Այսօր՝ 19 հոկտեմբերի 2018թ., 00:00

ՀՀԿ-ն քիչ առաջ հայտարարություն տարածեց


Հայաստանի հանրապետական կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում նշված է.

 

Հայաստանի Հանրապետության հարգելի քաղաքացիներ,

2018 թվականի հոկտեմբերի 2-ին ընդունված «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը մեկ նպատակ է հետապնդում, այն է՝

ապահովել Ազգային ժողովի բնականոն գործունեությունը, երբ արտակարգ իրավիճակների կամ պատգամավորների համար ստեղծված արհեստական խոչընդոտների պատճառով հնարավոր չի լինում ապահովել ԱԺ նիստի բնականոն ընթացքը կամ նիստի գումարման համար անհրաժեշտ քվորումը։

Օրենքով առաջարկվող կարգավորումները կատարված են ՀՀ Սահմանադրության դրույթների խիստ հաշվառմամբ և ուղղված են Ազգային ժողովի բոլոր նիստերի, այդ թվում՝ վարչապետի ընտրության նիստի բնականոն ընթացքի ապահովմանը։

Առաջարկվող ընթացակարգը շատ պարզ է. Ազգային ժողովի նիստը ընդհատվում է, մինչեւ վերականգնվում են նիստի բնականոն ընթացքի նախադրյալները։

Նախագծի՝ իբր հակասահմանադրական լինելու վերաբերյալ շահարկումները մանիպուլյացիա են, քանի որ նախագիծը որեւէ կերպ չի ընդհատում, չի վերացնում, չի փոփոխում որեւէ սահմանադրական ժամկետ, այլ ընդամենը սահմանվում է Ազգային ժողովի գործունեությանը վերաբերող ընթացակարգային դրույթ։

Նման դրույթները միայն մեզ չէ, որ բնորոշ են։ Բավական է ուսումնասիրել տարբեր երկրների խորհրդարանների նիստերի ընդահատման, ընդհանարապես Ազգային ժողովի եւ առանձին պատգամավորների գործունեության խոչընդոտման վերաբերյալ կարգավորումները։

Թեեւ նման օրենքը հարիր է ցանկացած ժողորդավարական հասարակության եւ, չնայած շահարկումներին, ամբողջովին համապատասխանում է Սահմանադրությանը, այնուամենայնիվ վարչապետի հորդորով երեկ առավոտյան դրա քվեարկությունը հետաձգվեց, որպեսզի չխաթարվեն բանակցությունները։

Քվեարկությունը հետաձգվելուց հետո վարչապետը, խախտելով բանակցությունների մասին պայմանավորվածությունը, անսպասելիորեն հայտարարեց դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին, ինչը ստիպեց մեզ հրավիրել արտահերթ նիստ եւ քվեարկել նշված օրենքի նախագիծը։

Քվեարկությունից հետո վարչապետ Փաշինյանն այդ նախագծի ընդունմանը անմիջապես արձագանքեց Ազգային ժողովի պահպանվող տարածքում զանգվածային ցույց կազմակերպելով, իսկ փաստացի՝ պաշարելով Ազգային ժողովը։

Չնայած վարչապետի հայտարարություններին, որ երաշխավորված է պատգամավորների ազատ ելումուտը, այդ պայմանները իսպառ բացակայում էին։

Ինչ վերաբերում է երեկ գիշերը վարչապետի հետ կայացած հանդիպմանը, ապա դրանից պարզ դարձավ.

• Վարչապետի կողմից արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման ժամկետը դետեմբերին սահմանելը պայմանավորված էր ոչ թե օրենքի նախագծով, այլ արդեն իսկ վաղօրոք որոշված էր նրա կողմից։

Դրա պարզ վկայությունն է նաեւ այն, որ հանդիպման ընթացքում մեր կողմից առաջարկվեցին օրենքի հետագա ընթացքը կասեցնելու տարբերակներ, որոնք սակայն մերժվեցին։

• Թեեւ վարչապետ Փաշինյանը հայտարարել էր, որ ինքը մուտք է գործում Ազգային ժողովի շենք՝ խորհրդարանական ուժերի հետ բանակցելու համար, սակայն նա Աժ շենք մուտք գործեց վերջնագիր ներկայացնելու, իր՝ արդեն վաղօորոք կայացրած որոշման մասին ընդամենը իրազեկելու համար, բացառելով որեւէ երկխոսության հնարավորությունը։

Այդ պայմաններում ՀՀԿ խմբակցությունը որեւէ համաձայնություն կամ խոստում վարչապետին չի տվել։

ՀՀԿ խմբակցությունը շարունակում է համարել, որ պետք է կյանքի կոչվի կառավարության ծրագրում եւ վարչապետի նախկին հայտարարություններում հնչեցված ծրագիրը՝

բարելավելով ընտրական օրենսդրությունը և ողջամիտ ժամկետ տալով քաղաքական ուժերին առաջիկա խորհրդարանական ընտրություններին նախապատրաստվելու համար, ինչն ենթադրում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը 2019 թվականի մայիս-հունիս ամիսներին։

Այս գործընթացներին զուգահեռ կարևորում ենք Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և օրենքների շրջանակներում Ազգային ժողովի բնականոն և անխափան գործունեությունը և իշխանությունների տարանջատման և հավասարակշռման սկզբունքի անվերապահ պահպանումը:

Անթույլատրելի ենք համարում Ազգային ժողովի նկատմամբ որևէ ճնշում՝ միաժամանակ ընդգծելով ստեղծված իրավիճակի հանգուցալուծման անհրաժեշտությունը եւ հնարավորությունը՝ քաղաքական եղանակով։

Հայաստանի Հանրապետական կուսակցության խմբակցություն

Загрузка...
loading...
Կգամ ոտերդ կջարդեմ, այ ոչխար. Էջմիածնի քաղաքապետի թեկնածուի հայրը՝ քաղբանտարկյալին. irakanum.am Ինչ նոր վտանգներ են առաջացել Հոգեբուժարանի աշխատակիցները ծաղրել ու հարվածել են տարեց հիվանդին. (Տեսանյութ) Նոր մանրամասներ Գյումրիում պոլիէթիլենային տոպրակում հայտնաբերված երեխաների մասին Վանեցյանի գեղեցկ քայլը Շտապ. Երգիչ Արա Մարտիրոսյանը սրտի ծանր վիրահատության է ենթարկվել. (Տեսանյութ) Չարբախում «դերասան» «Ռազը» վեճի ժամանակ սպանել է բանգլադեշցի Գոռին, տեսախցիկը ֆիքսել է սպանությունը «Սերժ Սարգսյանի ստվերի տակ «պադավատներով» ման էին գալիս». Շարմազանովը՝ որոշ ՀՀԿ-ականներին Նիկոլ Փաշինյանի կոշտ պատասխանը ԱՄՆ դեսպանի՝ Արցախի մասին արած հայտարարությանը Փաշինյանի մտերիմ ընկերը Մոսկվայից եկել ու չի ցանկացել հանդիպել նրա հետ. բոլորն ապշած են. Նոր լուսանկարներ Շուշաննա Թովմասյանի և Վահե Սայանի հարսանիքից Գոնե մանկավարժները սա տեսնեն ու առնվազն մեկ օր առաջ դասը սովորած գնան դաս տալու. Անահիտ Բախշյան Բախում մարզադաշտում` Հայաստանի պարտությունից հետո. (Video) Ինձ մի պահ թվաց, թե հայը Մակրոնն է Ֆրանսիական նավերն ու Ադրբեջանը. ի՞նչ պատահեց Մակրոնի այցի հետ Երբ փոքր էի, հայրս մի դեպք պատմեց Հայաստանի մասին, որ աչքերս լցվեց Տիկին Աննա, իսկ Դուք գիտե՞ք թե ամբողջ Եվրոպան ինչ է խոսում Ձեր մասին ՀՀԿ նոր առաջարկը Նիկոլ Փաշինյանին Կանադայի վարչապետի նոր անեկդոտը՝ հայերի մասին․․․ Բացառիկ կադրեր. «Միայնակ Գայլ» Արայիկ Խանդոյանի կյանքի վերջին երեկոն. (Տեսանյութ) Զավեշտալի դեպք Վերնիսաժում․ Կինը Մակրոնի փոխարեն համբուրեց թիկնապահին. (Տեսանյութ) ԱԱԾ նոր սենսացիոն հաղորդագրությունը. (Տեսանյութ) «Արայիկիս այնպես էին ծեծում»․ «Միայնակ Գայլի» մայրը ապավինում է Աստծո դատաստանին Ինչ կպայթեցնի Պավլիկ Մանուկյանը վարչապետի հետ հանդիպմանը Հայկ Մարությանը նստեց քաղաքապետի աթոռին․ (տեսանյութ) Անսպասելի իրավիճակ ՀՀԿ-ում. Ինչ էր եղել կիրակի գիշերը Նիկոլ Փաշինյանի աներձագի գրած մի նախադասությունը Խորհրդավոր զանգ անհետ կորած 14-ամյա Հայկ Հարությունյանի մորը․ ինչ է հայտնում դատախազությունը Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել Bloomberg մեդիա ընկերության լրագրողին «Հայ Ժողովրդին Քաղցկեղով վերացնելու ծրագիր». Հարություն Մինասյան

Яндекс.Метрика
website by Sargssyan