Այսօր՝ 17 փետրվարի 2019թ., 00:00

Ինչ կպայթեցնի Պավլիկ Մանուկյանը վարչապետի հետ հանդիպմանը


Lragir.am-ը գրում է․

 

Հոկտեմբերի 10-ին կալանքից ազատ է արձակվել 2016 թվականի հուլիսին Սասնա ծռեր խմբի կազմում ՊՊԾ գունդը գրաված Պավլիկ Մանուկյանը, որը վերջին ամիսներին դատական գործընթացում արեց մի շարք աղմկոտ հայտարարություններ:

Պավլիկ Մանուկյանը կալանքից ազատ է արձակվում հատկանշական քաղաքական պահի, նկատի ունենալով ի դեպ ոչ միայն նրա աղմկոտ հայտարարությունները երեք ոստիկանների սպանության, ՊՊԾ գնդի բանկոմատի կողոպտման, Գարեգին Չուգասզյանի դերակատարության մասին, այլ նաեւ այն, որ Պավլիկ Մանուկյանը չմիացավ Սասնա ծռեր կուսակցության ստեղծման գործընթացին եւ հայտարարեց, որ չի աջակցում այդ կառույցի ստեղծմանը:

Ազատության մեջ հայտնվելուց հետո Մանուկյանը հայտարարել է, որ անպայման հանդիպելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Ընդ որում, ասելով, որ «ով ասես հանդիպեց Սասնա ծռերի անունից, բայց Սասնա ծռերից ոչ ոք չի հանդիպել»:

Մանուկյանը խոսում է ուշագրավ տողատակերով: Նա կրկնել է իր աղմկահարույց հայտարարությունները եւ ասել, որ այցելելու է նաեւ զոհված ոստիկանների շիրիմին, նշելով, որ «նրանց էլ զոհ» է համարում:

Զոհերը ըստ էության հենց նրանք էին, այսինքն միայն երեք ոստիկաններն էին, հետեւաբար Պավլիկ Մանուկյանը ասելով, որ զոհ է համարում «նրանց էլ», ակնարկում է, որ կան էլի զոհեր: Խնդիրն այստեղ այն չէ իհարկե, որ խոսքը մինչ այժմ գաղտնի պահված զոհերի մասին է:

Մանուկյանը գուցե ակնարկում է, որ «զոհաբերության» շրջանակը եղել է ավելի մեծ, պարզապես իրադարձությունների հետագա զարգացումը ընթացել է այնպես, որ ինչ որ կերպ կանխվել է այդ շրջանակի «ամբողջական» իրականացումը:

Պարզ չէ, խոսքը հենց ֆիզիկական հնարավոր զոհաբերությունների մասին էր, թե՞ այլ բնույթի, երբ կարող էր զոհաբերվել ընդհուպ պետությունը: Հնարավոր է թե մեկը, թե մյուսը:

Ի վերջո, 2016 թվականի հուլիսին ստեղծվել էր մի իրավիճակ, երբ իրադարձությունների զարգացումը իսկապես կարող էր բերել պետականության կորստի, եւ դա առանց չափազանցության, դատելով թե արտաքին արձագանքներից, թե ներքին իրողություններից:

Եվ այդ իմաստով 2016-ի հուլիսյան դեպքերն առ այսօր շարունակում են մնալ բազմաթիվ հարցերով ու հարցականներով:

Աներկբա է, որ համենայն դեպս կազմի մի զգալի մասով ազնիվ մղումներով մարդկանց ներառող խումբը կատարել է մի քայլ, որը բերել է հանցավոր ու ողբերգական հետևանքի:

Եվ անկասկած է նաեւ, որ թե հասարակության, թե իշխանության, թե մի շարք քաղաքական ուժերի համարժեք պահվածքի բացակայության դեպքում ողբերգության ծավալն ու խորությունը լինելու էր շատ ավելին:

Արդյոք Պավլիկ Մանուկյանը կտա այդ կապակցությամբ եղած հարցերի գոնե մի զգալի մասի պատասխանը:

Եվ կտա դա բարձրաձա՞յն, թե՞ կասի միայն Նիկոլ Փաշինյանին, հատկապես ներքաղաքական իրավիճակի համար ներկայիս վճռորոշ պահին, երբ հանգուցային փուլ է մտնում ամբողջական իշխանափոխության խնդիրը, և մեծ հաշվով հին համակարգը գուցե պատրաստվում է դիմադրության մի վերջին ջանքի:

Ավելի վաղ դատարանում տարածվել էին այդ օրերին ՊՊծ գնդում հեռախոսազրույցները, այդ թվում Պավլիկ Մանուկյանի խոսքով, որը կոչ էր արել Նիկոլ Փաշինյանին «նետել աղբարկղը»:

Իսկ Փաշինյանն այդ օրերին փորձում էր կանխել իրադարձությունների այնպիսի զարգացումը, որը կբերեր բախման ուժգնության:

Փաշինյանը հենց այդ օրերից էր արձանագրում, որ հանրության հաղթանակի գրավականը զենքը չէ, այլ վեր պարզած ձեռքերն ու բռնությանը բռնությամբ չպատասխանելը:

Խոշոր հաշվով, երկու տարի անց Նիկոլ Փաշինյանն ապացուցեց իր իրավացիությունը, սակայն Սասնա ծռեր խմբավորումը, եւ ընդհանրապես իհարկե Սերժ Սարգսյանից բացի ոչ այլ ոք չհամարձակվեց հայտարարել, որ Նիկոլը ճիշտ էր, իրենք սխալվեցին:

Ի վերջո, նախկին իրականությունը միայն նախկին իշխանությունը չէ, այլ նաեւ այդ իշխանության բնույթից պրոյեկցված ընդդիմադիր իրականությունը, եւ այդ համակարգը կարող է հեռանալ միայն փաթեթով, ոչ թե միայն իշխանությամբ:

Դրա փոխարեն սակայն նախկին տարբեր կալիբրի եւ բնույթի ընդդիմությունները փորձում են ամիսներ շարունակ «փայ մտնել» հեղափոխությանը, միայն թերեւս համեստության գերճիգով չհայտարարելով, թե թավշյա հեղափոխությունն իրականում իրենք են սկսել դեռեւս իրենց ծնունդով:

Արդյոք Պավլիկ Մանուկյանը պատրաստ է ասել, որ Նիկոլը ճիշտ էր, իրենք սխալվեցին:

Արդյոք նա պատրաստվում է Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը պայթեցնել նախկին համակարգի փաթեթը եւ դրանով իսկ որոշակիորեն «փոխհատուցել» Փաշինյանի հասցեին հասկանալիորեն զգայական բավական արտառոց վիճակում ասված հայտարարությունը:

Թե Մանուկյանն այժմ էլ այլ զգայականության տիրույթում է եւ կարող է առավել խճճել իրավիճակը:

Загрузка...
loading...
Արարատ Միրզոյանը բաժակի փոխարեն ծիծակով օղի խմում․ (տեսանյութ) Արմեն Ջիգարխանյանի նախկին կինը` Շալյապինի հետ ինտիմ լուսանկար է հրապարակել լոգարանից․ (Photo) «Եթե բանը հասնի դատարան, ապա Լիլիթ Մակունցը շատ պատասխաններ պետք է տա». Վիգեն Ստեփանյանը՝ իրեն դատի տալու մասին Սիրուշոն ռաբիզ է երգում. (տեսանյութ) Մերի Մակարյանը կրակի վրայով թռչելիս սայթաքել ու ընկել է․ (տեսանյութ) Երեխայի հիստերիայի նոպան կարելի է դադարեցնել վայրկյանների ընթացքում՝ ընդամենը մեկ հարց տալով. ահա, թե որ հարցն է դա ՎԻԴԵՈ. ՖՈՏՈ. Շուշան Երիցյանը հիմա էլ միայն ներքնազգեստո՞վ է փողոցում շրջում Հորդորում եմ բոլորիդ, չօգտվել mogo.am ընկերության ծառայություններից «Զարմացել էի, թե Սոսն ինչպես է ինքնուրույն խնամում մեր աղջկան». Մադոննան` Սոսի հետ ընտանեկան կյանքի մասին Փաշինյանը չկարողացավ զսպել ծիծաղը` պատգամավորի ելույթի ժամանակ. (ՎԻԴԵՈ) ԱՄՆ հիասթափեցրեց. Թրամփի աննախադեպ ավանսը Հայաստանին Սերժ Սարգսյանի վերադարձը՝ Կարեն Կարապետյանով Իննա Խոջամիրյանը հրաժարվե՞լ է նշանադրության մատանին կրելուց Խնդրում եմ ուշադիր եղեք՝ այժմվանից մինչև ամսի 14-ը․ Ահա թե ինչու Գագիկ Ծառուկյանը փող է առաջարկում վարչապետին. նրա պայմանը Արա՛ փափախով քրդի տեղ ե՞ք դրել․ Աշոտ Ասատրյանը՝ գազի գնի մասին Մինչ ընկերները բեմի վրա փորձ են անում, Լիլի Մորտոն տեսախցիկին գաղտնի կրծքերն է ցուցադրում․ (տեսանյութ) Միայն տեսեք, ինչ է ասել Պուտինը առանց անձրևանոցի կանգնելու վերաբերյալ. (Տեսանյութ) Վերարկուս` MassimoDutti է, Հայաստանում արժեքը 140.000 դրամ էր. Գոհար Աբաջյանը առաջին անգամ խոսում է սկանդալային լուսանկարի մասին. ՖՈՏՈ Նիկոլ Փաշինյանը կարդում է Ռոբերտ Քոչարյանի գիրքը՞ (ՖՈՏՈ) Գարիկ Պապոյանը Բալիում հանգստանալիս զվարճանում է ռուս կանանց վրա․ (տեսանյութ) Վերջապես Քրիստինա Եղոյանը շատ կարևոր գաղտնիք բացահայտեց իր անձնական կյանքի մասին. (Video) Քայլ արածները արտագաղթում են. ահազանգ Փաշինյանի համար Տեսեք, թե ինչ լուսանկարներ է հրապարակում Հրաչ Մուրադյանի սիրելին. ՖՈՏՈՇԱՐՔ Ինստագրամյան թրենդներից հետ չմնալով՝ Սիլվա Հակոբյանը որոշեց խայտառակել իրեն. (տեսանյութ) Կհեռանամ, կաշխատեմ որպես լրագրող, եթե իմ ժողովուրդը որոշի հեռացնել ինձ․ Փաշինյանը՝ RTS-ին. (տեսանյութ) Փաշինյանի ավտոշարասյունը կոպտորեն խախտում է ճանապարհային երթևեկության կանոնները. (Photo,Video) Արսեն Սաֆարյանի դուստրն իսկական գեղեցկուհի է դարձել. (Լուսանկարներ) Վանգայի 40 լավագույն բաղադրատոմսերը Դատարանում տղային հարցրեցին, թե բաժանվող ծնողներից ում հետ է ցանկանում մնալ. Երեխայի պատասխանը մարդու սիրտ է կտոր-կտոր անում… (Տեսանյութ)

Яндекс.Метрика
website by Sargssyan