Այսօր՝ 24 մայիսի 2019թ., 00:00

Դու անմեղ ես, քո աչքերն են մեղավոր


Lragir.am-ը գրում է․

 

ՀՀԿ-ԲՀԿ-ՀՅԴ եռյակի երեկվա քվեարկած աղմկահարույց օրինագծի հեղինակը ՀՀԿ-ական պատգամավոր Արփինե Հովհաննիսյանն է:

Այդ նախագծով նախատեսվում է, որ եթե ժողովուրդն օրինակ շրջափակի ԱԺ շենքն ու այս եռյակին թույլ չտա վարչապետ ընտրել, այդ նիստերը չեն համարվում տապալված, եւ 14-օրյա ժամկետն այս դեպքում չի գործում, ու խորհրդարանն էլ չի ցրվում:

Արփինե Հովհաննիսյանը երեկ լրագրողների հետ զրույցում չքմեղանում էր, որ այդ օրինագիծը կապ չունի ներկայում ստեղծված իրավիճակի հետ, երբ Նիկոլ Փաշինյանը դիտարկում է հրաժարական տալու եւ ԱԺ լուծարման միջոցով արտահերթ ընտրության գնալու տարբերակը:

Նա չքմեղանում էր, բայց աչքերի մեջ «սատանաներ էին թռչկոտում»:

Արփինեն խիստ հուզմունքի մեջ էր այս տարվա մայիսին, երբ Նիկոլ Փաշինյանն ընտրվում էր վարչապետ:

Առաջին անգամ ՀՀԿ-ն տապալեց քվեարկությունը, իսկ Արփինեն հուզական գրառումներ էր անում ատելության մթնոլորտի, սոցիալական ցանցերում կոշտ ու վիրավորական գրառումների մասին:

Երեկ էլ այդ օրինագծի քվեարկության կապակցությամբ նա լրագրողներին գանգատվում էր ատելության մթնոլորտից: Հետաքրքիր է՝ դրանով նա վրե՞ժ էր լուծում, փորձում էր կանխե՞լ այդ մթնոլորտը, թե՞ արդյունքում ավելի սրեց այն:

ՀՀԿ-ի շեֆերից մեկը համոզված էր, որ քաղաքականության մեջ խելք պետք չէ: Բայց առանձնահատուկ խելք էր պետք ունենալ նման օրինագիծ անցկացնելու համար, որ երեկ ցուցաբերեց ՀՀԿ-ԲՀԿ-ՀՅԴ եռյակը:

Նրանց մոտիվացիան իհարկե պարզ է՝ ամեն կերպ ձգել իրենց գոյությունը խորհրդարանում եւ զիջումներ կորզել կառավարությունից՝ նոր խորհրդարանում քվոտաների համար:

Նրանք սովոր են, որ խորհրդարանի տեղերը բաշխվում են նախօրոք ձեռք բերված պայմանավորվածություններով, իսկ մնացածն անում են արդեն փողը, թաղային խուժանն ու թափթփուկները:

Զուր չէ, որ ՀՅԴ-ն պահանջում է ոստիկանության վերաենթարկում խորհրդարանին: Նպատակը փողի ու խուժանի անարգել ներգրավումն է ընտրություններին, ինչի բացակայությունն այս կուսակցությունները իրենց կաշվի վրա զգացին Երեւանի ավագանու ընտրությանը:

Հայաստանի խորհրդարանի հիմքը փողն ու խուժանն են: Նման խորհրդարանը ոչ միայն լեգիտիմ չէ, այլեւ քաղաքական-մշակութաբանական առումով դեգրադացնում է Հայաստանի պետականությունը:

Իսկ այստեղ հավաքված քրեա-օլիգարխիայի համակարգի մնացորդները բացահայտվեցին լիովին՝ թե իրենց մոտիվացիայի, թե դեգրադացվածության աստիճանի առումով:

Արփինեն իր նախագծով «օգնեց» նրանց այդ գործում: Այս խորհրդարանի լուծարումից հետո կվերանա նաեւ ատելության մթնոսլորտը Հայաստանում, ինչն այդքան հուզում է Արփինեին:

Загрузка...
loading...
«Ժողովուրդ, ես հողին եմ հանձնում իմ վերջին զավակին, բայց վայը եկել ու ձեզ տարել է, եթե դուք գյուղը հանձնեք» Աղը կօգնի ազատվել անհաջողություններից, խնդիրներից, նեգատիվից. Աղը կարող է փոխել մեր կյանքը դեպի լավը Հորոսկոպի 3 նշան, ում բախտը 2019-ին լիովին կբերի Հորոսկոպի 3 նշան, ում բախտը 2019-ին լիովին կբերի «Tete A Tete» օնլայն հաղորդմանը Անժելա Սարգսյանը խոսում է սեքս սկանդալի ու «Կյանքի խոսք»-ի մասին. (Video) Դատավոր Դավիթ Բալայանը փորձեց պատուհանից մտնել դատարան. ցուցարարները խոչընդոտեցին, դատավորը վայր ընկավ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քիչ առաջ Վիտալի Բալասանյանի ավտոմեքենան կանգնեցրել են զենք-զինամթերքի պատճառով Սիրուշոյի արձագանքը՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու մասին դատարանի որոշումից հետո Որոնք են այն կանայք, որոնց տղամարդիկ չեն լքում Միսը լվանալ չի կարելի. մի քանի խորհուրդ՝ մասնագետից. «Փաստ» Խոշոր ՃՏՊ Սարալանջում, մեքենան 20 մետրից գահավիժել է. (Video) Խայտառակ կադրեր. Ինչպես են օդնաավակայանի աշխատակիցները ծիծաղում այրվող ինքնաթիռի վրա. (Տեսանյութ) «Եթե պիտի տանից դուրս սեքս ունենաս, հաշմանդամություն ունեցող մարդու համար շատ դժվար ա մատչելի տեղ գտնել». Զարուհի Բաթոյան․ (Տեսանյութ) «Շերեմետևո» օդանավակայանում այրված ինքնաթիռի ուղևորը տեսանկարել է օդանավում տիրող խուճապը. (Video) Արթուր Բաղդասարյանի դստեր՝ Էլինա Բաղդասարյանի շքեղ հարսանիքը․ (տեսանյութեր) Բացառիկ տեսանյութ այսօր Մոսկվայում այրվող ինքնաթիռի ներսից․ (թույլ նյարդեր ունեցողներին՝ չդիտել) Ահասարսուռ կադրեր` «Շերեմետևո» օդանավակայանից․ ուղևորները ցատկում են այրվող ինքնաթիռի աստիճաններից. (Տեսանյութեր) Արթուր Բաղդասարյանի դուստրն ամուսնացել է. (Ֆոտոշարք) Բաքուն աշխուժացել է։ Երևանի չոր պատասխանը․ (տեսանյութ) Հաղարծինում տեղի ունեցավ խաչաղբյուրի օծում` Իքս գրուպ կոնցերնի նախագահ Խաչիկ Խաչատրյանի բարերարությամբ Կենդանակերպի նշանների դավաճանությունների պատճառները. աստղաբանների 12 բացատրությունները «Դարի հարսանիքը». Պզոյի դստեր հարսանյաց արարողության տեսագրությունը. (ՏԵՍԱՆՅՈՒԹ) 5 նշան, որ ձեր կինը սիրեկան ունի Պզոյի դստեր հարսանիքի տեսանյութերը հայտնվել են համացանցում Տեղի է ունեցել Պզոյի դստեր հարսանիքը. Քավորը Սամվել Ալեքսանյանն է «Ոնց որ փչացած ռադիո ըլնես, արա». ոստիկանը՝ Արարատ Միրզոյանի կնոջը․ (Տեսանյութ) Միայն նայեք այս անհավատալի փոխակերպմանը. կարծես բացարձակ տարբեր մարդիկ լինեն․ (Տեսանյութ) Շտապ․Կրկին խոշոր հրդեհ Ֆրանսիայում. Կարող է այրվել Վերսալի պալատը․ (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռոսիա 1 հեռուստաալիքի 60 минут հաղորդման եթերում ԱԱԾ-ն անսպասելի խուզարկություններ է կատարել «Զոն նայողի»-ի բանտախցում. (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Яндекс.Метрика
website by Sargssyan