не живет в Армении - они предатели». Жириновский. (Видео) Из-за "Шоу мудаков" в Армении не останется ни одного симпатизирующего России человека: скандальное письмо Рафаэла Оганесяна Если Армения уйдет от России, армян будут резать османы или персы — они чуть лучше: скандальные заявления Кургиняна. (Видео) Как благодаря Месропу Маштоцу был создан грузинский алфавит Это должны слышать все азербайджанцы Потеря Армении-страшный сон для России: Владимир Соловьев. (Video) Армянский алфавит-одно из чудес света: протоиерей Русской церкви Александр Ревва вывел в свет свою красавицу жену армянку и дочерей. (Photo) Жене Джигарханяна грозит жуткая расправа. (видео) Народный артист СССР Армен Джигарханян арестован... Шарль Азнавур задал президенту Израиля неудобный вопрос Армяне покоряют шоу талантов по всему миру. (Видео) "​Открытое письмо генеральному директору Первого канала Эрнсту К.Л." Джигарханян сообщил о побеге молодой супруги на Украину «Прощай, путинская Россия»: армянские гастарбайтеры пакуют чемоданы Девочка порвала зал на сольном концерте певицы Наргиз. (Видео) Нарек Гевондян потряс зрителей шоу "Удивительные люди" на канале Россия 1 Топ 6 Лучших выступлений на проекте голос России ЗА ВСЕ ВРЕМЯ! Вундеркинд из России знает, как Армении стать "владычицей морскою" «Пол Москвы армяне. Все те, кто не живет в Армении - они предатели». Жириновский. (Видео)

Яндекс.Метрика
website by Sargssyan