Այսօր՝ 19 հոկտեմբերի 2018թ., 00:00

Ընտրության սենսացիոն դրվագը


Lragir.am-ը գրում է․

 

ԿԸՀ-ն հրապարակել է Երեւանի ավագանու ընտրության քվեարկության նախնական արդյունքը, ըստ որի Իմ քայլը դաշինքն ստացել է քվեարկությանը մասնակցած 370365 քաղաքացիներից 294109-ի կամ 81.1%-ը:

Երկրորդ տեղում Բարգավաճ Հայաստանն է, որի օգտին քվեարկել է 25219 քաղաքացի կամ 7%: Երրորդ տեղում Լույս դաշինքն է 18112 ձայնով կամ 5 տոկոսով:

Այս երեք ուժերն էլ կկազմեն Երեւանի ավագանին:

1991-ից հետո առաջին անգամ Հայաստանում տեղի ունեցավ ընտրություն առանց ընտրակաշառքի, բռնությունների, կեղծարարության զանազան ձեւերի:

Առաջին անգամ իշխանությունն ընտրություններում հաղթում է առանց այդ մեթոդների: Այս առումով, խիստ խորհրդանշական է, որ եղած միջադեպերն էլ՝ ընտրակաշառքի, ուղղորդումների եւ այլնի վերաբերյալ, կապվում էին ոչ թե իշխանության, այլ Բարգավաճ Հայաստան կուսակցության հետ:

Այս առումով, ընտության թերեւս ամենակարեւոր արդյունքը ԲՀԿ-ի ու ՀՅԴ-ի ստացած քվեներն են:

ԲՀԿ-ն ստացավ իր համար աննախադեպ ցածր ձայներ, իսկ ՀՅԴ-ն՝ 1.6 տոկոս եւ չհաղթահարեց ավագանի անցնելու շեմը:

Այս կուսակցությունները անկասկած պատճառներ կներկայացնեն, որ իշխանությունը Երեւանի ընտրությունը վեր էր ածել սեւերի ու սպիտակների պայքարի, հեղափոխության ու հակահեղափոխության հակադրման եւ այլն, բայց իրավիճակը դրանից չի փոխվում, եւ ահա թե ինչու:

Այս երկու կուսակցությունների դերը Հայաստանի ներքաղաքական կյանքում հանգում էր մի պարզ բանաձեւի՝ սպասարկել քրեա-օլիգարխիայի համակարգի շահերը անօրինական քվոտաների ու մանդատների դիմաց, պարբերաբար գործարքների գնալով բարձրագույն իշխանության հետ:

Այս երկու ուժերը լիարժեք կրում են քրեա-օլիգարխիայի տնտեսական ու քաղաքական գործունեության ողջ պատասխանատվությունը:

Նրանք միացան հեղափոխությանը նույն այս մոտիվացիայով, փորձելով պահպանել իրենց դիրքերը քաղաքական դաշտում:

Նկատելի էր, որ նրանք փորձում էին դա ներկայացնել որպես մեծ լավություն, եւ որ առանց իրենց հեղափոխական ուժերը չէին հաջողվի, այդպիսով փորձելով նույն կերպ պայմանավորվածությունների մեջ մտնել նոր իշխանության հետ:

Սակայն Նիկոլ Փաշինյանը նրանց հռչակեց սեւեր ու հակահեղափոխականներ, եւ դրանում անկասկած կա ճշմարտության մեծ բաժին:

Ընտրությունը ցույց տվեց, որ առանց ընտրակաշառքի ու ստվերային պայմանավորվածությունների՝ այս երկու ուժերը կարող են դուրս մղվել ակտուալ քաղաքական դաշտից:

Սա լավագույն ապացույցն է, որ նրանք նախկին համակարգի բաղկացուցիչն են եւ ընդունակ չեն վերափոխումների:

Այս կուսակցություններն իրենց դերն ու նշանակությունը կորցրեցին նախկին վարչակարգի հեռացումից հետո, եւ եթե ԲՀԿ-ն ընդհանրապես չուներ գաղափարական որեւէ հենք ու դիրքորոշումներ, ՀՅԴ-ի պարագայում վիճակն ավելի բարդ է՝ նրա գաղափարաբանությունը փաստացի դառնում է մարգինալ:

Загрузка...
loading...
Կգամ ոտերդ կջարդեմ, այ ոչխար. Էջմիածնի քաղաքապետի թեկնածուի հայրը՝ քաղբանտարկյալին. irakanum.am Ինչ նոր վտանգներ են առաջացել Հոգեբուժարանի աշխատակիցները ծաղրել ու հարվածել են տարեց հիվանդին. (Տեսանյութ) Նոր մանրամասներ Գյումրիում պոլիէթիլենային տոպրակում հայտնաբերված երեխաների մասին Վանեցյանի գեղեցկ քայլը Շտապ. Երգիչ Արա Մարտիրոսյանը սրտի ծանր վիրահատության է ենթարկվել. (Տեսանյութ) Չարբախում «դերասան» «Ռազը» վեճի ժամանակ սպանել է բանգլադեշցի Գոռին, տեսախցիկը ֆիքսել է սպանությունը «Սերժ Սարգսյանի ստվերի տակ «պադավատներով» ման էին գալիս». Շարմազանովը՝ որոշ ՀՀԿ-ականներին Նիկոլ Փաշինյանի կոշտ պատասխանը ԱՄՆ դեսպանի՝ Արցախի մասին արած հայտարարությանը Փաշինյանի մտերիմ ընկերը Մոսկվայից եկել ու չի ցանկացել հանդիպել նրա հետ. բոլորն ապշած են. Նոր լուսանկարներ Շուշաննա Թովմասյանի և Վահե Սայանի հարսանիքից Գոնե մանկավարժները սա տեսնեն ու առնվազն մեկ օր առաջ դասը սովորած գնան դաս տալու. Անահիտ Բախշյան Բախում մարզադաշտում` Հայաստանի պարտությունից հետո. (Video) Ինձ մի պահ թվաց, թե հայը Մակրոնն է Ֆրանսիական նավերն ու Ադրբեջանը. ի՞նչ պատահեց Մակրոնի այցի հետ Երբ փոքր էի, հայրս մի դեպք պատմեց Հայաստանի մասին, որ աչքերս լցվեց Տիկին Աննա, իսկ Դուք գիտե՞ք թե ամբողջ Եվրոպան ինչ է խոսում Ձեր մասին ՀՀԿ նոր առաջարկը Նիկոլ Փաշինյանին Կանադայի վարչապետի նոր անեկդոտը՝ հայերի մասին․․․ Բացառիկ կադրեր. «Միայնակ Գայլ» Արայիկ Խանդոյանի կյանքի վերջին երեկոն. (Տեսանյութ) Զավեշտալի դեպք Վերնիսաժում․ Կինը Մակրոնի փոխարեն համբուրեց թիկնապահին. (Տեսանյութ) ԱԱԾ նոր սենսացիոն հաղորդագրությունը. (Տեսանյութ) «Արայիկիս այնպես էին ծեծում»․ «Միայնակ Գայլի» մայրը ապավինում է Աստծո դատաստանին Ինչ կպայթեցնի Պավլիկ Մանուկյանը վարչապետի հետ հանդիպմանը Հայկ Մարությանը նստեց քաղաքապետի աթոռին․ (տեսանյութ) Անսպասելի իրավիճակ ՀՀԿ-ում. Ինչ էր եղել կիրակի գիշերը Նիկոլ Փաշինյանի աներձագի գրած մի նախադասությունը Խորհրդավոր զանգ անհետ կորած 14-ամյա Հայկ Հարությունյանի մորը․ ինչ է հայտնում դատախազությունը Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել Bloomberg մեդիա ընկերության լրագրողին «Հայ Ժողովրդին Քաղցկեղով վերացնելու ծրագիր». Հարություն Մինասյան

Яндекс.Метрика
website by Sargssyan