Խորհրդավոր զանգ անհետ կորած 14-ամյա Հայկ Հարությունյանի մորը․ ինչ է հայտնում դատախազությունը

ՀՀ Արարատի մարզի Այնթապ գյուղի բնակիչ, շուրջ 4 ամիս անհետ կորած 14-ամյա Հայկ Հարությունյանի անհետ կորելու գործով հարցաքննվել են՝
որոնողական աշխատանքների ընթացքում երեխային տեսնելու վերաբերյալ ահազանգողները:
Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
«Քննության սկզբում հարցաքննվել են այն քաղաքացիները, ովքեր երեխային տեսնելու վերաբերյալ տեղեկություն են հայտնել:
Կատարվել է դեպքի վայրի զննություն, որտեղ քաղաքացիները տեսել էին 14-ամյա երեխային»,- ասաց Խաչատրյանը:
Արարատի դատախազությունը պարբերաբար Հայկի ծնողների ընդունելություն է կազմակերպում` պարզելու՝ արդյոք կա երեխայից նորություն, թե չէ:
«Վերջին ընդունելություններից մեկի ժամանակ Հայկի մայրն ասել է, որ իրեն անհայտ անձ է զանգահարել, սակայն չի խոսել:
Հետո Հայկի մայրը հետ է զանգել, սակայն ոչ-ոք չի պատասխանել:
Ներկայումս պարզվում է զանգահարողի կատարողի ինքնությունը»,-ասաց Արևիկ Խաչատրյանը: