Այսօր՝ 24 մայիսի 2019թ., 00:00

Քոչարյանը՝ կատարյալ շրջափակման մեջ. ԱԱԾ-ն կհրապարակի նրա թալանի պատմությունը


1in.am-ը գրում է․

 

Պետրոս Մակեյանը «Առաջին լրատվական»-ին տված հարցազրույցում ասել է, թե Ռոբերտ Քոչարյանը չի հանդարտվելու ու ոչ մի բանի առաջ չի կանգնելու։

«Եթե Քոչարյանը Հոկտեմբերի 27-ով է անցել, Մարտի 1-ով է անցել, 2014 թվականին ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերով է անցել, 2 տասնյակից ավելի պետական ու քաղաքական գործիչների կյանքի գնով է անցել, նա հիմա իր ազատության ու իր թալանածը պահելու համար ինչի՞ առջև կկանգնի»,- ասել է քաղաքական գործիչը։


Մակեյանի մոտ տվյալ պարագայում խոսել է ավելի շատ ոչ թե փորձառությունը, այլ էմոցիոնալ բաղադրիչը։ Անգամ մեծ ցանկության դեպքում երկրորդ նախագահն այսօր Հոկտեմբերի 27 ու Մարտի 1 կազմակերպել չի կարող՝ իշխանության չտիրապետելու հետևանքով։

Մյուս կողմից՝ Հայաստանի նոր իշխանությունը Ռոբերտ Քոչարյանին դրել է կատարյալ շրջափակման մեջ՝ սահմանափակելով նրա գործողությունների, մանևրելու հնարավորությունը։

Ի վերջո, Ռոբերտ Քոչարյանը 1999-ին կարողացավ Հոկտեմբերի 27 կազմակերպել, որովհետև «Միասնություն» դաշինքի համոզիչ հաղթանակից հետո Վազգեն Սարգսյանը նրան թողել էր մանևրելու, իր շրջապատը «ականապատելու» հնարավորություն։

Վազգեն Սարգսյանը չափազանց ուժեղ մարդ էր ու հաճախ թերագնահատում էր ակնհայտ ռիսկերը, ինչն, ի վերջո, հանգեցրեց նրա անձնական ու նաև պետության ողբերգությանը։

Եթե Վազգեն Սարգսյանը 1999-ի խորհրդարանական ընտրություններից հետո կառավարության ձևավորման հարցում Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան զույգի հետ չգնար կոմպրոմիսների, Հոկտեմբերի 27-ի հնարավորությունն ավելի սահմանափակ կլիներ. ի վերջո, Քոչարյանն ու ռուսական հատուկ ծառայություններն օգտվեցին այն սողանցքներից, որոնք ակամայից թողնվել էին Վազգեն Սարգսյանի կողմից։

Մարտի 1-ի թեման նույնիսկ չարժե քննարկել, որովհետև գաղտնազերծված բազմաթիվ փաստաթղթեր ու դրվագներ հուշում են, որ այն պետական ռեսուրսների տոտալ գործադրման, այլ խոսքով՝ սահմանադրական հեղաշրջման հետևանք էր։

Մարտի 1 Քոչարյանը կարող էր կազմակերպել միայն իշխանություն ունենալով։

Գործող իշխանությունը կարողացավ Ռոբերտ Քոչարյանին բերել հրապարակային հարթություն, որտեղ էլ վերջինիս լիակատար ֆիասկոն կանխատեսելի է, անխուսափելի է։

Ռոբերտ Քոչարյանը հաղթել է այն դեպքերում, երբ գործել է ստվերում, հարաբերությունները հրապարակային չեն եղել, ու նա գործի է դրել ինտրիգների ու ահաբեկչության ողջ զինանոցը։

Հիմա Քոչարյանը զրկված է նման «ջերմոցային» հնարավորություններից։ Նա ստիպված է անընդհատ արդարանալ՝ այդ մարտավարության ընթացքում թույլ տալով բազմաթիվ սխալներ։

Քաղաքական հարթության վրա Քոչարյանը չունի իրական, բնական դաշնակիցներ, նույնիսկ՝ ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի պարագայում, որոնք ամեն դեպքում հակված են գործող իշխանության հետ կոմպրոմիսների, ինչը չի կարող ավելի չսահմանափակել Քոչարյանի ազատությունը։

Նոր քաղաքական թիմ ստեղծելու հեռանկարը նույնպես մշուշոտ է, որովհետև լավագույն դեպքում երկրորդ նախագահը դառնալու է «շարքային ընդդիմադիր»՝ այն դերը, որը 2008-ին նա նախատեսում էր Լևոն Տեր-Պետրոսյանի համար։

Իրավական հարթության վրա Ռոբերտ Քոչարյանի մեկուսացումն ավելի կատարյալ, ամբողջական է, ու ոչ միայն Մարտի 1-ի գործով։ Ընդ որում՝ Քոչարյանն ակնհայտորեն արագացնում է իրադարձությունների զարգացումը։

Անցած օրերին երկրորդ նախագահն ու նրա որդին դատական հայցեր են ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԱԾ տնօերն Արթուր Վանեցյանի, քաղաքագետ Արա Պապյանի դեմ։

Նման մարտավարությամբ Քոչարյանը ցանկանում է մարտնչողի կերպարի մեջ մտնել ու իր շուրջը համախմբել քրեաօլիգարխիայի ցրված սեգմենտներին։

Սակայն ստացվում է հակառակ էֆեկտը. Քոչարյանն իշխանությանը նոր հարձակման շանս է տալիս։

Այսօր կառավարության հերթական նիստից հետո ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը պատասխանել է լրագրողների միայն մեկ հարցի՝ Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքի վերաբերյալ ԱԱԾ ուսումնասիրություններին առնչվող:

«Ուսումնասիրությունն իրականացվում է, առաջիկայում կհրապարակվի»,- ասել է Արթուր Վանեցյանը։

Վստահաբար՝ մինչև Վճռաբեկ դատարանում Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննարկումը, ԱԱԾ-ն հրապարակելու է երկրորդ նախագահի միլիարդանոց թալանի ամբողջ պատկերը՝ հիմքեր ստեղծելով նրա դեմ նոր ու բազմաթիվ դրվագներով քրեական գործերի հարուցման համար։

Загрузка...
loading...
«Ժողովուրդ, ես հողին եմ հանձնում իմ վերջին զավակին, բայց վայը եկել ու ձեզ տարել է, եթե դուք գյուղը հանձնեք» Աղը կօգնի ազատվել անհաջողություններից, խնդիրներից, նեգատիվից. Աղը կարող է փոխել մեր կյանքը դեպի լավը Հորոսկոպի 3 նշան, ում բախտը 2019-ին լիովին կբերի Հորոսկոպի 3 նշան, ում բախտը 2019-ին լիովին կբերի «Tete A Tete» օնլայն հաղորդմանը Անժելա Սարգսյանը խոսում է սեքս սկանդալի ու «Կյանքի խոսք»-ի մասին. (Video) Դատավոր Դավիթ Բալայանը փորձեց պատուհանից մտնել դատարան. ցուցարարները խոչընդոտեցին, դատավորը վայր ընկավ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քիչ առաջ Վիտալի Բալասանյանի ավտոմեքենան կանգնեցրել են զենք-զինամթերքի պատճառով Սիրուշոյի արձագանքը՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու մասին դատարանի որոշումից հետո Որոնք են այն կանայք, որոնց տղամարդիկ չեն լքում Միսը լվանալ չի կարելի. մի քանի խորհուրդ՝ մասնագետից. «Փաստ» Խոշոր ՃՏՊ Սարալանջում, մեքենան 20 մետրից գահավիժել է. (Video) Խայտառակ կադրեր. Ինչպես են օդնաավակայանի աշխատակիցները ծիծաղում այրվող ինքնաթիռի վրա. (Տեսանյութ) «Եթե պիտի տանից դուրս սեքս ունենաս, հաշմանդամություն ունեցող մարդու համար շատ դժվար ա մատչելի տեղ գտնել». Զարուհի Բաթոյան․ (Տեսանյութ) «Շերեմետևո» օդանավակայանում այրված ինքնաթիռի ուղևորը տեսանկարել է օդանավում տիրող խուճապը. (Video) Արթուր Բաղդասարյանի դստեր՝ Էլինա Բաղդասարյանի շքեղ հարսանիքը․ (տեսանյութեր) Բացառիկ տեսանյութ այսօր Մոսկվայում այրվող ինքնաթիռի ներսից․ (թույլ նյարդեր ունեցողներին՝ չդիտել) Ահասարսուռ կադրեր` «Շերեմետևո» օդանավակայանից․ ուղևորները ցատկում են այրվող ինքնաթիռի աստիճաններից. (Տեսանյութեր) Արթուր Բաղդասարյանի դուստրն ամուսնացել է. (Ֆոտոշարք) Բաքուն աշխուժացել է։ Երևանի չոր պատասխանը․ (տեսանյութ) Հաղարծինում տեղի ունեցավ խաչաղբյուրի օծում` Իքս գրուպ կոնցերնի նախագահ Խաչիկ Խաչատրյանի բարերարությամբ Կենդանակերպի նշանների դավաճանությունների պատճառները. աստղաբանների 12 բացատրությունները «Դարի հարսանիքը». Պզոյի դստեր հարսանյաց արարողության տեսագրությունը. (ՏԵՍԱՆՅՈՒԹ) 5 նշան, որ ձեր կինը սիրեկան ունի Պզոյի դստեր հարսանիքի տեսանյութերը հայտնվել են համացանցում Տեղի է ունեցել Պզոյի դստեր հարսանիքը. Քավորը Սամվել Ալեքսանյանն է «Ոնց որ փչացած ռադիո ըլնես, արա». ոստիկանը՝ Արարատ Միրզոյանի կնոջը․ (Տեսանյութ) Միայն նայեք այս անհավատալի փոխակերպմանը. կարծես բացարձակ տարբեր մարդիկ լինեն․ (Տեսանյութ) Շտապ․Կրկին խոշոր հրդեհ Ֆրանսիայում. Կարող է այրվել Վերսալի պալատը․ (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռոսիա 1 հեռուստաալիքի 60 минут հաղորդման եթերում ԱԱԾ-ն անսպասելի խուզարկություններ է կատարել «Զոն նայողի»-ի բանտախցում. (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Яндекс.Метрика
website by Sargssyan