Այսօր՝ 19 հոկտեմբերի 2018թ., 00:00

ԱԱԾ նոր սենսացիոն հաղորդագրությունը. (Տեսանյութ)


Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու և հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գումարներն օրինականացնելու (փողերի լվացում) դեպքի առթիվ` նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Ինչպես տեղեկացրին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ստացված նախնական տվյալների համաձայն, Արմեն Ավետիսյանը, 2001 թվականից զբաղեցնելով ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախագահի պաշտոնը, իր հետ գործնական կապերի մեջ գտնված անձանց հետ  համատեղ ձեռնարկել և հիմնականում կանխիկ գումարներով ֆինանսավորել է Երևանի Ազատության պողոտայում գտնվող «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրի կառուցումը:

Իր և մյուսների մասնակցությունը, ինչպես նաև ֆինանսավորման աղբյուրը քողարկելու նպատակով հյուրանոցի կառուցումը վերագրվել է Կիպրոսի օֆշորային գոտում հիմնադրված «Ռիվերհիլ Հոլդինգս» ՍՊ ընկերությանը` հանրությանը այդկերպ մոլորեցնելով, թե հյուրանոցի կառուցման համար ծախսված միլիոնավոր ԱՄՆ դոլարներն իբր ՀՀ-ում օտարեկրյա ներդրում են: Արմեն Ավետիսյանն անձամբ վերահսկելով շինարարական աշխատանքների ընթացքը, իր պաշտոնական դիրքն օգտագործելով, առանձին դեպքերում նաև նպաստել է հյուրանոցի կառուցման ընթացքում ծագած տարաբնույթ խնդիրների լուծմանը:Հատկանշական է, որ օտարերկրյա ներդրումներով հյուրանոցը կառուցված լինելու փաստարկն ավելի համոզիչ դարձնելու համար 2005 թվականին  հյուրանոցի  բացման արարողության ժամանակ հանրությանը, որպես օտարերկրյա ներդրող ներկայացվել է իրականում այդ ընկերության գործունեության հետ որևէ կապ չունեցող Լիբանանի քաղաքացու, ով որոշ ժամանակ նույն հյուրանոցում աշխատել է ընդամենը որպես տնօրեն:

Այնուհետև, ընդլայնելով հյուրանոցային բիզնեսը` նույն կազմակերպության անունից 2010-2012 թթ.  Ծաղկաձորում կառուցվել է  «Գոլդեն Փելես» հյուրանոցը: 2012 թվականին վերը նշված երկու հյուրանոցների սեփականատեր դարձել է Անգլիայի Դուգլաս քաղաքում հիմնադրված «Գոլդեն գրուպ լիմիտեդ» ՓԲԸ-ն, որի 100 տոկոս բաժնետեր հանդիսացել է Արմեն Ավետիսյանի որդին՝ Արտաշես Ավետիսյանը:Հետագայում` 2018 թվականին, Արմեն Ավետիսյանի և նրա որդու կողմից Երևանի Հյուսիսային պողոտայում  հիմնադրվել է երրորդ` «Գոլդեն փելես բուտիկ» հյուրանոցը:Ի դեպ, վերոնշյալ երեք հյուրանոցների շուկայական ընդհանուր արժեքը 2016 թվականին գնահատվել է շուրջ 90 մլն ԱՄՆ դոլար:

Կատարվում է նախաքննություն: Քրեական գործի շրջանակներում իրականացվում են լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և անհետաձգելի քննչական գործողություններ` հյուրանոցների կառուցման համար ներդրված միլիոնավոր դոլարների ծագման իրական աղբյուրը, փաստացի ներդրողներին և  հնարավոր մյուս սեփականատերերին պարզելու ուղղությամբ:

 

Մանրամասն՝ ստորև տեսսանյութում

Загрузка...
loading...
Կգամ ոտերդ կջարդեմ, այ ոչխար. Էջմիածնի քաղաքապետի թեկնածուի հայրը՝ քաղբանտարկյալին. irakanum.am Ինչ նոր վտանգներ են առաջացել Հոգեբուժարանի աշխատակիցները ծաղրել ու հարվածել են տարեց հիվանդին. (Տեսանյութ) Նոր մանրամասներ Գյումրիում պոլիէթիլենային տոպրակում հայտնաբերված երեխաների մասին Վանեցյանի գեղեցկ քայլը Շտապ. Երգիչ Արա Մարտիրոսյանը սրտի ծանր վիրահատության է ենթարկվել. (Տեսանյութ) Չարբախում «դերասան» «Ռազը» վեճի ժամանակ սպանել է բանգլադեշցի Գոռին, տեսախցիկը ֆիքսել է սպանությունը «Սերժ Սարգսյանի ստվերի տակ «պադավատներով» ման էին գալիս». Շարմազանովը՝ որոշ ՀՀԿ-ականներին Նիկոլ Փաշինյանի կոշտ պատասխանը ԱՄՆ դեսպանի՝ Արցախի մասին արած հայտարարությանը Փաշինյանի մտերիմ ընկերը Մոսկվայից եկել ու չի ցանկացել հանդիպել նրա հետ. բոլորն ապշած են. Նոր լուսանկարներ Շուշաննա Թովմասյանի և Վահե Սայանի հարսանիքից Գոնե մանկավարժները սա տեսնեն ու առնվազն մեկ օր առաջ դասը սովորած գնան դաս տալու. Անահիտ Բախշյան Բախում մարզադաշտում` Հայաստանի պարտությունից հետո. (Video) Ինձ մի պահ թվաց, թե հայը Մակրոնն է Ֆրանսիական նավերն ու Ադրբեջանը. ի՞նչ պատահեց Մակրոնի այցի հետ Երբ փոքր էի, հայրս մի դեպք պատմեց Հայաստանի մասին, որ աչքերս լցվեց Տիկին Աննա, իսկ Դուք գիտե՞ք թե ամբողջ Եվրոպան ինչ է խոսում Ձեր մասին ՀՀԿ նոր առաջարկը Նիկոլ Փաշինյանին Կանադայի վարչապետի նոր անեկդոտը՝ հայերի մասին․․․ Բացառիկ կադրեր. «Միայնակ Գայլ» Արայիկ Խանդոյանի կյանքի վերջին երեկոն. (Տեսանյութ) Զավեշտալի դեպք Վերնիսաժում․ Կինը Մակրոնի փոխարեն համբուրեց թիկնապահին. (Տեսանյութ) ԱԱԾ նոր սենսացիոն հաղորդագրությունը. (Տեսանյութ) «Արայիկիս այնպես էին ծեծում»․ «Միայնակ Գայլի» մայրը ապավինում է Աստծո դատաստանին Ինչ կպայթեցնի Պավլիկ Մանուկյանը վարչապետի հետ հանդիպմանը Հայկ Մարությանը նստեց քաղաքապետի աթոռին․ (տեսանյութ) Անսպասելի իրավիճակ ՀՀԿ-ում. Ինչ էր եղել կիրակի գիշերը Նիկոլ Փաշինյանի աներձագի գրած մի նախադասությունը Խորհրդավոր զանգ անհետ կորած 14-ամյա Հայկ Հարությունյանի մորը․ ինչ է հայտնում դատախազությունը Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել Bloomberg մեդիա ընկերության լրագրողին «Հայ Ժողովրդին Քաղցկեղով վերացնելու ծրագիր». Հարություն Մինասյան

Яндекс.Метрика
website by Sargssyan