Այսօր՝ 14 դեկտեմբերի 2018թ., 00:00

Ձերբակալվել է Սամվել Մայրապետյանը․ արդյո՞ք ՀՔԾ-ն դուրս է եկել գաղտնալսման հետքի վրա


 

Երեկ լուրեր տարածվեցին այն մասին, որ ՀՔԾ-ն ձերբակալել է գործարար Սամվել Մայրապետյանին: Սամվել Մայրապետյանը Հ2 հեռուստաընկերության սեփականատերն է, ինչպես նաև Toyota Yerevan-ի նախագահը:

Մինչև օրվա ավարտն այդպես էլ պաշտոնական տեղեկատվությամբ չհաստատվեց Մայրապետյանի ձերբակալության լուրը (թերևս պատճառն այն էր, որ օրը ոչ աշխատանքային էր), մյուս կողմից՝ նրան պատկանող Հ2 հեռուստաընկերությունն, ըստ էության, շրջանառվող խոսակցութոյւնները չի հերքել։

Հեղափոխությունից հետո Մայրապետյանն առաջին ու վստահաբար վերջին գործարարը չէ, ով բերման է ենթարկվում կամ նույնիսկ ձերբակալվում է, սակայն, տվյալ պարագայում, գործ ունենք ինտրիգի հետ։

Նախ՝ Մայրապետյանը փաստացի տնօրինում է հեռուստաընկերություն և ՀՔԾ-ն նրան կարող էր ձերբակալել, եթե ունի ծանրակշիռ փաստեր, հակառակ պարագայում՝ նախկին համակարգին մաս կազմած գործիչներն ու կուսակցությունները բարձրաձայնելու են ազատ խոսքի ոտնահարման հերթական դրսևորման մասին։

Բացի այդ՝ Մայրապետյանն ընկալվում է ոչ այնքան գործարարի կամ մեդիասեփականատիրոջ, որքան՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «ընտանիքի» անդամի կարգավիճակում։

Գաղնիք չէ, որ Մայրապետյանը քավոր-սանիկական հարաբերույուններ ունի Քոչարյանի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանի հետ ու նրանց, ինչպես նաև՝ Ռոբերտ Քոչարյանի մի շարք բիզնեսներ, որոնք հատկապես վերաբերում են էլիտար շենքերի շինանարարությանը, ընդհանուր են։

Ահա՝ այս հանգամանքները որոշակի ինտրիգ են հաղորդում Մայրապետյանի ձերբակալությանը, մանավանդ որ օրակարգում է նաև ԱԱԾ տնօրենի ու ՀՔԾ պետի հեռախոսային գաղտնալսման թեման։

Իշխանությունները՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմքով, հենց առաջին իսկ պահից պարզ հասկացրել են, որ իրենք հակված չեն լուրջ վերաբերվել գաղտնալսման արտաքին հետքին ու տեղի ունեցածի պատասխանատու են համարում քրեաօլիգարխիային։

Այս վարկածի շրջանակներում «ասֆալտին փռվեցին» մի քանի օլիգարխների թիկնապահներ,

ապահովվեցին տեսարաններ, որոնք Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում աննախադեպ հասարակական կոնսոլիդացիա ապահովեցին կառավարող դաշինքի շուրջ, սակայն գաղտնալսման հետքը այդպես էլ չգտնվեց։

Կարծում ենք՝ լուրջ արդյունքներ չտվեց նաև Քոչարյանի փաստացի վերահսկողության տակ գտնվող կայքերից մեկում կատարված խուզարկությունը, որից մնաց միայն միջազգային անբարենպաստ աղմուկը։

Իհարկե, սա չի նշանակում, որ Քոչարյանն անմասն է գաղտնալսման կազմակերպումից, ավելի շուտ հաստատում է այն փաստը, որ մեր իրավապահների պրոֆեսիոնալիզմը մնում է ցածր մակարդակի վրա ու բավարարում է «մասկի շուոներ» կազմակերպելուն, որոնք լայվեր ու լայքեր են ապահովում իշխանության համար։

Ենթադրվում է, որ Մայրապետյանը կարող էր ձերբակալվել հենց գաղնալսումների գործով։ Եթե այդ վարկածը ճիշտ է, հուսանք, որ իրավապահների ձեռքի տակ կան ծանրակշիռ փաստեր ու առաջիկա օրերին այս կասկածելի իմիջ ունեցող գործարարի շուրջ չի հյուսվի «քաղհալածյալի» հերթական լեգենդը։

Իհարկե, չի բացառվում, որ Մայրապետյանը ներքաշված լինի կոռուպցիոն կամ փողերի լվացման այլ գործարքներում, որոնք կապված են Ռոբերտ Քոչարյանի հետ։

Ավելորդ չենք համարում հիշեցնել, որ ԱԱԾ-ն ուոսումնասիրում է երկրորդ նախագահի ապօրինի հարստացման պատմությունը ու արդեն հրապարկայանացվել է «Կոնգրես» հյուրանոցի ձեռբերման սկանդալային պատմությունը, որտեղ խոսք է գնում վեց միլիոն դոլար գումարի լվացման մասին։

Ինչևէ հուսանք՝ այսօր պատկան մարմինները պարզաբանումներ կներկայացնեն, թե ինչու է բերման ենթարկվել կամ ձերբակալվել Սամվել Մայրապետյանը և արդյո՞ք այս պատմությունը կապ ունի Ռոբերտ Քոչարյանի հետ։

Լուսանկարում՝ Սամվել Մայրապետյանը տիկնոջ՝ Երևանի Բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Գոհար Քյալյանի հետ։

Загрузка...
loading...
Արշավիր Ղահրամանյանը գրառում է արել՝ Լևոն Մնացականյանի մասին Սա ուղղակի խայտառակություն է․ Ինչին կարող է այն հանգեցնել Նիկոլ Փաշինյանի ամենամեծ սխալը, որը նա ստիպված է անում Որոշեցի վերջապես գրել 7 տարի առաջ կայացած մեր հանդիպումից… Ժիրինովսկու ուշագրավ ելույթը խորհրդարանում․ «Հայերն օրինակ ցույց տվեցին ողջ մոլորակի համար» Հայաստանում այս պահին առատ ձյուն է տեղում Լսել եմ գիրք ա գրում, թողեք իրա համար նստի. միջադեպ` Քոչարյանի պաշտպանության ակցիայի ժամանակ. (Տեսանյութ) Արփինե Հովհաննիսյանի պարտությունը․․․ Որ ուժը որքան պատգամավորական մանդատ կունենա. խորհրդարանում կլինի 129 պատգամավոր «ԱԺ արտահերթ ընտրությունների «ամենամեծ ողբերգությունը․․․» ԱԺ ընտրությունների արդյունքը հայտնի է... Արտակարգ իրավիճակ Արաբկիրում․ Աշոտյանը ահազանգում է․ (տեսանյութ) ՀՀԿ-ի տոկոսները գնալով ավելանում են․ Կտրուկ շրջադարձ․․․ Աննա Հակոբյանը քիչ առաջ լուսանկար է հրապարակել և ուշագրավ գրառում արել Սաշիկ Սարգսյանը՝ ընտրության ժամանակ Սերժ, այսօր իմացա, թե որքան ես ուրախացել հորս կալանավորմամբ. Լևոն Քոչարյան Նախնական արդյունքներ՝ 711 ընտրատեղամասերից Հայտնի է 436 ընտրատեղամասի անսպասելի արդյունքները․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ Նիկոլ Փաշինյանի ապտակը՝ Սամվել Կարապետյանին Ինչ է սպասվում կենդանակերպի նշանների տղամարդկանց 2019թ. ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը նշում է ծննդյան 39-ամյակը. ՖՈՏՈՇԱՐՔ Իրինա Քոչարյանը՝ հորեղբոր կալանավորման մասին... Սերժ Սարգսյանի եղբորորդուն՝ Նարեկ Սարգսյանին հայտնաբերել են Արթուր Վանեցյանի ընտանեկան նոր ու գեղեցիկ լուսանկարները Ուղիղ եթերի ժամանակ սեղանի տակ ինչ-որ բան էր կատարվում․ Հաղորդավարուհու արձագանքը ուղղակի տեսնել է պետք Մենք Էդմոնի հետ 2000 թվականից ընկերություն ենք արել , մեր հարաբերությունների մեջ ոչինչ ըտենց չի փոխվել․ երեկվա բանավեճից հայտնի դարձած Գևորգ Ծառուկյանը հանդիմանե՞լ է Մարուքյանին․ Այն ինչ մնաց կադրից դուրս Սերժ Սարգսյանը զայրացել և եթերից հետո զանգահարել է Վիգենի՞ն․․․ Բանավեճի ամենահիշարժան և ծիծաղելի դրվագը․ (տեսանյութ) Վիգեն Սարգսյանն ասաց «ամենագլխավորը» ու փոշմանեց․․․

Яндекс.Метрика
website by Sargssyan