Այսօր՝ 14 դեկտեմբերի 2018թ., 00:00

Մանվել Գրիգորյանին առաջարկվել է ցուցմունք տալ Ռոբերտ Քոչարյանի դեմ


«Հրապարակ» թերթը գրում է.

 

«Չորս ամիս է՝ գեներալ Մանվել Գրիգորյանը կալանավորված է, սակայն նախաքննության մարմինը դեռ նրան մեղադրանք չի առաջադրել։

Ճիշտ է՝ նրան պատկանող տարածքում հայտնաբերվել են զենք, զինամթերք, տուշոնկա-սգուշչոնկաներ, ավտոմեքենաների պարկ, գազանանոց, սակայն այդ տարածք մեծ թվով մարդիկ են ելումուտ արել,

և քննիչները չեն կարողանում ապացուցել, որ հանցավոր արարքների հեղինակը հենց գեներալն է, այլ ոչ թե նրա թիկնազորի պետը (որը փախուստի մեջ է), կինը, աշխատողները, հարազատները։

Ինքը՝ գեներալը, ցուցմունք չի տալիս, պաշտպանական տակտիկան է՝ բռնել եք, ապացուցեք մեղքը։

Անգամ տուշոնկաների մասով չեն կարողանում հաստատել, որ դրանք բերվել են Մ․ Գրիգորյանի հրահանգով, եւ նա տեղյակ է եղել։

Մենք տեղեկացանք, որ գեներալին առաջարկվել է Մարտի 1-ի գործով ցուցմունք տալ Ռոբերտ Քոչարյանի դեմ, գոնե ասել, որ այն ժամանակ, երբ ինքն անցել էր Տեր-Պետրոսյանի կողմը ևՀՀ նախագահի կողմից ազատվել պաշտպանության փոխնախարարի պաշտոնից, իր նկատմամբ ճնշումներ են եղել,բնականաբար՝ խոստանում են թեթեւացնել իր մեղքը, սակայն գեներալը հրաժարվում է։

Ի դեպ, դատաբժշկական փորձաքննությունն ավարտվել է, «Արմենիա» ԲԿ-ի մասնագետները գտել են, որ գեներալի մոտ 16 հիվանդություն կա, եւ թոքի վրա նոր գոյացություն, բայց զգույշ են գրել․ հայտնի չէ՝ բնույթը չարորա՞կ է, թե՞ ոչ։

Կալանավայրում նա որոշ բուժում է ընդունում, բայց դեղամիջոց կա, որը Ֆրանսիայից են բերում հարազատները, եւ քանի որ այն Հայաստանում գրանցված չէ, թույլ չեն տալիս փոխանցել նրան։

Սահմանափակում կա ոչ միայն այցելությունների մասով, այլեւ հեռախոսով խոսելու։ Նաև սահմանափակ քանակի սնունդ են ընդունում։

Загрузка...
loading...
Արշավիր Ղահրամանյանը գրառում է արել՝ Լևոն Մնացականյանի մասին Սա ուղղակի խայտառակություն է․ Ինչին կարող է այն հանգեցնել Նիկոլ Փաշինյանի ամենամեծ սխալը, որը նա ստիպված է անում Որոշեցի վերջապես գրել 7 տարի առաջ կայացած մեր հանդիպումից… Ժիրինովսկու ուշագրավ ելույթը խորհրդարանում․ «Հայերն օրինակ ցույց տվեցին ողջ մոլորակի համար» Հայաստանում այս պահին առատ ձյուն է տեղում Լսել եմ գիրք ա գրում, թողեք իրա համար նստի. միջադեպ` Քոչարյանի պաշտպանության ակցիայի ժամանակ. (Տեսանյութ) Արփինե Հովհաննիսյանի պարտությունը․․․ Որ ուժը որքան պատգամավորական մանդատ կունենա. խորհրդարանում կլինի 129 պատգամավոր «ԱԺ արտահերթ ընտրությունների «ամենամեծ ողբերգությունը․․․» ԱԺ ընտրությունների արդյունքը հայտնի է... Արտակարգ իրավիճակ Արաբկիրում․ Աշոտյանը ահազանգում է․ (տեսանյութ) ՀՀԿ-ի տոկոսները գնալով ավելանում են․ Կտրուկ շրջադարձ․․․ Աննա Հակոբյանը քիչ առաջ լուսանկար է հրապարակել և ուշագրավ գրառում արել Սաշիկ Սարգսյանը՝ ընտրության ժամանակ Սերժ, այսօր իմացա, թե որքան ես ուրախացել հորս կալանավորմամբ. Լևոն Քոչարյան Նախնական արդյունքներ՝ 711 ընտրատեղամասերից Հայտնի է 436 ընտրատեղամասի անսպասելի արդյունքները․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ Նիկոլ Փաշինյանի ապտակը՝ Սամվել Կարապետյանին Ինչ է սպասվում կենդանակերպի նշանների տղամարդկանց 2019թ. ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը նշում է ծննդյան 39-ամյակը. ՖՈՏՈՇԱՐՔ Իրինա Քոչարյանը՝ հորեղբոր կալանավորման մասին... Սերժ Սարգսյանի եղբորորդուն՝ Նարեկ Սարգսյանին հայտնաբերել են Արթուր Վանեցյանի ընտանեկան նոր ու գեղեցիկ լուսանկարները Ուղիղ եթերի ժամանակ սեղանի տակ ինչ-որ բան էր կատարվում․ Հաղորդավարուհու արձագանքը ուղղակի տեսնել է պետք Մենք Էդմոնի հետ 2000 թվականից ընկերություն ենք արել , մեր հարաբերությունների մեջ ոչինչ ըտենց չի փոխվել․ երեկվա բանավեճից հայտնի դարձած Գևորգ Ծառուկյանը հանդիմանե՞լ է Մարուքյանին․ Այն ինչ մնաց կադրից դուրս Սերժ Սարգսյանը զայրացել և եթերից հետո զանգահարել է Վիգենի՞ն․․․ Բանավեճի ամենահիշարժան և ծիծաղելի դրվագը․ (տեսանյութ) Վիգեն Սարգսյանն ասաց «ամենագլխավորը» ու փոշմանեց․․․

Яндекс.Метрика
website by Sargssyan