Այսօր՝ 19 հոկտեմբերի 2018թ., 00:00

Անսպասելի իրավիճակ ՀՀԿ-ում. Ինչ էր եղել կիրակի գիշերը


Ես արդեն չեմ հասկանում՝ ով է ՀՀԿ-ական, ով ոչ, Lragir.am-ին տված հարցազրույցում ասել է ՀՀԿ խոսնակ եւ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

 

Վերջին օրերին ՀՀԿ-ում փլուզման գործընթացներն արագացան:

16 պատգամավորներ հայտարարեցին Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությանը, այն է՝ դեկտեմբերին արտահերթ ընտրություն անցկացնելու նախաձեռնությանը, անսպասելի հայտարարություն արեց նախկին գլխավոր դատախազ, ՀՀԿ պատգամավոր Գևորգ Կոստանյանը, ասելով, որ պետք է աջակցել Նիկոլ Փաշինյանին, քանի որ նրա մղումներն ազնիվ են:

Երեկ ՀՀԿ խմբակցությունը հայտարարություն տարածեց, ըստ որի՝ վարչապետի հրաժարականի դեպքում թեկնածու չի առաջադրելու, երբ էլ լինեն արտահերթ ընտրությունները: ՀՀԿ 4 պատգամավորներ էլ հայտարարություն տարածեցին, ասելով, որ այս խաղում իրենք չկան:

Երկար ժամանակ պահելով «միասնությունը», ՀՀԿ-ն կառուցել էր որոշակի ռազմավարություն՝ թույլ չտալ արտահերթ ընտրություն, իսկ վարչապետի հրաժարականի դեպքում էլ գնալ «պետական սահմանադրական հեղաշրջման»՝ թեկնածու առաջադրելով:

Սակայն երկուշաբթի այս ռազմավարությունը փլուզվեց: Ինչ որ անսպասելի բան էր կատարվել, կամ տեղի էին ունեցել իրադարձություններ, որոնք նպաստեցին այս իրավիճակին:

Կիրակի եւ երկուշաբթի տեղի ունեցան նշանային իրադարձություններ. ԱԺ նախկին պատգամավորներից մեկը սպանեց մյուսին ու ինքնասպան եղավ, ձերբակալվեց «Քոչարյանի գանձապահ» Սամվել Մայրապետյանը․․․

Ըստ ամենայնի, ՀՀԿ-ն, որի միասնությունը կառուցված է փողի ու պետական լծակների վրա, այս իրադարձությունների արդյունքում հայտնվել է անտերության վիճակում․․․

Այս իրադարձություններն ավելի սրեցին այդ զգացումը, եւ ՀՀԿ-ից կազմված խմբավորումներն ամեն մեկը սկսեց լուծել իր անձնական հարցերը:

Հնարավոր է՝ անտերության զգացումը խորացավ նաեւ այն բանից, երբ ձերբակալվեց Քոչարյանի մերձավորը, եւ ՀՀԿ-ում հույսը կտրեցին նրանից, ով վերջին շաբաթներին փորձում էր «հավաքել» ՀՀԿ-ն․․․

Քրեա-օլիգարխիկ համակարգը հեռանում է, եւ դրա քաղաքական ցուցանակները՝ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն հայտնվել են անհամարժեք ու անորոշ վիճակում․․․

ԲՀԿ-ն փորձեց փրկվել՝ հանձնվելով հանրության ու նոր իշխանության ողորմածությանը, ՀՀԿ-ում քայքայման վերջին ստադիան է, իսկ ՀՅԴ-ն հայտնվել է զավեշտալի վիճակի մեջ:

Загрузка...
loading...
Կգամ ոտերդ կջարդեմ, այ ոչխար. Էջմիածնի քաղաքապետի թեկնածուի հայրը՝ քաղբանտարկյալին. irakanum.am Ինչ նոր վտանգներ են առաջացել Հոգեբուժարանի աշխատակիցները ծաղրել ու հարվածել են տարեց հիվանդին. (Տեսանյութ) Նոր մանրամասներ Գյումրիում պոլիէթիլենային տոպրակում հայտնաբերված երեխաների մասին Վանեցյանի գեղեցկ քայլը Շտապ. Երգիչ Արա Մարտիրոսյանը սրտի ծանր վիրահատության է ենթարկվել. (Տեսանյութ) Չարբախում «դերասան» «Ռազը» վեճի ժամանակ սպանել է բանգլադեշցի Գոռին, տեսախցիկը ֆիքսել է սպանությունը «Սերժ Սարգսյանի ստվերի տակ «պադավատներով» ման էին գալիս». Շարմազանովը՝ որոշ ՀՀԿ-ականներին Նիկոլ Փաշինյանի կոշտ պատասխանը ԱՄՆ դեսպանի՝ Արցախի մասին արած հայտարարությանը Փաշինյանի մտերիմ ընկերը Մոսկվայից եկել ու չի ցանկացել հանդիպել նրա հետ. բոլորն ապշած են. Նոր լուսանկարներ Շուշաննա Թովմասյանի և Վահե Սայանի հարսանիքից Գոնե մանկավարժները սա տեսնեն ու առնվազն մեկ օր առաջ դասը սովորած գնան դաս տալու. Անահիտ Բախշյան Բախում մարզադաշտում` Հայաստանի պարտությունից հետո. (Video) Ինձ մի պահ թվաց, թե հայը Մակրոնն է Ֆրանսիական նավերն ու Ադրբեջանը. ի՞նչ պատահեց Մակրոնի այցի հետ Երբ փոքր էի, հայրս մի դեպք պատմեց Հայաստանի մասին, որ աչքերս լցվեց Տիկին Աննա, իսկ Դուք գիտե՞ք թե ամբողջ Եվրոպան ինչ է խոսում Ձեր մասին ՀՀԿ նոր առաջարկը Նիկոլ Փաշինյանին Կանադայի վարչապետի նոր անեկդոտը՝ հայերի մասին․․․ Բացառիկ կադրեր. «Միայնակ Գայլ» Արայիկ Խանդոյանի կյանքի վերջին երեկոն. (Տեսանյութ) Զավեշտալի դեպք Վերնիսաժում․ Կինը Մակրոնի փոխարեն համբուրեց թիկնապահին. (Տեսանյութ) ԱԱԾ նոր սենսացիոն հաղորդագրությունը. (Տեսանյութ) «Արայիկիս այնպես էին ծեծում»․ «Միայնակ Գայլի» մայրը ապավինում է Աստծո դատաստանին Ինչ կպայթեցնի Պավլիկ Մանուկյանը վարչապետի հետ հանդիպմանը Հայկ Մարությանը նստեց քաղաքապետի աթոռին․ (տեսանյութ) Անսպասելի իրավիճակ ՀՀԿ-ում. Ինչ էր եղել կիրակի գիշերը Նիկոլ Փաշինյանի աներձագի գրած մի նախադասությունը Խորհրդավոր զանգ անհետ կորած 14-ամյա Հայկ Հարությունյանի մորը․ ինչ է հայտնում դատախազությունը Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել Bloomberg մեդիա ընկերության լրագրողին «Հայ Ժողովրդին Քաղցկեղով վերացնելու ծրագիր». Հարություն Մինասյան

Яндекс.Метрика
website by Sargssyan